ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԵՆՃԵԱՆ
Զարթնենք եղբայրնե°ր
Տագնապ է, անել,
Անծայր խաւարն է
Թեւերը տածել,
Թանձրացող պահի
Մխացող ծխով,
Աստղերի փայլն է
Երկնքում խամրել…
Զարթնենք եղբայրնե°ր
Կրքերն են յորդել,
Մղձաւանջային
Մահից ոչ պակաս,
Մեր հին ոսոխի
Առնախում ձեռքով,
Նորօրեայ դահճի
Թակարդն է լարուել…
Զարթնենք եղբայրնե°ր
Շնչով մեր հողի,
Խոհեմ քայլերով
Երախտիքների,
Հրահունց երթով
Առանց հերքումի,
Գտնենք այն լոյսը
Ցնծուն յաւերժի…
Ոգու կանչերով
Մեր նախնիների…
Պոսթըն