ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

0 0
Read Time:1 Minute, 9 Second

Տէրը Կ’օգնի իր ժողովրդին:

Հին Կտակարան. Եսայի 42.14

 

Առաջին ազգն ես դու հանդիսացել

Սուրբ Քրիստոսին ընդունել, պաշտել.

Նրան հարազատ Հայր ես ճանաչել,

Հաւատքը՝ պետական կրօն հաստատել:

 

 

Նրա ուսմունքով ներծծուած, գերուած,

Նրա հաւատքով սնուած, մեծացած,

Քրիստոսի նման, ինքդ հալածուել,

Անչափ բարութեամբ՝ կեանքդ խոշտանգել:

 

 

Դու միշտ եղել ես՝ գթասիրտ, սիրող,

Ազնիւ, միամիտ, շուտ հաւատացող,

Բոլորին ընդմիշտ բարին ցանկացող,

Անարգ թշնամուդ՝ հանդուրժող, ներող:

 

 

Քո զօրութիւնից գազազած, գժտուած,

Խուժան ամբոխը շուրջդ հաւաքուած՝

Մեզ քարկոծում են, հարուածներ տեղում,

Ազնիւ երեսիդ՝ թքում, ապտակում…

Նրանք անհամար քարեր հաւաքել,

Գլխիդ փշալար պսակ են դրել,

Ուզում են դաջել, ուզում են խաչել,

Քրիստոսի նման, քեզ դատապարտել:

 

 

Հսկայ պատնէշով քեզ շրջափակել,

Արդէն անդունդի եզրին են բերել:

Ուզում են տեսնել մեռած ես, թէ՞ կաս,

Ուզում են տօնել վախճանդ անհաս:

Իսկ դու կռացած համբերում, լռում,

Անարգ թշնամուն հանդուրժում, ներում:

 

 

Ուզում են Հայոց կամքը փորձարկել,

Ուզում են նիզակով քո կողքը ծակել,

Ուզում են թուրքին նոր ճամբայ բացել,

Հայկական հողերը ազերին յանձնել,

Ուզում են Շուշին թուրք բնակեցնել:

 

 

Ո¯վ իմ ժողովուրդ, քեզ շատ են ճնշել,

Մորթել, սպաննել, Տէր Զօր են քշել:

 

 

Այնքան են ճզմել, հալածել դրսից.

Որ խոր արմատ ես դու գցել ներսից:

 

 

Այնքան կարծրացել,

        Պնդացել, սեղմուել՝

 

        Միջուկ ես դարձել՝

                                            Որին չպէտք է

                                            Փորձարկել…

                                            Կիսել…

 

 

Քանզի Դու ազգ ես

        Հայր Նոյից սերուած,

                    Սուրբ Քրիստոսի

                                Օրհնանքով օժտուած,

                                            Օրերն այս դաժան

                                       Կ°անցնե¯ն… կը գնա¯ն՝

                                            Ինչպէս մի չնչին

                                      Անտես ուրուական:

 

 

Իսկ դու կը մնաս՝

        Հզօր ու կանգուն,

                    Քրիստոսի նման՝

                                Յաւերժ, Աննկուն:

 

 

ՎԵՄԻՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

Օգոստոս 2009

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles