Լրահոս

Մահ` Հասարակական-Քաղաքական Գործիչ Եւ Գրող Ալվարդ Պետրոսեանի


ԵՐԵՒԱՆ.- Մարտ 10-ին իր մահկանացուն կնքեց գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշանակիր, ՀՅ Դաշնակցութեան անդամ Ալվարդ Պետրոսեանը:

Ալվարդ Պետրոսեան ծնած է 4 Հոկտեմբեր 1946-ին, Երեւան:

Շիրվանզադէի անուան դպրոցը աւարտելէ ետք, 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը:

1969-էն 1975-ին աշխատած է Պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի պետական կոմիտէին մէջ իբրեւ խմբագիր:

1975-էն 1979-ին աշխատած է «Հայաստանի աշխատաւորուհի» ամսագիրին մէջ:

1978-էն Խորհրդային Միութեան գրողներու միութեան անդամ էր:

1980-էն 1981-ին աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէին մէջ:

1982-էն 1990-ին` «Սովետական գրականութիւն» («Նորք») գրական-գեղարուեստական ամսագիրի գլխաւոր խմբագիրի տեղակալ:

1990-էն 1994-ին` «Առագաստ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր:

2007-էն Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ է:

Armenian Weekly Magazine Armenian Weekly Magazine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button