Հ.Օ.Մ.-Ի ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ

0 0
Read Time:1 Minute, 27 Second

3071ed25-1f01-4575-91a6-b7a834d5cd1a

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները` հեղինակի

Ապրիլի 2-ին, Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի, Կիլիկիոյ Թեմի առաջնորդարանում, Հ.Օ.Մ.-ի Շրջանային Վարչութեան նախաձեռնութեամբ բացուեց հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդէս-վաճառքը: «Շրջանային վարչութիւնը ունի բազմաթիւ ծրագրեր, որոնցից մէկը այսօրուայ ցուցահանդէսն է: Հաշուի առնելով նաեւ , Սուրիահայութեան արտագաղթը եւ դրանց զաւակների դպրոցական ուսումնառութեանը օժանդակելու համար, որոշեցինք վաճառքից առաջացաց հասոյթը տրամադրել կրթական ֆոնտին», ասաց Հ.Օ.Մ.-ի Շրջանային Վարչութեան անդամ, ցուցահանդէսի կազմակերպիչ` Սոնիա Պզտիկեանը, երեկոյի բացման խօսքում:5541b24b-fd7b-41c8-98b4-cc81ad642ad101e81df7-c95d-44ce-a6a6-1223bdad4361
Ցուցահանդէսի բացմանը ներկայ էր Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի, Կիլիկիոյ թեմի առաջնորդ Օշական Արքեպիսկոպոս Չօլոյեանը, որն իր շնորհակալական խօսքում ասաց .- «Հայկական արուեստը մեր ժողովրդի հնուց գնահատուած է, մեր արեան մէջ է եւ հակառակ մեր տառապանքներուն, դժուարութիւններուն Հայաստան աշխարհը միշտ ալ ծաղկած է` նկարչութեամբ, մանրանկարչութեամբ եւ ճարտարապետութեամբ : Մեր ամբողջութիւնը կ՚արտայայտուի նաեւ արուեստով: Եւ այստեղ այդ արուեստը կայ, որուն համար յատուկ շնորհակալութիւնս կը յայտնեմ Հ.Օ.Մ.-ի ընկերուհիներուն, որ այս նախաձեռնութիւնը կազմակերպած են: Այս նկարները պարզապէս ցուցադրութեան համար չեն, պարզապէս վաճառքի համար չեն, որովհետեւ այս վաճառքէն գոյացած հասոյթը պիտի յատկացնեն կրթութեանը, ուսմանը, որ դարձեալ մեր ժողովրդի ազնիւ նկարագիրներեն է: Եւ այդ առիթով դարձեալ շնորհակալութիւնս կը յայտնեմ, որ Հ.Օ.Մ.-ը ամէն ձեւով, հարիւր տարիներէ աւելի, մարդասիրական, դաստիարակչական եւ կրթական իր առաքելութիւնը կը կատարէ եւ այդ ուղին թող անվերջ եւ միշտ յաղթական լինի»:2d3b22b4-097e-4f08-9c2a-d353a6ffed4c7d7e6b16-0408-427d-b6c8-f8f697a650f5d2ab1d6c-aec9-4c6c-b0f7-3a3d76667ef0
Ներկաներին իր ջերմ շնորհակալական խօսքն ասաց նաեւ Հ.Օ.Մ.-ի շրջանային վարչութեան ատենապետուհի` Թալին Տաղլեանը: Ցուցհանդէսում ներկացացուած էր քառասունից աւելի գեղանկարչական եւ քանդակագործական աշխատանքներ : Հայաստանից իրենց աշխատանքներն էին նուիրել , նկարիչներ` Ռուտիկ Պետրոսեանը, Համլեթ Յովսէփեանը, Արշակ Սարգսեանը, Սարգիս Համալպաշեանը, Արեւիկ Արեւշատեանը, Արարատ Սարգսեանը, Վահան Ռումելեանը, Լիբանանից` Ասատուրը, Ա.Մ.Ն.-ից՝ Գեղամ Թազեանը: Ցուցադրութեանը ներկայացուած էր նաեւ հայ անուանի գեղանկարիչ Գարզուի երկու կտաւ: Ուշագրաւ աշխատանքներից էր նաեւ ամերիկահայ ճանաչուած քանդակագործ ` Ռուբեն Նաքեանի պղնձաձոյլ աշխատանքները : Նոյն օրը ներկաների կողմից գնուեցին բազմաթիւ գեղանկարներ :

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles