ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ  ՍԱՀՄԱՆ  ՉՈՒՆԻ․․․ Հոգեհանգստեան Պաշտօն Նուիրուած՝ Նահատակ Հերոս Գէորգ Հաճեանի

0 0
Read Time:3 Minute, 25 Second

Արմինէ Մինասեան

Նիւ Եորք   

Հոկտեմբեր 3-ին Նիւ Եորքի Ս․ Լուսաւորիչ Մայր Եկեղեցում, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն նուիրուած նորոգ նահատակ, ազգային հերոս Գէորգ Հաճեանի։ Արժ․ Քհն․ Տէր Մեսրոպ Լագիսեանը լայնօրէն անդրադարձաւ նրա գործունէութեան․ “Ինծի համար Գէորգը հերոս էր իր նահատակութիւնէն առաջ ալ, հերոս էր՝ իր հայրենասիրութեամբ, հերոս էր՝ իր երգերով և ելոյթներով։ Ան Հոկտեմբեր 6-ին առաւել ևս հերոսացաւ իր նահատակութեանբ։ Գէորգին համար Հայաստանը, Արցախը, հայրենի հողն ու ջուրը ուրիշ իմաստ ու նշանակութիւն ունէին։ Դիւրութեամբ կրնար հաստատուէր եւրոպական և ամերիկեան երկիր մը և ես գիտեմ աշխատանքի հրաւէրներ ալ ունէր, բայց ընտրեց Հայաստանը, հայկականը եւ Պռոշեան գիւղը, որ նմանութիւն ունէր ծննդավայր Այնճարին։ Առիթով մը ինծի ըսաւ․” Մեծ պատիւ է բանակին և խրամատին մէջ գտնուող զինուորներուն հետ ըլլալն ու անոնց համար երգելը”  հիմա կը մտածեմ չբաւարարուեցաւ միայն անոնց համար երգելով, այլ իր մասնակցութեամբ, զէնքը ձեռքին զոհեց ամենէն թանկագինը՝ իր կեանքը”։
Վերոյիշեալ եկեղեցւոյ  Հոգաբարձութեան կողմից, մօտ տասը տարիներ տօնական օրերին,  Հաճեանը հրաւիրուեց  մասնակցելու եկեղեցւոյ ժամերգութեանը.և կարծես թէ ներկայ հաւատացեալների հոգիները ժպտացին Աստծոյ ողորմութիւնը ստանալով։
2015-ին կազմուեց  Նիւ Եորքի Համազգայինի “ԾԻՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ” Հ․Յ․Դ․ Արմէն Գարօ Կոմիտէի, Սբ․ Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ և Նիւ Եորքի Համազգայինի Մասնաճիւղի միացեալ ջանքերով։ Ծիրանի Մանկապատանեկան Երգչախումբը մեծ խանդավառութիւն ստեղծեց համայնքիս մէջ, մասնաւորապէս մեր նորահաս մանուկների հոգիներում։ Երգի միջոցով առիթն ունեցան գիտակցելու ու առաւել ևս սովորելու դարեր քայլած Հայ Մշակոյթի պահպանումը՝ ազգիս գոյատևման պայքարի խնդրում․ վեր պահելով հայի կամքն ու անառիկ հոգին։ Երգչախումբը ելոյթներ ունեցաւ տեղիս Ուտսայտի Հայ Կեդրոնի Մելքոն Փափազեան և Սուրբ Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ “Փաշալեան” սրահի մէջ, նաև Նիւ Ճըրզիում։
Առաջին իսկ հանդիպումիս զգացի Գէորգ Հաճեանի բազմազան, անընկճելի ձիրքերը, սէրը հանդէպ Հայրենիքի, ընտանիքին, ընկերներին ու իր մօտիկներին։ Հրաշալի երգիչ էր՝ խմբավար, ուսուցիչ, հասարակական գործիչ, նկարիչ, հայ երգի հոգին յաւերժացնողը ապագայ ժամանակների գրկում։        
Ծնուել էր Յունիս 11, 1971-ին Լիբանանի Հայաւան Այնճարում, մուսալեռցի  ընտանիքի մէջ։ 1974-ին նախակրթութիւնն ստացել է Յառաջ Գալուստ Կիւլպէնկեան վարժարանի մէջ; Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Մեծի տանն Կիլիկիոյ Զարեհեան Դպրեվանքի մէջ և որպէս Աւագ Սարկաւագ մուտք է գործել աշխարհիկ կեանք՝ հանիպելով իր ապագայ տիկնոջը՝ Ֆրիդային։ Եղել է դպրապետ՝ Պէյրութի Սուրբ Վարդանանց և Նիւ Եորքի Սբ․ Լուսաւորիչ Առաքելական Մայր եկեղեցում, ուր տօնական օրերին հրաուիրուել է բազում անգամներ։ Քուէյթ եղած ժանանակ խմբագրել է տեղի “Ազդարար” Շաբաթաթերթում”․ ունեցել է համակարգչի մասնագիտութիւն և հինգ տարի աշխատել  Ալ-Շալ  (AL Shal) ընկերութեան մէջ։  Հետևել է Հայ Սև Գօտիների Միութեան (ABBA)   մարզումներին հասնելով Սև գօտին։  Դասաւանդել է հայագիտական դասանիւթեր Այնճարի Յ․ Գալուստեան վարժարանում, ուր իրեն կազմած երգչախումբը արժանացել է “Բարսեղ Կանաչեան” մետալին՝ գրաւելով առաջին տեղը հայկական 15 դպրոցների երգչախմբերի մրցոյթին։ 2005-ին ընտանիքի հետ տեղափոխուել է Հայաստան․ ընդունուել է Կոմիտասի Պետական երաժշտանոց՝  խմբավարական բաժին՝ Փրոֆ․ Իվան Վարդանեանի մօտ միաժամանակ մեներգեցողութեան վարպետութեան դասերի՝ Օպերային համաշխարհային մենակատար՝ Բարսեղ Թումանեանի մօտ։
Ինչպէս ասացինք բազմաթիւ են նրա ինքնաբուխ ձիրքերն ու համերգների շարքերը։ Հանդէս է եկել Հայաստանի, Արցախի, Միացեալ Նահանգների, Քանադայի և Լիբանանի տարբեր շրջանների մէջ, նաև Սլովենիոյի, Պրազիլի, Կիպրոսի,Վիեննայի, Պուլկարիոի Ֆրանսայի, Գերմանիոյ, Իտալիոյ, Եգիպտոսի, Սուրիոյ, Պարսկաստանի, Քուէյթի և Աւստրալիոյ մէջ։ Արժանացել է տասնակից աւելի պատուեգրերի, գնահատագրերի, վկայագրերի, հաւաստագրերի, շնորհակալագրերի, օրհնագրերի և յուշամետալների՝ պաշտպանութեան նախարարութիւնից, Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնից և Թեմակալ Առաջնորդներից։  Արժանացել է “Բարսեղ Կանաչեան” մետալին, վաստակաւոր ուսուցիչի գնահատանքին” Քուէյթի տնօրէութեան կողմից։ Մինչև մահը լոյս է ընծայել հինգ ձայնասկաւառակներ։ Անձնապէս շատ մօտ եմ եղել Գէորգ Հաճեանի ընտանիքին, Հայաստան յաճախ հանդիպումներ էինք ունենում թէ իրենց բնակարանում  և  թէ Օփերայի շրջակայքում։ Նաև ինքը՝ Գէորգը և կինը միառժամանակ եղել են Նիւ Եորքի իմ բնակարանում երբ “Ծիրանի” երգչախմբի փորձերն էին կատարւում։
Իսկ երբ 2019-ին դարձեալ Երևան էի, մեր սովորական հանդիպումների պահին իրեն ներկայացրի “ԵՐԱԶ  ՏԵՍԱՅ”   ձայնագրուած բանաստեղծութիւնս, որն ինձ անակնկալի էր բերել յայտնի Արժանթինահայ յօրինող Ալմուխեանը․ տեղին վրայ, անմիջապէս յայտնեց որ  սիրայօժար երգելու է ։ Եւ այդպէս Գոհար Շագոյեանի օգնութեամբ երգը երգուեց Կոմիտասի Անուան Երաժշտանոցում․ դաշնամուրի վրայ յայտնի Սվէտլանա Նաւասարդեանի և այդպիսով գոյացաւ մի գեղեցիկ ձայնապնակ, որը կարծես թէ Գ․ Հաճեանի վերջին երգը եղաւ։
Գէորգ Հաճեանը զինւորագրուած չէր, բայց իր հայրենասիրական զգացումները և Արցախի ազատագրաւումը թոյլ չտուեցին նրան անտարբեր մնալու․ զէնքը ձեռքին գնաց պատերազմի դաշտ օգտակար լինելու իր հայ ազատամարտիկներին, որպէսզի իր երգերով ու հայրենասրական խօսքերով, առաւել քաջալերի նրանց դէպի յաղթանա՜կ ․ ․ ․ յաղթանա՛կ ․ ․ ․ ․  աւա՜ղ որ Հոկտեմբեր 6-ին 2020թ․ այդպէս վաղաժամ հեռացաւ մեզանից թշնամու անարդար ու անխիղճ կրակոցներով։ Ամէնայն փառք ու պատիւ նրա անմոռաց յիշատակին, և բոլոր ա՛յն  ազատամարտիկներին որոնք իրենց ամենաթանկագին կեանքը զոհեցին Հայրենի Հողի Ազատագրման։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՄԱՀԱԶԴ
Next post ԿԵՂԾԻՔԻ ԵՒ ԵՐԵՍԱՆՑՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles