ԲՆՈՒԹԻՒՆԸ՝ ԲՈԼՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՉԳՐԱՆՑՈՒԱԾ ԶՈՀԸ

0 0
Read Time:6 Minute, 16 Second
AP Photo

ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆԵԱՆ

Յատուկ «Հայրենիք»-ին

Աստուածաշունչը «օրինաց 20:19»-ում մեզ ասում է.- «19 Երբ որ մի քաղաք երկար ժամանակ պաշարես նորա հետ պատերազմելու եւ նորան առնելու համար, նորա ծառերը չ’փչացնես կացինով նորանց զարկելով, որովհետեւ նորանցից պիտի ուտես. Ուրեմն նորանց չ’կոտրես. Որովհետեւ մի՞թէ  դաշտի ծառը մարդ է որ քո երեսիցը պաշարման մէջ մտնէ»:

Այսօր երկրագնդում շարունակուող եւ աւարտուած պատերազմական գործողութիւններից յետոյ որքանո՞վ է տուժել շրջակայ միջավայրը եւ, առհասարակ, բնութիւնը, ինչպիսի՞ բնական աղէտներ են ,նուիրելե մեզ պատերազմները, անհաշուելի է:

Դեռեւս անցեալ տարի միջազգային կառոյցներից մէկը գիտնականների օգնութեամբ կազմեց 2018-2019 թուականների համաշխարհային զեկոյց, որի  համաձայն` վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ներքին բախումների եւ պատերազմների առնուազն 50 եւ աւելի տոկոսը կապուած է եղել բնական ռեսուրսների իւրացման ու շահագործման հետ, դրանք են` ջուրը, նաւթը, անտառային շերտերը, ադամանդ, ոսկին եւ այլն:

Նշուածներից սակաւ աղբիւրներ են համարւում ջուրը եւ բերրի հողաշերտը, արդիւնքում` բնական այս երկու ռեսուրսի հետ կապուած հակամարտութիւնները եւ զինուած բախումները ունեն կրկնուելու հաւանականութիւն: Եւ կարող ենք հաստատ նշել, որ պատերազմների եւ զինուած ընդհարումների պատճառած վնասը յանգեցնում է բնութեան մակարգերի ու բնական աղբիւրների երկարատեւ վատթարացման, յաճախ վնաս է պատճառւում ոչ միայն մէկ պետութեան եւ մէկ սերնդի միայն, այլ դա կրում է տարածաշրջանային բնոյթ` ներառելով երկու եւ աւելի երկրներ:

Ընդհանրապէս, բնական աղէտների եւ պատերազմների դէպքում հիմնականում կատարւում են մարդկային – զինուորական եւ խաղաղ բնակիչների, ընկերային, նիւթական, գոյքային, աւերուած բնակավայրերի կորուստների հաշուարկներ, իսկ շրջակայ միջավայրը մնում է պատերազմների չյայտարարուած  ,զոհե գետերը, լճերը եւ ջրհորներն աղտոտւում ու թունաւորւում են, անտառներ են հատւումը եւ այրւումը, հողային բերրի շերտեր, կենդանական, բուսական աշխարհն են ոչնչանում: Յետագայում էլ ոչ ճիշտ կառավարման արդիւնքում յառաջացած համաճարակներն են յանգեցնում հսկայական վնասների:

Բոլորին հետաքրքրում է, թէ որն է ամենավառ օրինակը, որ պատերազմների  հետեւանքով մեծ վնաս է հասցուել` բնապահպանութեան առումով:

Միջազգային վերլուծաբանների (որոնք վերլուծել են նաեւ պատերազմների ազդեցութիւնը շրջակայ միջավայրերի վրայ) պնդմամբ` առաջին տեղում է ամերիկա-վիեթնամական պատերազմը, որը համաշխարհային պատմութեան  մէջ գրանցուել է որպէս բնապահպանական պատերազմ հսկայական վնաս է հասցուել Վիեթնամի բնական աղբիւրներին` ջրային, հողային, անտառային, ինչպէս նաեւ գիւղատնտեսութեանը` տասնեակ միլիոնաւոր հեկտար հողատարածքների:

Հարաւ-արեւելեան Ասիոյ այդ երկրում պարտիզպանների դէմ պայքարում հիմնայատակ այրուեցին դաշտեր եւ բնական անտառներ: Վիեթնամի բնապահպանման հաւասարակշռութիւնը նաեւ լրջօրէն փոփոխուեց հսկայածաւալ եւ տարաբնոյթ քիմիական բաղադրութիւնների կիրառմամբ, որի արդիւնքում ամբողջութեամբ ոչնչացան Մանկլենի անտառները (500 հազար հեքթար), մօտակայ անտառների 60 տոկոսը (մօտ 1 մլն հեքթար), հովտային անտառների 30 տոկոսը (աւելի քան 100 հազար հեքթար): Թռչնաբանների  հաշուարկով`  թռչունների 150 տեսակից ախտահարուած շրջաններում մնաց 18-ը, գրեթէ ամբողջապէս վերացան երկկենցաղները  իսկ ձկների  դէպքում տեղի ունեցաւ կազմի փոփոխութիւն, խախտուեց հողի կենսաբանական կազմը:

Նման իրավիճակ է նաեւ վերջին տարիներին արձանագրուած պատերազմների եւ ներքին ընդհարումների պատճառով, օրինակ` Աֆղանիստանում, Փաքիստանում, Սուրիայում, Լիպիայում, Իրաքում,  Քուէյթում եւ այլն: Կարող ենք արձանագրել` իւրաքանչիւր պատերազմ վնասներ է բերում  բնութեան երեք  տարրերին` հողին, ջուրին եւ մթնոլորտին: Օրինակ` աֆղանական պատերազմում թունաւորեցին  հսկայական ջրհորներ եւ ջրի այլ աղբիւրներ, թալիպանները զբաղւում էին փայտանիւթի ապօրինի վաճառքով, որի հետեւանքով երկրի անտառածածկը կրճատուել է մօտ 38-40 տոկոսով: Բացի դրանից, ուսումնասիրութիւնների համաձայն, երկարուձիգ պատերազմը յանգեցրել է նրան, որ թռչունները գլխաւոր ճանապարհ հանդիսացող աֆղանական օդային ճանապարհն անտեսում են:

Պատերազմները նաեւ աւելացնում են վառելիքի օգտագործումը, որի այրման արդիւնք արտանետումները վնաս են բերում շրջակայ միջավայրին: Օրինակ` միայն  իրաքեան պատերազմում – 2008 թուական, Իրաք – մէկ ամսուայ ընթացքում  օգտագործուել է 1.2 միլիոն տակառ նաւթ:

Հետաքրքիր մի փաստ եւս` աշխարհում ամենէն աւելի ,աղտոտողե զինուած ուժը՝ Միացեալ Նահանգներու բանակը զինուժը արտանետել է 1.2 միլիառ թոն ջերմոցային կազ, որ համարժէք է 257 միլիոն մեքենայի տարեկան արտանետումներուն:

Բացի այդ, երբ պատերազմն առաջացնում է մարդկանց զանգուածային տեղաշարժ, հետեւանքները շրջակայ միջավայրի վրայ կարող են լինել աղէտալի: Համատարած անտառահատումը, չստուգուած որսը, հողի մաշումը եւ մարդկային թափօններով հողն ու ջուրը աղտոտելը տեղի են ունենում այն ժամանակ, երբ հազարաւոր մարդիկ ստիպուած են բնակութիւն հաստատել նոր տարածքում: 1994-ին Ռուանտայի հակամարտութեան ժամանակ այդ երկրի Աքակերա անտառի մեծ մասը բացուեց փախստականների համար։ Փախստականների  ներհոսքի արդիւնքում կենդանիների տեղական բնակութիւնը՝ այծքաղը (antelope) եւ եզնայծը (eland) վերացան:

Այս  ամէնից ելնելով` միջազգային հանրութիւնը որոշեց, որ էլ աւելի մեծ  ուշադրութիւն պէտք է դարձնել շրջակայ միջավայրի պահպանութեանը զինուած հակամարտութիւնների ընթացքում եւ 2001 թուականին իւրաքանչիւր տարուայ Նոյեմբերի 6-ը հռչակեց որպէս պատերազմի եւ զինուած հակամարտութեան ժամանակ շրջակայ միջավայրի չարաշահումը կանխարգելելու միջազգային օր:

Արդէն մէկ տասնամեակից աւելի բարձրաձայնում եմ, որ երկրագնդի իւրաքանչիւր թէժ կէտում, որտեղ պատերազմներ, զինուած բախումներ են տեղի ունենում, առաջին պատճառը  բնական աղբիւրներն են, որին գումարւում են ցեղային եւ կրօնական խնդիրները եւ այլն:

Արցախեան երեք պատերազմի դէպքում մի փոքր այլ է, այստեղ միախառնուել է ամէն ինչ, եւ չենք կարողանում լուծել այն խնդիրը, որը 100 տարի առաջ միտումնաւոր ստեղծեց Ժողովուրդների առաջնորդ Սթալինը:

Հայ-ատրպէյճանական վերջին` 44-օրեայ պատերազմի անհանգստացնող հետեւանքներից է բնապահպանման աղէտը Արցախի Հանրապետութիւնում, քանի որ բուն պատերազմական գործողութիւնները տեղի ունեցան հէնց Արցախի տարածքում: Թէ ինչ կը լինի յետագայում, դեռ ոչ ոքի չի հետաքրքրում, ընդ որում` թէ՛ Ղարաբաղեան առաջին (4 տարի), թէ՛ երկրորդ (4 օր) եւ թէ՛ երրորդ  (44 օր) պատերազմներից յետոյ յստակ վերլուծութիւններ չեն արուել, թէ որքանով են տուժել այդ տարածաշրջանի շրջակայ միջավայրը, բուսական եւ կենդանական աշխարհները:

Ատրպէյճանա-թրքական կողմից սանձազերծուած պատերազմում երկու կողմից եղան բազմաթիւ զոհեր, մարմինների դուրս բերումը դանդաղեց, ընդ որում` մինչ օրս: Պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ  Հ.Հ. շրջակայ միջավայրի եւ առողջապահութեան նախարարութիւններն ընդամէնը մտահոգութիւն յայտնեցին, որ այդ իրավիճակում բախուելու ենք համաճարակների: Թշնամի երկրի համապատասխան կառոյցները դա էլ չարեցին: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը տարաւ ջայլամի քաղաքականութիւն եւ պատերազմի աւարտից յետոյ բաւարարուեց անհասկանալի, ոչինչ չասող կոչով: Հոկտեմբերի 30, 2020-ի գիշերը ատրպէյճանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարւում, գործածեց քիմիական զէնքի սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ, նիւթ մը, որուն գործածութիւնը բացարձակապէս արգիլուած է Ժընեւեան յատուկ խորհրդաժողովներու արդիւնք։

Սպիտակ ֆոսֆորն աշխարհում պարբերաբար օգտագործւում է տարբեր ռազմական  գործողութիւնների ժամանակ: Այն կիրառւում է ցերեկուայ ժամերին` ծխածածկոյթ յառաջացնելու, իսկ գիշերը` յստակ տարածք լուսաւորելու համար, բայց անօրինական է դրա օգտագործումը խաղաղ բնակչութեան դէմ: Արգիլուած է  հրկիզուող զէնքերի ռազմաօդային ճանապարհով օգտագործումը քաղաքացիական ենթակառուցուածքների վրայ` համաձայն Ժընեւի խորհրդաժողովի հրկիզուող զէնքերի կիրառութեան արգելքների կամ սահմանափակումների մասին երրորդ արձանագրութեան: Սակայն արձանագրութիւնը չի ստորագրել ո՛չ Հայաստանը, ո՛չ ալ Ատրպէյճանը:

Այս վերջինին կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառումը Արցախի անտառների վրայ նոյնպէս  միջազգային հանրութեան կողմից մնաց անարձագանգ, իսկ թէ ինչ հետեւանքներ կը թողի յետագայում շրջակայ միջավայրի եւ մարդու առողջութեան վրայ, դա արդէն մասնագէտներ պէտք է պատասխանեն:

Ի հակառակ` գործի լծուեցան որոշ խմբեր` թէ՛ հայկական եւ թէ՛ ատրպէյճանական կողմից, որոնք սկսեցին յանուն սեփական շահի հատումներ իրականացնել անտառային տարածքներում:

Ի դէպ, պատերազմի շրջակայ միջավայրի հետեւանքները եւ նմանատիպ իրավիճակներում յայտնի վերլուծաբան Պրուքը բացատրում է, որ զինուած բախումը սկսուելուց յետոյ պաշարման մէջ գտնուող զինծառայողները եւ բնակչութիւնը պէտք է անմիջապէս գտնեն սննդի, ջրի եւ ապաստարանների աղբիւրներ, ուստի նրանք ստիպուած են լինում իրենց մտածողութիւնը յարմարեցնել կարճաժամկէտ լուծումներին, այլ ոչ թէ երկարատեւ կայունութեանը:

{“source_sid”:”AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1604118928661″,”subsource”:”done_button”,”uid”:”AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1604118924083″,”source”:”other”,”origin”:”unknown”}

Այս կարճաժամկէտ յուսահատութիւնը յանգեցնում է հակամարտութեան ծիրի, որին յաջորդում են այն, որ մարդիկ իրենց անմիջական կարիքները բաւարարում են անկայուն ձեւերով` յանգեցնելով զրկանքների եւ հիասթափութեան, յետոյ` բախումի: «Հիմնական մարտահրաւէրներից մէկը այդ ծիրը շրջանցելն է»․- ասում է Պրուքը եւ յաւելում. «Բնական աղբիւրները կարող են շատ կարեւոր լինել յետպատերազմեան հասարակութիւններում աշխատատեղերի եւ հնարաւորութիւնների ապահովման գործում»:

Դեռ ամենակարեւորը` մենք կորցրել ենք Քարվաճառը, ընդ որում` առանց մի փամփուշտ կրակելու  հայկական դաւաճան իշխանութիւններն այդ տարածքը յանձնած են թշնամուն: Այս անմիտ քայլի հետեւանքով Հայաստանը եւ Արցախը յետագայում կանգնելու են լուրջ վտանգների առջեւ, քանի որ հէնց այդ տարածքում են սկիզբ առնում ամենակարեւոր ջրային աղբիւրները եւ գետային աւազանները, որոնք սնում են Սեւանայ լիճը եւ համարւում ամենառազմաւարական ոլորտներից մէկի` գիւղատնտեսութեան սնուցող աղբիւրը:

Եւ քանի որ արդէն իսկ ջուր հայթայթող տարածքը յանձնուած է թշնամուն, իսկ թշնամին մինչ սանձազերծած պատերազմը միջազգային ամպիոններից բազմաթիւ անգամներ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցէին, թէ թոյլ չի տալիս, որ իբր իրենց տարածքում սկիզբ  առնող գետերից օգտուեն, եւ որ իբր թէ Հայաստանը  Հայկական հիւլէական կայանի թափօնները տեղափոխում է Քարվաճառ, դա կարող է  Հայաստանին ուղղուած մեղադրանքերը իրագործի հէնց Ատրպէյճանը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ազատ խոհեր Ապրիլ 24-ի եւ Ազգային Ժողովի ընտրութեան նախօրեակին.- ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ, «ՄԵԾԵՐ»-ՈՒ   ԿԵՂԾԻՔԸ ԵՒ ՄԵՐ ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐԸ
Next post «Չէօրէկի Վիշապը»՝ Մանկապատանեկան Հետաքրքրական Գրքոյկ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles