Շաբաթն Առանց Մամետիարովի Ու Թանկարժէք Անօդաչու Թռչող Սարքի

0 0
Read Time:3 Minute, 13 Second

Սոնա Յակոբեան

Յուլիսի 12-ից սկսած հայ-ատրպէյճանական սահմանին հակառակորդի նախայարձակ գործողութիւնների հետեւանքով Ատրպէյճանի զինանոցը հայկական զինուած ուժերի շնորհիւ պակասեց 13 անօդաչու թռչող սարքով, այդ թւում` 10 հարուածային եւ 3 հետախուզական անօդաչու թռչող սարք: Այս կորուստներից ամենացաւոտը ատրպէյճանի համար յայտնի իսարայէլական արտադրութեան գերթանկարժէք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքի խոցումն էր, որն այնքան էլ երկար չսաւառնեց հայոց երկնակամարում: Համացանցում տարբեր աղբիւրներ ասում են , որ այս անօդաչու թռչող սարքը աշխարհի 35 ամենաթանկարժէք անօդաչու թռչող սարքերից մէկն է համարւում, գինը տատանւում է 25 միլիոն տոլարից մինեւ 30-ը: Hermes-900-ը արտադրում է իսրայէլական Elbit systems ընկերութիւնը: Ըստ Ուիքիփետիա որոնողական համակարգի այս թանկ սարքից աշխարհում ընդամէնը քանի մը երկիր ունին , որոնց թւում են բնականաբար Իսրայէլը , նաեւ Պրազիլիան, Չիլէն, Քոլոմպիան, Իսլանտան, Ֆիլիփինը, Զուիցերիան եւ Հայաստանի ոչ այնքան խաղաղասէր հարեւան` Ատրպէյճանը:

Պարզւում է Ատրպէյճանն այս երկրներից ամենէն աւելի ագահն է գտնուել: Դեռ 2017 թուականից սկսած, այսինքն ապրիլեան պատերազմից յետոյ, Ատրպէյճանը այս տեսակի անօդաչու 15 սարք է գնել , որոնցից մէկով փորձում էր ամպոտ դարձնել Տաւուշի խաղաղ բնակիչների պարզ ու խաղաղ երկինքը: Այդ օրուանից, նոյն Ուիքիփետիայի որոնողական համակարգում հայ դիրքապահների շնորհիւ այս թանկարժէք ու գերժամանակակից սարքի կենսագրութիւնը թարմացուել է, որից պարզ է դառնում, որ այս անօդաչուն ռազմական նպատակով այս Յուլիսին առաջին անգամ է օգտագործուել` ի հեճուկս Ատրպէյճանի ձախողուած աւարտով: Հայ դիրքապահները հեշտութեամբ խոցեցին այն` Ատրպէյճանի միլիոն տոլարնոց գերժամանակակից անօդաչու թռչող սարքը վերածելով մետաղի կտորի: Առաջին անգամ չէ , որ հայկական կողմն այսպիսի ապտակ է տալիս հակառակորդին, ոչնչացնելով ատրպէյճանական զինանոցի ՛՛թանկ ձեռքբերումները՛՛ եւ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ հայկական կողմի ունեցածն աւելի լաւն է: Այո՛, հայկական բանակը հզօր է, բայց ոչ թէ զէնքով , այլ այդ զէնքը պատուով կրող ԶԻՆՈՒՈՐՈՎ: Սա սակայն այս շաբաթուայ ընթացքում հակառակորդի միակ ցաւալի կորուստը չէ: Այս չորեքշաբթի օրուանից անգլուխ է մնացել նաեւ Ատրպէյճանի արտաքին քաղաքականութիւնը: Պարզւում է այս օրերին Ալիեւը կորցրել էր իր երկրի արտաքին քաղաքականութեան ղեկավարին` Էլմար Մամետիարովին: Ալիեւը կառավարութեան նիստի ժամանակ խիստ քննադատութեան է ենթարկել երկրի արտաքին քաղաքականութեան եւ անձամբ նախարար Էլմար Մամետիարովի աշխատանքը: Նա դժգոհել է, թէ ինչպէս են դիւանագէտներն աշխատել հայ-ատրպէյճանական պետական սահմանագօտու իրավիճակի սրման շրջանում: «Հայաստանի վարչապետն ասում է` Ղարաբաղը Հայաստանն է, եւ վերջ: Ես պատասխանում եմ նրան: Իսկ արտաքին գործերի նախարարութիւնն ինչ-որ մակարդակով պատասխանե՞լ է, թէ՞ ոչ : Ես չեմ լսել, Ատրպէյճանի ժողովուրդն էլ չի լսել: Ո՞վ պէտք է առաջին հերթին դա աներ: Արտաքին գործոց նախարարութիւնը լռում է», – նրա խօսքերն են մէջբերում ատրպէյճանական լրատուամիջոցները: Ալիեւի խօսքով ` Յուլիս 12 –ից յետոյ, երբ սկսուել են իրադարձութիւնները, կառավարութեան բոլոր անդամներն աշխատավայրում են եղել:

«Ես մինչեւ առաւօտ աշխատավայրում եմ, վարչապետը աշխատավայրում է: Պաշտպանութեան նախարարը, գլխաւոր շտապի պետը, պետական անվտանգութեան ծառայութեան պետը, արտաքին հետախուզութեան ծառայութեան պետը, ներքին գործերի նախարարը, անվտանգութեան խորհրդի քարտուղարը. բոլորն առաւօտից գիշեր աշխատավայրում են: Ես չկարողացայ գտնել արտգործնախարարին», – յաւելել է նա: Այնուհետեւ Ալիեւը հարցրել է վարչապետին, թէ որտեղ է եղել արտգործնախարարը: Պարզուել է, որ նա աշխատել է տնից: «Պարզ է: Ես չեմ ուզում խորանալ: Շատ բան կարող եմ ասել, բայց կարծում եմ, որ դա բաւարար է», պատասխան ասել է Ալիեւը: Թէ ինչ է սպասում Մամետիարովին սրանից հետ Ատրպէյճանի գործն է, սակայն նոյն այս նիստի ժամանակ Ալիեւն անկեղծացել է մէկ այլ հարցում եւս: Նա նշել է, որ նրանք ովքեր մէկ օր առաջ Ղարաբաղում պատերազմ էին պահանջում թող գնան եւ կամաւորագրուեն բանակին եւ գնալ պատերազմելու: «Առաւօտեան հարցրել եմ զօրահաւաքի ու զօրակոչի պետական ծառայութեան ղեկավարին` քանի՞ հոգի է այս օրերին դիմել պատերազմելու ցանկութեամբ: Ես կ’ասեմ այդ թիւը, թող բոլորը լսեն եւ վերլուծեն: Նա ասաց` մօտ 150… 60-ը` Թովուզից, որտեղ մարտեր են ընթանում», այս մասին կառավարութեան հետ առցանց հանդիպման ժամանակ ասել է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը` խօսելով Յուլիսի լոյս 15-ի գիշերը Պաքուի կեդրոնում ցոյցեր անողների մասին: «Ով երէկ ասում էր` ես ուզում եմ պատերազմել Ղարաբաղում, թող գնայ եւ իր անձնական տուեալները ներկայացնի կեդրոն, թողնի հասցէն, պէտք եղած պահին կը կանչենք»,- ասել է Ալիեւը: Թէ ուր է տանելու այս անկեղծութիւնը Ատրպէյճանին ժամանակը ցոյց կը տայ: Շաբաթուայ սկզբում սկսած լարուածութիւնը շաբաթուայ վերջում կարծես թէ մեղմացաւ, բայց հայ զինուորները զգօնութիւնը չեն թուլացնում: Համաճարակի օրերին այսպիսի քայլեր ձեռնարկած հակառակորդից ամէն բան այլեւս սպասելի է:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ճեմարանի 90-ամեակ․- Մնայունը
Next post Հեռաձայնային Զրոյց` Հ.Յ.Դ. Բիւրոյի Ներկայացուցիչ – Արցախի Նախագահ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Շաբաթն Առանց Մամետիարովի Ու Թանկարժէք Անօդաչու Թռչող Սարքի

  1. The Armenian Army must focus on annihilating the Aderbaijani Army once and for all, that’s the only way to stop the threat they pause to the Armenian Nation. Turks and Azeris understand only the language of force.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles