Հայրենիքէն «Հայրենիք»-ին

Սոնա Յակոբեան

Երէկ կէս գիշերին՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը դեռ լոյսը չբացուած դիմատետրի իր հետեւորդներին աւետեց «բարի լուր»-ը, թէ սահմանադրական փոփոխութիւնները մտել են ուժի մէջ։ Այդ պահից սկսած ըստ Փաշինեանի, Հրայր Թովմասեանը այլեւս Սահմանադրական Դատարանի նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխեանը, Հրանդ Նազարեանը եւ Ալվինա Գիւլումեանը անդամ կամ դատաւոր չեն։ «Երկու ամսուայ ընթացքում պէտք է ընտրուեն Սահմանադրական Դատարանի երեք նոր դատաւորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտաւոր են ի գիտութիւն ընդունել այս իրողութիւնը եւ առաջնորդուել ըստ այդմ», գրել էր Փաշինեան։ Ու եթէ հաւատանք խորհրդարանում այս փոփոխութիւնները միաձայն ընդունած իշխանական պատգամաւորներին՝ այսօրուանից Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացին երջանիկ է ու բաւարարուած․․․։

*

Սահմանադրական քաո՞ս Թաւշեայ Հայաստանում։  Օրեր առաջ խորհրդարանում իշխանական պատգամաւորների մշակած ու արդէն Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի կողմից հաստատուած սահմանադրական դատարանի երեք անդամներին տուն ուղարկելու, իսկ  նախագահ Հրայր Թովմասեանին նախագահութիւնից առանց հանրաքուէի զրկելու օրէնսդրական փոփոխութիւններին, Թովմասեանը դեռ չի հասցրել ծանօթանալ, չի ընդունելու այն եւ հանգիստ խղճով շարունակելու է աշխատանքի գնալ։ Նա լրագրողների հետ կարճատեւ ճեպազրոյցում ասել է․- «Հայաստանում գործող սահմանադրութեամբ սահմադրական փոփոխութիւնները ենթակայ են նախնական սահմանադրական վերահսկողութեան ինչն այս օրէնքի նախագծի դէպքում չի եղել։ Ես արձանագրում եմ փաստ, որ Հայաստանի Սահմանադրական Դատարանը նման նախագիծ չի քննարկել։ Երէկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպէս իրաւաբան, ամօթի զգացողութիւն ունեմ» – ասել է Հրայր Թովմասեանը։ Նրա խօսքով՝ նմանատիպ իրավիճակներում ներպետական համակարգում անձը չունի դատական պաշտպանութեան իրաւունք։

Նրանք  աշխատավայր գնացին նաեւ այս Ուրբաթ։ Խօսքը իշխանութիւնների կողմից տուն ուղարկուած սահմանադրական դատարանի դատաւորների մասին է ։ Աւելին, Սահմանադրության փոփոխութիւններով՝ Սահմանադրական Դատարանի անդամի պաշտօնավարումը դադարեցուած Ալվինա Գիւլումեանը յայտարարել  է, որ շարունակելու է պաշտօնավարել: Գիւլումեանը լրագրողների հետ զրոյցում նշել է , որ հարցը կարգաւորւում է որոշակիօրէն սահմանուած կարգով: «Ոչ ոք դեռ չի արձանագրել, որ իմ լիազօրութիւնները դադարեցուած են: Սահմանադրական կանոնն ընդունուել է, բայց գոյութիւն ունի Սահմանադրական Դատարանի մասին օրէնք, որով կարգաւորւում է Սահմանադրական Դատարանի գործունէութիւն: Երբ ոեւէ մէկի լիազօրութիւնները դադարում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունւում: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկայ»,- ասել է Գիւլումեանը:

*

Իշխանութիւնների սրտով ընտրուած ու  մէկ անգամ  Սահմանադրական Դատարանի նախագահ ինքնահռչակուած Վահէ Գրիգորեանն այս օրերին կատարուող իրադարձութիւնները պատմական է որակում, աւելին որոշել է աշխատանքի գնալ։  «Ես համարում եմ, որ սա Սահմանադրական Դատարանի ճգնաժամի լուծում է: Եւ միանշանակօրէն ողջունում եմ Ազգային Ժողովի այս քայլը: Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, իմ կարծիքով սա պատմական քայլ է եղել: Դրա պատմականութիւնը կայանում է նրանում, որ նախ առաջին անգամ Ազգային Ժողովը հանդէս գալով սահմանադրի անունից Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ կատարելով, այդ փոփոխութիւնը նուիրել է հենց բարձրագոյն դատական ատեանին՝ Սահմանադրական Դատարանին՝ դրանով ընդգծելով հենց Սահմանադրական Դատարանի կարեւորութիւնը Հայաստանի պետական իշխանութեան մարմինների համակարգում եւ այն դիտելով որպէս առաջնային ճգնաժամ, որ ենթակայ է լուծման»,-ասել է Գրիգորեանը:

Բողոքի նախաձեռնություն Սահմանադրական դատարանի մոտ։  Նախաձեռնության հեղինակները Հ․Յ․Դաշնակցութեան երիտասարդական կառոյցների ներկայացուցիչներն են։  «Ժողովրդի անունից խօսում են բոլորը, մենք, իհարկէ, իրաւասու չենք խօսել ամբողջ ժողովրդի անունից, բայց վստահ ենք, որ ժողովրդի մէջ կայ ան հատուածը, որը ստափ կերպով կը կարողանայ այս ամբողջ անօրինություններին արժանի պատասխանը տալ», լրագրողների հետ զրոյցում ասել է  Հ․Յ․Դ․  երիտասարդական միութեան անդամ Սեւակ Նազարեանը։Նրանք իրենց հետ Սահմանադրական Դատարան էին տարել շղթայուած պաստառ, որի վրայ գրուած է եղել Սահմանադրութիւն եւ պատկերուած Հ․Հ․ զինանշանն ու դրօշը։ Սահմանադրական Դատարանի դիմաց էին հաւաքուել նաեւ իրաւապաշտպաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք դէմ են սահմանադրական փոփոխութիւններին։ Նրանք պնդում են, որ արուած փոփոխութիւնները սահմանադրական կարգի տապալում է։

Ստի ոտքը կարճ է ։ Նախորդ օրերին իշխանականների կողմից արագօրէն տարածուող Եւրոխորհրդի նախագահի նամակն այն նպատակով չէր ուղարկուել Փաշինեանին, ինչպէս որ  փորձում էին ներկայացնել իշխանութիւնները։ Եւրոխորհրդի նախագահ Շարլ Միշէլը եւ Եւրոյանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Տէր Լեյէնը օրերս համատեղ նամակ էին յղել Հայաստանի վարչապետին՝ շնորհակալութիւն յայտնելով Եւրոպայի օրուայ առթիւ Նիկոլ Փաշինեանի շնորհաւորանքի համար: «Եւրոմիութիւնը եւ Հայաստանն օգտւում են այն հնարավորութիւնից, որ կարողացել են սերտ յարաբերութիւններ հաստատել Արեւելեան գործընկերութեան ու համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի շրջանակում: Եւրոմիութիւնը եւ Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժէքների հիման վրայ, որոնց թւում են ժողովրդավարութիւնը, իրաւունքի գերակայութիւնը եւ մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունէութիւնն այս ամուր հիմքերի վրա»,-ասուած էր եւրոպացի դիւանագէտների նամակում: Հայաստանում Եւրոմիութեան պատուիրակութեան գրասենեակից yerkirmedia.am-ին տեղեկացրել են, որ նամակը պաշտօնապէս թուագրուած է Յունիս 22-ով: Մինչդեռ, վարչապետի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից նամակի թարգմանութիւնն աւելի ուշ են տրամադրել:Այն հրապարկուելուց յետոյ, իշխանական պատգամաւորներն տարածում էին նամակը՝ տպաւորութիւն ստեղծելով, թ՝ պաշտօնական Պրիւքսէլը ողջունել է վերջին երկու օրերին Հայաստանում Սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ գործողութիւնները, մինչդեռ նամակը փոփոխութիւններից առաջ է ուղարկուել ու այն առիթով։

*

Պսակաձեւ ժահրի մասին։ Հայաստանում պսակաձեւ ժահրի իրավիճակին անդրադարձել է բրիտանական BBC-ն: «Հայաստանը Հարաւային Կովկասում ամենաշատը տուժած պետութիւնն է: Երկրի վարչապետը, որը նոյնպէս վարակուել էր ,քննադատութիւնների թիրախում է յայտնուել՝ ճգնաժամը յաղթահարելու իր քայլերի համար»,-ասուած է տեսանիւթում: Դրանում նաեւ տեղ են գտել Հայաստանի զինուած ուժերի գլխաւոր շտապի նախկին ղեկավար Արտակ Դաւթեանի որդու հարսանիքի, «Բարգաւաճ Հայաստան»-ի պատգամաւորների եւ Գագիկ Ծառուկեանի աջակիցներ

*

Ջերմաչափում ՝ քննութիւնից առաջ։ Միասնական քննութիւնների դիմորդները քննական կեդրոն մուտք գործելուց առաջ կը ջերմաչափուեն: Այս մասին դիմատետրի  ուղիղ եթերում ասել է Հ․Հ․ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմանամարզի նախարար Արայիկ Յարութիւնեանը: «Քննութեան ընթացքում մի քանի անգամ ջերմաչափում կ՛իրականացուի, եթէ դիմորդը դիմակ չունենայ, նրանց կը տրամադրուի դիմակ։ Այն դիմորդները, ովքեր ջերմութիւն կ՛ունենան, քննութիւններին չեն մասնակցի։ Բացառութիւն կը կազմեն այն դիմորդները, որոնք ունեն առողջական խնդիրներ, որոնցմով պայմանաւորուած` մշտապէս ունենում են բարձր ջերմութիւն կամ ջերմութեան տատանումներ։ Նման դէպքում դիմորդները պէտք է տեղամասային կեդրոնից հիւանդութեան հիմնաւորմամբ թուղթ ներկայացնեն, որմէ ետք միայն կը կարողանան մասնակցել քննութեանը», նշել է Յարութիւնեանը։ Քննութեան մասնակիցները նաեւ կը ստանան յատուկ ախտահանուած գրիչներ, որոնք քննութեան աւարտից յետոյ պէտք է գցեն յատուկ տրցակների մէջ, որպէսզի դրանք կրկին ախտահանուեն։

*

Եւ վերջում։ Ոչ այնքան հաճելի բառապաշար խորհրդարանի ամպիոնից։ Երեւանի պետական համալսարանն իր մտահոգութիւնն ու վրդովմունքն է յայտնել Յունիս 24-ին պատգամաւոր Լուսինէ  Պատալեանի՝ Ազգային Ժողովի ամպիոնից բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում աշխատող դասախօսների հասցէին արուած ոչ յարիր արտայայտութիւնների առթիւ։ Պատգամաւորը, կրթութեան ոլորտի նախարարի ուշադրութիւնը հրաւիրելով իր բնութագրմամբ՝ «վերահսկողութիւնից դուրս գտնուելուց» օգտուած դասախօսների վրայ, նախարարին կոչ է արել «մաղել նրանց»:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*