Հայրենիքէն «Հայրենիք»-ին

0 0
Read Time:4 Minute, 40 Second

Սոնա Յակոբեան

 

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար,

Այսպէս ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ:

 Զանգեր, ղօղանջէք,

Սրբազան քաջերին կանչէք

Այս արդար պատից:

Սերունդներ, դուք ձեզ ճանաչէք Սարդարապատից:

Պարոյր Սեւակ  

 

Շաբթուայ ամփոփումը սկսենք պատմական ակնարկով։ Ուղիղ մէկ դար ու երկու տարի առաջ՝ Մայիս 28, 1918-ին, 543 տարուայ ընդմիջումից յետոյ հայ ժողովուրդը վերականգնեց աշխարհի վրա որպէս պետութիւն գոյութիւն ունենալու իր իրաւունքը։  Մենք աւերակներից ստեղծեցինք պետականութիւն, որը թէեւ գոյատեւեց ընդամէնը երկու տարի, բայց դրեց հայ ժողովրդի անկախցման պայքարի սկիզբը։ 1918 թուականի հերոսամարտերի ամենավճռական շրջանն էր։ Թուրքերը սկսել էին եռաճակատ պատերազմ` Սարդարապատում, Ապարանում, Ղարաքիլիսէում:
Թշնամին մտել էր Ալեքսանտրապոլ եւ Արագածի փէշերով շարժւում էր դէպի Երեւան: Հիւսիսային կողմով արշաւողները շրջուել էին դէպի Ապարան: Ճակատագրական պահին, երբ թւում էր ոչ մի ուժ չէր փակի թուրքերի ճանապարհը, Երեւանի Ազգային Խորհրդի նախագահ Արամ Մանուկեանը Ապարանի գաւառապետ Սեդրակ Ճալալեանին հրամայում է կազմակերպել ինքնապաշտպանութիւնը: Նոր ձեւաւորուող ռազմաճակատի հրամանատար է նշանակւում Դրաստամատ Կանայեանը: Դրոն ոտքի էր հանել գրեթէ բոլոր զինուած խմբերը: Ապարանի ռազմաճակատում կռուողների թիւն անցնում էր 8000-ից` 4500-ը աշխարհազորայիններ: Թուրքերի թիւը գերազանցում էր, սակայն հայոց ճակատն առաջնորդում էր անձամբ հրամանատարը: 1918 թոըականի յաղթանակը,  հեշտ չտրուեց․ հայոց բանակի արիւնալի կանգառը Վանաձորում էր։ Սակայն պայքարի անկորտրում կամքի շնորհիւ թրքական բանակի արիւնաքամ մնացորդները սպիտակ դրոշ պարզեցին: Սարդարապատում յաղթելով թրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
Մայիսի 28, 1918-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից յետոյ «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակուեց Հայկական հանրապետութիւնը: Մայիսեան այս մեծ յաղթանակի շնորհիւ անգամ խորհրդային ծանր լծից յետոյ մենք ազգային զարթօնք ապրեցինք հեռաւոր 90-ականներին։ Մեր պատմութեան հերոսական էջերը լցուեցին Սեպտեմբեր 21-ով, արցախեան յաղթանակներով , Շուշիի ազատագրմամբ։ Այս յաղթանակի շնորհիւ է, որ մեր սերունդները Ազատ , անկախ  Հայրենիք ունենալու բերկրանքն են վայելում այսօր։

*

Վարչապետը շնորհաւորում է։ Հանրապետութեան տօնի առիթով վարչապետ Փաշինեանը ուղերձով դիմել է համայն հայութեանը։ Ներկայացնում ենք մի հատուած ուղերձից՝  առանց մեկնաբանութեան․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,Սփյուռքի հպարտ հայութիւն, Շնորհաւորում եմ բոլորիս Հանրապետութեան տօնի կապակցութեամբ: Արամ Մանուկեանը ասում էր. «…Դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է ԵՒ եթԷ ժողովուրդը պատրաստակամութիւն ունի… աշխատել ու փրկել հայութիւնը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»: Ուստի միասին դէպի գործ եւ աշխատանք, դէպի մեր երազանքների Հայաստան: Համոզուած եմ, Հայաստանի Հանրապետութեան յաղթական քաղաքացին այլեւս երբեք թոյլ  չի տայ պետականութեան կամ քաղաքացիութեյան կորուստ, ինքնիշխանութեան և իրաւունքի կորուստ, հաւատի և լաւատեսութեան կորուստ: Հայաստանի Հանրապետութիւնը երկիր մոլորակի վրայ պէտք է գոյութիւն ունենայ յաւիտեան, Հայաստանի դրօշը պէտք է յաւիտեան ծածանուի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտութիւնը, մեր ազատութիւնն ու ինքնիշխանութիւնը։

*

 Անցնենք մէկ այլ յաղթանակի։ Միջազգային ապտակ մարդասպանին հերոսացնող երկրին։ Մայիս 26-ին Մարդու իրաւունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ատրպէյճանցի  սպայ Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թուականին հայ սպայ Գուրգէն Մարգարեանի սպանութեան, ինչպէս նաև մարդասպանին արտայանձնելու և Ատրպէյճանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերեալ գործով։ Դատարանը վճռել է, որ Ատրպէյճանը խախտել է Մարդու իրաւունքների իրաւունքները։ Դատարանը յստակեցրել է Ատրպէյճանի գործողութիւնները՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը՝ Ատրպէյճան ժամանելուն պէս, հունգարական բանտում անցկացրած ժամանակահատուածի համար աշխատավարձի փոխյատուցումը, բնակարանի տրամադրումը և ծառայութեան մէջ առաջխաղացումը ցոյց են տալիս, որ Ատրպէյճանը ճանաչում և ընդունում է Ռամիլ Սաֆարովի յանցանքները որպէս իր սեփականը։ Դատարանը նաև ընդգծել է, որ այս միջոցներից իւրաքանչիւրը՝ առանձին և ամբողջութեամբ, հանդիսանում են պետութեան տարբեր կառոյցների և բարձրաստիճան պաշտօնեաների կողմից Ռամիլ Սաֆարովի գործողութիւնների քաջալերում։

Յիշեցնեմ , որ 2004 թուականին Սաֆարովի կողմից կացինահարուած Գուրգէն Մարգարեանը Հունգարիոյ մայրաքաղաք Պուտափեշթում էր` մասնակցելու ՆԱԹՕ-ի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ուսումնական ծրագրին: Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործութիւնը կատարել է՝ դրդուած Հայաստանի և հայերի նկատմամբ ատելութեամբ: Պուտափեշթի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թուականին Սաֆարովն արտայանձնուել էր Ատրպէյճանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհուել եւ հերոսացուել։

*

Անցենք Հայաստանեան ներքաղաքական- հասարակական կեանքին։ Այստեղ պսակաձեւ ժահրը ոչ միայն չի պատրաստւում հեռանալ , այլ օր օրի աւելի է մեծացնում իր սահմանները։ Ժահրի դէմն առնելու միջոցառումների շրջանակներում այս շաբաթուանից դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար եւ գրեթէ ամենուր։ Այս որոշման հետեւալը պարտադիր է նաեւ օրենսդիրում։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանը պատգամաւորներին յորդորել է, խնդրել նիստերի դահլիճում կրել դիմակ, հակառակ դէպքում ստիպուած կը լինի կիրառել նախազգուշական միջոցներ՝ ընդհուպ դահլիճից դուրս կը հրաւիրի:

*

Ահազանգում է նաեւ վարչապետը։ Ըստ Փաշինեանի պսակաձեւ ժահրի տարածման հետ կապուած Հայաստանում հաստատուել է բաւականին ծանր իրավիճակ։ «Ըստ էութեան, կարող ենք ասել, որ պսակաձեւ ժահրի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևեալ հարցը՝ թէ ինչքանով են սահմանուած կանոնները համապատասխանում իրավիճակին։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացութիւնը միանշնակ է, որ կանոնները համարժէք են իրավիճակին և իրենք բովանդակային առումով արդիւնաւէտ  են, և խնդիրը այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ընդգծել է Փաշինեանը։ Նա վստահեցրել է անհրաժեշտութեան դէպքում նոր խստացումներ կը սահմանեն։

*

Հեռակայ լեզուակռիւ վարչապետի ու Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի փեսայ Միքայէլ Մինասեանի միջեւ։  Յիշեցնենք, որ վերջին շրջանում Միքաէլ Մինասեանը տեսանիւթեր է հրապարակում, որտեղ հրապարակաւ քննադատում է Փաշինեանին, նրան տարբեր մեղադրանքներ վերագրում։ Ամենաթարմը Հայաստանից՝ հայկական արտադրութեան ծխախոտով  բեռնուած ինքնաթիռների մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան հասնելու պատմութիւնն է, որում որպէս գլխաւոր դերակատար շրջանառւում է Նիկոլ Փաշինեանի կնոջ՝ Աննա Յակոբեանի եղբօր անունը։ Անդրադառնալով այս հարցին  Փաշինեյնը հակադարձել է յորդորելով  Հայաստանի՝ իբր մաքսանենգ երկրի վարկանիշով հետաքրքրուողներին առաջին հերթին հետաքրքրուել յարուցուած քրէական գործերով: ․․․Անդրադառնալով Հայաստանից  ծխախոտի արտահանման տիրոյթին՝ վարչապետը նշել է , որ առնուազն վերջին հինգ տարում այդ համակարգում ոչ մի բան չի փոխուել: Եւ եթէ այդտեղ կայ խնդիր, ուրեմն այդ խնդրի պատասխանը պէտք է առաջին հերթին պահանջել Միքայէլ Մինասեանի աներ Սերժ Սարգսյանից:

*

Շաբթուայ բողոքը։ Հ․Յ․Դ․ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը, դատապարտելով հայոց ցեղասպանութեան թանգարան – հիմնարկի տնօրէն Յարութիւն Մարութեանի վարած հակազգային քաղաքականութիւնը, Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի անմար կրակի մօտ իրականացրել է վերոյիշեալ քաղաքականութիւնը դատապարտող  նախաձեռնութեան։ Ինչո՞ւ են աղմկում Դաշնակցական երիտասարդներն ավելի մանրամասն կներկայացնենք յաջորդ շաբթուայ ընթացքում։

*

 Եւ վերջում։ Անկախ Հայաստանի սահմաներն ամուր պահողները։ Ճանաչենք առաջնագծի զինուորներին ոչ թէ անուններով, այլ դէմքերով։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՄԱՅԻՍ 28-Ը ՄԵՐ ԱՆՑԵԱ՛ԼՆ Է, ՆԵՐԿԱ՛Ն ՈՒ ԱՊԱԳԱ՛Ն
Next post «Կարևորը Գործող Իշխանութիւնների Պահուածքն Է Եւ Պատրաստակամութիւնը», Կը Յայտնէ Դաւիթ Իշխանեան

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles