ՓԱՇԻՆԵԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՄԵՔԵՆԱՆ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է

Բ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

 

«Ներկայիս՝ «հասրակական կարծիքը» առանձնաում է որպէս մի ուժ, որը պէտք է կառավարուի ոչ միայն խելացի գուշակութիւններով և ենթադրութիւններով, այլ, այդ կարեւոր գործը (հասրակական կարծիքի կառավարումը) կատարելու համար պէտք են յատուկ վերապատրաստուած մասնագէտներ»

Էդուարդ Լ. Բըրնէյս, «Պրոպագանդա»

 

Ես ընտանիքիս հետ ԱՄՆ եմ ներգաղթել 1984 թուականին, երբ 15 տարեկան էի: Երկու շաբաթ էր, ինչ սկսուել էին անգլերէնի դասընթացները, երբ ուսուցիչը մեզ յանձնարարեց ընթերցել Ջորջ Օրվելի «1984» գիրքը: Իմ ծայրայեղ սահմանափակ ալգլերէնի իմացութեան պատճառով, ես ստիպուած էի փնտռել իւրաքանչիւր բառը բառարանում, գրել պարբերութիւնը հայերէն, վերլուծել եւ ուսումնասիրել այն, յետոյ փորձել կրկին գրել եւ բացատրել միտքս իմ կոտրտուած անգլերէնով:

Այդ ժամանակ ասես խոշտանգումների էի ենթարկւում, բայց բառերն այնպէս խորը ամրագրուեցին ենթագիտակցութեանս մէջ, որ տարիներ անց ինձ հնարաւորութիւն ընձեռեցին «արթնանալ» եւ տեսնել այսօրուայ համաշխարհային սոցիալ-քաղաքական իրավիճակն Օրվելեան ոսպնեակից:

Յիշում եմ, որ այս գրքի հետ առնչուել եմ նաեւ ուսանողական տարիներիս, քանի որ սովորում էի քաղաքան գիտութիւններ եւ տնտեսագիտութիւն: Սակայն, աւելի հետաքրքուած էի գովազդների եւ մարքետինգի քաղաքականութեամբ և իրենց հետեւանքով առաջացած հասարակական կարծիքին, յատկապէս՝ ենթագիտակցութեանն ուղղուած պատգամներով, որոնք աներևոյթապէս յայտնուում էին գովազդներում և թելադրում ինչ որ մի զգացողութիւն կամ պահանջում հստակ արարք ի հակազդեցութիւն այդ գովազդին ձևւաւորելով հստակ կարծիք: Եւ հէնց այդ պատճառով էլ այն եզակի գրքերից, որը մեծ հաճոյքով եմ կարդացել, եւ յաճախ եմ վերադարձել դրան եղել է Սիգմոնդ Ֆրոյդի եղբօրորդու՝ Էդուարդ Բըրնէյսի «Պրոպագանդա»-ն է:

Ես հիացած էի նրա կենսագրութեամբ: Նա գիւղատնտեսութեան գիտական աստիճան ունէր, բայց որոշել էր աշխատել որպէս լրագրող: Լինելով Ֆրոյդի հարազատը, նրան բազում հնարաւորութիւններ էր տրուած, այդ թւում՝ ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնի վարչակազմի հետ համագործակցութիւնը որի ընթացքում նա պիտի հասարակական կարծիքը ձևաւորեր համոզելու որ Դաշնակից ուժերի կազմում ԱՄՆ-ի մասնակցութիւնն Առաջին համաշխարհային պատերազմին ժողովրդավարութիւնը Եւրոպա վերադարձնելու ի նպաստ գործողութիւն էր: Նա աննկարագրելի գերազանցութեամբ յաջողեցրեց իրականացնել այդ նախագիծը:

Բըրնէյսի պատերազմի շրջանի յաջող քարոզարշաւը, նրան խրախուսեց խաղաղութեան ժամանակ փորձել կիրառել նոյն ձևը՝ հանրային կարծիքը ձևաւորելու առևտրական աշխարհում: Սակայն, քանի որ «Պրոպագանդա» բառը լայնօրէն օգտագործւում եւ կապւում էր Ստալինի եւ Սովետական Միութեան Կոմունիստական կուսակցութեան,  Իտալիայում Մուսուլինիի, եւ Գերմանիայում Հիտլերի քարոզչական միջոցներին և հանրութեան կողմից արժանացած էր ժխտական տրամադրութեան և մերժողական գնահատանքի, Բըրնէյսը փոխարինեց «Պրոպագանդա» բառը «հասարակայնութեան հետ կապեր» կամ «հանրային կապեր» բառամթերքով: (PR):

PR-ն, այն է, ինչ Բըրնէյսն անուանում է «համաձայնութեան ճարտարագիտութիւն», ինչը նշանակում է «վերահսկել եւ կառավարել զանգուածները՝ ըստ մեր ցանկութեան, եւ առանց նրնաց գիտակցութեան», որը միայն հնարաւոր է իրականացնել ենթագիտակցութեան վրայ ազդելու միջոցով: Պարազապէս՝

PR= պրոպականդա = վերահսկել եւ կառավարել հանրային միտքը

Մարդկային միտքը = հզօրագոյն զէնքը

Հանրային մտքի վերահսկումն ու կառավարումը = կառավարել իրադարձութիւնների ընթացքը եւ արդիւնքը:

Քարոզչութիւնը, հասարակայնութեան հետ կապը (PR) եւ հայկական իրականութիւնը

Գրեթէ բոլոր նրանք ովքեր ներգրաուած են հայկական կազմակերպութիւններում, քաղաքական կուսակցութիւններում կամ նախագծերում դժգոհում են անբաւարար PR-ից կամ դրա բացակայութիւնից: Դժբախտաբար դրանց անդամների/ղեկավարների մեծամասնութեան համար PR-ի չափանիշը՝ յօդւածների քանակն է, Facebook-ի կամ Instagram-ի գրառումները, «լայքերի», «կիսւելու» (Shares) կամ տեղադրուած լուսանկարների քանակը, մանաւանդ՝ այն լուսանկարները, որոնցում ներկայ են իրենք:

Իսկ ոմանց թուում է, թէ PR-ը ամպագոռգոռ յայտարարութիւններով կամ ամենասուր քննադատութիւններըով համեմուած ելոյթներն են, կարմիր փողկապով կամ թանկարժէք բրենդային հագուստով հարցազրոյցներին ներկայանալն ու բարդ բառապաշար օգտագործելն է, մինչդեռ հին դպրոցի ներկայացուցիչների մեծամասնութեանը թուում է, թէ PR-ը քաղաքի պատերը եւ ինքնաշարժերի պատուհանները պաստառներով եւ թռուցիկներով սուաղելն է:

եւ հէնց այդ պատճառով է, որ մեր կազմակերպութիւնների եւ քաղաքական կուսակցութիւնների մեծամասնութեան կատարած հրաշալի աշխատանքները հազուադէպ են արժանանում այն գնահատականի, որին արժանի են, եւ չունեն PR՝ անհրաժեշտ քարոզչութիւն, հիմնականին մէկ պատճառով՝ ղեկավարութիւնը կենտրոնանում է մէկ միջոցառման կամ նախաձեռնութեան գովազդելու փոխարէն  յօգուտ իրենց առաքելութեան հանրային կարծիքը ձեւաւորելու գործընթացքին:

Սկզբում ես դա մեկնաբանում էի ազգային մշակութին խորթութիւն՝ կարծելով, թէ դա թոյլ չի տալիս մեր ազգային մտածողութիւնը, որը խորը ուսումնասիրութիւնների կարիք ունի: Բայց դա տեւեց մինչ Թաւշեայ յեղափոխութիւնը: Այն ինչ, որ տեղի ունեցաւ Հայաստանում վերջին երկու տարուայ ընթացքում բարձր որակաւորում ստացած մի խումբ մասնագէտների կողմից իրականացուած PR-ի եւ հասարակայնութեան հետ կապերի հրաշալի եւ փայլուն օրինակն է, որոնք օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարաւորութիւններն ու միջոցները որպէսզի հասարակական կարծիքը ձեւաւորեն ի նպաստ իրենց նպատակների-կամ աւելի ճիչտ իրենց թելադրուածին- եւ օգտագործում են հանրային կարծիքը իբրեւ զէնք:

Քաղաքական ճգնաժամի ժամանակ, երբ ժողովրդին տարիներ շարունակ դաժանօրէն չարաշահում եւ ճնշում են, իսկ ժողովուրդը փրկութեան որեւէ ելք չի տեսնում, առաջին իսկ առիթի դէպքում ըմբոստանում է իրեն ճնշողի դէմ, կամ զինեալ ապստամբութեանբ, կամ էլ զայրոյթն ու հիասթափութիւնը փողոց դուրս բերելով՝ քաղաքացիկան անհնազանդութեան տեսքով: 

Ինչ պատահեց Հայաստանում. հողը պատրաստ էր

Խնդիրը չէր տարբերուում Հայաստանում: Չնայած, որ 2015 թուականի Սահամանադրական բարեփոխումների հանրաքուէի ժամանակ Սերժ Սարգսեանը խոստացել էր չառաջադրուել վարչապետի պաշտօնում, երբ երկրի կառավարումը փոխուի խորհրդարանական համակարգի, նա դրժեց իր խոստումը 2018 թուականին, եւ որոշեց «ընտրուել» վարչապետ, ինչն էլ ստեղծեց նպաստաւոր պայմաններ ապստամբութեան համար: Հասարակութեան մօտ մեծ էր ցանկութիւնը գտնելու այնպիսի առաջնորդ՝ «մեսիա», որը կը փրկի կացութիւնը, կազատի նրանց անարդարութիւննից, աղքատութիւնից եւ գործազրկութիւնից, եւ նրանց կը բերի խաղաղութիւն եւ բարգաւաճում և նորմալ ապրելու հնարաւորութիւն:

Սակայն յաճախ անտեսւում է այն փաստը, որ շարժումն սկսուեց միաւորելով բոլորին՝ ապստամբելու Սերժի եւ նրա վարչակազմի դէմ: Ժողովուրդը փողոց էր դուրս եկել հեռացնելու Սերժին, նրա շրջապատին եւ կառավարութեանը, եւ ոչ մէկ խօսք չէր գնում Նիկոլի եւ նրա «Քաղաքցիական պայմանագիր» կուսակցութեան իշխանութեան գլուխ անցնելու մասին:

Ժամանակը նպաստաւոր էր իշխանափոխութեան համար: Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը, եւ, ընդհանրապէս, Սերժ Սարգսեանի՝ կոռումպացուած, ճնշող, անձնակենտրոն, ռուսամէտ վարչակազմը փոխել նէոլիբերալ, գլոբալիստ եւ արեւմտամէտ վարչակազմով: Եկել էր ժամանակը, որպէսզի ասպարէզ իջնէր նոր ղեկավարը, որը խարիզմատիկ էր, ճանաչուած, եւ լաւ հռետոր: Մի ղեկավար, որը խելացի էր և ունակ «խորհուրդներ ընդունելու» և կարող էր իրականացնել այդ փոփոխութիւնը: Պէտք էր “գործընկեր” որի սեփական անցեալը լաւագոյն փաստն էր և երաշխիկը՝ իր նէոլիբերալ, գլոբալիստ եւ արեւմտամէտ գաղափարախոսութեանը: Նիկոլը հիանալի տեղաւորւում էր այդ չափանիշների սահմանում:

Այն ինչ, որ տեղի ունեցաւ յաջորդ օրերին թուում էր, թէ  դա Ջին Շարփի ստեղծագործութեան կեանքի կոչումն էր  գիտուն ուսանողների կողմից, ովքեր Նիկոլի «Քաղաքցիական Պայմանագիր» կուսակցութեան անդամներն էին:

Շարփը, ամերիկացի քաղաքագէտ էր, մեծապէս ազդուած և ներշնչուած Գանդիից: Նա հեղինակել է բազմաթիւ  գրքեր՝ ինչպէս իրականացնել ոչ բռնի շարջումների միջոցով «թաւշեայ յեղափոխութիւններ» իշխանափոխութիւնների նպատակով, որոնք տարիների ընթացքին մեծ ազդեցութիւն են ունեցել ամբողջ աշխարհում հակակառավարական շարժումների վրայ, այդ թուում՝ Ուկրաինայում: Ջին Շարփի  «Բռնապետութիւնից մինչեւ ժողովրդավարութիւն» գիրքը համարուում է Ուկրաինական Պորայի «աստւածաշունչը»:  (Հետաքրքիր “զուգադիպութիւն”, մի քանի շաբաթ առաջ Երեւանի աւագանու «Իմ քայլը» խմբակցութեան անդամ Լեւոն Զաքարեանը գրել էր Գանդիի արձանը Երեւանում տեղադրելու մասին. Չնայած գուշակութիւնից շատ հեռու եմ բայց հաւանաբար արձանը կը լինի փայտը ձեռքին “իր քայլ”-ը առնող Գանդիի կերպարը)

Ես սկսեցի հետեւել Շարփի գրականութեանն երբ իմ ծննդավայր Թեհրանում 2009 թուականին տեղի ունեցած յետ-ընտրական բողոքի ցոյցերից յետոյ, ձերբակալուածները խոստովանել էին, որ հետեւել են թաւշեայ յեղափոխութիւնների համար Շարփի հեղինակած ժամանակացոյցին: Նրանք հասցրել էին կատարել նրա «Ոչ բռնի գործողութիւնների 198 մեթոդներ» գրքում նշուած 198 քայլից 100-ը: Գիրքը սովորեցնում է, թէ ինչպէս է հնարաւոր 198 քայլի միջոցով տապալել բռնապետութիւնները:

Այնպէս որ, երբ Նիկոլը եւ նրա թիմը Մարտի 31-ին սկսեցին իրենց «Խաղաղութեան երթը» Գիւմրիում՝խելացիօրէն անուանելով այն “ԻՄ ՔԱՅԼ”ը բրենդով, բողոքելու ապրիլի 17-ին նշանակուած վարչապետի պաշտօնում Սերժ Սարգսեանի ընտրութեանը, թուում էր, թէ դա Գանդիի՝ Satyagraha շարժման կամ «Աղի երթի» պատճէնումն էր :

1:1 “Իմ քայլ”ը խելոք աշակերտի պէս հետևում էր Շարփի գրքում նշուած հրահանգներին և ցուցմունքներին, ըստ որի՝ շարժումը ղեկավարում էր «առաջնորդը» որը պէտք է լինի մի անձ, որ շարքային քաղաքացին կարողանայ հեշտութեամբ իր անձը նոյնացնել նրա հետ: Պէտք է լինի միջին դասակարգին պատկանող եւ համեստ կենսակերպով ընտանիքի մարդ, որի անունը ծանօթ է բոլորին, որը պէտք է քայլի երկրի բոլոր շրջաններով՝ քաղաք առ քաղաք, ապահովելու զանգուածների աջակցութիւնն՝ ազդարարելու շարժման մեկնարկը:

«Նոր» առաջնորդի կերպարանափոխումը 

Հասարակայնութեան հետ կապերի տեսանկիւնից Նիկոլին անհրաժեշտ էր նոր կերպար- իմիջ՝ ջնջելու համար հանրային կարծիքում նրա մասին ձեւաւորւած «Տէր-Պետրոսեանի մանկլաւիկ, սադրիչ, աջ բազուկ, թմբկահար տղայի» կերպարը, որը ամրագրուած էր ժողովրդի յիշողութեան մէջ, ինչպես նաև «վճարովի ընդդիմութիւնը»:

Մի քանի օրուայ ընթացքում Նիկոլին շատ արագ յաջողուեց կերպարանափոխուել, օգտագործելով շատ պարզ, բայց սրամիտ եւ արդիւնաուէտ եղանակները՝ ազդելու ՀՀ քաղաքացիների ենթագիտակցութեան վրայ:

Նախ, Չալօ անունով թափառող մի շուն միացաւ երթին, եւ 14 օր շարունակ հետեւեց Նիկոլին դէպի Երեւան: Այս խորհրդանիշն օգնեց անմիջապէս մեղմել մարդկանց սրտերը, եւ Նիկոլին ներկայացնել որպէս “բարի” եւ “կարեկցող” մի մարդու, ով սիրում է կենդանիներին: Ենթագիտակցօրէն այս պատկերը ստիպեց շարքային քաղաքացուն, որպէսզի Նիկոլին ընկալի եւ վստահի որպէս բարի եւ հոգատար մարդու, քանի որ ամէն մարդ գիտի, թէ շները բնազդօրէն կարող են զգալ ագրեսիայի եւ բռնութեան որեւէ փորձ կամ մտադրութիւն, եւ ոչ ոքի որպէս այդպիսին չեն հետեւի: Սա օգնեց ջնջել Նիկոլի՝ սադրիչի եւ բռնութեան դիմողի կերպարը, որը հանրութեան մօտ ձեւաւորoւել էր երկու տասնամեակ ի վեր, մանաւանդ՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւնների համատեքստում:

Յաջորդը՝ կարեւոր էր Նիկոլին հերոսացնել, նրան ներկայացնել որպէս ազատամարտիկ եւ մեր երկրի պաշտպանը, որպէսզի հեռացնեն իր գաղափարական կնքահայր Լեւոն Տէր-Պետրոսեանից, ում պատմութիւնը յիշում է որպէս ազգային դաւաճան, մեր ժամանակների Վահէ Իհսանը, ով ցանկանում էր վերադարձնել մեր ազատագրուած հողերը: Պէտք էր ամեն գնով ժողովուրդի մտքից և յիշողութիւններից ջնջել Մարտ 1, 2008ին Նիկոլի հորդորը և տխրահռչակ կոչը ուր ասում էր “…մենք մեր քաղաքը պէտք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից”

Նա աճեցրեց ամբողջական մորուք, սկսեց կրել զինւորական վերնաշապիկ, ուսին՝ ուսապարկ, եւ ձեռքը թեթեւ կտրելուց յետոյ, այն վիրակապեց՝ կրկնօրինակելով Մոնթէ Մելքոնեանի յայտնի լուսանկարը:

Այս ամէնը չափազանց կարեւոր էր, քանի որ վերոնշեալ ահաւոր և անընդունելի կոչերից բացի, Նիկոլը մի քանի յօդւածներ էր հեղինակել «Հայկական ժամանակ» օրաթերթում 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին, որոնցում նա մասնաւրապէս գրել էր. «Ես զարմանում եմ, որ մեր երկրում դեռեւս կան մարդիկ, այսպէս կոչւած, ազտագրւած հողերի պատրանքով, եթէ ցանկանաք դրանց անւանել որպէս այդպիսին՝ գրաւեալ տարածքներ… ես չեմ ընդունում այն տեսակէտը, որ լաւ դիւանագիտութիւնը կարող է կանխել այդ հողերի վերադարձն Ադրբեջանին»:

Հազիւ երկու շաբաթուայ ընթացքում, երբ Նիկոլը եւ իր թիմը խաղաղ երթով շարժւում էին Գիւմրիից Երեւան, մարդիկ մոռացան տղայական այն դէմքի մասին, որը Մարտի 1-ին Միասնիկեանի արձանի տակ հրահրում էր բռնութիւն՝ ժողովրդին սադրելով խլել հնարաւոր որեւէ բան, որի միջոցով հնարաւոր կը լինի պայքարել ոստիկաննների դէմ: Ժողովուրդը մոռացաւ տղայական այդ դէմքը, որը գոռում, բղաւում էր՝ յաջակցութիւն Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա աւազակախմբի, ով Հայաստանի նորօրեայ պատմութեան մէջ ճանաչւած է որպէս ամենամեծ դավաճան եւ կոռուպցիայի վարպետ:

Նիկոլը կերպարանափոխուեց գեղեցիկ, նուիրւած, կրքոտ եւ քաջ հայրենասէրի, ընտանիքի մարդու, ով իր կնոջ հետ կողք-կողքի քայլում էր ազատութեան ճանապարհով՝ յիշեցնելով Մոնթէին եւ այլ ազտամարտիկներին, շնորհիւ փայլուն քարոզչական ծրագրի, որը կոչուած էր ձևակերպելու և ղեկավարելու հանրային կարծիքը: Ծնուել էր նոր կերպար, ազգի փրկիչ առաջնորդ որ պատրաստւում էր պայքարել այս պատմութեան հակահերոսի՝ Սերժի դէմ, եւ ազգը առաջնորդէր դէպի այն փայլուն ապագան, որին արժանի էր:

Տեղական եւ միջազգային որոշակի լրատուամիջոցների աջակցութեամբ, որոնք հիմնականին հիմնադրուել և կամ ֆինանսաւորուել էին տարբեր օտար երկրեայ հասարակական կազմակերպութիւնների և հիմնադրամների միջոցով (այդ թուում՝ Բաց հասրակութեան հիմնադրամի-Սորոսի հիմնադրամ, Հելսինկեան հիմնադրամ, Թրենսփարենսի ինթենրնեշնալ, Յանուն ժողովրդավարութեան ազգային հիմնադրամ), եւ որոնց հետ անմիջականորէն կապուած էր երթի մասնակիցների մեծամասնութիւնը, երթի հետ կապուած լրատւութիւնը տարածւեց աւելի արագ, քան կայծակնային արագութիւնը: Միւս կողմից, Փաշինեանի սրամիտ որոշումը՝ օգտագործելու սոցիալական ցանցերը հանրութեան հետ շփուելու, եւ նրանց զորաշարժի ենթարկելու շարժմանը միանալու նպատակով մեծապէս օգնեց, որ շարժումը շատ արագ ձեւաւորուի եւ ընդարձակուի:

Նիկոլը (շատ մանրակրկիտ)կենտրոնացած էր շարժմանն աւագ դպրոցների աշակերտութեանը եւ երիտասարդութեանը ներգրաուելու գործի վրայ, հաւանաբար մտածելով, թէ որքան էլ կոռումպացուած եւ անսկզբունք լինի Սարգսեանի իշխանութիւնը, որեւէ ոստիկան երբեւէ չի կրակի երեխանների ուղղութեամբ:

Երկրորդ փայլուն նախաձեռնութիւնը, որ Նիկոլը նախաձեռնեց, դա ֆէյսբուք սոցիալական ցանցի լայւի (Facebook Live) միջոցով իւրաքանչիւր քաղաքացու անձնական տարածք ներխուժելն էր՝ դիմելով նրանց ուղղակիօրէն անձամբ, շփուելով անհատ առ անհատ, եւ խօսելով նրանց հետ հասարակ լզւով՝ որպէս մտերիմ ընկեր:

Այս հանճարեղ ռազմավարութիւնը տասնեակ հազարաւոր մարդկանց ենթագիտակցօրէն ստիպեց ընդունել նրան որպէս հարազատ ընկեր, որը գալիս է ձեր տուն, նստում հիւրասենեակում եւ զրուցում է ձեզ հետ, կամ որպէս ընտանիքի  անդամ, ում հանգստեան օրերին՝ առաւօտեան կարող էք լսել, երբ դեռ գիշերանոցով էք: Նա դարձաւ այն անձը, ով խօսում էր իւրաքանչիւրի հետ, ինչպէս՝ հաւասարը  հաւասարի, հասկանալի լեզուով, դէմ յանդիման կանգնելով նոյն մարտահրաուէրներին, ինչ՝ իւրաքանչիւր քաղաքացի: Նրա թափն շատ արագ աճեց եւ նրա «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութիւնը շատ արագ քաղաքական առանձնայատուկ նշանակութիւն ստացաւ շնորհիւ չափազանց խելամիտ քարոզչութեան, որն ամբոխի մօտ ստեղծեց անհատի պաշտամունք՝ ստիպելով նրան հետեւել:

«Նոր» Հայաստանը

Անցեալ երկու տարիներին ես անընդհատ ապրում եմ Օրվելեան մղձաւանջը, որն անընդհատ յիշեցնում է ինձ. «Այն ինչ ես տեսնում եմ, այն ինչ ես կարդում եմ, այն չէ, ինչ կատարւում է»: Չնայած տեսանիւթերի եւ յօդւածների, որոնք լցուած են ժողովրդավարական հռետորաբանութեամբ, կոռուպցիայի դէմ պայքարի, բանակի հզօրացման մաիսն, արդարութեանը ծառայելու եւ պետական պաշտօնեաների կողմից հայրենասիրական յայտարարութիւններով, տեղի է ունենում հակառակը, բոլորի աչքի առջեւ՝ պարզ եւ տեսանելի, ԵԹԷ, իհարկէ, ցանկանում են նկատել:

 

Ես տեսնում եմ մեր ազգային եւ կրօնական արժէքների վերացումը, մարդկաց քաւութեան նոխազ դարձնելը, կրթական նոր համակարգի ձեւաւորումը, որը կոչուած է նոր սերունդի մօտ վերացնելու ազգայինը՝ հեռացնելով հայոց պատմութեան եւ հայոց լեզուի դասաւանդումը՝ որպէս պարտադիր առարկայ համալսարաններում, փոխելով աւագ դպրոցների դասագրքերը, եւ նրանց մօտ քարոզելով նէո-լիբերալիստական արժէքները:

Ես տեսնում եմ, որ մարդիկ են որոշում կայացնում մեր սահմանների, ազգային անվտանգութեան եւ բանակի մասին, որոնք մէկ օր անգամ չեն ծառայել բանակում, եւ կեղծ փաստաթղթերով եւ պատճառներով խուսափել են ծառայութիւնից:

 

Ես տեսնում եմ հայկական ընտանիքների եւ ընտանեկան արժէքների ոչնչացման փորձ:

 

Ես տեսնում եմ, որ Կառավարութիւնն անընդհատ կասկածի եւ հարցականի տակ է տանում մեր կարեւոր ինստիտուտները, օրինակ՝ Բանակը, առանց որեւէ ապացոյցի կամ բարեփոխման առաջարկի:

Ես տեսնում եմ ստեղծուել են հասարակական կազմակերպութիւններ, որոնք ստանում են հարիւր հազարաւոր դոլարների դրամաշնորհներ, ժողովրդավարութեանը խթանելու համար: Մեծ ու չափազան կարեւոր նախագիծ, որը, ցաւօք, մնացել է միայն թղթի վրայ, որովհետեւ դրամաշնորհներ ստացողները կենտրոնացել են համակարգուած քարոզչութեամբ ի նպաստ ապազգային, անբարոյ, այլասեռուած գաղափարների: Նրանք, բոլորը, ներգրաուած են պետական համակարգում սատարելով նման նախագիծների, որպէս քաղաքական գործիչ, պետական պաշտոնեայ, խորհրդական, կազմակերպիչ կամ փորձագէտ:

Ես տեսնում եմ այն նոյն հին կոռումպացւած ձեռքերը, որոնք տեսնում էի 22-30 տարի առաջ, որոնք քաշ-քշում և խաղացնում են երիտասարդ, խելացի եւ ակտիւ «տիկնիկների» թելերը, որոնք այսօր զբաղեցնում են մեզ գործադիր եւ օրէնսդիր մարմիններում իրենց գործունէութեամբ եւ խորհդականների «թայֆաներով»:

Ես տեսնում եմ ԶԼՄ-ների մանիպուլեացիա, սուտ և կեղծ կարավարական տուեալներ, պաշտօնական և օրինաւոր թալան՝ պարգևավճարների տեսկով եւ հանրային կարծիքի բռնի հսկում:

Ես տեսնում եմ բաժնում եւ տիրում: Ես տեսնում եմ ատելութիւն եւ զայրոյթ:

Ես վախի մթնոլորտի տարածումն ու քաւութեան նոխազի փնտրտուքը տեսնում եմ որպէս փոփոխութիւն կատարելու արդարացում:

Ես տեսնում եմ արհեստականորէն ստեղծուող քաոս և խուճապ շեղելու ժողովուրդիս:

Ես տեսնում եմ նոյն սցենարները, որոնք աշխարհի հզորագոյն պետութիւնների խարիզմատիկ եւ ամբոխավար առաջնորդներին վերափոխել են բռնակալների՝ ժողովրդավարութեան դիմակի ներքոյ:

Լրատուամիջոցների լուսաբանումը, ներգրաուած պետական անձնաւորութիւնները, նրանց անցեալը, օգտագործւող բառապաշարը ինձ յուշում են լրիվ այլ պատմութիւն, քան մակերեսին երեւացողը:

Ես ապրում եմ Օրվելեան մղձավանջ, քանի որ իմ հայրենիքը եւ ժողովուրդը ոչնչացւում են ներսից, քանի որ «Մեծ Եղբայրը» կրկին փորձում է իրականացնել այնպիսի օրակարգ, որն իմ ժողովուրդը հաւաքականօրէն մերժեց երկու տասնամեակներ առաջ:

Ես տեսնում եմ, թէ ինչպէս են իմ հայրենակիցների մտքերը յարձակման եւ մանիպուլեացիայի ենթարկւում ամէն օր՝ նրանց մատուցելով կրկնակի ստեր, խեղադիւրուած իրականութիւն, որ ստիպում են ժողովրդին դրանք ընդունել որպէս ճշմարտութիւն, փաստ՝ նոյնիսկ կիրթ զանգւածի կողմին:

Այս շեղիչ յարձակումները կոչուած են հասարակութեանը բաժանելու երկու մասի: «Սեւերը», որոնք դէմ են գործող ռեժիմին, եւ պատկերւում են որպէս չար հրեշներ, որոնք փորձում են ոչնչացնել երկիրը, մինչ «սպիտակները» հաւատարմօրէն եւ հնազանդօրէն սատարում են Նիկոլին, եւ պատկերուած են որպէս դուխով, հպարտ քաղաքացիներ: Այս ամէնը կոչուած են ծաղրելու, վարկաբեկելու եւ մարտահրաուէր նետելու մեր ժողովրդի բարոյական սկզբունքներին եւ ազգային հիմնարար արժէքներին, որպէսզի ջարդեն հզօր հոգեւոր հիմքը՝ ազգային միասնութեան զգացողութիւնը: Նոյն հին մարտավարութիւնը՝ նոր «բրենդինգով եւ փաթեթաւորմամբ»:

Նոյն հին մարտավարութիւնը եւ հայ ազգի ոչնչացման փորձերը

Առանց պատերազմի որեւէ ազգի ոչնչացնելը պահանջում է տասնամեակների հետեւողական աշխատանք: Տուեալ ժողովրդի յիշողութիւնը, մշակոյթը եւ պատմութիւնը պէտք է աստիճանաբար ջնջուի: Նոր գրքեր՝ նոր պատմութեան եւ մշակոյթի մասին, որոնք «զուարճալի են՝ հետաքրքիր, եւ համահունչ են աշխարհի մնացած բոլոր նմանատիպ գրքերին» պէտք է փոխարինեն «փթած եւ ձանձրալի» հներին: Ազգային խորհրդանիշերը նոյնպէս պէտք է փոխարինել: Նոր աւանդոյթներ պէտք է յօրինուեն, որոնց բոլորը պէտք է միանան, բացառութեամբ՝ «սև ոչ իւրայինների»: Այսպիսով, երկար չի տեւի, երբ ազգը կը մոռանայ իր սեփական արմատները, եւ կարճ ժամանակ անց, նաեւ աշխարհը կը մոռանայ այդ ազգին:

Ուշագրաւ է, որ սա նոյն այն պրոպագանդային մարտավարութիւնն է, որն օգտագործւում էր բոլշեւիկների կողմից՝ թիրախաւորելու եւ հարուածելու հայ ժողովրդի «ձգողական կենտրոնին»:  «Ձգողական կենտրոնն» այն է, ինչ որեւէ ազգի պաշտպանում է կործանումից: Դա լեզուն է, մշակոյթը, պատմութիւնը եւ աւանդոյթները: «Ձգողական կենտրոնն» այն հիմնական տարրն է, որը եթէ յարձակման ենթարկես եւ վերահսկես, կը վերահսկես մարդկանց մտքերը, եւ կը ստիպես նրանց կեանքը դիտել նոր արժէքների ոսպնիակով, որոնց վրայ էլ կը հիմնուի նրանց կեանքը:

Ձեւափոխէք ժողովրդի միտքը, եւ կը վերահսկէք դրա ուղղութիւնը: Վերահսկէք նրա ուղղութիւնը եւ կարող էք նրան առաջնորդել այնտեղ, որտեղ ցանկանում էք, որ նա գնայ:

1920-ականների սկզբից մինչ Խորհրդային Միութեան փլուզումը բոլշեւիկները Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, տեսնում էին որպէս հայ ժողովրդի «ձգողական կենտրոնի» պահապաններ: Անկախ նրանից, թէ ով ինչ է մտածում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մասին, անկախ նրանից, որ ոմանք կարող են համակրել, իսկ ոմանք էլ ատել նրան, միանշանակ է, որ նրա գաղափարախօսութիւնը, ծրագիրը, գործելաոճը, կառոյցը, ցանցը եւ պատմութիւնը միշտ էլ եղել են հայ ազգի «ձգողական կենտրոնի» պահպանման եւ պաշտպանութեան դիրքերում: Որքան շուտ ոչնչացուեն  «պահակները», աւելի արագ կը կարողանան յարձակուել եւ ոչնչացնել «ձգողական կենտրոնը»:

Անկասկած բոլորը յիշում են բոլշեւիկների եւ համայնավարների կողմից կազմակերպուած համակարգուած հակա-դաշնակցական քարոզչութիւնը, ազգային եւ կրօնական արժէքների ոչնչացումը, ինչպէս նաեւ՝ Արցախի եւ Նախիջեւանի անջատումը հայրենիքից եւ դրանց Ադրբեջանին միացումը: Մենք նաեւ յիշում ենք այն պրոպագանդան, որը դաշնակացականներին ներկայացնում էր որպէս “ազգի դաւաճաններ, թոյլ, անսկզբունք անձնաւորութիւններ, որոնք հայրենիքը վաճառել էին թուրքերին”: Այս պրոպականդան գործադրւում էր գեղարւեստական կինոնկարների միջոցով, ինչպիսիք էին՝ Սարոյեան եղբայրներն ու Զանգեզուրը, կամ պատմութեան նոր դասագրքերի միջոցով, կամ փոխելով Հայոց լեզուի դասական ուղղագրութիւնը՝ բարեփոխման պատրուակով, Աբեղեանի միջոցովթ Որեւէ գրող կամ բանաստեղծ որը օգտգաործեր դասական ուղղագրութիւնը պիտակաւորւում էր որպէս դաշնակցական եւ դաւաճան և աքսորվում Սիպիր: Հասարակական կարծիքը փոխելու պրոպագանդան իրականացնում էին նաեւ այն օրերի հեղինակաւոր գրողների եւ բանաստեղծների, օրինակ՝ Գուրգէն Մահարու եւ Գէորգ Աբովի ստեղծագործութիւնների միջոցով, կամ փոխելով հանրաճանաչ երգերի բառերը, օրհներգը, եռագոյն դրօշը եւ զինանշանը: Ծրագրարւորւած պրոպագանդան նպատակ ունէր յարձակուել, ոչնչացնել եւ վերահսկել մեր ազգի «ձգողական կենտրոնը»:

Այդ պրոպագանդան ժամանակի ընթացքում արմատաւորուեց ժողովրդի ենթագիտակցութեան մէջ, եւ սերունդների մտքում ձեւաւորուեց ու զարգացաւ հակադաշնակցական տրամադրութիւններ, եւ, ինքնաբերաբար, սկսեցին Դաշնակցութեանը դիտել որպէս ազգի թիւ մէկ թշնամին: Նոյն գործելաոճը շարունակուեց նաեւ յետանկախութեան շրջանում, եւ աւելի շեշտաւորւեց Լեւոն Տէր-Պետրոսեան ռեժիմի օրօք, եւ շարունակւում է մինչ օրս:

Բոլշեւիկների եւ համայնավարների կողմից օգտագործուած պրոպագանդայի օրինակները մէջբերելով, յոյս ունեմ ընթերցողին աւելի պարզ կը դարնայ անցեալ 2 տարիների ընթացքին օրենսդիրի և գործադիրի որոշակի նախաձեռնութիւնների հիմնական պատճառները և կը սկսի տեսնել անտեսանելին և կարդալ նիւթերի ենթատէկստը ինչպիսին է օրինակ Ալեն Սիմոնյանի օրհներգի փոփոխութեան նախաձեռնութիւնը, “Հայ Ասպետ” մանկական ազգային ինտելեկտուալ հեռուստախաղի չը ֆինանսաւորելը և ծրագրի չեղարկումը, իսկ գումարի հատկացումը “Հուզանք ու զանգ”ի խայտառակ բեմադրութեանը և “Մել” ֆիլմին, Մայիս 28-ի պետական համերգին կիսամերկ փեշերով տղամարդկանց պարով ազգային ռազմապարերի փոխարինումը, Սահմանադրական կարգի տապալումով ապօրինի հանրաքուէն ու շատ ու շատ ողբերգրական այլ օրինակներ:

Եթէ մենք բաւականաչափ ծանօթ լինենք մեր անցեալին, կը կարողանանք արժեւորել ներկան, հասկանալ, թէ իրականում ինչ է կատարւում, եւ կը կարողանանք վերահսկել ապագան, այլ, ոչ թէ կուրօրէն հետեւելու «յեղափոխականներին»: Մենք պէտք է կարողանանք զանազանել յեղափոխութիւնը յեղափոխականի դիմակաւոր խամաճիկներից յիշենք մեր անցեալը, որպէսզի կարողանանք վերահսկել և տնօրինել մեր ապագան:

Լրատւամիջոցների մանիպուլեացիայի արուեստը ներկայումս ներառում է լուրերի կեղծում, ապատեղեկատւութեան կամ «այլընտրանքային փաստերի» տարածում: Սա հմտութիւն է, որին գերազանցորէն տիրապետում է Փաշինեանի թիմի մեծամասնութիւնը, այդ թւում`« կեղծ ընդդիմութիւն» եւ «կեղծ անկախ» պատգամաւոր հարազատ մօրը դեմ յայտ ներկայացրած կեղծարար բանակից փախած Արման Բաբաջանեանը:

Մօտաւորապէս իւրաքանչիւր խնդիր վարպետօրէն փոփոխւում եւ խեղաթիւրւում է խելացի մարտավարութեամբ հիմքում ընկած այն ուղերձով, որ՝ եթէ համաձայն չես, ուրեմն հակայեղափոխական ես, հին ռեժիմի կողմնակից, թալանչիների ու աւազակների պաշտպան, դու անցանկալի ես,  եւ գտնւում ես «սեւերի» ճամբարում:

Ձայն Մը Հնչեց Գլենդելից… թէ՞ ԶԼՄ-ների մանիպուլեացիայի հերթական պատուերըի պաշտպանութիւն ապօրինի հանրաքուէի

Փաշինեանի ռեժիմի կեղծ լուրերն ու ԶԼՄ-ների մանիպուլեացիան, կարծես, թէ կարիք են զգացել Սփիւռքը եւս ներառելու խաղի մէջ: Օրերս Ամերիկայի Ձայնը եթեր հեռարձակեց մի լուր, որը հաղորդում էր որ Լոս Անջելէսի հայ համայնքի ներկայացուցիչները հաւաքուել էին, որպէսզի զօրակցութիւնը յայտնեն հանրաքւէի «ԱՅՈ» քարոզարշաւին:

Նախ, այդ հաւաքը ոչ մի առնչութիւն չունէր Հայաստանի հետ, էլ չասեմ` «ԱՅՈ» կամ «Ոչ»-ի հետ: Երկրորդ, դա Լոս Անջելէսի գաւառի Դեմոկրտական կուսակցութեան  կողմից կազմակերպուած մամլոյ ասուլիս էր յայտարարելու, որ նրանք որոշում են ընդունել, որ այսուհետ չեն աջակցելու այն թեկնածուներին, որոնք ժխտում են Հայոց Ցեղասպանութիւնը:

Հրաշալի նախաձեռնութիւն եւ գովելի որոշում, բայց անկազմակերպ խղճուկ մասնակցութեամբ, որին ներկայ չէին համայնքի դերակատար կազմակերպութիւնների կամ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչները :

Եթէ համայնքը որոշի որեւէ յայտարարութեամբ հանդէս գալ, կան երեք մարմին, որոնք բաղկացած են ՝ Հայ Առաքելական եկեղեցու զոյգ թեմերից, Կաթոլիկ եւ Աւետարանական համայնքների ինչպէս նաև կազմակերպութիւնների եւ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներից, որոնք շատ հեշտութեամբ կարող են հանդէս գալ յայտարարութեամբ

Բայց այս հաւաքին ներկայ էին ընդամենը 15-16 քաղաքական գործիչներ, որոնցից մի քանիսն իրենց թեկնածութիւնն էին առաջադրել տեղական ընտրութիւններին, ինչպէս նաեւ՝ 10-12 այլ անձինք, այդ թւում՝ ոչ հայեր, որոնք հեղինակել կամ պաշտպանել էին այս բանաձեւը:

Այնուհետեւ Ամերիկայի ձայնի թղթակցի հետ զրոյցում, ներկաներից ոմանք իրենց «լիակատար աջակցութիւնն» են արտայայտում Հայաստանում անցկացւող հանրաքուէին, եւ կոչ են անում ժողովրդին՝ քուէարկեն «ԱՅՈ» որ “հնից մնացած բոլոր օրէնքները փոխուեն:”

Անձամբ ծանօթ եմ հարցւածներին, եւ գիտեմ, որ որքան ամրօրէն են հաւատացած ժողովրդավարութեանը: Ենթադրում եմ, որ տեղական ընտրութիւնների քարոզարշաւի խիտ ժամանակացոյցի, եւ յագեցած կենցաղային առօրեայի պատճառով, նրանք առիթ չեն ունեցել լիարժէք ծանօթանալու Հայաստանում անցկացւող հանրաքուէի ապօրինի եւ հակասահմանադրական բնոյթին, եւ վստահ եմ, որ նրանք չեն գիտացել, որ «ԱՅՈ» քուէն նշանակում է սատարել միապետութեանը, այլ, ոչ թէ յեղափոխութեանը, ինչպէս, որ կեղծ եւ սուտ՝ մանիպուլեատիւ պրոպագանդայի միջոցով փորձում են համոզել մարդկանց:

Շատ հաւանական է հարցազրոյցի մասնակից այս հիանալի անձնաւորութիւնները ոչ մի տեղեկութիւն չունէին, որ հանրաքուէին «Այո» քուէարկելը կանաչ լոյս է՝ ժողովրդավարութիւնը ոչնչացնելու եւ պետութեան բոլոր 3 ճիւղերը մէկ կուսակցութեան եւ մէկ անձի վերահսկողութեան ներքոյ առնելու համար:

Ես կասկածում եմ, որ նրանցից որեւէ մէկը կը սատարի բռնապետութեանը: Ես համոզւած եմ, որ նրանց յայտարարութիւնը պայմանաւորւած էր նախընտրական սեփական PR-ով, եւ հիմնուած էր ապատեղակատւութեան վրայ, եւ ոչ բաւարար ժամանակով՝ թեմային ծանօթանալու համար: Հակառակ դէպքում նրանք իրենց սկզբունքներին հակասող յայտարարութեամբ հանդէս չէին գայ, ինչը կարող է վնասակար լինել իրենց սեփական քաղաքական կարիերայի համար:

Անհրաժեշտ է, որ մենք գիտակցենք, թէ որքան հեշտութեամբ կարելի է շահարկել մարդկային միտքը, ներարեալ իմը և քոնը, անկախ նրանից, թէ որքան փորձառու եւ կրթուած ենք, եւ ինչ մասնագիտութեան ենք տիրապետում աշխատանքային ասպարէզում:

Եւ քանի դեռ չենք գիտակցել եւ չենք արթնացել տեսնելու, թէ ինչ է իրականում կատարւում, մենք կը մնանք ուրիշի մարիոնետային թատրոնի տիկնիկները:

Ապրիլի 5-ին նախատեսւած Սահմանադրական բարեփոխումների այս անօրինկան եւ վտանգաւոր հանրաքուէի արդիւնքները կը սահմանեն մեր ազգի ճակատագիրը գալիք սերունդների համար: Անցեալ երկու տարիների ընթացքում, մենք՝ որպէս հայ ազգ, վտանգուած ենք տեսնում այն բոլորը, ինչ հարազտ ենք համարում մեր սրտին:

Ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին սպառնալիքներով պայմանաւորւած, վտանգւած է մեր ազգային արժէքները, քաղաքակրթութիւնը, պատմութիւնը, ինքնութիւնը,  ճշմարտութիւնը, իսկ հիմա, նաեւ, մեր ժողովրդավարութիւնը:

Պետութեան երեք ճիւղերի միաւորումը հաւակնոտ եւ մեծամիտ մէքկ անձի եւ մի կուսակցութեան ղեկավարման ներքոյ, ստեղծելու է տոտալիտար բռնակալ ռեժիմ:

«Երբ կուսակցութիւնը քեզ ասում է մերժիր որեւէ փաստ, որը տեսնում են քո աչքերը, կամ լսում են քո ականջները, դա վերջնական՝ ամենակարեւոր հրահանգն է… եթէ դու ձեւացնում ես, որ եղածն անցողիկ է եւ շուտով կանցնի-կը գնայ, դու երազում ես մի երազ, որից կ’արթնանաս, երբ ինչ-որ մէկը մահակով գլխիդ է հարուածում»- Ջորջ Օրվէլ, «1984»:

Բոյկոտեն՛ք ապրիլի 5-ի Սահմանադրական բարեփոխումների ապօրինի հանրաքուէն, Փրկե՛նք Հայաստանի ժողովրդավարութիւնը, Հայաստանը, Արցախը և ՀԱՅ-ը:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*