Ախալցխայի Մանկապարտէզների Հայկական Բաժիններում Ուսուցումը Այլեւս Հայերէն Չէ

0 0
Read Time:1 Minute, 39 Second

Եդուարդ Այվազեան
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան («Ջաւախք Մետիա»)
.

Պարզւում է Ախալցխայի շրջանի մանկապարտէզների հայկական բաժիններում ուսուցումը հայերէն չէ: Այս մասին պարզ դարձաւ Փետրուար 4-ին Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գլխաւոր յանձնակատարի այցի ժամանակ, որի ընթացքում Սազել գիւղի բնակիչներից մէկը բարձրաձայնեց խնդրի մասին: Սազել գիւղի բնակչի խօսքերով, իր երեխան մանկապարտէզում չի սովորում հայերէն, ինչի մասին վկայում են երեխայի սովորելու նպատակով տրուած բանաստեղծութիւնները միջոցառումներից առաջ : «Իմ երեխային միջոցառման նախապատրաստուելու նպատակով տուել էին հինգ բանաստեղծութիւն ու հինգն էլ վրացերէն լեզուվ», այդ ժամանակ Ախալցխայի քաղաքապետարանի շէնքում ներկաներին տեղեկացուց Սազել գիւղի բնակիչը:

Akhaltskha.Net –ին յաջողուեց պարզել որ նման խնդիրը որ Սազել գիւղից բացի առկայ է նաեւ հայկական Մեծ Պամաճ ու Սուխլիզ գիւղերում, ինչպէս նաեւ Ախալցխա քաղաքի մանկապարտէզների հայկական բաժիններում:
«Ես ունեմ երկու երեխայ, որից աւագը մանկապարտէզը աւարտելէ երեք տարի առաջ, այն ժամանակը իմ երեխան մանկապարտէզ սովորում էր հայերէն ու վրացերէն բանաստեղծութիւններ ու երգեր. իսկ հիմա՝ իմ փոքրիկ տղան նոյն խմբակում չի սովորում հայերէն ոչ մի բանաստեղծութիւն ու երգ», ասում է ծնողը , ում երեխան յաճախում է Ախալցխա քաղաքի մանկապարտէզներից մէկի հայկական բաժինը:
Այս առիթով մենք փորձեցինք լուրի իսկութիւնը ստուգել տւեալ մանկապարտէզի աշխատակցից , ինչին ի պատասխան տեղեկացրեց մեզ, որ իրենք երեխաներին դասաւորում են այն ծրագրով, որը յանձնարարում է իրենց վերադասը:

Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Յակոբ աբեղա Սահակեանի խօսքերով, տւեալ փաստը վիրաւորանք է մեր ժողովրդի ու յատկապէս մայրերի նկատմամբ, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները վրացերենի հետ մէկտեղ, սովորեն նաեւ մայրենի լեզուն: Նրա խօսքերով՝ մանկապարտէզների հայկական խմբակների ուսուցիչները հասկնալի պատճառներով խուսափում են կոնկրետ պատասխան տալ խնդրի վերաբերող, սակայն նման տեղեկութիւնները լայն տարածում են ստացել հանրութեան շրջանում ու այդ պատճառով տեղական ինքնավարման մարմինների ներկայացուցիչները պէտք է պաշտօնական ձեւով արձագանգեն կատարուածի վերաբերեալ:

Մեր տեղեկութիւնների համաձայն, նախքինում հայկական խմբակներում վրացերենի հետ մէկտեղ դասաւանդուել է նաեւ հայերէնը, սակայն վերջերս (մէկ-երկու տարուան մասին է խօսքը) «վերեւներից» ներքին կարգով հրաման են ստացել չդասաւանդել այլեւս հայերէն:
Հարկ է նշել, որ այս շրջանի մանկապարտէզները պատկանում են Ախացխայի տեղական ինքնավարման մարմիններին եւ նման հրահանգ կարող էր իջեցւել Ախալցխայի քաղաքապետարանից, սակայն յստակ է, որ պաշտօնեան է տուել նման հրահանգ, դա դեռ պարզելու կարիք ունի:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՀԵՌԱՀԱՍ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ.- ԵԹԷ ՀԱՍՆԻ ԹՈՒՐՔԻՈՅ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՊԱՀԸ…
Next post Յիշատակի Օր` Սումկայիթի Նահատակներուն

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles