ԿԵԴՐՈՆԱԿԱՆՑԻ ԱՐՄԵՆԱԿ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳՐԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԱԾ-ԻՆ

 

            Փետրուարի արեւոտ օր էր: Արմենակ առանձին եկաւ: Կռահեցի, որ կարեւոր խնդիր մը ունէր: Մակարուհին սուրճ պատրաստեց եւ քաղաքավարական խօսքերէ ետք մեզ առանձին ձգեց:

            – Մակարս,- ըսաւ Արմենակ,- բաց նամակ գրած եմ Հայաստանի Ազգային Անվտանգութեան Ծառայութեան, խիստ կարեւոր կոռուպցիայի մասին, որ դրամ եւ տոլար չէ:

            Կանգ առաւ: Հետաքրքրուած սպասեցի: Արմենակ տպագրուած քանի մը թերթ թուղթ դրաւ սեղանին վրայ եւ շարունակեց.

            – Դատեր կ’ըլլան գողութիւններու եւ իւրացումներու համար: Բայց հոն եւ հոս կոյր եւ խուլ դարձած ենք ազգակործան ոճիրի մը դիմաց: Լսելով Հայաստան եւ հայաստանցիներու խօսած եւ գրած հայերէնը, պետական այրերէն եւ կիներէն մինչեւ թերթեր եւ հեռատեսիլ, անոնց հետքով շարքային հայերը, կը տեսնեմ, որ պատմական ոճիր կը գործուի ազգին դէմ: Պայծառ մտաւորական Ռաֆայէլ Իշխանեան ըսած էր՝ «առանց լեզուի ի՞նչ ազգ»: Բաց նամակով պիտի դիմեմ Հայաստանի Ազգային Անվտանգութեան Ծառայութեան, որպէսզի բերման ենթարկէ բոլոր չարագործները:

            – Ի՞նչ է այդ ոճիրը, որոնք են ոճրագործները,- հարցուցի:

            – Անոնք որոնք հայերէնը կը տանին այլասերման, իրենց խօսքով եւ գիրով: Կազմած եմ հայերէնի մէջ ներխուժած աւելի քան եօթը հարիւր բառերու ցանկը, հայերէնի եւ ազգի եօթը հարիւր թշնամիներ, որոնք տեւաբար կ’ուռճանան: Այս ընթացքով կարծեցեալ հայերէնի մէջ որպէս համեմ պիտի փնտռենք հայերէն բառը եւ չակերտենք: Պէտք է յիշել եւ յիշեցնել, որ Սահմանադրութիւնը կ’ըսէ, որ Հայաստանի պետական լեզուն հայերէնն է, իսկ հայերէնի դէմ, մեր իսկ մեղքով, նախայարձակում (ակրեսիա) գործած այդ աւելի քան եօթը հարիւր բառերը հայերէն չեն, անհարազատ են: Դէմ են Հայաստանի Սահմանադրութեան:

            – Եթէ բաց նամակդ արտասահմանի թերթերուն մէջ հրատարակես, Հայաստան կարդացող չ’ըլլար, ղրկես՝ չեն հրատարակեր:

            – Կը կարծեմ, որ հիւպատոսները, որոնք կը հետեւին սփիւռքի մէջ ըսուածին եւ գրուածին, տեղեակ կը պահեն:

            – Արմենա՛կ, կ’ուզես որ մարդիկ իրենք զիրենք կը յանձնեն ԱԱԾին, որպէսզի դատուին:

            – Բաց նամակին պիտի կցեմ հայերէնը ներսէն փտեցնող, կոռուպցիայի բոլոր բարբարոսութիւնները զորս մինչեւ երէկ հաւաքեցի: Վաղը անպայման նորեր պիտի լսեմ եւ կարդամ:

            Անխոնջ Կեդրոնականցին իր բաց նամակի էջը դարձուց եւ հատիկ հատիկ կարդաց լեզուական կոռուպցիայի ախտանիշները:

            «Հավես, հիսթերիա, դեստրուկտիվ, կոմպրոմատ, սյուժեներ, շառ, օպերատիվ, դեպարտամենտում, ֆիլտրված, կոլապս, Էքսկլյուզիվ, պրոդուկտիվ, ինտրիգ, փաբեր, քոմենթ, ինստանցիա, կատեգորիա, դինամիկա, ֆորմատ, պոպուլյարությամբ, պիտի քլինքի, գլամուրային է, ռեաբիլիտացիա, ստացիոնար, ֆիքսել, ֆուտուրիստական պերֆերմանս, իշխանազավթում, տրյուկ, գլոբալ, ագրոարդիւնաբերական, ագրարային, պլան, էթիկա, իմիտացիա, էլեմենտ, ապրիորի , շիզոֆրենիկներ, տյունինգ, կոնսուլտացիա, վենդետա, վերբալ ագրեսիա, էսկալացիայի, պետական ակտիվների, օրիգինալում, տենդենցը, տրավման, դիսոնանս, վոյաժ, ռեֆլեքսորեն, լեգիտիմ, կորպորատիվ, պիկ, էքսցեսներ, դեբիլություն, ավտոմատ, հա՛մ էլ, կոնֆերանս, կլան, սուբյեկտների, տրանսպորտային, էքստրասենս, ինֆոգրաֆիկա, ինդուստրիա, բիգ, մոտիվացիա, թրաֆինքինկ, ֆոն, ամբիցիա, գենետիկօրէն, բրոնխ, միմանս, ազգային պարկ, նախաարբիտրաժային, կոսմետիկ, ցինիկ, կոմյունիկեում, բրիգադ, օպերատիվ, տեմպ, սեկմենտ, դեբետ, ավտորիզացիա, լիցենզավորման, դեմագոգիա, անատոմիա, ռեսուրսներ, իմպուլսիվ, տուրբուլենտություն, սոլիդ, մոդեռնիզացիա, էպոպեա, իռացիոնալ, ինֆանտիլություն, ամենաէքսպանսիոնիստա-կան, էքսպանսիայի, աբսուրդ, ռեպրեսիա, ակտիվ, թամբալ, դիագնոզ, տոտալ, կապիտալ, պրակտիկա, պարամետր, սկանդալ, ինֆորմացիա, ռեժիմ, ասոցիացվում է, կոնֆլիկտներ, ասամբլիա, ինտեգրացիոն, մեդիադաշտ, պրիմիտիֆիզմ, պացիենտին, սիւպսիտավորել, թրենդ, վիրտուալ, ռեբուս, սուբյեկտ, օբյեկտներ, ֆիքսել, կոմպրոմիսներ, էշելոններ, կոնցեպտուալ, դիվիդենտ, ռէակցիա, ինտելեկտուալներ, ապարատ, պատրիոտ սեքյուրիթի, պառազիտներ, վալերյանկա, մանդատավոր, դիսկոմֆորտ, ֆրոնտ, նյուանս, դիսկուրս, դիալեկդիկա, պարադոքս, ռացիոնալ, ֆունկցիա, թալան, ֆոն, հոմոֆոբիա, ակցիա, ինդուլգենցիա, պասիվութիւն, հիպնոզ, ինտերեըր, դիզայն, թայֆայականութիւն, կարիերա, բարիկադ, կոլեկտիվ, պրոբացիա, կոմունիկացիա, էստաֆետ, ինստիտուցիոնալ, շանս, տակտիկական, ստրատեգիական, կոնստրուկտիվ, ագրեսիվ, ֆորսաժի ռեժիմ, դետալ, գերլեգիտիմ, էլաստիկություն, ռեպրեսիվ, մանեւրել, մանդատ, պլան, սցենար, տնտեսական մոդել, թարգեք, պրեմիեր մինիստրը , բադրիջան, մուրաբա, ջեմ, պրոբլեմ, դեֆիցիտ, ռեկորդ , լեգենդ, սխեմա, ռեալ, կոմանդա, լապշա, ռազբորկա, ռաունդ, ռեպլիկ, մուննաթ, արենա, կոնֆիգուրացիա, թեզիս ու հակաթեզիս, տերմին, ավտոնոմ, էվոլուցիա, ֆորմալ, սենսուալ, տրանսենդենտ, ուտոպիա, մակրո, միկրո, էսթետիկա, բուրժուական, կոմունիկացիա, հոսպիտալացվել, հոսպիտալ, արտիստ, կոմպոզիտոր, դեպարտամենտ, նորմալ, մոբիլազացնել, մանթրաշ, գրաֆիկ, կոնֆերանս, օպտիմիզացիա, մաքսիմում, բալանսավորված, կոլեգիա, լաբորատորիա, կոռուպիցիոներ, բոյկոտել, տրակտ, էներգիա, տուրիստական օբյեկտ, հաբեր, կազուս, ռադիոնուկլիդներ, ռիսկ, դիետոլոգ, լիցենզիա, տոնուս, լակտացիա, դոզա, պոլիկլինիկա, օտոլարինգոլոգիա, ֆիտոգեն, թեստավորման, նորմատիվ, լաբորատոր, սեքսուալ, անալիզ, սինթէզ, դեկադենտական, ասկետիզմ, էլեմանտարիզմ, էկզիստենցիա, էքսպերիմենտ, ինտոսպեկցիա, մեթաֆիզիկա, պոզիթիֆ, միստիզիսմ, միֆ, բադալոկ, ապամոնթաժեցնել, մաղատանոս, նաանա, պետրուշքա, պամիտոր, խիրուրկ, ստամոլոքիական, կատեգորիա, շալվար, էպիլացիա, սուջուխ, փաստուրմա, կոալիցիա, բանկ, աբոնեմենդ, էլիտ, էլիտար, բլղուր, ռեստաւրացիա, դոնոր, շաու, պոտենցեալ, սդանտարտ, մալուխ, բուլետեն, կոնսպեկտավորում, կաբինետ, սինքրոնացված, ռեսուրսներ, ֆերմեր, ագրարագյուղացիական, կադրային, էֆեկտով, ռեպորտաժ, կարիկատուրա, պլանավորված, սոցիալդեմոգրաֆիական, էյֆորիկ, օպտիմալ, օպտիմալացում, բազա, ռազմաբազա, դիամետր, սանիտարական, օպերատոր, իներցիա, տրեյլեր, սուբվենցիոն, ֆեդերացիա, ֆայերներ, կոնյուկտուրա, տրանսպորտ, ասոցացվել, սենսացիոն, սկանդալ, շոփինգ, շոկ, սենսացիա, բոմբ ինֆո, կոնտակտ, էնտուզիազմ, պրոցեդուրա, ադապտացվել, դետալացված, շանտաժ, կոնկրետ, ինտեգրվում, օրգանիզմ, դրամատիզմ, ինտուիցիա, ֆունդամենտալ, էֆեկտիվություն, բիսեդկա, մոնիտորինգ , նեգատիվ , էֆեկտ, տեմպ, ավտորիտար, փոշմանել, պրոցես, ֆիասկո, ֆարս, կոմերցիոն, ժարգոնային, ֆաքթ, պաթոս, գլոբալացում, ռիթմ, պրիզմա, պրոհայկական, օպտիմիզմ, հումանիտար, պրոյեկտ, պրոցես, պանսիոնատ, կոլեգիա, ֆոնդ, իմպուլս, էմոցիոնալ, դինամիկա, միգրացիոն, պարտիտուր, զաւթել, բրինտ, թոփ, ֆոտո, Դիվերցիվիքացիա, ծխելը թարգել, քթի նորաձեվության մին-յուսներն ու պլյուսները, պլաստիկ վիրահատություն, պրոֆեսիոնալ, ցենզուրա, բրենդային դեղեր, թերակտիվութիւն, մտքեր գեներացվել, մտածել կոմֆորտի մասին, նոր իմիջով, փաբերում կրթված, օտար գրանտներով սնված եւ մշտապես պետությունը վարկաբեկող մարդկանց մի թիմ, պերմանենտ, անարխիա,  Ստամբուլյան կոնվենցիա, վենդետա, այսպիսի տեմպերով, բողոքի ակցիա… Շարքային պացիենտին, սիւպսիտավորել, թրենդ, վիրտուալ, ռեբուս, սուբյեկտ, օբյեկտներ, ֆիքսել, կոմպրոմիսներ, էշելոններ, կոնցեպտուալ, դիվիդենտ, ռէակցիա, ինտելեկտուալներ, ապարատ, պատրիոտ սեքյուրիթի, պառազիտներ, վալերյանկա, մանդատավոր, դիսկոմֆորտ, ֆրոնտ, նյուանս, դիսկուր, իմիջ, սատիրիկները, լեքսիկոն, դիվիտենտներ, մեսիջ, վերբովկա, դաբրո, սպեկուլացիա, վախտվա, ֆիզկուլտ, պրիմիտիվ, բարիկադ, ֆանատ, տոտալ, մոնոլիտությամբ, ինկվիզիցիա, դեբետ, կուրորտային երկիր, վեկտոր, հակաուտոպիայի ժանր, ֆանտաստիկ, տրանսպորտային, ջեբը, ռեպրեսիվ, բալանս, իներցիա, բաստիոն, սոցիում, իլյուզիա, սայթ, բենդ, պրոֆիլ, պաթոլոգիգ, քոմենթ, փնթի, դեպրեսիա, ֆիկտիվ, կրեդիտային, պորֆիցիտային, կորպորացիա, կորպորացիա, կապիտալացում, ասոցիացիա, օբյեկտ, ռեգիոն, իմպիչմենտ, ստանդարտներ, ֆանատիկ, անտինոմիա, ինտրեսպեկցիա, պերցեպցիա, սենսուալիզմ, կոորդինացիա, սպեկուլյատիվ, սուբստրատ, վոլյունտարիզմ, պոզիտիվիզմ, էմպիրիկ, պերցեպցիա, ֆունկցիա, տրիադա, անտրոպոլոգիա, օրգանական, ինտրիգ, գեոպոլիտիկները, կորպուս, լոյալ, կոմբայն գյուղտեխնիկա, ցածր ռանգի, մոտիվ, տրիվիալ, իմպուլսիվ, մոտիվացիա, ապոլոգետ, լեվիաֆան, ապաթիա, կրեատիվ, ռեւանշ, կը կոնսոլիդացնի, տակտիկական, նեպոտիզմ, կոմունիկացիա, կոնցեպտուալ, տանդեմ, կլան, սուվերենութիւն, բազմավեկտոր, հիբրիդային պատերազմ, վակխանալիա, դեբիլիզմ, դեգեներատիզմ, մենթալիտետ, աբորտ, սուբյեկտիվիզմ, hոմոֆոբիա, ցենզուրա, լոգո, տուշոնկեքի կլիպը մոնտաժվել է, միտինգ, ինտիմ, նորմ, դինամիկա, կոնցեռն, քրիլինքային վճարում,  ինֆարկտ, մուտիլովկա, հիստերիա, սեանս, պապկե,
սեյսմոլոգիական, կոորդինատներով, մագնիտուդով, սուվերենության, ալյանս, ռեյտինգ, ռեֆորմատիվ, դոզա, ֆրուստրացվել, կարիերա, ավտորիտար, ստենդափ, մոնոներկայացում, հարամել, քաղաքական ֆիգուրը, օպերացիա, կամուֆյաժ, սամասուդի կենթարկվեն, կադր, շոկային, արոմատիկ ամինների քիմիական օքսիդացմամբ պոլիմերմանն օրգանական միջավայրում, ռեպրեսիվ ապարատ, դիլետանտական, կոնյունկտուրային, միգրանտներին, դեպորտացիայի, ռեադմիսիա, կոլեգա, դեպորտ, սանկցիա, սենսացիոն, դիսկրիմինացիա, կոմպրոմիսային, լատենտ, դետալիզված, գեներացնել, դիպլոմ, մալադեց, բյուրոկրատական, էքսպերիմենտ, ավտոմատացնել, կոնսպիրացիա, կրիմինոգեն, հոգեթերապևտ, մուլյաժ, վճարային տերմինալներ, կոլորիտային, կոնսերվացման, տրանսֆորմացիա, աորա, լիդեր, սենատոր, նեգատիվ, դիստանցիա, պրիմիտիվ, պոզիտիվ, գլոբալ, վերաֆորմատաւորման, տոտալոզիզատորը, դեֆորմացիա, իներցիա, քաղաքական լանդշաֆտ, էքսցենտրիկ, կոլապս, չարչիական արշին, կոնֆիդենցիալության, նորմատիվ, արսենալ, պաթետիկ, ամեն մի լայվ, ռոտացիոն, ֆավորիտ, անարխիա, իմպերատիվ, աբսուրդայնություն, ատեստատ, էնտուզիազմ, պրոցեդուրայից, ադապտացվել, մոդեռնիստական, պիլոտային տարբերակով, ապրիորի, ֆունկցիա, ռադիկալ, աժիոտաժ, դեբատներ, կոնստրուկտիվ, դեմագոգ, տրանզիտային, ռեպլիկներ, բիզնես քվոտաները, պրիզմայով, պլյուս, մինուս, սուբյեկտայնություն, մուլտիպլեքս, կոնտակտ, մոպիլիզացնել,  էմիսիա, Էթիմոլոգիական,  ֆունդամենտալիստներ, հոմոգենիզացիա, սեզոն, թրոլինգի են ենթարկում, ռեյտինգ, ակտիվիստ, տուրօպերատորների ասոցիացիա, պացիենտ, ռեակցիա, ասպեկտ, բոտուլիզմ, կլման ակտ, ինֆեկցիոն, մոդել, բալանսավորման, ռիսկ, աննորմալ պրակտիկա, սանկցիոն, կոնվենցիոնալ, կոգնիտիվ դիսոնանս, տրագիկոմեդիա, պաթոս, ֆարս, կուլմինացիա, նորմը, ջհանդամ, անալիզ, թրաֆիկինգ, պառլամենտարիզմ, մաստեր-կլաս, մանթրաշ, սիմպտոմատիկ, մոդուլային, եասաման, մառազմ, էկզոդիկ, լիրիկայի ու պաթոսի, իմպերատիվ, ցիկլ, լեյկոզ, քիմիոթերապիա, օնկոլոգիա, կարանտին, մեսենջեր, գործերը հեչ լավ չեն, անեսթեզիոլոգ, բեսթսելեր, ավալանշ, էվակուացված, բանկիր, մագնատ, էքստրակտոր, գվարդիա»:

            Ապա աւելցուց.

            – Եթէ այդ յանցագործները բերման ենթարկեն, բանտերը չեն բաւեր, եթէ ըսեն որ անոնք քորոնավիրուսի նման համաճարակի ախտանիշ են, այդ խելագարածներուն համար հիւանդանոցներուն եւ հոսպիտալներուն մէջ տեղ չի մնար:

            – Եթէ այդպէս է, ինչո՞ւ բաց նամակ կը գրես եւ ի՞նչ կը սպասես:

            Կեդրոնականցին գլուխը օրօրեց եւ ըսաւ.

            – Խիղճի հարց է: Ա՛ռ այս ցանկը եւ տա՛ր Հայաստան:

            Անապատի մէջ ձգուած եւ անվերջ ճամբու նման ցանկ մը:

 

Մակար ի Գաղիա, 7 փետրուար 2020

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*