Կոմիտասը՝ Նաեւ Պարագիր


Սոնա Յակոբեան
Ամէն ինչ սկսուեց այն ժամանակ, երբ կոմիտասագէտ Արթուր Շահնազարեանը «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հիմնադիր, գեղարուեստական ղեկավար Գագիկ Գինոսեանին խորհուրդ է տալիս գնալ Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան ու ուսումնասիրել այնտեղ պահպանուող Կոմիտասի մասին ձեռագրերը։ Ըստ այդ ձեռագրերի 1905-1906 թուականներին Կոմիտասը 8-ը պար է գրառել։ Նա գիւղից գիւղ է շրջել ու ազգային երգերից բացի, նկարագրությունները, պարաքայլերը նշելով, փորձել է պահպանել նաեւ հայկական աւանդական պարերը։
Առաջին անգամ Կոմիտասի պարային ժառանգութիւնն ինձ հետաքրքրեց «Հայ գեղջուկ պարը» եւ «Պարն ու մանուկը» աշխատութիւնները լրջօրէն ուսումնասիրելուց յետոյ, երբ հասկացայ, թէ նա հայ ազգային պարի ինչ լուրջ գիտակ է եղել: Հետաքրքրութիւնս բազմապատկուեց, երբ տեղեկացայ, որ այս աշխատութիւններից եւ բազում պարեղանակներից եւ պարերգերից բացի, Ե․ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանում ձեռագիր պահւում է Կոմիտասի կողմից գրառուած ութ պար, որոնք յետագայում տպագրուեցին «Սարգիս Խաչենց» հրատարակչութեան կողմից՝ «Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ եւ Յօդուածներ» երկհատորեակում,- ասում է Գագիկ Գինոսեանը։
Ուսումնասիրութիւնների արդիւնքում ծնւում է Կոմիտասի «Շորոր»» պարը, որը «Կարին» պարի խումբը հայ արուեստի սիրահարներին ներկայացեց Կոմիտասի թանգարանի պաշտօնական բացմանը՝ 2015 թուականին։ Կոմիտասի 150-ամեակի առիթով էլ այս Նոյեմբերին Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային ակադեմական թատրոնում ցուցադրուեց «Կարին» աւանդական երգի-պարի համոյթի «Ղողանջ հարսանեկան» ներկայացումը:
Ո՞ր միամիտ-աստուածավախ շինականի մտքով կ՛անցնէր,
Թէ հոգեւոր
Ու կարգաւոր
Մի վարդապետ բեղ-մօրուքով
Վանք է եկել՝ վանք չի մտել.
Վանք է եկել, բայց ո՛չ ուխտի,
Ո՛չ քարոզի կամ օրհնութեան,
Այլ հեթանոս ու կռապաշտ
Դատարկ-մատարկ խաղ լսելու,
Որ կապում են աղջիկ-տղայ,
Լակոտ-լուկուտ,
-Մե՜ղայ քեզ, տէ՛ր…Պ․ Սեակ «Անլռելի զանգակատուն» ( Սկսում է այս հատուածն ասմունքել)
«Անհնար է խոսել Կոմիտասի մասին ու չյ և իշել Սեւակին: Կոմիտասի ամենամեծ բնորոշումը «Անլռելի Զանգակատուն» բանաստեղծութիւնն է, որտեղ հայ բանաստեղծության հանճարներից մէկը գովաբանում է մէկ այլ հանճարի»- ասում է Գագիկ Գինոսեանը ու շարունակում , այն ինչ այս աշնանը հանդիսատէսը տեսաւ Սունդուկեանի բեմում տարիների երազանք էր իր համար։
«Ղողանջ հարսանեկան» ներկայացման բովանդակային մասը գրուել է «Անլռելի Զանգակատուն» բանաստեղծութեան եւ Հայրիկ Մուրատեանի յուշերից մէկի հիման վրայ, որը կոչւում է «Հասիկօ եւ Զաքարէ»։ Այս երկու պատմութիւնները իրար շաղախելով ստեղծեցինք մի պատմութիւն։ Նիւթը գրեց Անահիտ Աղասարեանը, բեմադրութիւն էլ արել է բեմադրիչ Արթուր Սահակեանը։ Ներկայացման մեջ խաղում էին տարբեր դերասաներ եւ «Կարին»- ը ,- ասում է Գագիկ Գինոսեանը։
Ներկայացմսան ընթացքում կարողացել են վերականգնել Կոմիտասի նկարագրած ութը պարերից երեքը։ Դրանցից մէկը «Աշիրու Գյովնդ»-ն է, այսինքն «Զինուորի Գյովնդ>>, միւսը «Սլէյմըն կամ Սողոմոն» պարը, որոնք կարողացել են մշակել՝ օգտուելով պարագէտ Սրբուհի Լիսիցեանի գրառումներից։
Կոմիտասի աշխարհիկ անունը Սողոմոն Սողոմոնեանն էր, ամենաշատը ցանկանում էինք իր անունով պարը վերականգնել , որը հարսանեկան , ռազմական պար է։ Ըստ Կոմիտասի գրառածի՝ այս պարի ժամանակ աղջիկները մոմերով էին պարում , իսկ տղամարդիկ դաշոյներով «,- իրենց վերջին ձեռքբերումներն այսպէս է ներկայացնոմ Գագիկ Գինոսեանը։
Վերականգնուած երրորդ պարը Կոմիտասի կողմից գրառուած «Ճամբի» պարն է, որը հարսին հայրական տանից մինչեւ եկեղեցի եւ եկեղեցուց մինչեւ տղայի տուն ճանապարհին կատարուող պար է։ Այն հարսանեկան թափորի ուղեկցութեամբ կատարում են երիտասարդները։ Գագիկ Գինոսեանն ասում է, որ լաւատես են Կոմիտաս Վարդապետի գրառած միւս պարերը վերականգնելու հարցում եւս։ Այս պարերը վերականգնելու հարցում իրենց առջեւ դրուած խնդիրներն աւելի են բարդացել, քանի որ ի տարբերութիւն միւսների Կոմիտասի բառերով նկարագրուած պարերի հետ չի մատնանշւում, թէ իր իսկ կողմից գրառուած, որ պարեղանակն է հանդիսանում տուեալ պարի մեղեդին: Ասում է ու աւելացնում Կոմիտասի թողած ժառանգութիւնը Ցեղասպանութեան տարիներին մեր ժողովրդի նման կոտորուել է։ Նրա գրառած 4000 երգերից միայն 1800-ն են կարողացել պահպանել , ուստի եղածը պիտի պահենք ու փայփայենք մասունքի պէս։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*