Հ.Յ.Դ. Բիւրոն Կը Դատապարտէ Է Թուրքիոյ Ներխուժումը

0 0
Read Time:1 Minute, 10 Second

Հոկտեմբեր 10-ին Հ.Յ.Դ. Բիւրոն հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ անդրադարձաւ հիւսիսային Սուրիոյ մէջ տեղի ունեցող գործողութիւններուն, բռնօրէն դատապարտելով զանոնք: Ստորեւ, յայտարարութիւնը.-

Հերթական անգամ ոտնահարելով պետութիւնների եւ ժողովուրդների միջազգայնօրէն ամրագրուած իրաւունքները, Թուրքիան բացայայտ ռազմական ագրեսիայ է ձեռնարկել Սիրիայի հիւսիս-արեւելքում: Ենթադրեալ անվտանգութեան գօտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ո՛չ միայն Սիրիայի հողային ամբողջականութիւնը, այլեւ այդ տարածքներում ապրող քուրդ մեծամասնութեան, ինչպէս նաեւ ազգային եւ կրօնական տարբեր փոքրամասնութիւնների, այդ թւում` հայերի անվտանգութիւնը եւ միտուած է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:

«Երկար ժամանակ հովանաւորելով Սիրիայում գործող ծայրայեղականներին, Թուրքիան, ահաբեկչութեան դէմ պայքարի պատրուակով, այսօր ստեղծում է ռազմական գործողութիւնների նոր սրացման, ջարդերի եւ տեղահանութեան, ահաբեկչական կազմակերպութիւնների վերաշխուժացման եւ մարդասիրական աղէտի նոր վտանգ:

«Մտահոգիչ է, որ այս ամէնը տեղի է ունենում Սիրիայում հաշտութեան եւ խաղաղութեան մթնոլորտի ձեւաւորման, ներքին թնջուկների յաղթահարման ուղղութեամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առաւել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մէջ ներգրաւուած ուժերի եւ կազմակերպութիւնների անհամարժէք արձագանգը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետութեան նոր յանցաւոր գործողութիւններին:

«Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն`

– դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի (վարչակարգը-Խմբ.)  ձեռնարկած պատերազմական գործողութիւնները ինքնիշխան պետութեան դէմ եւ ցեղասպան միտումները քրդական մեծամասնութեան եւ ազգային փոքրամասնութիւնների դէմ.

– պատրաստակամութիւն է յայտնում օժանդակելու ռազմական գործողութիւնների անմիջական գօտում յայտնուած մեր հայրենակիցների անվտանգութեան ապահովման եւ նրանց ցուցաբերելիք օժանդակութիւնների հարցերում.

– զօրակցութիւն է յայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին եւ անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրաւուած տէրութիւնների եւ միջազգային հանրութեան գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղութիւն ապահովելու ուղղութեամբ»։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

10 հոկտեմբեր, 2019

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Մասիս Մայիլեան` Արցախի Նախագահական Ընտրութեան Թեկնածու
Next post ԴԱՏԱՊԱՐՏԱՆՔՆ ՈՒ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԲԱՒԱՐԱՐ ՉԵՆ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ԶՍՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles