«ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ»

Յ.Պ. 

            Նափոլէոն ըսած էր. «Թնդանօթը սպաննեց աւատապետութիւնը, մելանը պիտի սպաննէ արդի ընկերութիւնը»: Այն ատեն դեռ համացանց չկար: Հիմա՞…

Երեւանի «Մանկավարժական Համալսարան» թերթի 28 փետրուար 2019-ի համարի 4-րդ էջի մանկավարժական գիտութիւններու թեկնածու, դասախօս Սամուէլ Ասատրեանի յօդուածը կրնայ հետաքրքրել սփիւռքի մանկավարժը, դպրոցը եւ ծնողները: Ուղղագրութիւնը դասականի վերածած եմ, խուսափելով օտար եզրերէ: Կը խօսուի բջիջայիններու յառաջացուցած կախուածութեան մասին:, որմէ զերծ չեն չափահասներն ալ: Դպրոցներու բժիշկը եւ հոգեբանական խորհրդատուն այս հարցով պէտք է զբաղին՝ ծնողներու հետ:

 

Համացանցի որոշ գործօններ բացասաբար կ’ազդեն հոգեկանի վրայ

 

            Ի հարկէ ելեկտրոնային փոստը (նամակ) անվիճելի օգտակարութիւններ ունի: Նրա շնորհիւ նամակը հասցէատիրոջը կը հասնի երկվայրկեանների ընթացքին, իսկ ոչ շատ վաղ անցեալին ան հասցէատիրոջ կը հասնէր շաբաթներ ետք: Շնորհիւ անոր կարելի է ստանալ թարմ նորութիւններ՛ տեղեկութիւններ, եւայլն, սակայն ինչպէս պարզած են հոգեբանները, այս ծառայութիւնը կրնայ կախուածութիւն յառաջացնել, ինչպէս, օրինակ, խաղամոլութիւնը:

 

Facebook-ի մեկնաբանութիւնները կրնան մարդը

խորասուզել դեպրեսիաների (հոգեճնշուածութիւն) մէջ

 

            Այսպէս, ամերիկեան գիտնականները, որոնք հետազօտութիւններ են կատարել, եկել են այն եզրակացութեան, որ մարդը, որն իր ժամանակի մեծ մասը անց է կացնում սոցիալական ցանցերում (ընկերային ցանցեր), կրնայ դեպրեսիայի (հոգեճնշուածութիւն) մէջ ընկնել:

            Երկու շաբթուան ընթացքում գիտնականներն ուսումնասիրում էին, թէ ինչպէս է սոցիալական ցանցը ազդում օգտատէրերի ինքնագնահատականի եւ երջանկութեան աստիճանի վրայ: Նրանք կազմել են դիագրամներ (պատկերացումներ), որոնք պատասխան են տալիս տրամադրութեան համար: Այն սկսում էր տատանուել, երբ օգտատէրը մուտք էր գործում առցանց: Փորձի վերջում, փորձարկողների մօտ նկատուում է դեպրեսիա (հոգեճնշուածութիւն) եւ տրամադրութեան անկում:

 

Twitter կարող է առաջացնել ուժեղ վրդովմունք եւ բարկութիւն

 

            Սոցիալական ցանցը այն վայրն է, որտեղ մարդիկ անանուն եւ անպատիժ կարող են վիճել, կոնֆլիկտներ (հակամարտութիւններ) հրահրել ու յերիւրանքներ տարածել: Սոցիալական ցանցերում հիմնականում գերիշխում է ատելութիւն, պրովակացիան (գրգռութիւն), եւայլն:

            Չինաստանում հետազօտութիւն է կատարուել, որի արդիւնքում պարզուել է, թէ ամէնից շատ ի՞նչ էմոցիաներ (յուզումներ) են առաջանում twitter-ի օգտատէրի մօտ: Մեծ մասամբ տվիթերում (twitter), ռեթվիթերում եւ ռեփոստերի (գրել, պատասխանել, հակազդել) ընթացքում էմոցիաների (յուզումներ) մէջ գերիշխում էին ուրախութիւնը, նողկանքը, տխրութիւնը: Բայց ամենադոմինանդը (գերիշխողը) բարկութիւնն էր:

 

Facebook-ի պատճառով մարդը կարող է դառնալ ռասիստ

 

            Ոչ մէկի համար գաղտնիք է, Facebook-ում միջազգային մասշտաբով (չափերով) ռասիզմ (ցեղապաշտութիւն) է տիրում: Գրեթէ բոլոր հաղորդակցութիւններում ու մեկնաբանութիւններում յիշատակուում է միջռասային (միջցեղային) եւ ազգամիջեան տարաձայնութիւնները (տարակարծութիւնները): Սակայն դա չի մնում զուտ որպէս մեկնաբանութիւն եւ չի մոռացուում: Այն ազդում է մարդու հոգեկանի եւ մտածելակերպի վրայ:

            Փորձի համար ամերիկացի գիտնականների կողմից ստեղծուում է Ջեկ Բրաուն անունով յօրինուած սպիտակ տղայի պրոֆիլ (դիմագիծ), որ իբր ռասիստ (ցեղապաշտ) է: Ջեկ Բրաունի էջի վրայ հրապարակուում են նիւթեր այն մասին, որ սպիտակներն աւելի լաւն են, քան սեւերը, իսկ սպիտակների իրաւունքները միշտ խախտուում են:

            Յօրինուած ռասիստի (ցեղապաշտ) համոզմունքները միանգամից ընդունուում են օգտատէրերի մեծ մասի կողմից, որոնք թողնում էին դրական մեկնաբանութիւններ եւ կրկնահրատարակում այդ նիւթը:

 

Համացանցը մարդկանց յիմար է դարձնում

 

            Sciences ամսագրի կողմից 2017 թուականին «մարդու կոկնիտիվ (ճանաչողական) յատկութեան վրայ սոցիալական (ընկերային) ցանցերի ազդեցութիւնը» հետազօտութեան արդիւնքները: Չնայած առաջին հայեացքից թուում է, որ ակտիվ (գործօն) օգտատէրը բարելաւում ու զարգացնում է իր գրաւոր շփման ունակութիւնները, սակայն իրականում ան թուլացնում է իր տրամաբանութիւնը, պատկերացումը եւ բառապաշարը:

            Վատանում է մարդու ամենակարեւոր ունակութիւններից մի քանիսը՝ յիշողութիւնը եւ ինֆորմացիայի պահպանման ունակութիւնը: Մարդը չի պահպանում բուն ինֆորմացիան (տեղեկութիւնը) իր ուղեղում, այլ պահպանում է տեղեկութիւնն այն մասին, թէ որտեղ է տեսել այս կամ այն ինֆորմացիան, այսինքն կայքի հասցէն: Բացի դրանից մարդը ինտերնետում (համացանց) գերծանրաբեռնում է իր ուղեղը տարբեր տեսակի անպիտան եւ անօգուտ բաներով, որոնք ուշադրութիւն են խլում եւ որոնց պատճառով ժամանակ չի մնում աւելի լուրջ բաների մասին մտորելու համար:

            Եւ վերջապէս

. Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալներով, երեխաների տեսողութիւնը տարեկան 1 դիոպտրիա (dioptrie) արագութեամբ վատանում է:

. Եթէ երեխան 5-6 դասարաններից ամէն օր նստի համակարգչի մօտ, նա դպրոցը կ’աւարտի արդէն ակնոցներով:

            . 10 տարեկան երեխաների արեան եւ մէզի բաղադրութիւնը սկսում է փոխուել 20 րոպէից աւելի համակարգչով աշխատելիս, իսկ արդէն 16 տարեկանում 30-40 րոպէ, մեծահասակների մօտ այդ ժամանակը կազմում 1  ժամ:

            . Մեծահասակների մօտ, համակարգչով 2 ժամ աշխատելիս, տեղի է ունենում արեան բաղադրութեան փոփոխութիւնը, որի համակազմը նման է օնգոլոգիական (խլիրդ, քանսէր) հիւանդների արեան բաղադրութեանը:

            . Համակարգչով հաղորդակցութիւնը 15 րոպէի ընթացքում անվտանգ է երեխաների համար, 30 րոպէից արդէն տեղի են ունենում փոփոխութիւնները, սակայն երեխաները արագ են կարողանում վերականգնուել:

            . Համակարգիչն  առաջին հերթին վնասում է մարդու նեարդային համակարգը, այնուհետեւ հորմոնային (ներծոր գեղձեր) եւ յենաշարժիչ համակարգերը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*