Արայիկ Խանդոյեանի Պայծառ Յիշատակին

Լուսինէ Գրիգորեան-Յարութիւնեան

Հողը տեսաւ հայեացքը քո,
Երկիրս քեզ պահեց կրծքին:
Դու հզօր հայ`քայլդ խրոխտ, մեր ժպիտը` քեզնից թելուած.
Յանկարծ մի պահ մենք սառեցինք…
Դու չես կարող չլինել,
Քանի դեռ կայ հողը հայոց, քանի դեռ հայ մանուկն  է խաղ անում.
Մեր հարազատ  Գայլ ՍԻՐԱՍՈՒՆ, բարի հերոս:
Լեռնրից դու չիջար, չտեսար դուռ ու պատուհան,
Սարում ապրած, սարը սրտում`
Անմահացար` թողնելով մեզ որբ,
Կեանքից առաւել  երկիրն ես սիրել, ամէն մի հայ մարդ քո թանկն է եղել:
Քեզ չե՛ն մոռանայ սերունդները մեր,
Հերոս անունդ կը փառաբանուի
Ու կ’ապր՛ես ազգիդ` քո ազգի սրտում.
Ազգ` ահա` քեզ  ոգեշնչողը,
Մեր ուժ ու լոյս
Քեզ հայրենի ջրերն են մեր պահել իրենց թիկունքին,
Հայրենի լեռներն են անկողին դարձել
Հայրենի բուքն ու արեւն են ուղեկցող եղել:
Քեզ համար Արցախը երկինք ու երկիր էր,
Անվարան մարտնչել ես այդ սիրոյ համար,
Քայլել ես հրի ու սրի միջով` պահել հողը մեր.
Ժպիտդ յաւէրժ թող ծածանուի  Հայոց երկնքում

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*