Նիւ Եորք․- Նիկոլ Փաշինեանը Հանդիպեցաւ Հայ Համայնքի ներկայացուցիչներուն

ՆԻՒ ԵՈՐՔ․- Սեպտեմբեր 23-ին, Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեան աշխատանքային այցով ժամանեց Միացեալ Նահանգներ եւ հանդիպում ունեցաւ համայնքի կառոյցներու, կազմակերպութիւններու եւ բազմաթիւ ներկայացուցիչներու հետ:

Ելոյթ ունենալով, Փաշինեան ըսաւ․- «Երկու օր առաջ նշուեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27-րդ տարեդարձը: Այդպիսի տօնական մթնոլորտ Հ․Հ․-ում անկախութեան հանրաքուէից ի վեր հաստատուած չէր: Այդ տրամադրութիւնն, ըստ էութեան, այսօր հաստատուեց ևս մի փաստով: Տեղեակ էք, որ այսօր տեղի են ունեցել Երևանի աւագանու ընտրութիւնները և հիմա արդէն տուեալների 99 տոկոսն ամփոփուած են, «Իմ Քայլը» դաշինքն այդ ընտրութիւններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները: Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խօսակցութիւնները, որոնք յիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխութիւն անել: Դա հնարաւոր չէ և այսօր դա արձանագրուեց նաև ընտրութիւնների արդիւնքներով»,- նշեց վարչապետը` աւելցնելով, որ միակ բանը, որ այլևս հնարաւոր է Հայաստանի մէջ` այդ ալ օրինականութիւնն է, ժողովրդավարութիւնը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցութիւնը:

Անդրադառնալով Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն` վարչապետը նշեց, որ պէտք է խրախուսուի ոչ թե բարեգործութիւնը, այլ աշխատանքը: «Հայութիւնը կարող է Հայաստանին աջակցել ընդամէնը մի տարբերակով` Հայաստանում ծաւալել տնտեսական գործունէութիւն, հիմնադրել որևէ գործ և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևեալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծաւալել տնտեսական գործունէութիւն, գործ հիմնադրել, շահոյթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևեալն է. հարստացեք և հարստացրէք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալուի այդպիսի երկիր, Հայաստանում պէտք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաև «Թումօ» կեդրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր կեդրոններից մէկը: Յոյս ունենք, որ Հայաստանում կը ստեղծուեն նորանոր միջազգային հիմնարկներ, որոնք կը փոխեն պետութեան և հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատևող Հայաստանի ժամանակն աւարտուել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփիւռք յարաբերութիւններին պէտք է վերաբերունք որպէս մէկ միասնական մարմին»,- եզրակացուց վարչապետը, որ աւարտին պատասխանեց շարք մը հարցումներու։

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*