Ոմանք Խանձարուրից, Ոմանք Վարձկանութիւնից

Dashnak

Սեդօ Պոյաճեան
Հակադաշնակցականութիւնը այն ախտն է, որ կրծում եւ մաշեցնում է միայն հակադաշնակցականին։ Շատերի պարագային, անբուժելի է այս հիւանդութիւնը։ Մանաւա՚նդ նրանց պարագային, ովքեր հակադաշնակցական են լինում խանձարուրից կամ վարձկանութիւնից, կամ երկուքից էլ։

Օրինակ, Լեւոն Տէր Պետրոսեանի պարագայում, հակադաշնակցականութիւնը խանձարուրից է գալիս։ Գոյութիւն ունեն նրա նման ուրիշներ եւս։ Խանձարուրից հակադաշնակցական մարդոց վրայ հիմա պէտք է աւելացնել մի նորը՝ Կարպիս Փաշոյեան անունով։ Պէ՛տք է յիշել Կարպիսին։ Ինչպէ՞ս կարելի է մոռանալ առաջին փոխ վարչապետի երբեմնի բանբեր Կարպիսին, որ ի լուր աշխարհի արհամարհում էր Արցախի պաշտպանութեան համար զոհուած մեր նահատակներին։

Սա նոյն Կարպիսը մի քանի ժամ առաջ իր դիմատետրի էջում տեղադրել էր հետեւեալը.-

«Եթե Տեր-Պետրոսյանն արել է մի ճիշտ քայլ, ապա այդ քայլը Դաշնակցության չեզոքացումն է:»

Սա մտային ստահակութիւն չէ միայն։ Սա հոգեկան տարողութեամբ մտային հիւանդութիւն է, որից ենթական վարակւում է խանձարուրից։

Անշուշտ, եւս գոյութիւն ունի մի այլ տեսակը՝ վարձկանութիւնից հակադաշնակցականը։ Այս տեսակը սնանում է օտար դրամանիշով։

Ուրեմն, հակադաշնակցականի մի տեսակը խանձարուրից է սնանում հակադաշնակցականութեամբ, իսկ միւս տեսակը՝ օտարածին դրամանշից, լինի դա դոլար, ռուբլի, թէ թրքական լիրա…։

Իսկ Դաշնակցութի՜ւնը։ Դաշնակցութիւնը սնանում է հայրենիքով ու հայ ժողովրդով։

Դաշնակցութիւնը սնանում է Հայաստանի անվտանգութեամբ եւ հայրենի ժողովրդի բարգաւաճութեամբ։ Դաշնակցութիւնը սնանում է հայրենիքի անկախութեան պահպանումով եւ ժողովրդավարութեան ամրապնդումով։Դաշնակցութիւնը սնանում է Արցախի անկախութեամբ եւ Արցախեան հողատարածքների պաշտպանութեամբ։ Դաշնակցութիւնը սնանում է Սփիւռքի անքակտելիութեամբ եւ գաղթօճախների քաղաքականացումով։ Եւ տակաւին Դաշնակցութիւնը սնանում է հայրենական հողատարածքների ազատագրումով։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*