«Քաղաքական Ուժերն Են, Որ Պէտք Է Պարտադրեն Արդար Ընտրութիւններ»ՙ Կը Յայտնէ Հ.Յ.Դ. Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան 

Ստորեւ լոյս կ՛ընծայենք հարցազրոյցին ամբողջութիւնը:

 

Հ.- Ապրիլին ամբողջապէս ուժի մէջ կը մտնի նորսահմանադրութիւնըորի ընդունման ակունքներում կանգնած է Դաշնակցութիւնը:

Ին՞չ է մնացել ձեր պատկերացրած խորհրդարանական կառավարմաներկիր դառնալու համարորտեղ իշխանութեանը հակակշիռ կայորտեղընդդիմութիւնը լծակներ ունի:

Պ.- Շատ բան: Ժամանակը, անշուշտ, դերակատար է: Դրա համար հարկաւոր է բոլոր քաղաքական ուժերի հասունութիւնը, սահմանադրութիւնը ճիշտ իւրացնելը, հանրութեան ընտելացումը: Այն դատաւորը, որն այսօր ընտրուել է, պէտք է գիտակցի, որ իր գոյութիւնն այդ պաշտօնում այլեւս իշխող ուժի քմահաճոյքով պայմանաւորուած չէ, որ ինքն այսուհետ ազատ է այդ կախուածութիւնից: Դատաւորը պէտք է հաւատայ իր անկախութեանը, որ այդ հաւատը ներշնչի ժողովրդին` վստահեցնելով, որ դատարանն անկախ է, քաղաքական պատուէր չի կատարում: Օրէնքն այդպիսին է, բայց համապատասխան մշակոյթն է, որ պէտք է ձեւաւորուի, ինչի շնորհիւ մարդիկ կը հաւատան փոփոխութեանը:

Հ.- Ի՞նչն է խանգարում այդ մշակոյթի ձեւաւորմանը:

Պ.- Կարելի է ենթադրել, թէ ինչն է խանգարում: Խանգարում է իշխող ուժը, որը չի ուզում, որ այդ փոփոխութիւններն արագ լինեն, ընդդիմութիւնը, որը չի ուզում խոստովանել, որ այս սահմանադրութիւնը լաւն է, որովհետեւ դրա ընդունմանը դէմ է եղել: Ամենաշահագրգիռը Դաշնակցութիւնն է, որը թէ՛ կողմ է եղել սահմանադրութեան ընդունմանը, թէ՛ տրամադրուած չէ հինը նոր ձեւի մէջ պահպանելուն: Մենք իսկապէս ուզում ենք, որ նոր սահմանադրութիւնը գործի սահմանադրական տառին ու ոգուն համապատասխան: Այս գործընթացը դեռ միս ու արիւն պէտք է ստանայ: Դրա համար պէտք է ջանք չխնայենք:

Հ.- Այն նպատակներըորոնք հետապնդւում էին գործողսահմանադրութեան ընդունմամբօրակարգու՞մ ենՇատերի կարծիքով`դրանք մոռացուել են եւ ներկայումս ծառայեցւում են իշխանութիւններիվերարտադրութեան օգտին:

Պ.- Մի շարք մարդիկ փորձում են ներկայացնել, որ ոչինչ չի փոխուել, որ ամէն ինչ նոյնն է, որովհետեւ դա իրենց ձեռնտու է: Իրականութեան մէջ շատ բան է փոխուել: Ես խօսեցի դատական համակարգի մասին: Օրինակ` դատաւորի նշանակման կամ նրա ազատման հետեւում այլեւս գործադիրը չէ կանգնած: Սա մեծ փոփոխութիւն է, բայց նրանց համար ձեռնտու չէ խոստովանել, որ փոխուել է, որ յոյս կայ դէպի լաւը: Որոշների համար այդ յոյսը վտանգաւոր է, որովհետեւ իրենց պայքարի փիլիսոփայութիւնը փլուզւում է: Քաղաքական ուժերը երկու տեսակի են լինում` մէկը, որ ուզում է բարեփոխումներով երկիրը զարգացման տանել, միւսը նրանք են, ովքեր անյապաղ իշխանափոխութիւն են ուզում, որ այդ ալիքի վրայով իշխանութիւն ձեռք բերեն: Չկայ այնպիսի ուժ, որ ունենայ այնքան ժողովրդականութիւն, որ իր իշխանութեան պահպանման գործը ապահով տեսնի: Եթէ չունես ժողովրդականութիւն, որպէսզի ապահովես իշխանութեան շարունակականութիւնը, դիմում ես այլ միջոցների` ուժի, խարդախութեան, բռնութեան, ճնշման, որ երկարաձգես իշխանութիւնդ: Կարծում եմ` այս երկրում կան հիմքեր արագ ու առանց ցնցումների զարգանալու:

Հ.- Դուք մտավախութիւն չունէ՞քոր ՀՀԿն այս սահմանադրութիւնըկիրառում է իր վերարտադրութեան համարչէ՞ որ իրենց են վերապահուածմի շարք հնարաւորութիւններիրենց է վերապահուած վարչապետիթեկնածու առաջադրելու հնարաւորութիւնը:

Պ.- Ոչ, չունեմ: Եթէ մի ուժ մեծամասնութիւն է, դա չի կարելի համարել ողբերգութիւն: Վերջ ի վերջոյ ընտրութիւնն է, որ պէտք է ճակատագրական լինի այս երկրում: Հիմա կ՛ասեն, թէ ընտրութիւններն արդարացի չեն: Քաղաքական ուժերն են, որ պէտք է պարտադրեն արդար ընտրութիւններ: Ինչքան շատ քաղաքական ուժեր կայանան, այնքան երաշխաւորուած կը լինի արդար ընտրութիւնների անցկացումը: Մենք ամէն ինչ պէտք է անենք ժողովրդին քաղաքականօրէն կազմակերպելու, որ յաջորդ ընտրութիւնները շատ աւելի արդար լինեն, որ յաջորդ ընտրութիւններում ժողովրդի տրամադրութիւնը քուէի տեսքով արձանագրուի: Չնայած գիտեմ, որ այդ ժամանակ էլ կը լինեն ուժեր, որոնք կ՛ասեն, որ ընտրութիւնները արդար չեն եղել: Մենք դեռ հեռու ենք արդար ընտրութիւններից: Մօտեցումները պէտք է փոխուեն, քաղաքական ուժերը պէտք է գիտակցեն` եթէ ՀՀԿ-ն 61 տոկոս ձայն չհաւաքէր, ապա ո՞վ 51 տոկոս ձայն կը հաւաքէր:

Հ.- Չկա՞յ նման ուժ:

Պ.- Կարծում եմ` չկայ: Նոյնիսկ ՀՀԿ-ն այդպիսին չէ, եթէ պետական ուժին, լծակին չի տիրապետում: Քաղաքական ուժերի նպատակը պէտք է լինի ոչ թէ ընտրութիւնները կեղծուած յայտարարելը, այլ իրական կազմակերպական գործ անելը, ժողովրդի մէջ թափանցելը, ժողովրդին կազմակերպելը:

Հ.- ՀՀԿ–ականներն առայժմ վարչապետի հնարաւոր մէկ թեկնածուի անունեն տալիսՍերժ ՍարգսեանըԸնդդիմութիւնն էլ յիշեցնում էորժամանակին նախազգուշացնում էրոր նոր սահմանադրութեանընդունմամբ հնարաւորութիւն է տրւում ՍՍարգսեանին 3-րդ ժամկէտովպաշտօնավարելԱյն ժամանակ ՀՅԴի համար պարզ չէ՞րոր նմանփոփոխութիւններով Սերժ Սարգսեանը նորից պաշտօնավարելուկարելիութիւն է ստանում:

Պ.- Չեմ կարեւորում նման զրոյցները: Սերժ Սարգսեանի համար 3-րդ անգամ ընտրուելու միակ լուծումը սահմանադրութեան այսպիսի փոփոխութիւնը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով արգելքը վերացնել: Ինչո՞ւ պէտք է փոխէր սահմանադրութիւնն այնպէս, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան իր 100 տոկոսանոց վերահսկողութիւնից դուրս գար, քաղաքական ուժերի դերակատարութիւնը մեծացնէր, խորհրդարանում դժուարացնէր անգամ պարզ մեծամասնութեան համար հիմնական օրէնքներն անցկացնելը, ինչո՞ւ: Նա կարող էր տարբեր փոփոխութիւնների դիմել, եթէ 3-րդ ժամկէտով պաշտօնավարելու նպատակն իր համար միակն էր: Եթէ մարդը խելք ունի, դատողութիւն ունի, պէտք է հասկանայ, որ ով ընտրութիւններին 51 տոկոս ձայն է հաւաքել, հէնց այդ ուժի առաջնորդն էլ դառնալու է վարչապետ: Այն օրը, երբ ՀՀԿ-ն արձանագրեց իր յաղթանակը` 51 տոկոս եւ աւելին, պարզ էր, որ այդ կուսակցութեան նախագահը պէտք է դառնայ վարչապետ: Հարցը լուծուեց այստեղ, ինքնաբերաբար, իսկ եթէ այդպէս չլինէր, ապա խնդիր կը լինէր, կը ստացուէր, որ կուսակցութիւնը ղեկավարւում է մէկի կողմից, բայց մէկ ուրիշը դառնում է վարչապետ: Այսինքն` վարչապետը ենթակայ կը լինէր իր կուսակցութեան ղեկավարին, կ՛ունենայինք ստուերային իշխանութիւն: Անկելա Մերքելը քանիերորդ անգամ ընտրւում է Գերմանիայի վարչապետ, որովհետեւ իր կուսակցութիւնը կազմում է մեծամասնութիւն, բայց ինչո՞ւ Մերքելի մասին նոյն բանը չենք ասում:

Հ.- Ինչպէ՞ս էք քուէարկելու Սերժ Սարգսեանի թեկնածութեան օգտին:

Պ.- Այդ հարցը մեզ համար գրեթէ լուծուած է, որովհետեւ մենք բանականութիւն ունենք, մենք հասկանում ենք, որ ՀՀԿ-ը պէտք է ներկայացնէր Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը, եթէ իր ղեկավարած կուսակցութիւնը ստացաւ ձայների 51 տոկոսն ու աւելին: Բարոյագիտութեան կանոններից ելնելով, յարգելով կուսակցութեանը` մենք սպասում ենք որոշմանը: Հաւանական է, որ այդ որոշման արդիւնքում որպէս վարչապետի թեկնածու ներկայացուի հէնց Սերժ Սարգսեանը, բայց մենք պարտաւոր ենք սպասել: Ձեւական մասն է մնացել: Մենք խնդիր չունենք, մենք այս տարիներին աշխատել ենք Սերժ Սարգսեանի հետ, խնդիր չկայ: Մեզ համար իտէալական թեկնածուն կը լինէր դաշնակցական թեկնածուն, բայց քանի որ նման հնարաւորութիւն չկայ, այդ մասին խօսելն աւելորդ է:

Հ.- Ասում էքոր Ձեզ համար պարզ էրոր ՀՀԿի յաղթանակի դէպքումվարչապետի իրենց թեկնածուն կը լինի Սերժ ՍարգսեանըԲայց նա 2014թուականին յայտարարել էրոր չի յաւակնում վարչապետի կամ նախագահիպաշտօնինեթէ սահմանադրութիւնն ընդունուի:

Պ.- Նա խօսում էր իր յաւակնութիւնների մասին: Այդտեղ էլ տրամաբանական բան կայ: Եթէ ՀՀԿ-ը չցանկանայ, Սարգսեանի յաւակնութիւնն ո՞ւմ է պէտք: Խօսքը վերջ ի վերջոյ ՀՀԿ թեկնածուի մասին է: Իսկ Սերժ Սարգսեանն իր յաւակնութիւնների մասին էր խօսում, ոչ թէ իր կուսակցութեան:

Հ.- ՀՀԿականները Սերժ Սարգսեանի վարչապետութիւնը պայմանաւորումեն ազգային ու պետական շահերովասում ենոր նրան այլընտրանք չկայ:

Պ.- Ես չեմ կարծում, որ նրան այլընտրանք չկայ, բայց այն, որ Սերժ Սարգսեանը կարող է այդ գործն անել, հաւատում եմ: ՀՀԿ-ն իրաւունք ունի իր թեկնածուին գովել, մեծարել, բայց իրաւունք չունի ժողովրդին ասել, թէ այս ժողովուրդն աւելի լաւ մէկը չէր կարող ունենալ: Սերժ Սարգսեանը, ՀՀԿ-ի կարծիքով, լաւագոյն թեկնածուն է իրենց համար:

Հ.- Իսկ հանրութեան համար Սերժ Սարգսեանը լաւագո՞յն թեկնածուն է:

Պ.- Ընտրութիւններ են տեղի ունեցել, ժողովուրդը գնացել, քուէարկել է, քուէարկել է ՀՀԿ-ի օգտին ու քաջ գիտակցել է, որ ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսեանն է: Այստեղ խաբէութիւն տեղի չի ունեցել: Կա՛մ ընտրութեան արդիւնքներն ընդունում ենք, կա՛մ ոչ: Չենք վիճարկել ընտրութեան արդիւնքները, ուրեմն վերջացած է հարցը:

Հ.- Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»-ըհանրութեանը կոչ է անում դուրս գալ փողոց եւ պայքարել ՍերժՍարգսեանի վարչապետութեան դէմՔանի՞ հոգի պէտք է տեսնէքփողոցումոր ականջալուր լինէք նրանց տեսակէտին:

Պ.- Ցանկացած խմբի տեսակէտ պէտք է հաշուի առնել: Քանակը չէ, որ այդքան կարեւոր է: Կարեւոր է այլ հարց: Ես Նիկոլ Փաշինեանի ճիգն ու ջանքը բնական եմ համարում, դա արտառոց չէ, նա փորձում է ժողովրդին աշխուժացնել, փողոց դուրս բերել, բայց կայ հարցի նաեւ միւս կողմը: Եթէ ժողովուրդը չի աշխուժացնել, փողոց դուրս չի գալիս, ուրեմն դա բան է նշանակում չէ՞: Ժողովուրդն զգում է հարցերի էութիւնը, լաւ հասկանում է երկրի դժուարութիւնները, տեսնում է այն ճիգը, որը գործադրւում է փոփոխութիւններ կատարելու համար, չի տեսնում կայացած որեւէ այլընտրանքային ուժ, որ կարողանայ փոխել այս ամէնը, եւ հէնց այս պատճառով է, որ փողոց դուրս չի գալիս: Բնական է, որ մի մասը դուրս կը գայ, բայց դա համընդհանուր չի լինի: Այն մասը, որը փողոց դուրս կը գայ, նրանց ձայնը լսելի պէտք է դառնայ, վերջապէս դա էլ է մեր ժողովուրդը: Հնարաւոր չէ, որ 21-րդ դարում մի երկրի մէջ այսքան փոփոխութիւն լինի ու փողոցը հանգիստ լինի, ուստի բնական է, որ ցոյցեր պէտք է լինեն, բողոքի արտայայտում պէտք է լինի:

Հ.- Բայց ձեր որոշման վրայ չի ազդիայո՞:

Պ.- Այո՛, մեր որոշման վրայ չի ազդի: Մենք պահի ազդեցութեամբ չէ, որ որոշում ենք կայացրել, մենք մեր ռազմավարութիւնն ունենք:

Հ.- Պատգամաւոր Էտմոն Մարուքեանը երէկ առաջարկում էրընդդիմութեանը որոշակի լծակներ տալՀՅԴն ընդդիմութիւն եղածժամանակ բազմիցս խօսել է այս մասինկողմնակից է եղելԻն՞չ կարծիքունէք:

Պ.- Այսօր էլ ենք մենք կողմնակից, բայց ո՞ր լծակների մասին է խօսքը: Ընդդիմութեանը պէտք է տալ վերահսկման լծակներ, լծակներ, որտեղ ընդդիմութիւնն առաքելութիւն կ՛ունենայ` կը վերահսկի իշխող ուժին: Մենք վաղուց այս պահանջը ներկայացրել ենք` թէ՛ որպէս ընդդիմութիւն, թէ՛ որպէս իշխանութիւն, որովհետեւ մեզ համար չէ, որ ասել ենք: Ընդդիմութիւնը կը դադարի լինել ընդդիմութիւն, եթէ գործադիրի մաս կազմի, բայց վերահսկման գործընթացին պէտք է մասնակից լինի:

Հ.- Ձեւաւորուելիք կառավարութեան մէջ ՀՅԴի պաշտօնները փոխուելո՞ւենԿա՞ն քննարկումներ:

Պ.- Սկզբնական քննարկումներ կան: Մեծ փոփոխութիւններ չեն ակնկալւում:

Հ.- Չկա՞յ յաւակնութիւն ընդլայնելու ՀՅԴին տրուած թղթապանակներիթիւը:

Պ.- Մենք երբեք նման մօտեցում չենք ունեցել, չենք ասել` մենք այս կ՛անենք, ի՞նչ կը տաք մեզ: Նոյնիսկ կ՛ամաչենք, եթէ այդպէս մտածենք: Բնական է, որ եթէ գործին մասնակցում ես, ուրեմն պէտք է իրական պատասխանատուութիւն էլ կրես: Այս առումով է, որ մենք պարտականութիւններ ենք ստանձնել: Դա մեզ պէտք է պետական համակարգը ներսից ճանաչելու, խորքից իմանալու, դժուարութիւնների մասին ամբողջական պատկեր կազմելու համար: Դա քաղաքական, պետական գործ է, կուսակցութեանը տրուող առաւելութիւն չէ: Ամէն ինչ պայմանաւորուած է նաեւ քատրերով, յաջող քատրերով: Եթէ չունենանք յաջող քատրեր, ամենալաւ բանն էլ մեզ հրամցնեն` պէտք է հրաժարուենք դրանից, որովհետեւ մեր նպատակն այն չէ, որ մի մարդ ունենանք այնտեղ: Պէտք է ունենանք մէկը, ով իրապէս լաւ կը կատարի այս գործը: Գուցէ որոշները համարեն, որ չափազանցնում եմ, բայց ո՛չ, մենք շահ չունենք, որ այսինչ դաշնակցականը լինի նախարար կամ մարզպետ:

Հ.- Երրորդ փոխվարչապետի պաշտօնը ՀՅԴին տալու հարցը չի՞քննարկուել:

Պ.- Չենք քննարկել, նման թեմա չկայ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*