ՀԱԼԷՊԻ ՇՈՒԿԱՆ… ՍՈՒՐԻԱՀԱՅԵՐԸ «ՆՈՐ ՀԱՄ» ԵՆ ՀԱՂՈՐԴԵԼ ԵՐԵՒԱՆԵԱՆ ԱՌԵՒՏՈՒՐԻՆ

p5

ԳԱՅԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ
Armenia Now
Երեւանի կեդրոնում գտնուող նորաբաց Հալէպի շուկան նոր գոյն է հաղորդել երեւանեան ինքնատիպ կոլորիտին: Մեթրոյի ”Հանրապետութեան Հրապարակ” կայարանի հարեւանութեամբ գործող շուկայում, սուրիական պատերազմի պատճառով հայրենիք տեղափոխուած սուրիահայերը տեղացիներին են առաջարկում սուրիական համեղ ուտեստներ, համեմունքներ, ձեռքի աշխատանք: Գործում են խանութներ, վարսաւիրանոց: Երեք տարի առաջ Սուրիայից Երեւան տեղափոխուած Պետրոս Քիրազեան, ով Հալէպում զբաղւում էր երկաթի մշակմամբ, հայրենիքում մէկ տարի աշխատանք չի ունենում: Մտքի թռիչքը նրան կապում է սուրիական հարուստ համեմունքներին եւ շուտով սկսում է զբաղուել համեմունքների առեւտուրով:
”Նախ՝ տունէն, ետքը ինը ամիս աշխատեցայ Վերնիսաժ: Մարդիկ աստիճանաբար ինձ ճանչցան, սկսայ յաճախորդներ ձեռք բերել: Հիմա արդէն շատ լաւ գաղափարներ ունիմ այս գործին վերաբերեալ: Հալէպի շուկային մէջ ալ ես եմ հաւաքած ամէնուն, հէչ մէկը չկար, երկու ամիս միս-մինակ էի: Բայց ընկերներ, բարեկամներ՝ ամէնքը հաւաքեցի հոս, նայեցան, մէկ մասը յաջողութիւն չտեսաւ, մէկ մասը եկաւ”,- պատմում է Քիրազեան՝ ընդմիջելով զրոյցը հերթական յաճախորդին սպասարկելու համար:p5c
Նրա համեմունքների բոյրը հեռուից է գալիս՝ հիլ, դեղին կոճ, զաֆրան, կոճապղպեղ, մշտընկոյզ, դարչին, քիմիոն, բահար, հաւի ու միսի համեմունքներ, սուրիական լոշիկ, հնդկական արմաւ, օճառների ու ձէթերի տեսականի:
,Խառնուած բան մը չունինք: Յաճախորդներէս 100էն 80ը հայաստանցի են: Մինչեւ հիմա մէկը գալով ինծի չըսաւ, թէ այս ապրանքդ վատն է: Ամէնն ալ հաւնած են: Կը բերենք Տուպայէն, Լիբանանէն, Փաքիստանէն, Սուրիայէն…ե,- ասում է նա:
Քիչ այն կողմ, սուրիական բաղադրատոմսերով ու համեմունքներով պատրաստուած ուտեստների ախորժաբեր բուրմունքն է տարածւում: Հալէպում 15 տարի նոյն գործի վարպետ Վահրամ Տէր-Օհանեան առաջարկում է իր ձեռքով պատրաստած ուտեստները: ,Հալէպի սենդուիչներըե թարմ են պահում Հալէպի մասին նրա յիշողութիւնները:p5b
”Հայաստան դժուար է, հարկերը բարձր են, ամա, եոլա կ`երթանք, պարապի չենք մնայ, առանց գործի չþըլլար: Կþաշխատինք առաւօտ 11էն մինչեւ երեկոյ 11: Տեղացիները կը սիրեն շիշ թաուքը, ղաւուրման, սուճուխը, լահմաճունը, սուրիական հոմմուսը, մութապպէլը»,- ասում է արմատներով խարբերդցի Տէր-Օհանեան:
– Տարի մը չկայ, որ տեղափոխուած եմ, կեանքը Հալէպի մէջ կը շարունակուի, բայց անտանելի պայմաններու տակ, բոլորն ալ կ`ուզեն դուրս ելլել, բայց գումար չունին: Երեք անգամ մահն աչքիս առաջ է եղած”:
Հալէպի շուկայում բոլորն իրարու ճանաչում են, ապրել են Հալէպի նոյն՝ Նոր Գիւղ հայկական թաղամասում: Ճակատագիրն անակնկալ էր պատրաստել նրանց համար՝ կեանքի մնացած հատուածը ապրել հայրենիքում՝դժուարին պայմաններում:
Շուկայի գործարարներից Լենա Շաւլիեան կանանց ու տղամարդկանց ներքնազգեստ է վաճառում: Ասում է, որ նոյն գործը Հալէպում սկսել էին դեռ 1985ից, ու եթէ այնտեղ կարողացան ոտքի կանգնել, ապա Հայաստանում աւելի հեշտ կը լինի: Հայաստան է եկել 2012ին քրոջ հետ հայկական անձնագրերը ստանալու, սակայն պատերազմական գործողութիւնները նրանց ստիպում են մնալ հայրենիքում:p5d
Տեղացիները կ`ըսեն՝ ,Ինչո՞ւ Հայաստան եկաք, հոս երկիրը երկիր չէե: Մենք կþըսենք՝ երկրորդ ջարդ չենք ուզեր ապրիլ, երրորդ սերունդ ենք: Անգամ մը ցիրուցան եղած ենք, աս ալ արդէն երկրորդ անգամ, ալ կը բաւէ: Եկանք հոս, որ հոս մնանք, զօրացնենք, ուշ կամ կանուխ՝ աս մերն է, ուրիշինը չէ, լաւովը, քէշովը, վատովը՝ մերն է, մենք պէտք է զօրացնենք: Կþըսեն՝ երկիրը երկիր չէ, բայց երկիրը ես եմ, դուն ես… Մուսուլմաններու հետ ապրած ենք ու լեզու գտած, ինչո՞ւ չպիտի կրնանք մեր հայրենիքին մէջ: Խնամքի ու գուրգուրանքի կարիք ունի աս երկիրը, իշխանութիւնը այսօր կայ, վաղը չկայ…ե,- ասում է Շաւլիեան:
Նրա խանութում միայն հայկական արտադրանք է, ասում է՝ կարող էր գնալ Թուրքիայից, Դուբայից ապրանք բերել, բայց նախընտրել է հայկականը:
”Ժողովուրդի հաւատքը փոխեմ, որ հասկնան՝ հայկական արտադրութիւնը լաւն է, վատը չէ: Ինչո՞ւ պէտք է վաճառենք թրքականը, ալ կը բաւէ, մեր տունը շատ քանդեց թուրքը: Հարազատներս գացին Ամերիկա, Շուէտ, ես կը նախընտրեմ հոս մնալ՝ատի գնաց, ան գնաց, ան ալ… Պէտք է ազերի՞ն գայ քաղաքս նստի, չէ՛, ես ատոր հակառակ եմ: Դժուար է, խանութի, տան վարձքեր կուտանք, բայց ոչինչ, կ`աշխատինք”,- ասում է նա:p5e
Նրա հարեւանութեամբ էլ 21ամեայ Գոռ Սուքիասեանի վարսաւիրանոցն է: Ասում է, որ ամէն օր սպասարկում է 20-25 մարդու, յաճախորդները տեղացիներ են, նաեւ սուրիահայեր, ովքեր դեռ Հալէպում էին իր մօտ յաճախում:
Հալէպի շուկայի գործարարները տեղի համար վճարում են 40-80 հազար դրամ (90-190 տոլար), չեն դժգոհում, աշխատում են զարգացնել սեփական գործը, սակայն նշում են՝ գովազդի կարիք ունեն, որ մարդիկ իմանան գետնանցումում գործող շուկայի մասին: ”Մեծ բան մը չենք ուզեր, միայն վերը մէկ հատ անվճար ռեկլամ դնէին, որ ժողովուրդը իմանար՝ հոս ներքեւ շուկայ կայ: Մենք չենք կրնայ վճարել գովազդի համար, մենք դեռ հազիւ ոտքի կը կանգնինք: Թաղապետարանին անգամ դիմում գրած ենք, դեռ պատասխան չկայ”,- ասում է Պետրոս Քիրազեան:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*