ՀԱ­ՅՈՑ ՀԻ­ՆԱ­ՒՈՒՐՑ ՀԶՕ­ՐԱ­ԳՈՅՆ ՄԱՅ­ՐԱ­ՔԱ­ՂԱ­ՔԸ` ԱՆԻՆ

0 0
Read Time:13 Minute, 23 Second
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ (Տիգրան Հոնենց) եկեղեցին
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ (Տիգրան Հոնենց) եկեղեցին

 

 

ԿԱ­ՐԻ­ՆԷ  ԱՂԱ­ՊԱՊ­ԵԱՆ

Երե­ւան

“Ժո­ղո­վուրդ Հա­յոց, գիտ­ցիր, որ սպաս­ման վի­ճակ է այս: Հա­ւա­տա՛, որ պի­տի վե­րա­դառ­նաս քո պա­պե­րի, ար­ի­ա­րանց քա­ջե­րի եր­կի­րը: Եկել ենք այս­տեղ չմնա­լու հա­մար, եկել ենք վե­րա­դառ­նա­լու հա­մար… Գիտ­ցի՛ր, հայ ժո­ղո­վուրդ, որ ար­ժէք ես դու, եւ խօսք ու­նիս ասե­լու այս նա­մարդ աշ­խար­հին“:

ԱՒԵ­ՏԻՍ  ԱՀԱ­ՐՈՆ­ԵԱՆ

 

Անիի զինանշանը
Անիի զինանշանը

Շա­րու­նա­կա­կան կո­րուստ­նե­րը տես­նե­լով` ափ­սո­սե­լով, յուզ­ուե­լով, ան­ցանք Կող­բի աղի հան­քե­րի մօ­տով: Արե­ւի ճա­ռա­գայթ­նե­րից աղի բլուր­նե­րը փայ­լա­տա­կում էին: Այս­տե­ղից են աղ տա­րել Ռու­սաս­տա­նի ցա­րի հա­մար: Հանքն այն­քան հա­րուստ է աղով, որ դեռ չորս հա­րիւր տա­րի պի­տի բա­ւա­րա­րի Թուրք­իոյ ներ­քին պա­հան­ջը: Շու­տով հան­քե­րը կ՛օգ­տա­գոր­ծեն նա­եւ բժշկա­կան զբօ­սաշր­ջու­թիւնը զար­գաց­նե­լու նպա­տա­կով: Կող­բի հան­քե­րը մին­չեւ 1920 պատ­կա­նել են Հա­յաս­տա­նին, այ­նու­հե­տեւ Կար­սի պայ­մա­նագ­րով բռնակց­ուել են Թուրք­իոյ:

Անհ­րա­պոյր ճա­նա­պարհ անց­նե­լով հա­սանք Անի: Անին գտնւում է Գիւմրի­ից ըն­դա­մէ­նը 30 քլմ. (18 մղոն) հա­րաւ-արեւ­մուտք, Ախուր­եան գե­տի աջ ափին: Հնում գտնուե­լով Դուին – Տրա­պի­զոն կա­րե­ւո­րա­գոյն ճա­նա­պար­հի վրայ Անին արագ թա­փով զար­գա­ցել է: 961-ին  Բագ­րա­տու­նի­ներն իրենց ար­քու­նի­քը Կար­սից փո­խադ­րում են Անի եւ այն հռչա­կում մայ­րա­քա­ղաք: Անին առեւտ­րա-ար­հես­տա­ւո­րա­կան մե­ծահռ­չակ, շքեղ մայ­րա­քա­ղաք է եղել մին­չեւ 1053: Գլխա­ւոր մուտ­քի վրայ վա­զող յո­վա­զի բարձ­րա­քան­դակն է, 13-րդ դա­րի Անիի զի­նան­շա­նը: Ներս ենք մտնում անց­նե­լով Անիի “Աշո­տա­շէն“ եւ “Սմբա­տա­շէն“ հո­ղա­շէն պա­րիսպ­նե­րով: Մեր առ­ջեւ ան­մար­դաբ­նակ հսկա­յա­կան տա­րածք է: Խառն­ւում են յոյ­զե­րը, կա­րօ­տը, ցա­ւը, հի­աց­մուն­քը, ափ­սո­սան­քը: Քայ­լում ենք Անիի պահ­պան­ուած մի­ակ` սա­լա­պատ հա­զարամ­եայ փո­ղո­ցով, զգաց­մունք­ներն անն­կա­րագ­րե­լի են: Անին ար­հես­տա­գոր­ծու­թեան մեծ կեդ­րոն է եղել: Զար­գա­ցած էր մե­տա­ղամ­շա­կու­թիւնը, բրու­տա­գոր­ծու­թիւնը եւ յի­սու­նի հաս­նող այլ ար­հեստ­ներ: Յայտ­նի էին գործ­ուածք­նե­րը, գոր­գե­րը, մե­տաղ­եայ իրե­րը, զէն­քե­րը, խե­ցե­ղէ­նը: Զար­գա­ցած է եղել ձէ­թի ար­տադ­րու­թիւնը: Այն օգ­տա­գոր­ծել են լու­սա­ւո­րու­թեան, սննդի, պաշտ­պա­նու­թեան հա­մար: Անին եղել է նա­եւ միջ­նա­դար­եան Հա­յաս­տա­նի ապա­կե­գոր­ծա­կան մեծ կեդ­րոն: Անին հի­աց­րել է իր նրբա­կերտ շէն­քե­րով, պաշտ­պա­նա­կան պա­րիսպ­նե­րով ու աշ­տա­րակ­նե­րով, տասն­եակ­նե­րի հաս­նող եկե­ղե­ցի­նե­րով, Ախուր­եա­նի վրա­յի կա­մուրջ­նե­րով եւ այլ կա­ռոյց­նե­րով:

 

 

Ձէթի ստացման շինութիւնը

Կա­մուրջ­նե­րից մէկն ու­նե­ցել է 31,5 մ. եր­կա­րու­թիւն, եր­կու կող­մում աշ­տա­րա­կա­ւոր եր­կա­թա­գամ դռներ եւ տախ­տակ­եայ բա­ցուող մա­սեր: Անին ու­նե­ցել է Միջ­նա­բերդ, որի բարձ­րա­դիր մա­սում ար­քու­նի ըն­դար­ձակ պա­լատն է եղել: Անիի մե­ծա­տա­ղանդ ճար­տա­րա­պետ­նե­րից էր Տրդա­տը, որ ստեղ­ծել է Անիի Մայր տա­ճա­րը, Գագ­կա­շէ­նը, նա նա­եւ Կոնս­տանդ­նու­պոլ­սի Սուրբ Սոֆ­իա տա­ճա­րի գմբէ­թի վար­պետ վե­րա­կա­ռու­ցողն էր: Անե­ցի­նե­րը ցան­կա­նում էին ամէն ինչ ներ­կա­յաց­նել գե­ղե­ցիկ եւ հմա­յիչ տես­քով: Հե­տաքրք­րա­կան է, որ Անիի միջ­նա­բեր­դում գտնուել են 10-11րդ դա­րե­րի օրե­րէն պատ­րաստ­ուած խո­ղո­վակ­ներ: Անիում եր­կա­րա­տեւ ու­սում­նա­սի­րու­թիւն­ներ են կա­տա­րել Նի­կո­ղա­յոս Մա­ռը, նրա մշտա­կան գոր­ծըն­կեր­ներ Թո­րոս Թո­րա­ման­եանն ու Մա­ռի աշա­կերտ Յով­սէփ Օր­պե­լին:

 

Անիի սալապատ փողոցը
Անիի սալապատ փողոցը

Եղել է նա­եւ “Ստոր­գետն­եայ Անին“, բնա­կան եւ ար­հես­տա­կան հա­րիւ­րա­ւոր քա­րան­ձաւ­նե­րից բաղ­կա­ցած թա­ղա­մա­սը` կրկնա­հարկ, եռա­հարկ բնա­կա­րան­նե­րով: Հիւ­սի­սա­յին թե­ւում է եղել բաղ­նի­քը` 7 սեն­եակ­նե­րով, եղել են տաք եւ սա­ռը ջրե­րի աւա­զան­ներ, ջրա­մա­տա­կա­րար­ման, ջրա­հե­ռացն­ման եւ տա­քաց­ման հա­մա­կար­գե­րով:

Ան­մի­ջա­պէս աչ­քի է ընկ­նում հպարտ կանգ­նած աւե­րակ­նե­րի թա­գու­հին, Անիի Մայր Տա­ճա­րը, Սուրբ Կա­թո­ղի­կէն: Նրա հմայ­քը պար­զու­թեան մէջ է: Տա­ճա­րը նուիր­ուած է Սուրբ Աստ­ուա­ծած­նին: Եկե­ղե­ցու կա­ռու­ցու­մը տե­ւել է քսան տա­րի: Սմբա­տը Տրդա­տին է յանձ­նել իր եկե­ղե­ցու շի­նա­րա­րու­թիւնը, բայց հէնց սկզբում էլ մա­հա­ցել է: Գոր­ծի գլուխ է կանգ­նել նրա յա­ջոր­դի` Գա­գիկ Շա­հան­շա­հի կի­նը` Կատ­րա­նի­դէ թա­գու­հին: Մի աւան­դութ­իւն կայ, թէ իբր եկե­ղե­ցու միտ­քը Կատ­րա­նիդէին տուել է երա­զում յայտն­ուած հրեշ­տա­կը, խոս­տա­նա­լով, որ կա­ռոյ­ցի շի­նա­րա­րու­թեան ըն­թաց­քում չի լքի եւ այն­քան ժա­մա­նակ կը պահ­պա­նի եկե­ղե­ցին, մին­չեւ արաբ­նե­րը տես­նեն Քրիս­տո­սի գա­լուս­տը: Այդ հրեշ­տակ­ներն էլ պահ­պա­նում են տա­ճարն առ այ­սօր: Կատ­րա­նի­դէ թա­գու­հու դամ­բա­րա­նը գտնւում է ան­մի­ջա­պէս տա­ճա­րի կող­քին: 1319-ին երկ­րա­շար­ժից փլուել է Մայր տա­ճա­րի գմբէ­թը, որոշ վնաս­ներ էլ հասց­րել է 1988-ի երկ­րա­շար­ժը: Գան­ձա­խոյզ­ներն էլ իրենց սեւ գործն են արել:

Սուրբ Գրիգոր եկեղեցին
Սուրբ Գրիգոր եկեղեցին

5

Սուրբ Գրի­գոր (Գագ­կա­շէն) եկե­ղե­ցին եռա­հարկ է եղել, նման Զուարթ­նո­ցին: Այս­տեղ պե­ղում­նե­րի ժա­մա­նակ գտնուել է Գա­գիկ Ա.-ի ար­ձա­նի­կը, ձեռ­քին եկե­ղե­ցու ման­րա­կեր­տը:

Տե­սանք վե­րա­կա­ռու­ցուող Սուրբ Ամե­նափր­կիչ եկե­ղե­ցին, որի երես­քա­րե­րը յափշ­տա­կե­լուց եկե­ղե­ցին կի­սով չափ կոր­ծան­ուել է: Ընդ­հա­նուր յօ­րին­ուած­քը այն­քան մի­աս­նա­կան է եղել, որ ան­գամ մէջ­տէ­ղից կիս­ուե­լուց յե­տոյ էլ գմբէ­թը լի­ո­վին չի քանդ­ուել: Սուրբ Փր­կի­չը Անիի եր­ջա­նիկ օրե­րում մեծ հռչակ ստա­ցած Պահ­լա­ւու­նի տոհ­մի իշ­խա­նա­կան յու­շար­ձան էր: Այն կա­ռու­ցել է Ապլ­ղա­րիպ Պահ­լա­ւու­նի Մարզ­պա­նը 1035-ին: Եկե­ղե­ցու վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն իրա­կա­նաց­ւում էին Հա­մաշ­խար­հա­յին յու­շար­ձան­նե­րի հիմ­նադ­րա­մի, Կար­սի մշա­կոյ­թի, զբօ­սաշր­ջու­թեան վար­չու­թեան եւ Ամե­րի­կա­յի դես­պա­նա­տան օժան­դա­կու­թեամբ:

72009-ին մաս­նա­կի վե­րա­կանգն­ուել էր Սուրբ Գրի­գոր Լու­սա­ւո­րի­չը (Տիգ­րան Հո­նեն­ցի) եկե­ղե­ցին, իսկ վե­հա­րա­նը չի ամ­բող­ջաց­ուել, որ­պէս­զի խա­չի տե­ղադր­ման խնդիր­ներ չծա­գեն: Այն կա­ռու­ցել է եկե­ղե­ցի­նե­րի բա­րե­րար Տիգ­րան Հո­նեն­ցը: Սա զար­մա­նա­լի գե­ղե­ցիկ եկե­ղե­ցի

Սուրբ Առա­քե­լո­ցի նախ­շե­րը
Սուրբ Առա­քե­լո­ցի նախ­շե­րը

է` ներ­սից եւ դրսից զար­դա­րուն պատ­կե­րա­քան­դակ­նե­րով, զար­դա­քան­դակ­նե­րով: Ներ­սում Աստ­ուա­ծաշնչ­եան եւ Հա­յաս­տա­նում քրիս­տո­նէու­թեան տա­րած­ման թե­մա­նե­րով հա­րուստ որմ­նան­կար­ներ են պատ­կեր­ուած:

1917-ին Նի­կո­ղա­յոս Մա­ռը Փետ­րոկ­րա­տից Թիֆ­լիս է ու­ղար­կում Անիի հնա­գի­տա­կան հաշ­ուետ­ուու­թիւն­նե­րը, օրագ­րե­րը, լու­սան­կար­նե­րը, որոնք ցա­ւոք, առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի խառ­նակ ժա­մա­նակ ճա­նա­պար­հին կոր­չում են:

Հեռ­ւում հպարտ կանգ­նած էր Սուրբ Գրի­գոր Ապու­ղամ­րենց եկե­ղե­ցին: Այն Մայր տա­ճա­րից էլ հին է եւ պահ­պա­նել է իր ամ­բող­ջա­կա­նու­թիւնը: 1918-ին Անին դար­ձաւ ռազ­մա­բեմ, թուր­քե­րը գրա­ւե­ցին այն, յու­շար­ձան­նե­րի մի մա­սը վե­րա­

ծե­ցին աւե­րակ­նե­րի:

Սուրբ Առա­քե­լոց եկե­ղե­ցին կա­ռուց­ուել է 10-11-րդ դա­րե­րում: Սա մի քան­դա­կա­զարդ հրաշք է, ներ­սում խճան­կար­նե­րով զար­դար­ուած գե­ղե­ցիկ առաս­տա­ղով, նրբա­գործ խաչ­քա­րե­րով բա­ցա­ռիկ ձե­ռա­գործ գե­ղեց­կու­թիւն:

Սուրբ Գրի­գոր Ապու­ղամ­րենց եկե­ղե­ցին
Սուրբ Գրի­գոր Ապու­ղամ­րենց եկե­ղե­ցին

Երբ հե­ռա­նում էինք Անի­ից, արեւն ար­դէն մայր էր  մտել, իր հետ տա­նե­լով օր­ուայ մեր լու­սա­ւոր տպա­ւո­րու­թիւն­նե­րը: Անիում դարձ­եալ իշ­խում էր կի­սա­լու­սի­նը: Բայց դեռ գա­լու է մեր արե­ւա­ծա­գի ժա­մը:

Կար­սի հին կա­յա­րա­նը
Կար­սի հին կա­յա­րա­նը

Անի­ից հե­ռա­ցանք ուշ երե­կո­յան եւ շարժ­ուե­ցինք Սա­րի­ղա­միշ: Հանգր­ուա­նե­ցինք ան­տառ­նե­րի եզ­րին գտնուող հիւ­րա­նո­ցում: Ի՜նչ ան­տառ­ներ, ի՜նչ մա­քուր օդ: Այս­տեղ դա­հու­կար­շա­ւով զբա­ղուող­նե­րի հա­մար մար­զա­հա­մա­լիր էր: Առա­ւօտ­եան մտայ ան­տառ, գրկե­ցի, շո­յե­ցի ծա­ռե­րը: Յի­շե­ցի ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խօս, լրագ­րող Մար­քօ Ղու­կաս­եա­նի պատ­մու­թիւնը (նրա ծնող­ներն ու իմ տա­տը Բա­սե­նից են եղել): Մի ան­գամ Գիւմ­րիում տես­նում է, որ մի հին կի­սա­վեր տուն են քան­դում, որի տա­նի­քի ան­տա­ռա­նիւ­թը բեր­ուած է լի­նում Սա­րի­ղա­մի­շի ան­տառ­նե­րից, եւ իր ներ­սում կու­տակ­ուած կո­րուս­եալ հայ­րե­նի­քի կա­րօ­տից դրդուած, խնդրում է բա­նուոր­նե­րին, որ մի տա­շեղ տան իրեն: Եւ նա, որ­պէս սուրբ մա­սունք պա­հում էր այն: Ցա­ւօք չհասց­րե­ցի իրեն պատ­մել իմ տե­սած Սա­րի­ղա­մի­շի ան­տառ­նե­րի եւ Բա­սէ­նի մա­սին:

Ար­տա­հա­նի բեր­դը
Ար­տա­հա­նի բեր­դը

Ուխ­տագ­նաց­նե­րով մէկ ան­գամ եւ վե­րա­դար­ձանք Կարս, հրա­ժեշտ տա­լու հնա­գոյն մայ­րա­քա­ղա­քին: Այս ան­գամ` տե­սանք այն չա­րա­բաս­տիկ կառ­քը, որի մէջ Հոկ­տեմ­բեր 13,1921-ին ստո­րագր­ուել էր Կար­սի պայ­մա­նա­գի­րը:

Տխրահռ­չակ կառ­քը` Կար­սում
Տխրահռ­չակ կառ­քը` Կար­սում

Կար­սի պայ­մա­նագ­րով քե­մա­լա­կան Թուրք­ի­ան անտր­տունջ մար­սե­լով հա­յե­րի Ցե­ղաս­պա­նու­թեամբ ապ­րած ողջ ող­բեր­գու­թիւնը, չեղ­եալ յայ­տա­րա­րել տուեց Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը: Հա­յաս­տա­նի եւ Թուրք­իոյ մի­ջեւ գծուեց նոր սահ­ման, որն անց­նում էր Ախուր­եան եւ Արաքս գե­տե­րով: Ար­դիւն­քում Թուրք­իա ան­ցան Կար­սի մար­զը գրե­թէ ամ­բող­ջու­թեամբ իր Կարս, Սա­րի­ղա­միշ, Ար­տա­հան, Օլ­թի, Կաղզ­ուան քա­ղաք­նե­րով եւ Անիի աւե­րակ­նե­րով (մօտ 18,6 հզ.քլմ.), ինչ­պէս նա­եւ Երե­ւա­նի նա­հան­գի Սուր­մալ­ուի գա­ւա­ռը` նե­րառ­եալ Արա­րատ լե­ռը եւ Իգ­դիր ու Կողբ քա­ղաք­նե­րը (մօտ 5 հազ.քառ.քլմ.): Կար­սի պայ­մա­նագ­րով Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նին պար­տադր­ուեց ըն­դու­նել եւ ճա­նա­չել սե­փա­կան տա­րածք­նե­րի` Կար­սի մար­զի ու Սուր­մալ­ուի գա­ւա­ռի (մօտ 24 հզ. մառ. քլմ.) եւ Նա­խի­ջե­ւա­նի երկ­րա­մա­սի (5,5 հզ. մառ. քլմ.) կո­րուս­տը:

Սուրբ Առա­քե­լոց եկե­ղե­ցին
Սուրբ Առա­քե­լոց եկե­ղե­ցին

Այ­նու­հե­տեւ գնա­ցինք Կար­սի հին եր­կաթու-ղագ­ծի կա­յա­րան: Սա այն կա­յա­րանն է, որ­տե­ղից Կար­սի մար­զի հայ ժո­ղո­վուր­դը վեր­ջին ան­գամ հրա­ժեշտ տուեց սի­րե­լի Կար­սին: Մենք էլ հրա­ժեշտ տուե­ցինք Կար­սին եւ մեկ­նե­ցինք Ար­տա­հան: Այն գտնւում էր Կուր գե­տի վե­րին հո­սան­քի շրջա­նում, մի լայ­նա­տա­րած դաշ­տի արեւել­եան ծայ­րա­մա­սում, բարձ­րա­բերձ լեռ­նե­րի ստո­րո­տում: Կու­րի ձախ ափին ժայ­ռաբ­լու­րի վրայ էր գտնւում  Ար­տա­հա­նի բեր­դը, մօտ 10մ բարձ­րութ­եամբ պա­րիսպ­նե­րով: Ար­տա­հա­նում հա­յերն ունէին եր­կու եկե­ղե­ցի` Սուրբ Աստ­ուա­ծա­ծին եւ Սուրբ Գէ­որգ անուն­նե­րով, երկ­դաս­եան վար­ժա­րան եւ գիմ­նազ­իա, սի­րո­ղա­կան թատ­րոն: 1920-ին Ար­տա­հա­նը գրաւ­ուեց թուր­քե­րի կող­մից, հայ բնակ­չու­թիւնը կո­տոր­ուեց, գաղթ­ուեց:

Սա­րի­ղա­մի­շի ան­տառ­նե­րը
Սա­րի­ղա­մի­շի ան­տառ­նե­րը

Այս­պէս տխուր խո­հե­րով լե­ցուն մենք վե­րա­դար­ձանք Հա­յաս­տան: Բո­լո­րիս սրտե­րում ցաւ կար, ափ­սո­սանք: Բայց մի փոքր հանգս­տու­թիւն, որ մեր աչ­քե­րով տե­սանք կո­րուստ­եալ հայ­րե­նի­քը, որ այդ­քան երա­զում էին տես­նել մեր պա­պե­րը:

Ուխ­տագ­նաց­նե­րով մի­ա­հա­մուռ որո­շե­ցինք` շա­րու­նա­կել հե­տաքր­քիր ճամ­բոր­դու­թիւնը 2014-ի ամ­րա­նը, այս ան­գամ դէ­պի պատ­մա­կան Կի­լիկ­իա:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԲԱ­ՐԻ ԳԱ­ԼՈՒՍՏ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹԵԱՆ ԱՐ­ՏԱ­ԿԱՐԳ ԵՒ ԼԻ­Ա­ԶՕՐ ԴԵՍ­ՊԱՆ` ՎԱ­ՀԱՆ ՅՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ԵԱ­ՆԻՆ
Next post ՌՈՒ­ՄԱ­ՆԱ­ՀԱՅ ՎԱ­ՐՈՒ­ԺԱՆ ՈՍ­ԿԱՆ­ԵԱ­ՆԻ “ՇՇՈՒԿ­ՆԵ­ՐՈՒ ՄԱՏ­ԵԱՆ“Ը ՆՈ­ՊԵԼ­ԵԱՆ ՄՐՑԱ­ՆԱ­ԿԻ ԹԵԿ­ՆԱ­ԾՈՒ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles