1258 ՀԱՄԱՐԸ…ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 25 ՏԱՐԻ ԱՆՑ

0 0
Read Time:7 Minute, 36 Second

9a

Անա­հիտ Սահ­րատ­եա­նը չի զար­մա­նում, որ թա­կել ենք իր տնա­կի դու­ռը: Մի­ան­գա­մից հաս­կա­նում է` տնա­կի անմ­խի­թար վի­ճակն է մեր ու­շադ­րու­թիւնը գրա­ւել:

Գիւմ­րի քա­ղա­քի աւտո­կա­յա­նին հա­րող տնա­կա­յին աւա­նում այս տնա­կը ամե­նա­անմ­խի­թար­նե­րից էր: Ներ­սում խո­նա­ւու­թեան հո­տին խառն­ուել էր վա­ռա­րա­նի վրայ եփուող ճա­շի հո­տը: Պատ­րաստ­ւում էին ճա­շել: Սե­ղա­նին միայն հաց ու պա­նիր էր դրուած:Մեր աղ­քա­տու­թիւ­նից մենք կամա­չենք ար­դէն,- ասում է տի­կին Անա­հի­տը եւ առա­ջար­կում տե­ղա­ւոր­ուել` ու­շադ­րու­թիւն չդարձ­նե­լով տան թափթփ­ա­ծու­թեա­նը: -Ամօթ կը զգանք, հե­րիք է, հնա­րա­ւոր չէ, էլ չենք դի­մա­նայ“:

Երկ­րա­շար­ժի առա­ջին վայրկ­եան­նե­րին փլուել է Գիւմրիի Նո­րա­ւան թա­ղա­մա­սի Լո­մո­նո­սո­վի փո­ղո­ցում գտնուող նրանց շէն­քը: Եթէ առա­ջին յար­կում չլի­նէր նրանց բնա­կա­րա­նը, չէ­ին փրկուի: Նրանց մուտ­քից միայն 18 հո­գի, այդ թւում նա­եւ երե­խա­ներ, զոհ­ուել են:

Տի­կին Անա­հի­տի դուստ­րը` Նա­ռան, եղել է երեք տա­րե­կան: Առա­ջին ցնցման ժա­մա­նակ ամուս­նուն ասել է երե­խա­յին վերց­նել եւ դուրս տա­նել, իսկ ին­քը շա­րու­նա­կել է խո­հա­նո­ցում երե­խա­յի հա­մար կաթ եփել` մտա­ծե­լով, որ ցնցում­նե­րը կը դա­դա­րեն: Սա­կայն ցնցում­նե­րը ոչ թէ դա­դա­րել, այլ ուժգ­նա­ցել են:9b anahit-sahratyan-4

Մէկ էլ` պա­տից պատ ինծի խփեց ցնցու­մը, ու­ժե­ղա­ցաւ, ահագ­նա­ցաւ,- յի­շում է տի­կին Անա­հի­տը,- “ու ես ան­մի­ջա­պէս խո­հա­նո­ցի պատշ­գա­մից դուրս ելայ, լու­սամ­փո­փը բա­ցե­ցի ու նա­յե­ցի վե­րեւ, տե­սայ, օր շէն­քը կը թեք­ուի: Ու ես թռել եմ: Լուացք էի փռել, հի­մի օր կը յի­շեմ, մար­մինս կը փշա­քաղ­ուի: Ըն­կայ պա­րա­նի վրայ, հա­ւա­սա­րակշ­ռու­թիւնս պահ­ուեց, ու ես մնա­ցել եմ պա­րա­նի վրայ, բայց վեր կը նա­յեմ, օր շէնքն ար­դէն կը փլուի: Խժժամ, կը ճչամ` Նա­ռա, Նա­ռա (աղջ­կայ անունն է), անբ­նա­կան, ան­մարդ­կա­յին գա­զա­նի ձայ­նով ես ճչա­ցել, գո­ռա­ցել եմ, ու մի քա­նի հա­րե­ւան որ փրկուել են, յե­տոյ պատ­մում են, որ իմ այդ ճչո­ցից են վա­խե­ցել ու փա­խել: Ծոյլ ամու­սին ու­նե­նա­լը երե­ւի լաւ բան էր: ….Ես ըն­կայ գե­տին ու վա­զե­ցի առաջ: Գի­տակ­ցու­թիւնս տեղն էր, օր պի­տի փախ­նիմ: Վա­զել եմ առաջ ու ըն­կել եմ: Երե­խուս անունն եմ գո­ռա­ցել անընդ­հատ“:

Տի­կին Անա­հի­տի փա­խչե­լուց ետք շէն­քը փլուզ­ուել է` “բուռ մը հող ու մո­խիր է դա­ռել“: Աչ­քե­րը բա­ցել է ու­ժեղ արե­ւի ծա­կո­ցից` ամուս­նուն ու աղջ­կան պատ­կե­րը տե­սել` եր­կուսն էլ փո­շու մէջ կո­րած: Իսկ դուստ­րը աչ­քերն ան­թարթ, լլկուած նա­յե­լիս է եղել: “Կը սխմռթեմ երե­խուն, կ՛ը­սեմ` սա՞ղ է , կ՛ը­սէ` սաղ է, բայց երե­խան ձայն չի հա­նէ: Հլը խա­պար չեմ, օր շէն­քը փլուել է: Կ՛ը­սեմ արի վա­զենք, տես­նինք երե­խեն ին­չի չի խօ­սի…:

9c anahit-sahratyan-3  Առա­ջին ար­ձա­գան­գը տի­կին Անա­հի­տի մօտ եղել է տուն ու տե­ղը կորց­նե­լու սար­սա­փը, բայց երբ իմա­ցել է, որ հա­րե­ւան­ներն ու երե­խա­նե­րը, հա­րե­ւան մուտ­քում ապ­րո­ղը մնա­ցել են շէն­քի փլա­տակ­նե­րի տակ…: Երե­կոյ­եան, Նի­նոծ­մին­տա­յում ապ­րող բա­րե­կամ­նե­րը եկել ու տա­րել են տի­կին Անա­հի­տին ու նրա ըն­տա­նի­քին Ջա­ւախք:

Սաղ քա­ղա­քը աւր­ուել, զոհ­ուել էին, ես էլի իմ տան հա­մար կու լա­յի,- յի­շում է տի­կին Անա­հի­տը այդ օրե­րի իր ապ­րում­նե­րը:

Այն­ուա­մե­նայ­նիւ, մի քա­նի օր անց վե­րա­դար­ձել ու փլա­տակ­նե­րի տա­կից հա­նել է “խա­լի-փա­լա­սը“, որը մինչ օրս նրա տնա­կի պա­տին է փակց­ուած: Կա­րո­ղա­ցել է փրկել նա­եւ օժի­տի որոշ իրե­րը, ան­կող­նա­յին պա­րա­գա­նե­րը:

Տի­կին Անա­հի­տը գրա­սեն­եա­կա­յին աշ­խա­տող է եղել, երկ­րա­շար­ժից ետք կորց­րել է աշ­խա­տան­քը: Ամու­սի­նը սկսել է Ուք­րա­յի­նա աշ­խա­տան­քի գնալ, որոշ ժա­մա­նակ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին էլ է տա­րել: Ապա կրկին վե­րա­դար­ձել են Ջա­ւախք: Շուրջ 7-8 տա­րի Հա­յաս­տա­նից դուրս են ապ­րել: Եւ ար­դէն 18 տա­րի Գիւմրիի այս տնա­կում են բնակ­ւում: Տի­կին Անա­հի­տի ամու­սինն այ­լեւս նրանց հետ չի ապ­րում, թո­ղել է ըն­տա­նի­քը, ինչ­պէս ինքն է ասում, գտել է Ռու­սաս­տան­նե­րում մէ­կին ու մնա­ցել մօ­տը:

9e anahit-sahratyan-5Նպաստ ու հաշ­ման­դա­մու­թեան թո­շակ են ստա­նում, դրա­նով էլ ապ­րում են տի­կին Անա­հի­տը, դուստ­րը` Նա­ռան եւ 3-ամ­եայ թոռ­նի­կը` Մո­նի­քան: Եր­բեմն մթեր­քով օգ­նում են նա­եւ Ջա­ւախ­քում ապ­րող հա­րա­զատ­նե­րը: Տնակն ար­դէն փտել է: Վա­ռե­լի­քի հար­ցում օգ­նել են, բայց տի­կին Անա­հի­տը խնա­յում է ստա­ցած վա­ռե­լա­փայ­տը. խա­նու­թից թուղթ է բե­րում, որ վա­ռի, իսկ փայ­տը պա­հում է աւե­լի ցուրտ օրե­րի հա­մար:

Եթէ որե­ւէ գործ լի­նում է, տի­կին Անա­հի­տը չի խու­սա­փում, աշ­խա­տում է:  Երկ­րա­շար­ժից յե­տոյ էլ է աշ­խա­տել, բայց երբ մուտք են գոր­ծել հա­մա­կար­գիչ­նե­րը եւ տա­րիքն առել է, այ­լեւս չի կա­րո­ղա­ցել շա­րու­նա­կել ու ան­ցել է խո­հա­նո­ցա­յին աշ­խա­տանք­նե­րի: Հի­մա ամա­չում է, բե­րա­նում ատամ չի մնա­ցել: Սպա­սում է բա­րե­գոր­ծա­կան ակց­ի­ան մեկ­նար­կի, որ գնայ ատամ­նե­րը բու­ժե­լու: Նա­ռա­յի ատամն էլ է ու­ռել, ցա­ւից պար­բե­րա­բար “Աս­կո­ֆեն“ է խմում:

Տի­կին Անա­հի­տի ըն­տա­նի­քը անօ­թե­ւա­նի կար­գա­վի­ճակ ու­նի: Բնա­կա­րա­նի հեր­թագր­ման ցու­ցա­կում նրա հա­մա­րը 1258-ն է: Ասում է` անօ­թե­ւան­ներց մնա­ցել է 420-ը: Սպա­սում են երկ­սեն­եա­կա­նոց բնա­կա­րա­նի: Մտա­վա­խու­թիւն ու­նի, որ շի­նա­րա­րու­թիւնը կա­րող է չշա­րու­նակ­ուել, այ­դու­հան­դերձ, լա­ւա­տես է. Յոյսս չեմ կորց­րել, ես ան­պայ­ման պի­տի տուն ու­նե­նամ: Եթէ ես տուն եմ ու­նե­ցել ու կորց­րել եմ, այդ­պէս բան հնա­րա­ւոր չէ, որ ես էլ տուն չու­նե­նամ: Ինչ­քան է կ՛ու­զէ եր­կի­րը խառն­ուի, ով կ՛ու­զէ գայ ու եր­թայ, ես իմ տունս պի­տի ստա­նամ:9f anahit-sahratyan-2

Տի­կին Անա­հի­տը բնա­կա­րա­նի մա­սին ման­րա­մաս­նե­րը ճշտե­լու հա­մար պար­բե­րա­բար Երե­ւան է զան­գում` Հ.Հ. քա­ղա­քա­շի­նու­թեան նա­խա­րա­րու­թիւն: Ասում է` մարզ­պե­տա­րա­նում իրեն կոպ­տում են, իսկ քա­ղա­քա­շի­նու­թեան բնակա­բաշխ­ման հար­ցե­րով յանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը բա­րե­համ­բոյր ու ման­րակր­կիտ պա­տաս­խա­նում է` յոյս տա­լով, որ բնա­կա­րան ան­պայ­ման ստա­նա­լու են:

Տի­կին Անա­հի­տը թո­ռան հետ այ­ցե­լել է շինհ­րա­պա­րա­կը: Եր­կու շէն­քում ըն­թա­ցող շի­նաշ­խա­տանք­նե­րը յոյս են ներշն­չել նրան: Մեր էս տան­ջանքն ու ար­ցունք­նե­րը պիտի ան­տե­ղի չ՛անց­նի, պի­տի էղ­նի,- ար­ցունք­նե­րը չի կա­րո­ղա­նում զսպել Անա­հիտ Սահ­րատ­եա­նը:

 

Քրիստինէ Աղալարեան

Հետք

 Լուսանկարները` Սառա Անջարգոլեանի

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՍՈՒԶԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ… ԵԶԱԿԻ ՎՐՁՆԱՀԱՐ ՄԸ
Next post ՔՈՆԿՐԷՍԷՆ ՆԵՐՍ ՆՇՈՒԵՑԱՒ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles