ԺԵՆ­ԻԱ ԱՒԵ­ՏԻՍ­ԵԱ­ՆԻ ԾՆՆԴԵԱՆ 70-ԱՄ­ԵԱ­Կ… ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐ­ՀԱ­ՒՈՐ

0 0
Read Time:6 Minute, 12 Second

Դեկ­տեմ­բեր 2011-ին, Երե­ւա­նի Գ. Սուն­դուկ­եա­նի ան­ուան Ակա­դեմ­ի­ա­կան Ազ­գա­յին թատ­րո­նին մէջ, նշուե­ցաւ` Հ.Հ. ժո­ղովր­դա­կան դե­րա­սա­նու­հի Ժեն­իա Աւե­տիս­եա­նի ծննդեան 70 եւ բե­մա­կան գոր­ծու­նէ­ու­թեան  յիս­նամ­եա­կը: Ստո­րեւ, Աւե­տիս­եա­նի նուիր­ուած այս գրու­թիւնը, որ կը պատ­կա­նի հան­րա­ծա­նօթ լրագ­րող-լու­սան­կա­րող Ռո­պերթ Կա­րա­պետ­եա­նի:

Լրա­ցաւ`  հայ թատ­րո­նի  տա­ղան­դա­ւոր  դե­րա­սա­նու­հի­նե­րից մէ­կի` Երե­ւա­նի Գ. Սուն­դուկ­եա­նի ան­ուան Ակա­դեմ­ի­ա­կան Ազ­գա­յին թատ­րո­նի սիր­ուած դե­րա­սա­նու­հի, Հ.Հ. ժո­ղովր­դա­կան դե­րա­սա­նու­հի` Ժեն­իա Աւե­տիս­եա­նի ծննդեան  70  տա­րին: Դեռ դպրո­ցա­կան տա­րի­նե­րից  նա հրա­պուր­ւում է թատ­րո­նով,  եւ այդ նուի­րու­մով էլ նա ըն­դուն­ւում է Երե­ւա­նի պի­ո­ներ-դպրո­ցա­կան­նե­րի պա­լա­տի թա­տե­րա­կան խմբա­կը, որն այն ժա­մա­նակ ղե­կա­վա­րում էր Հ.Հ. ժո­ղովր­դա­կան դե­րա­սան` Պերճ Գէորգ­եա­նը: Հենց այս­տեղ էլ իր առա­ջին դե­րա­սա­նա­կան  քայ­լերն է կա­տա­րում դպրո­ցա­կան Ժեն­ի­ան: Շնոր­հա­լի աղջ­նա­կը թա­տե­րա­կան  խմբում ստանձ­նում է բազ­մա­թիւ դե­րեր,  որի խա­ղով հմայ­ւում են շա­տե­րը: Միջ­նա­կարգ դպրոցն աւար­տե­լուց յե­տոյ, 1958-ին նա ըն­դուն­ւում է Երե­ւա­նի գե­ղար­ուես­տա-թա­տե­րա­կան հիմ­նար­կի դե­րա­սա­նա­կան բա­ժի­նը` աշա­կեր­տե­լով ակա­նա­ւոր ռե­ժի­սոր` Հ.Հ. ժո­ղովր­դա­կան ար­տիստ Ար­մէն Գու­լակ­եա­նի մօտ: Հիմ­նար­կը փայ­լուն գնահա­տա­կան­նե­րով աւար­տե­լուց յե­տոյ,  նրա տա­ղանդն ու դե­րա­սա­նա­կան  կա­րո­ղու­թիւն­նե­րը չվրի­պեց նա­եւ ան­ուա­նի բա­մադ­րիչ` Գ. Սուն­դուկ­եա­նի ան­ուան ակա­դե­մա­կան թատ­րո­նի գե­ղար­ուես­տա­կան  ղե­կա­վար` ժո­ղովր­դա­կան արո­ւ­ես­տա­գէտ Վար­դան Աճէմ­եա­նի տե­սա­դաշ­տից`  եւ որը նրան հրա­ւի­րեց  աշ­խա­տե­լու` Մայր  թատ­րո­նում:

Բե­մա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կեան­քում  Ժեն­իա Աւե­տիս­եա­նը կեր­տել է յի­սու­նից աւե­լի  կեր­պար­ներ, որոն­ցից են Պի­ան­քա` Շեքս­փի­րի “Օթել­լօ“էն, Շու­շան` Յա­կոբ Պա­րոն­եա­նի “Մե­ծա­պա­տիւ Մու­րաց­կան­ներ“էն եւ շատ մը այլ թա­տե­րա­խա­ղե­րում:

Ժեն­իա Աւե­տիս­եա­նը այն բախ­տա­ւոր ու եր­ջա­նիկ դե­րա­սա­նու­հի­նե­րից է,որի բե­մա­կան խա­ղը­նկեր­ներն են եղել հայ բե­մար­ուես­տի ակա­նա­ւոր դե­րա­սան­ներ` Վահ­րամ Փա­փազ­եա­նը, Հրաչ­եայ Ներ­սիս­եա­նը, Վա­ղարշ Վա­ղարշ­եա­նը, Աւետ Աւե­տիս­եա­նը, Գուր­գէն  Ջա­նի­պեկ­եա­նը, Դա­ւիթ Մալ­եա­նը, Բաբ­գէն Ներ­սիս­եա­նը, Խո­րէն Աբ­րա­համ­եա­նը, Սօս Սարգս­եա­նը,  Գե­ղամ Յա­րու­թիւն­եա­նը, Մհեր Մկրտչեա­նը եւ ուրիշ­ներ:

“Հ.Հ. ժո­ղովր­դա­կան դե­րա­սա­նու­հի Ժեն­իա Աւե­տիս­եա­նը պատ­կա­նում է հայ բե­մի ան­զու­գա­կան դե­րա­սան­նե­րից մէ­կը, որը Արուս Ոս­կան­եա­նի, Յաս­մի­կի, Օլ­կա Գու­լազ­եա­նի եւ Մե­տաքս­իա Սի­մոն­եա­նից յե­տոյ Սուն­դուկ­եա­նի ան­ուան թատ­րո­նի այ­սօր­ուայ փայ­լուն աստղն է…“, կը յայտ­նէ ակա­դե­մի­կոս Ա. Գա­լոյ­եան:

Դե­րա­սա­նու­հին մեծ ներդ­րում ու­նի նա­եւ հայ­րե­նի շար­ժա­պատ­կե­րի աշ­խար­հում, որի կեր­տած փայ­լուն կեր­պար­նե­րից է Նա­տոն` Ս. Իս­րա­յէլ­եա­նի “Գի­քոր“ը ժա­պա­ւէ­նում: Նա բազ­մա­թիւ դե­րե­րով հան­դէս է եկել նա­եւ հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սու­թեամբ:

Թատ­րո­նի եւ շար­ժա­պատ­կե­րի ան­ուա­նի դե­րա­սան` Սօս Սարգս­եա­նը մի առի­թով ասել է` “…Հմա­յիչ, գե­ղե­ցիկ, տպա­ւո­րիչ… Ու­րիշ ինչ է պէտք դե­րա­սա­նու­հուն: Պէտք է անմ­նա­ցորդ նուի­րում բե­մին, սէր, աշ­խա­տա­սի­րու­թիւն եւ տա­ղանդ, ին­չը եւ Աստ­ուած տուել է Ժեն­իա­յին“:

Ան­ուա­նի դե­րա­սա­նու­հու կեան­քում առանձ­նա­կի տեղ է գրա­ւում աս­մուն­քը, որը եկաւ շա­րու­նա­կե­լու մե­ծա­տա­ղանդ Մե­տաքս­իա Սի­մոն­եա­նին` ստեղ­ծե­լով իր ու­րոյն ոճը: Ժեն­իա Աւ­ե­տիս­եա­նի աս­մուն­քի ցան­կում  ընդգրկ­ուած են`  Սա­յաթ Նո­վա­յի,  Եղի­շէ Չա­րեն­ցի, Պա­րոյր Սե­ւա­կի, Շի­րա­զի, Սիլ­վա Կա­պու­տիկ­եա­նի, Գէ­որգ Էմի­նի, Հա­մօ Սահ­եա­նի եւ շատ ուրիշ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­նե­րը: Նրան ծա­փա­հա­րել են` Մի­աց­ի­ալ Նա­հանգ­նե­րում, Ֆրան­սա­յում, Գա­նա­տա­յում, Յու­նաս­տա­նում, Լի­բա­նա­նում, Գեր­ման­իա­յում եւ բազ­մա­թիւ հա­յա­շատ քա­ղաք­նե­րում:

2001-ին, Ժեն­իա Աւե­տիս­եա­նը  իր ամուս­նոյն` տա­ղան­դա­շատ  եւ վաս­տա­կա­ւոր դե­րա­սան, վա­ղա­մե­ռիկ  Եու­րի Ամիր­եա­նի հետ  հիւ­րա­խա­ղա­յին ծրագ­րով հան­դէս եկան Նիւ Եոր­քում, Պոս­թը­նում եւ Նիւ Ճըր­զիում: Խա­ղա­ցան­կում ընդգրկ­ուած էր նա­եւ մի հատ­ուած Յա­կոբ Պա­րոն­եա­նի “Մե­ծա­պա­տիւ Մու­րաց­կան­նե­րը“ կտո­րից, որ­տեղ Աբի­սո­ղոմ աղա­յի դե­րում հան­դէս եկաւ տո­ղե­րիս  հե­ղի­նա­կը: Աւե­լաց­նեմ նա­եւ, որ Ժեն­իա­յի հետ ես խա­ղըն­կեր եմ եղել դե­ռեւս Երե­ւա­նի պի­ո­ներ­նե­րի  պա­լա­տի թա­տե­րա­կան խմբա­կում, որից  յե­տոյ մի­ա­սին սո­վո­րել եւ աւար­տել ենք Երե­ւա­նի գե­ղար­ուես­տա- թա­տե­րա­կան հիմ­նար­կը` Ժեն­ի­ան դե­րա­սա­նա­կան,  իսկ ես` բա­մադ­րա­կան բա­ժի­նը:

Թոյլ տուէք, ի սրտէ շնոր­հա­ւո­րել իմ վա­ղե­մի ըն­կե­րու­հու ծննդեան  70- ամ­եա­կը,  ցան­կա­նալ նրան քաջ առող­ջու­թիւն եւ ստեղ­ծա­գոր­ծա­կան նո­րա­նոր յա­ջո­ղու­թիւն­ներ` ի փառս մեր հայ թա­տե­րա­կան ար­ուես­տի…  Ծնունդդ շնոր­հա­ւոր սի­րե­լի Ժեն­իա…

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Նիւ Եորք

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Հ.Յ.Դ. 121-ՐԴ ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ.- ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՑԵՑԵՐ
Next post ՓԱ­ՐԻ­ԶԻ ՄԷՋ.- ՄԵ­ԾԱ­ՐԱՆ­ՔԻ ԵՒ ՀՐԱ­ԺԵՇ­ՏԻ ՁԵՌ­ՆԱՐԿ` ՆՈՒԻՐ­ՈՒԱԾ “ԿԻՒԼ­ՊԷՆԿ­ԵԱՆ“ ՀԱՍ­ՏԱ­ՏՈՒ­ԹԵԱՆ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԲԱԺ­ՆԻ ՏՆՕ­ՐԷՆ ԴՈԿՏ. ԶԱ­ՒԷՆ ԵԿԱՒ­ԵԱ­ՆԻՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles