ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՄԱՂԹԱՆՔ

0 0
Read Time:40 Second

ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆ

                                                                                      Պոսթըն

 

 

Ձմրան գիշեր է` Նոր Տարուայ գիշեր,

Ամպերն են դիզւում փխրուն թանձրութեամբ,

Թափւում է ձիւնը` բիւրեղափաթիլ,

Յստակ ու անբիծ` անարատութեամբ:

 

Արծաթակապոյտ երկնի անհունում,

Թագաւորում է չքնաղութիւնը,

Ինչպէս մի երազ` դեռ աշխարհ չեկած,

Իշխում է վճիտ` ճերմակութիւնը:

 

Վարագոյրւում է տարին անարգել,

Կէս գիշերային վայրկեանով միայն,

Յոյսն է ներխուժում` իմ մէջ աներկիւղ,

Տիեզերք հասնող աղօթքի նման:ան:

 

Յորդորում է ինձ`  կեանքի հեղեղով,

Որ ես աշխարհին` արդար երթ մաղթեմ,

Ու բարձրաձայնեմ քայլերգն բարութեան,

Չարի կուռքերը` ընդմիշտ տապալեմ:

 

Նենգամիտների կրքերը  զսպեմ,

Տառապեալների սիրտերն սփոփեմ,

Շահամոլների խիղճը արթնացնեմ,

Լոյսի կորուստը` հաւատով սանձեմ:

 

Բախուելով հազար տեսակ ձայների,

Սիրոյ երգերը` լսելի դարձնեմ,

Ամենուր սփռեմ շողերը յոյսի,

Նոյնիսկ հրաշքին` ես ապաւինեմ:

 

Այս  նոր գիշերում  ջերմ ու աստղաթեւ,

Վսեմ պատգամով  խաղաղ գոյութեան,

Թո՛ղ  լցուի  ուրախ` խինդով լիուլի,

Սրտերը համայն-համայն մարդկութեան:

 

                                                                                

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ԿԵԱՆ­ՔԸ Հ.Բ.Ը.Մ.Ի ՄԻ­ՇԻ­ԿԸ­ՆԻ ԱԼԵՔ ԵՒ ՄԱ­ՐԻ ՄԱ­ՆՈՒԿ­ԵԱՆ ՎԱՐ­ԺԱ­ՐԱ­ՆԷՆ ՆԵՐՍ
Next post ԱՄԱ­ՆՈՐ­ԵԱՅ ԱՂՕԹՔ ԵՒ ՊԱ­ՏԱ­ՐԱԳ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles