«ԱՅՍՕՐ ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՌԱՋ ԽՆԴԻՐ ԿԱՅ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ ԿԱՏԱՐԵԼ…« ԿԸ ՅԱՅՏՆԷ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ

Ստորեւ, յապաւումով լոյս կÿընծայենք հարցազրոյց մը, կատարուած եԱ1+«ի (Վիքթորիա Աբրահամեան) կողմէ, Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեանի հետ.

Հ. Ձեր կարծիքով, ո՞ւր է հասել ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացը: Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ իրենք արդէն հաւանութիւն են տուել նորացուած Մատրիտեան սկզբունքներին, եւ հիմա հերթը հայկական կողմինն է:
Պ. Եթէ Ատրպէյճանը իսկապէս եայո« է ասել, եւ հայկական կողմը թերեւս ոչինչ չի ասում, բայց փաստաթուղթն այնքան էլ մեր օգտին չէ, դա նշանակում է, որ Արցախի հարցի շուրջ իրավիճակի լուրջ փոփոխութիւն կայ: Սա բանակցուող փաստաթուղթ է: Նախկինում էլ են եղել փաստաթղթեր, որոնք ներկայացուել են կողմերին, սակայն չեն բանակցել, եւ եթէ Ատրպէյճանն եայո« է ասում բանակցուող փաստաթղթին, իսկ Հայաստանը եոչ«՝ սա լաւ չէ:

Հ. Ձեր կարծիքով, Արցախի հարցում ինչո՞վ է պայմանաւորուած իրավիճակի փոփոխութիւնը:
Պ. Երեք հիմնական պատճառ եմ տեսնում. առաջին՝ հայթրքական գործընթացը միանշանակ ազդել է Արցախի հիմնախնդրի գործընթացի վրայ: Այսինքն Թուրքիոյ ազդեցութիւնը պէտք չէ թերագնահատել: Երկրորդ՝ փոխուել է հայկական կողմի բանակցային որակը, որովհետեւ բանակցութիւններում պէտք է կարողանալ հիմնաւորել այլընտրանքային դիրքորոշումները: Երրորդ պատճառը, որն ամենակարեւորն է, Հայաստանում ստեղծուած ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակն է: Արցախի հարցում մեզ համար ամենաանբարենպաստ իրավիճակները եղել են այն դէպքերում, երբ ներսում մենք թոյլ ենք եղել: Այսօր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարուած է, տնտեսութիւնը կաթուածահար է եղել:

Հ. Կարելի՞ է ենթադրել, որ միջազգային հանրութիւնը օգտուելով Հայաստանում ստեղծուած իրավիճակից՝ կը ստիպի Արցախի հարցով փաստաթուղթ ստորագրել:
Պ. Ես չեմ կարող նման կանխատեսում անել, սակայն միջազգային հանրութիւնը միշտ կարողանում է ճիշդ գնահատել իրավիճակը եւ համապատասխան փոփոխութիւններ մտցնել իրենց գործելաոճի եւ առաջարկութիւնների մէջ: Այն ինչ կայ այսօր սեղանի վրայ, բացառւում է, որ ընդունուի:

Հ. Իսկ Հայաստանում ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծուել:
Պ. Ես ասացի, որ մենք պէտք է աշխատենք այդ երեք հարցերի ուղղութեամբ:

Հ. Դուք ծանօ՞թ էք նորացուած Մատրիտեան սկզբունքներին:
Պ. Փաստաթուղթը չեմ տեսել, սակայն ամբողջութեամբ պատկերացնում եմ՝ դատելով յայտարարութիւններից:

Հ. Այդ նորացուած սկզբունքները մեզ համար աւելի՞ վտանգաւոր են:
Պ. Հայաստանի համար շատ կարեւոր սկզբունք է եղել, որ Արցախի հակամարտութեան արդիւնքում առաջացած բոլոր խնդիրները իրենց վերջնական լուծումը պէտք է գտնեն Արցախի հիմնախնդրի կարգավիճակի հետ միաժամանակ: Այդ երկուսի ժամկէտները պէտք է համընկնեն: Մատրիտեան առաջարկներում այդ սկզբունքները պահպանուել են: Իմ մտահոգութիւնն այն է, որ այսօր խախտուել է հէնց այդ սկզբունքը: Դա նշանակում է, որ մեզ համար շատ վտանգաւոր իրավիճակ է ստեղծուել:

Հ. Երեւանում Արցախի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի յատուկ զեկուցող Լենմարքերը յայտարարեց, որ կարիք չկայ Արցախի բանակցային գործընթացի ձեւաչափը փոխել եւ Արցախի հարցը դարձնել անմիջական մասնակից: Այդ յայտարարութեան հիմքո՞ւմ էլ է այն հաշուարկը, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարուած է:
Պ. Եթէ մի փաստաթղթի վերաբերեալ Ատրպէյճանը արդէն եայո« է ասել, դրանից յետոյ բոլորի ակնկալիքները Հայաստանից են եւ նրանց յայտարարութիւնները վերածւում են ճնշման: Երբ նրանց ակնկալիքները ամրագրւում են իրենց մտքերում եւ նրանք յստակ ձեւակերպւում են եւ գրաւոր ներկայացնում, թէ հարցն ինչպէս պէտք է լուծուի, դա յետագայում շտկելը շատ դժուար է լինում: Այսօր մենք ծանր վիճակում ենք: Նման իրավիճակներ նախկինում եղել են, սակայն մենք կարողացել ենք յաղթահարել:
Նման վիճակ եղել է 1996ին Լիզպոնից յետոյ, 1998ին, երբ իշխանափոխութիւն եղաւ: Այսօր նման իրավիճակ է: Նախկինում մի քիչ հեշտ էր, քանի որ հնարաւոր եղաւ կտրուկ փոփոխութիւն անել, քանի որ իշխանափոխութիւն եղաւ: Իշխանութիւններն այսօր պէտք է կշռի վրայ դնեն իրենց հեղինակութիւնն ու երկրի անվտանգութիւնը: Եթէ երկրի անվտանգութիւնը պէտք է տուժի, պէտք է իշխանութիւնները անկեղծութիւն, քաջութիւն ցուցաբերեն եւ ասեն, որ տարիների ընթացքում սխալներ են կատարել արտաքին քաղաքականութիւնում՝ հայթրքական յարաբերութիւններում եւ Արցախի հարցում: Պէտք չէ ամէն ինչ շատ խորացնել: Այսօր իշխանութիւններից շրջադարձային քայլեր են ակնկալւում:

Հ. Իշխանափոխութիւնը հնարաւորութիւն կը տա՞յ կատարել այդ շրջադարձային քայլերը Արցախի հարցում եւ հայթրքական յարաբերութիւններում:
Պ. Ես չեմ ուզում դրա մասին խօսել, դա քաղաքական ուժերի խնդիրն է: Այսօր մեր իշխանութիւնների առաջ խնդիր կայ շրջադարձային քայլեր կատարել:

Հ. Օրինակ, Հ.Յ.Դաշնակցութիւնը, որը դէմ է հայթրքական արձանագրութիւններին՝ ընդունելով, որ այդ քաղաքականութեան պատասխանատուն Սերժ Սարգսեանն է, պահանջում է արտաքին գործերի նախարարի հրաժարականը: Նրա հրաժարականը կարո՞ղ է շրջադարձային լինել գործընթացում:
Պ. Ես չեմ ուզում նման հարցերի պատասխանել: Ես չեմ ուզում անձերի մասին խօսել: Ինձ հետաքրքրում են երեւոյթները: Ե°ւ արտաքին, ե°ւ ներքին հարցերում, ե°ւ յատկապէս տնտեսութեան մէջ մենք լուրջ խնդիրներ ունենք: Հասարակութիւնը պէտք է դրա մասին մտածի, եւ ոչ թէ՝ ո°ր քաղաքական ուժը ում ի°նչ ասեց: Լենմարքերն ի՞նչ ասեց, Ֆասիէն ի՞նչ ասեց: Կարծես այդ բոլորը յատուկ են ասում մեզ հիմնական խնդիրներից շեղելու համար: Այսօր մեր երկրի առաջ ծառացած հիմնական խնդիրը տնտեսութիւնն է, երկրում քաղաքական լարուածութիւնը թուլացնելը:

Հ. Պարոն Օսկանեան, փաստն այն է, որ անձերից շատ բան է կախուած: Օրինակ, նոյն Ֆասիէն Երեւանում յայտարարեց, որ Ռոպերթ Քոչարեանը ժամանակին նպատակայարմար գտաւ բանակցութիւններում միաժամանակ ներկայացնել ե°ւ Արցախը ե°ւ Հայաստանը: Այսօր մէկ այլ անձ՝ Սերժ Սարգսեանը նոյնն է անում: Անձերից չէ՞ կախուած:
Պ. Այդպիսի բան չի եղել, դա Լենմարքերի սխալ ընկալումներն են: Այսօրուայ Հայաստանի իշխանութիւնները պէտք է որոշեն՝ ուզո՞ւմ են ստեղծուած իրավիճակում շարունակել ստեղծուած իրավիճակը, թէ՞ փոխեն: Թող դադարեցնեն բանակցել: Ես ասում եմ, որ այսօրուայ բանավէճերը հայթրքականից եւ Արցախի հիմնախնդրից պէտք է տեղափոխենք ներքաղաքական դաշտ: Մեր երկիրն այսօր յետ քայլ է անում: Նայէք տնտեսական դաշտը՝ մեր ժողովրդի առօրեան, թանկացումները, տոլարի բարձրացումը, երկրում ներդրումների նուազեցումը: Այսօր երկրում 12 տոկոս սղաճ կայ, 18 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել: Ո՞վ է մտածում սրա մասին, ո՞վ է պատասխան տալու:

Հ. Մեր տնտեսութեան նախարարն ասել է, որ մենք պատուով յաղթահարել ենք տնտեսական ճգնաժամը:
Պ. Ես կարծում եմ, որ մեր իշխանաւորները մի քիչ շուտ են խօսում: Նախորդ երկու տարին դաս չի եղել: Այն խոստումները, որ տրուեցին՝ մեծ ծրագրի իրականացում, այսօր չկայ: Դա դաս չի եղել, որ ասեն՝ մի քիչ մտածենք, յետոյ խօսենք: Այսօր մեծատնտեսական ամենաչարագոյն երեւոյթները՝ տնտեսական անկումն ու սղաճը տեղի են ունենում միաժամանակ: Դրանք իրար հակառակ ընթացող երեւոյթներ են: Հայաստանում գործազրկութիւնը նորից գլուխ է բարձրացրել: Վաղուց այս թափով արտագաղթ չի եղել:

Հ. Դուք ի՞նչ ելք էք տեսնում:
Պ. Երեք բեմագրութիւն կայ: Առաջինը՝ տեղում դոփելը կամ յետ գնալն է, նախորդ երկու տարում մենք յետ քայլ ենք կատարել, եւ այդպէս կարող է շարունակուել եւս 10 տարի: Երկրորդ հնարաւոր բեմագրութիւնը կարող ենք ուղղակի քարշ գալն է՝ 12 տոկոս տնտեսական աճով: Սա նշանակում է, որ միջին քաղաքացին իր այսօրուայ ցածր կենսամակարդակը կրկնապատկելու համար պէտք է 20 տարի սպասի: Երրորդ բեմագրութիւնը, որը Հայաստանի նման փոքր եւ սփիւռք ունեցող երկրի համար, որը համարում եմ հնարաւոր, քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների վերացումն է: Եթէ մենք կարողանանք վերացնել քաղաքական մենաշնորհը, կը վերանայ նաեւ տնտեսականը: Դա յանգում է ԼՂ հիմնախնդրին, հայթրքական յարաբերութիւններին, մեր ազգային անվտանգութեանը:

Հ. Ինչպէ՞ս վերացնել քաղաքական մենաշնորհը:
Պ. Քաղաքական մենաշնորհը դա մէկ կուսակցութեան մենաշնորհն է: Այսօր այդպէս է: Կարո՞ղ է մէկն ինձ հետ վիճել, որ դա այդպէս չէ: Հասարակութիւնը պէտք է ճնշի, ստիպի իշխանութիւններին՝ քայլեր ձեռնարկել: Իշխանութիւնները պէտք է մտածեն, որ աւելի լաւ է սովորական քաղաքացի լինել բնական երկրում, քան իշխանութիւն՝ նման երկրում, այսինքն՝ յետ գնացող, թուլացող:

Հ. Պարոն Օսկանեան, դուք կարծում էք, որ իշխանութիւնները նման ցանկութիւն ունե՞ն:
Պ. Քաղաքական ուժերը պէտք է մտածեն, բոլորս պէտք է մտածենք, ես գտնում եմ, որ այսպէս շարունակել այլեւս հնարաւոր չէ:

Հ. Հայաստանում իրավիճակ փոխելու հարցում դուք նաեւ Սփիւռքին կարեւորեցիք: Չէ՞ք կարծում, որ հայթրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ Սփիւռքը մեծ հիասթափութիւն ապրեց:
Պ. Ամէն ինչ կարելի է փոխել: Եթէ իմ թուարկած խնդիրները կարողանանք լուծել, ես համոզուած եմ, որ Սփիւռքը մեծ աջակցութիւն կը ցուցաբերի Հայաստանին:

Հ. Կը խնդրէի անդրադառնալ Էրտողանի յայտարարութեանն՝ ուղղւած մեր իշխանութեան ներկայացուցիչների պատասխաններին: Էրտողանն ասում է, որ կը վտարի Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին, մեր իշխանութիւններն ասում են, որ այնտեղ այդքան անօրինական հայ չկայ:
Պ. Էրտողանի ասածը դատապարտելի է, անկախ նրանից, թէ Թուրքիայում քանի հայ կայ: Զարմանալի է նաեւ մեր իշխանութիւններին պատասխանը, փոխանակ մեղադրեն Էրտողանին նման յայտարարութեան համար, թիւ են վիճարկում: Այստեղ կարեւորն այն է, թէ ի°նչն է ստիպել Էրտողանին նման յայտարարութիւն անել: Ասել, որ մենք թուրքերի հետ ոչինչ չունենք, կորցնելու ոչինչ չունէք, դա սխալ է: Հայթրքական յարաբերութիւններն այսօր մի այնպիսի վիճակի են հասել, որ տապալուելուց յետոյ հնարաւոր է, որ իրավիճակը աւելի վատանայ, քան նախկինում էր: Ես առաջին օրուանից էլ համոզուած էի, որ գործընթացը սխալ ճանապարհով է գնում: Ես գտնում եմ, որ դեռ հնարաւոր է իրավիճակը շտկել:

Հ. Ինչպէ՞ս: Սերժ Սարգսեանը չի բացառել, որ յետ կը կանչի իր ստորագրութիւնը, դա ե՞լք է:
Պ. Ես չեմ ուզում գնահատական տալ, քանի որ հիմա ոչինչ չեմ առաջարկելու, բայց նախքան քայլ անելը՝ պէտք է լուրջ մտածել: Սխալը սխալով երբեք հնարաւոր չէ լուծել: Պէտք է մտածել ոչ թէ մեր պատիւը, այլ՝ իրավիճակը փրկելու մասին:

Հ. Մեր իշխանութիւնները որքան բարձր եւ յաճախ են ասում, որ ԼՂ հիմնախնդիրը որեւէ կապ չունի հայթրքական յարաբերութիւնների հետ, Թուրքիոյ իշխանութիւնները այնքան աւելի կոշտ են ասում, որ մինչեւ չլուծուի ԼՂ հիմնախնդիրը արձանագրութիւնները չեն վաւերացնի: Ի՞նչ կþասէք այդ մասին:
Պ. Ես արդէն յոգնել եմ այդ մասին խօսելուց: Ես չգիտեմ, Հայաստանում կա՞յ մարդ, որը կապ չի տեսնում Արցախի հիմնախնդրի եւ հայթրքական յարաբերութիւնների միջեւ: Թող լսեն յայտարարութիւնները եւ հետեւեն, թէ ի°նչ է կատարւում:

Հ. Մօտ ապագայում ի՞նչ զարգացումներ էք տեսնում ԼՂ բանակցային գործընթացում եւ հայթրքական յարաբերութիւններում:
Պ. Այսօր մենք պէտք է մտահոգուենք, որ մեծացել է պատերազմի վերսկսման հաւանականութիւնը: Ատրպէյճանն արդէն քանի տարի է հսկայ գումարներ է ծախսում իր բանակի հզօրացման համար: Գոնէ Ատրպէյճանի ընկալման մէջ շատ բան է փոխուել, նրանք այսօր իսկապէս համոզուած են, որ առաւելութիւններ ունեն մեր նկատմամբ: Եթէ Ատրպէյճանն եայո« է ասում բանակցային սեղանին դրուած փաստաթղթին, դա նշանակում է, որ յոյս չի կապում բանակցութիւնների հետ: Մենք պէտք է լուրջ վերաբերուենք այդ յայտարարութիւններին: Հայթրքական յարաբերութիւններում հնարաւոր է ինչոր բան փոխել, բայց դրա համար կամք է պէտք: Ակնյայտ է, որ այսօր լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք սպառնում են մեր երկրի անվտանգութեանը:

Հ. Արցախի հիմնախնդիրն ու հայթրքական յարաբերութիւններին ուղղուած իշխանութիւնների քաղաքականութիւնն ինչպէ՞ս կÿանդրադառնայ երկրի ներքաղաքական իրավիճակի վրայ:
Պ. Մենք պէտք է մտածենք, թէ մեր ներքին իրավիճակն ինչպէ°ս է անդրադառնում այդ խնդիրների վրայ: Հակառակ դէպքում չարախնդութեան խնդիր է առաջ գալիս: Կարո՞ղ է մենք ուրախանանք, որ Արցախի հարցում, հայթրքական յարաբերութիւններում իրավիճակն այնքան վատ է, որ արտահերթ ընտրութիւններ լինեն, սա՞ է մեր ուզածը:

Հ. Պարոն Օսկանեան, մեր իշխանութիւններն անընդհատ հենց այդպէս էլ ասում են, որ ներքաղաքական խնդիրների մասին պէտք է լռել, որ արտաքին հարցերում մեր նկատմամբ ճնշումներ, պարտադրանքներ չլինեն, սակայն դրանից իրավիճակը միայն աւելի է վատանում:
Պ. Այդ ժամանակներն արդէն անցել են, այսօր մենք խուլ գիւղերում չենք ապրում: Մենք չենք կարող համարել, որ ատրպէյճանցիներն ու թուրքերը ապուշ են, չգիտեն, թէ մեզ մօտ ինչ է կատարւում: Մենք պէտք է մտածենք, թէ մեր ներքաղաքական իրավիճակն ինչպէ°ս է ազդում Արցախի հիմնախնդրի, հայթրքական յարաբերութիւնների եւ միւս խնդիրների վրայ:

Հ. Ինչպէ՞ս էք գնահատում Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան զեկոյցը: Իշխանութիւնները գտնում են, որ այն միակողմանի է եւ՝ ոչ առարկայական, իսկ ընդդիմութեան կարծիքով, թէեւ ուշացումով, սակայն զեկոյցն արտացոլում է իրականութիւնը:
Պ. Պէտք է լուրջ վերաբերուել այդ զեկոյցներին: Դա դրսից հայեացք, գնահատական է: Պէտք չէ ընդունել, որ այնտեղ մարդիկ են նստած, որոնք մտածում են հայերին սեւացնել, վիրաւորել: Նրանք այդպէս են ընկալում: Մենք պէտք է մտածենք, թէ ինչո°ւ են նրանք այդպէս ընկալում: Օտարերկրեայ ներդրողը ոչ թէ նայում է, թէ Հայաստանի դեսպանն ի°նչ է ասում դրսում, այլ հետեւում է այդ զեկոյցներին, ցուցանիշներին եւ յետոյ ասում է՝ գնամ այդ երկիր, ի՞նչ անեմ:

Հ. Դուք ասում էք, որ պէտք է լուրջ վերաբերուել բոլորի յայտարարութիւններին, զեկոյցներին: Ես կը խնդրէի, անդրադառնալ ընդամէնը երէկ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի այն յայտարարութեանը. եԵս լուրջ չեմ վերաբերւում Թուրքիայի իշխանութիւններին«:
Պ. Թոյլ տուէք չպատասխանել այդ հարցին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*