ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:2 Minute, 30 Second

arf-logo-trans Հոկտեմբեր 10, 2009-ին ստորագրուեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած արձանագրու­թիւնները:

Այս առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յայտարարում է©

ա) Արձանագրութիւնների հրապարակումից ետք« անցած շաբաթների ընթաց­քում« թէեւ ոչ միշտ ազատ ու թափանցիկ պայմաններում« կայացած քննարկումները ցոյց տուեցին« որ այս փաստաթղթերի նկատմամբ լուրջ մտահոգութիւններ եւ մեծ հակազդե­ցութիւն կայ« որ հայութեանը յուզող հիմնական հարցերի շուրջ Հայրենիքում եւ Սփիւռքում նոյնն են մօտեցումները: Ապացուցուեց« որ Հայ Դատի պայքարը միաժամանակ պայքար է մեր անկախ պետակա­նութեան ճակատագրի ու զարգացման համար:

բ) Քննարկումներն ապացուցեցին« որ արձանագրութիւններում եւ գործըն­թացում առկայ են Հայաստանի Հանրապետութեան անկախութեան առաջին օրուանից Թուրքիոյ կողմից առաջ քաշուած երեք հիմնական նախապայմանները բաւարարող տրամադրութիւններ: Ակնյայտ դարձաւ նաեւ« որ ՀՀ Նախագահի քաղաքակա­նութիւնը պաշտպանող հայկական շրջանակներում նոյնպէս առկայ էին նոյն մտահոգութիւնները:

գ) Այս մտահոգութիւնները ի վերջոյ յստակ արտայայտուեցին Հոկտեմբեր 10-ին հայ ժողովրդին ուղղուած ՀՀ Նախագահի ուղերձում: ՀՀ Նախագահը բացա­յայտեց այն նոյն վտանգներն ու նախապայմանների առկայութիւնը« որ Դաշնակ­ցութիւնն էր արտայայ­տել: Մասնաւորապէս՝ ՀՀ Նախագահը հաստատեց« որ

1. Թուրքիոյ հետ ցանկացած յարաբերութիւն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:

2. Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առկայ է սահմանների հարց:

3. Ստորագրուած փաստաթղթերը որեւէ ձեւով չեն կարող առնչուել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հետ:

Համոզուած ենք՝ ՀՀ Նախագահի այս կեցուածքների աւելի վաղ դրսեւորումը կարող էր ի սկզբանէ ճիշտ հունաւորել քննարկումները եւ հանգեցնել արձանագրու­թյունների ստորագրման մերժմանը: Այդուհանդերձ այս կեցուածքը պէտք է ուղենիշ դառնայ ՀՀ իշխանութեան բոլոր ներկայացուցիչների« ինչպէս նաեւ արդէն ստորագրուած արձանագրութիւն­ները պաշտպանողների համար:

դ) Արձանագրութիւնների ստորագրութեան արարողութեան ընթացքին Թուրքիոյ ցուցա­բերած ապակառուցողական կեցուածքը պերճախոս վկայութիւնն էր« որ Թուրքիան գործընթացը իրականացնում է յօգուտ սեփական նախապայմանների իրագործմանը« ինչը բաւարար հիմք էր« որ Հայաստանը հրաժարուէր դրանք ստորագրելուց: Ստորագրութեան պահին դրսեւորուած խայտառակութիւնը նաեւ վկայում է Հայաստան-Թուրքիա բանակցութիւններում մեր դիվանագիտութեան ձախո­ղում­ների մասին: Ա.Մ.Ն.-ի« Ռուսաստանի« Ֆրանսայի« Եւրոմիության եւ Զուիցերիոյ արտաքին գերատեսչութիւնների ներկայութիւնը եւ արձանագրութիւնների ստորա­գրումը ցանկացած գնով ապահովելու ճիգը փաստօրէն պարտադրանք էր յատկապէս Հայաստանի Հանրապետութեան վրայ: Համոզուած ենք« որ Հայաստանը չպէտք է ենթարկուեր այդ ճնշումներին« բայց նաեւ անընդունելի է քաղաքական« տնտեսական կամ այլ միջոցներով փոքր ժողովուրդների վրայ ճնշում բանեցնելու աշխարհի ուժային կեդրոնների վարքագիծը:

ե) Արձանագրութիւնների ստորագրութեամբ աւարտուած փուլին յաջորդում է պայքարի նոր հանգրուան: Թուրքիոյ կողմից հնչեցուած նոր յայտարարութիւնները վկայում են« որ այդ երկրի նպատակը Հայաստանին ու հայութեանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է:

Այս պայմաններում անհրաժեշտ է հնարաւոր բոլոր միջոցներով բացա­ռել մեր պետութեան ու ազգի շահերին հարվածող արձանագրությունների վավերացումը: Այդ նպատակը պահանջում է ընդլայնել եւ խորացնել մեր համահայկական միասնակա­նությունը« դուռ չբացել ազգային պառակտվա­ծության որեւէ դրսեվորման առաջ եւ պատրաստ լինել դիմակայելու համազգային խնդիրներում սպասուող առաւել վտանգաւոր հաւանական նոր զարգա­ցումները:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վճռական է արձանագրութիւնների վաւերա­ցումը ձախողելու պայքարում: Այդ նպատակի համար Դաշնակցութիւնը կը դիմի քաղաքա­կան եւ սահմանադ­րական բոլոր միջոցներին« ընդհուպ մինչեւ իշխանափո­խութիւն:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կոչ է անում համայն հայութեանը՝ զինուել ինքնվստահութեամբ եւ վճռակամութեամբ: Մենք պարտաւոր ենք համատեղ ուժերով բացառել այս արձանագրութիւնների վաւերացումը՝ դրանով իսկ չեզոքացնելով Հայաս­տանին ու հայութեանը սպառնացող իրական վտանգները՝ յանուն Հայաստանի Հանրա­պետութեան« ազատագրուած Արցախի« մեր ժողովրդի միասնականութեան եւ աշխարհում արժանապատիւ ապրելու մեր սերունդների իրաւունքի:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Հհոկտեմբեր 12, 2009

Երեւան

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՇՆՈՐՀԻՒ ՔԼԻՆԹԸՆԻ ՋԱՆՔԵՐՈՒՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Next post ԹՈՒՐՔԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ 2-0

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles