ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

0 0
Read Time:3 Minute, 53 Second

Ստորեւ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը, հայ-թուրք արձանագրութիւններու օրուան առթիւ .-

 

«Սիրելի° հայրենակիցներ,

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ու ողջ հայութեան ուշադրութեան կեդրոնում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայ գործընթացը, մասնաւորապէս նախաստորագրուած երկու արձանագրութիւններն էին: Այդ փաստաթղթերը հրապարակաւ քննարկելու մեր կոչին արագօրէն արձագանգեցին հայ ժողովրդի բոլոր հատուածներն ու շերտերը եւ ներգրաւուեցին դրա շուրջ ծաւալուող բա­նավէճերին: Վերջին ամիս­ներին Հայաս­տանի եւ հայութեան առջեւ ծառացած մեծ ու փոքր խնդիրների քննարկումների մի նոր՝ հզոր ալիք բարձրացաւ:

Քննութեան առարկայ են դառնում նաեւ հայ-թրքական բանակցութիւնների հետ կապ չունեցող, բայց համայն հայութեանը յուզող բազմաթիւ հարցեր: Այս գործընթացն ընդ­հանրական առիթ ու խթան հան­դիսացաւ նոր՝ շահագրգիռ քննարկում ծաւալելու Հայաստանի եւ հայութեան տեղի ու դերի մասին, Հայաստանի եւ հայութեան ներկայի ու ապագայի մասին: Արդիւնքում, ողջ աշխարհը տեսաւ ու հասկացաւ, որ Հայաս­տան-Թուրքիա յա­­րա­բերութիւն­ների կարգա­ւոր­­ման հարցում գործ ունի ոչ մի­այն երեք միլիոնանոց Հա­յաստանի, այլ տաս միլիոնա­նոց հայ ժողովրդի հետ: Եւ թող ոչ ոք չտեսնելու չտայ, որ ի հեճուկս ցանկա­ցած վանկար­կում­ների` հայ ժողովուրդը միասնական է իր նպա­տակներում եւ ուժեղ է իր զաւվակներով: Եւ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաս­տանի եւ Սփիւռքի միջեւ, մեր քոյրերի ու եղբայրների` Հայաստանի ապագայի համար անհանգստութիւնը ներկայացնելով որպէս Հայաստանի Հան­րա­պե­տութեանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ:

 

Սիրելի° հայրենակիցներ,

Մեր ժողովրդի պատմական ճակատագիրը բազմիցս է առնչուել բարդագոյն իրավիճակ­ներում խելամիտ ելք գտնելու հրամայականին: Յաջողութիւն ու առաջընթաց է գրանց­­վել միայն ժամանակի մարտահրավերներն իրատեսորեն գնահատելու եւ դրանց համարժեք քայլեր ձեռնարկելու դեպքում: Այսօր էլ մենք գտնվում ենք նման հանգրվանում: Պետականության կայացումն ու ամրապնդումը մեր հավաքական ինքնությունից պա­հան­ջում է համարժեք մտածողություն ու գործելակերպ:

Մենք այսօր փորձում ենք բնականոն հունի մեջ դնել յարաբերութիւնները մի երկրի հետ, որտեղ օսմանեան կայսրութեան տիրապետութեան տարիներին պետական մակարդակով մեր ժողովրդի հայրենազրկման ու բնաջնջման քաղաքականութիւն է իրակա­նացուել: Ցեղասպանութեան վէրքը չի սպիանում: Եւ մեր նահատակների յիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն ու ամուր պետա­կա­նու­թյուն, հզօր ու բարգավաճող երկիր, ողջ հայութեան երազանքների ծնունդը դար­ձած հայ­րենիք: Այդ ճանապարհի կարեւոր քայլերից մէկը մենք համարում ենք բոլոր հարեւան­ների, այդ թւում Թուրքիոյ հետ բնականոն կապերի հաստատումը:

Անկախութիւնը պահանջում է նաեւ պատասխանատու վճիռներ կայաց­նելու կամք ու վճռականութիւն, պահանջում է իրատեսութիւն ու հեռանկարին միտուած հետեւողական աշխատանք: Ես ընտրել եմ այդ ճանապարհը: Ընտրել եմ պատմական պահի պա­տաս­խանատւութեան խոր զգացումով ու մեր ժողովրդի ապագայի նկատ­մամբ մեծ հաւատով:

Թուրքիոյ հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների հաս­տա­տումն այլընտրանք չունի: Դա ժամանակի հրամայականն է: Այս անհրա­ժեշտութիւնը չէ այսօր տարակարծութիւնների առարկան: Առանձին անհատների ու քաղաքական ուժերի մտավախութիւնը ծնւում է ստորագրուող ար­ձա­նագրութիւնների մի քանի դրոյթների տարակերպ մեկնաբա­նութիւններից ու Թուրքիոյ հանդէպ պատմական անվստահութիւնից:

Իրատեսօրէն գնահատելով այս հանգամանքները, համոզուած լինելով ձեռնարկուված քայլերի անհրաժեշտութեան ու ճշմարտացիութեան մէջ` պնդում եմ.

1. Ցանկացած յարաբերութիւն Թուրքիոյ հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանութեան իրողութիւնը: Այն յայտնի փաստ է եւ պէտք է ճանաչուի ու դատապարտուի ողջ առաջադէմ մարդկութեան կողմից: Միջկա­ռավարական յանձնաժողովի համապատասխան ենթայանձնաժողովը պատմաբան­ների յանձնաժողով չէ:

2. Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման գերա­կայ միջազգային իրաւունքի համաձայն: Արձանագրութիւնները դրանից աւելի ոչինչ չեն ասում:

 3. Այս յարաբերութիւնները որեւէ ձեւով չեն առնչւում ու չեն կարող առնչուել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հետ, որն անկախ ու ինք­նու­րոյն գործ­­ընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրութիւններում ամրագրուած տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիության հարցը որպէս Ղարաբաղի հիմնախնդրի հետ որեւէ առնչութիւն ունեցող յիշատակում,

4. Թուրքիոյ կողմից արձանագրութիւնների վաւերացման ձգձգումը կամ վաւերաց­ման հնարաւոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժէք վե­րա­­բեր­մունքին կ°արժանանայ: Այս արձանագրութիւններով Հայաստանը միա­կող­մա­նօրէն չի ստանձնում որեւէ պարտաւորութիւն, չի կատարում որեւէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրութիւնները երկու երկրնե­րի միջեւ բնականոն յարաբերութիւններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպա­տակով: Ուստի, եթէ Թուրքիան խելամիտ ժամկէտում չվավե­րացնի այս արձանագ­րու­թիւն­ները եւ դրանից ետք սահմանուած ժամկէտում չկա­տարի դրանց բոլոր դրոյթ­ները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց յա­պաղելու կը ձեռ­նարկի միջազգային իրաւունքին համապատասխան համարժէք քայ­լեր:

Դիմելով ձեզ, սիրելի° բարեկամներ, առանձնակի կարեւորութեամբ ընդգծում եմ. այսօր առաւել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանութիւն է պէտք, մեր հաւաքական ինք­նու­թիւ­նը պետական կեանքին հասու դարձնելու կարողու­թիւն է պէտք: Սա է ապագայի մեր ճա­նապարհը:

Արձանագրութիւնների ստորագրումից հետոյ սկսուելու են դրանց վաւե­րաց­ման եւ իրա­կանացման փուլերը: Բոլոր մտահոգութիւնները, հնարաւոր վտանգները, որոնք այն­քան լիուլի հնչեցուեցին քննարկումների ընթացքում, անհրաժեշտաբար հաշվի են առնվելու, եւ մենք պէտք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում: Այսօր ես աւելի քան վստահ եմ, որ կը կարողանանք: Ու միասին ենք անելու, ողջ հայությամբ: Մենք այսօր նոյնը չենք, ինչպէս ընդամէնը ամիսներ առաջ: Սա այլեւս փաստ է:

Ես հաւատում եմ մեր ժողովրդի իմաստնութեանը: Ես հաւատում եմ, որ միասին ենք մեր սերունդներին շեն ու խաղաղ հայրենիք ժառանգելու: Վստահաբար այդպէս էլ լինելու է:

Աստուած մեզ պահապան»:  

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ
Next post ՇՆՈՐՀԻՒ ՔԼԻՆԹԸՆԻ ՋԱՆՔԵՐՈՒՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles