ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՕԳՈՒՏՆԵՐՆ ՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԸ

0 0
Read Time:4 Minute, 34 Second

                                                                                                                                                                          ՍԱՄ­ՈՒԷԼ ԱՒԱԳ­ԵԱՆ

                                                                                                                                                                                      »ԿԱ­ՊԻ­ՏԱԼ«

 Հայ-թրքա­կան սահ­մա­նի բա­ցու­մը Հա­յաս­տա­նին հնա­րա­ւո­րու­թիւն կը տայ բազ­մա­պատ­կել ար­տա­քին աշ­խար­հի հետ կա­պող տրանս­պոր­տա­յին ու­ղի­նե­րը« կը թու­լա­նայ կախ­ուա­ծու­թիւնը Վրաս­տա­նից:

Բաց սահ­մանն աւե­լի լաւ է« քան փակ սահ­մա­նը: Սա« թե­րեւս« ան­վի­ճե­լի եզ­րա­յան­գում է:

Սա­կայն թէ° Հա­յաս­տա­նում« թէ° Թուրք­իա­յում հայ-թրքա­կան սահ­մա­նի բաց­ման հա­կա­ռա­կորդ­նե­րը քիչ չեն: Հիմ­նա­կա­նում այդ առար­կու­թիւն­նե­րը քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ու­նեն« սա­կայն զուտ տնտե­սա­կան հե­ռան­կար­նե­րի առու­մով նոյն­պէս կան մտա­հո­գու­թիւն­ներ:

Փոր­ձենք ընդ­հան­րաց­նել« թէ հայ-թրքա­կան սահ­մա­նի բա­ցու­մը ինչ օգուտ­ներ եւ վտանգ­ներ է պա­րու­նա­կում եր­կու երկր­նե­րի հա­մար:

 

ՕԳՈՒՏ­ՆԵՐ

Հա­յաս­տա­նի հա­մար

1.- Հա­յաս­տա­նը հնա­րա­ւո­րու­թիւն կը ստա­նայ բազ­մա­պատ­կել ար­տա­քին աշ­խար­հի հետ կա­պող տրանս­պոր­տա­յին ու­ղի­նե­րը« կը թու­լա­նայ կախ­ուա­ծու­թիւնը Վրաս­տա­նից: Թրքա­կան նա­ւա­հան­գիստ­նե­րի եւ ճա­նա­պարհ­նե­րի օգ­տա­գոր­ծումն աւե­լի աժան կը դարձ­նի Հա­յաս­տան ներկ­րուող եւ Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նուող ապ­րանք­նե­րի ինք­նար­ժէ­քը՝ տրանս­պոր­տա­յին ծախ­սե­րի նուազ­ման հաշ­ուին:

2.- Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նը գործ­նա­կա­նում Թուրք­իա ար­տա­հա­նում չի իրա­կա­նաց­նում: Բաց սահ­մա­նը հնա­րա­ւո­րու­թիւն կը տայ հայ­կա­կան ապ­րանք­նե­րի հա­մար նոր շու­կա­ներ գտնել:

3.- Հա­յաս­տա­նում կÿաճեն օտա­րերկր­եայ ներդ­րում­նե­րը՝ ի հա­շիւ թրքա­կան ըն­կե­րու­թիւն­նե­րի:

 

Թուրք­իոյ հա­մար

1. Հնա­րա­ւո­րու­թիւն է ստեղծ­ւում օգ­տա­գոր­ծել հայ­կա­կան շու­կան՝ ռու­սա­կան շու­կայ աւե­լի աշ­խոյժ ներ­թա­փան­ցե­լու հա­մար՝ հաշ­ուի առ­նե­լով« որ Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ առեւտ­րի բա­րեն­պաստ ռե­ժիմ է գոր­ծում« իսկ Թուրք­իա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ՝ ոչ:

2.- Թուրք­իոյ տնտե­սա­պէս յե­տամ­նաց արե­ւել­եան շրջան­նե­րը տնտե­սա­պէս կը շա­հեն« ին­չը դրա­կան կÿանդ­րա­դառ­նայ երկ­րի տնտե­սա­կան ընդ­հա­նուր իրա­վի­ճա­կի վրայ:

3.- Թուրք­ի­ան կա­րող է օգ­տա­գոր­ծել հայ­կա­կան եր­կա­թու­ղին՝ Վրաս­տա­նի եւ Ատր­պէյ­ճա­նի հետ հա­ղոր­դակ­ցու­թեան հա­մար՝ հաշ­ուի առ­նե­լով այն հան­գա­ման­քը« որ Կարս-Ախալ­քա­լաք եր­կա­թու­ղագ­ծի շի­նա­րա­րու­թեան հե­ռան­կարն անո­րոշ է:

4.- Թուրք­ի­ան կը բա­րե­լա­ւի իր առեւտ­րա­յին յա­րա­բե­րու­թիւն­նե­րը գեր­տէ­րու­թիւն­նե­րի հետ« քա­նի որ թէ° Ռու­սաս­տա­նը« թէ° ԱՄՆ-ը ներ­կայ փու­լում շա­հագրգռ­ուած են հայ-թրքա­կան սահ­մա­նի բաց­մամբ:

 

ՎՏԱՆԳ­ՆԵՐ

Հա­յաս­տա­նի հա­մար

1.- Բաց սահ­մա­նի դէպ­քում թրքա­կան ապ­րանք­ներն աւե­լի աժան կը ներկր­ուեն հայ­կա­կան շու­կայ«  ին­չը դժուա­րու­թիւն­ներ կը ստեղ­ծի մի շարք տե­ղա­կան ար­տադ­րող­նե­րի հա­մար:

2.- Հայ­կա­կան գիւ­ղատն­տե­սու­թիւնը կա­րող է լուրջ հար­ուած ստա­նալ« քա­նի որ Թուրք­ի­ան աշ­խար­հում յայտ­նի է որ­պէս գիւ­ղատն­տե­սա­կան հում­քի աժան մա­տա­կա­րար« իսկ տե­ղա­կան շու­կա­յում գիւղմ­թեր­քի աւել­ցուկ կայ: Հայ­կա­կան շու­կա­նե­րը կը լցուեն թրքա­կան ծագ­մամբ ծի­րա­նով« լո­լի­կով« սխտո­րով եւ այլ մթերք­նե­րով:

3.- Տա­րա­ծաշր­ջա­նում քա­ղա­քա­կան ան­կա­յու­նու­թիւն է« ուս­տի սահ­մա­նը բա­ցե­լուց յե­տոյ այն մշտա­պէս են­թա­կայ է ցան­կա­ցած պա­հի փակ­ման վտան­գին: Իսկ դա լրջօ­րէն կÿանդ­րա­դառ­նայ դէ­պի թրքա­կան շու­կան կողմ­նո­րոշ­ուած պիզ­նէ­սի գոր­ծու­նէ­ու­թեան վրայ:

Թուրք­իոյ հա­մար

1.- Թուրքի­ոյ հա­մար վտանգ­ներն առա­ւե­լա­պէս քա­ղա­քա­կան բնոյ­թի են: Թուրք­ի­ան վտան­գում է Ատր­պէյ­ճա­նի հետ իր յա­րա­բե­րու­թիւն­նե­րը« խնդիր­ներ կա­րող են ծա­գել էներ­գա­կիր­նե­րի մա­տա­կա­րար­ման նա­խա­տես­ուած ծա­ւալ­նե­րի մա­սով:

2.- Հա­յաս­տա­նը կա­րող է տնտե­սա­պէս իւ­րաց­նել Թուրք­իա­յի քրտաբ­նակ շրջան­նե­րը« ին­չը Ան­գա­րա­յին մտա­հո­գու­թեան տե­ղիք է տա­լիս:

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՅԱՒԵԼԵԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԶԱՄՏՈՒԹԻՒՆ
Next post ՄԵՐ ՆԵՐԿԱՆ ԵՒ ԱՊԱԳԱՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles