ՆԻՒ ԵՈՐՔԻ Ս. ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

0 0
Read Time:2 Minute, 54 Second

Եկե­ղե­ցին Հայ­կա­կան՝ ծը­նըն­դա­վայրն է հոգ­ւոյս,

Ինչ­պէս քա­րայր մþըն­դար­ձակ, պարզ ու խո­րունկ, մութ ու լոյս,

Իր գա­ւի­թովն հիւ­րըն­կալ, իր լայն բե­մովն ու հե­ռուն

Կանգ­նած իր լուռ խո­րա­նով՝ որ կար­ծես նա°ւ մþէ ծփուն…

                                                                                                                                                                                                          ՎԱ­ՀԱՆ ԹԷ­ՔԷ­ԵԱՆ

 

Նիւ Եոր­քի Ս. Լու­սա­ւո­րիչ Մայր Եկե­ղեց­ւոյ վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տան­քը հա­սաւ իր աւար­տին, եւ շու­տով՝ Սեպ­տեմ­բեր 19-ին Եկե­ղե­ցին իր դռնե­րը պի­տի բա­ցի Նիւ Եոր­քի հա­ւա­տաց­եալ ժո­ղո­վուր­դի առ­ջեւ:

Շա­բաթ՝ Սեպ­տեմ­բեր 19-ի երե­կոյ­եան ժ. 7-ին, Ձե­ռամբ՝ Բարձր. Տ. Օշա­կան Ս. Արք. Չօ­լոյ­եա­նի եւ մաս­նակ­ցու­թեամբ շրջա­նի եկե­ղե­ցա­կան­նե­րուն, Եկե­ղեց­ւոյ նո­րա­կերտ Ս. Խո­րա­նի օծ­ման արա­րո­ղու­թիւն պի­տի կա­տար­ուի, իսկ Կի­րա­կի՝ Սեպ­տեմ­բեր 20-ի առա­ւօտ­եան ժ. 10:30-ին պի­տի մա­տուց­ուի Եպիս­կո­պո­սա­կան Սուրբ եւ Ան­մահ Պա­տա­րագ:

Եկե­ղե­ցա­կան արա­րո­ղու­թիւ­նից յե­տոյ, հա­ւա­տաց­եալ­նե­րին կը հրամց­ուի աւան­դա­կան մա­տաղ:

Այժմ մի քա­նի խօսք Եկե­ղեց­ւոյ վե­րա­շի­նու­թեան մա­սին. շէն­քի կա­ռոյ­ցի ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րը ապա­ցու­ցե­ցին, որ շէն­քը գտնւում էր խա­խուտ եւ ապա­հո­վա­կան տե­սա­կէ­տից վտան­գա­ւոր վի­ճա­կի մէջ, եւ կա­րօտ էր հիմ­նա­կան նո­րո­գու­թիւն­նե­րի եւ վե­րա­շի­նու­թեան:

Շնոր­հիւ Մայր Եկե­ղեց­ւոյ Հո­գե­ւոր Հո­վիւ՝ Արժ. Տ. Մես­րոպ Քհնյ. Լա­գիս­եա­նի, Հո­գա­բար­ձու­թեան եւ պատ­կան յանձ­նա­խում­բի նուիր­եալ աշ­խա­տան­քին,   վե­րա­շի­նու­թիւնը հա­սաւ իր աւար­տին:

Ս. Լու­սա­ւո­րիչ Մայր Եկե­ղե­ցին իր ստեղծ­ման օրից ու­նե­ցել է շատ բո­վան­դա­կա­լից կեանք. ար­դա­րօ­րէն ան­ուան­ուել է »Մայր Եկե­ղե­ցի«, ընդգ­ծում ենք »Մայր« բա­ռը, որով­հե­տեւ ծնող եւ մայր եղաւ ապա­գա­յում կա­ռուց­ուած Հայց. Առա­քե­լա­կան շատ եկե­ղե­ցի­նե­րի, ապաս­տա­րան եղաւ բազ­մա­հա­զար հայ­րե­նա­կից­նե­րի, որոնք Մեծ Եղեռ­նից յե­տոյ ապաս­տա­նե­լով Ամե­րի­կա­յի Մի­աց­եալ Նա­հանգ­նե­րում հիմ­նադ­րե­ցին Մայր Եկե­ղե­ցին:  Եկե­ղե­ցում հիւ­րըն­կալ­ուե­ցին Ռու­ման­իա­յից, Եգիպ­տո­սից, Պուլ­կար­իա­յից, Իրա­քից  եւ այլ երկր­նե­րից գաղ­թած հա­յե­րը:

Մին­չեւ 1958թ. Մայր Եկե­ղե­ցին կա­տա­րեց նա­եւ Առաջ­նոր­դա­րա­նի դեր:

Վստահ ենք, հա­ւա­տաց­եալ ժո­ղո­վուր­դը Սեպ­տեմ­բեր 19-ին եւ 20-ին ներ­կայ կը գտնուի Մայր Եկե­ղե­ցում՝ վա­յե­լե­լու Հայոց Առա­քե­լա­կան  Ս. Եկե­ղե­ցոյ հո­գե­պա­րար արա­րո­ղու­թիւն­նե­րը եւ  իր վե­րա­նո­րոգ­ուած »Մայր Եկե­ղե­ցին«:

 

 

ԳՐԻ­ԳՈՐ Ա. ԳՐԻ­ԳՈՐ­ԵԱՆ

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՎԱՀԱՆ ԳԱՐՏԱՇԵԱՆԻ ՄԱՍԻՆ ՅՕԴՈՒԱԾԻ ՄԸ ԱՌԻԹՈՎ…
Next post ԳԷՈՐԳ ԷՄԻՆԻ ԾՆՆԴԵԱՆ 90-ԱՄԵԱԿ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles