Ֆետայիների Սրբացած Մոսին Հրացանը (Խանասորի Արշաւանքին Առթիւ)

0 0
Read Time:3 Minute, 24 Second

khanasor

Գրիգոր Ա. Գրիգորեան

Այս տարի լրանում է Խանասորի Արշաւանքի 119-ամեակը, Հ.Յ.Դաշնակցութեան Ֆետայական կարեւոր մարտական գործողութիւններից մէկը:
Խանասորի Արշաւանքի առնչութեամբ, քաղում ենք հետեւեալ պարբերութիւնը, Միքայէլ Վարանդեանի ՜՜Հ.Յ.Դաշնակցութեան Պատմութիւնից՜՜:
՜՜1897 թուի Օգոստոսի սկիզբներին, ,Դրօշակ՜՜ի խմբագրութիւնում ստացանք, Ատրպատականի (Թաւրիզ – Պարսկաստան) մեր Կեդրոնական Կոմիտէի հետեւեալ գրութիւնը: ՜՜Դաշնակցութեան ստուար արշաւախումբը յարձակում գործեց Խանասորի լեռնադաշտին վրայ եւ չորս կողմից պաշարեց Մազրիկ կոչուած արիւնարբու քիւրտ ցեղը, որի գործն էր Աղբակի բոլոր կոտորածները, որը դեռ անցեալ տարի Սուրբ Բարթողիմիոս վանքի շրջակայքում կոտորեց Աւետիսեանի առաջնորդութեամբ Վանից փախած հարիւրաւոր հայերի:
Կռիւը տեւեց մինչեւ ուշ գիշեր, զոհ տուինք միայն 19 քաջեր: Արշաւանքը, որին մասնակցել են շուրջ 275 ֆետայիներ, որից երեսունը ձիաւոր, տեղի է ունեցել, Պարսկական սահմանի (Սալմաստի մօտ) Արաուլ լերան ստորոտում, Խանասորի լեռնադաշտում՜՜:
Պատժական գործողութեան գաղափարն ու յղացումն պատկանում էր, Դաշնակցութեան մարտական ու գաղափարական, անմոռանալի լուսաւոր դէմքերից՝ Ղարաբաղցի հայդուկապետ Նիկոլ Դումանին:
Ինչպէս Մ. Վարանդեանն է բնորոշում.- ՜՜Այդ յանդուգն ձեռնարկը, գլխաւորապէս Դումանի ձեռնարկումն էր, նրա վճռական ոգիի եւ տենդագին աշխատանքների արդիւնքը, Նիկոլ Դումանն էր ,Խանասորի Բաբգէնը՜՜:
Շուրջ 119 տարի է, ինչ խօսւում ու գրւում է Խանասորի Արշաւանքի մասին: Հերոսական այս կռիւը եւ ընդհանրապէս ֆետայական հերոսամարտերը, կարեւորագոյն օղակն են կազմում հայոց պատմութեան երկարամեայ ազատագրական պայքարների ոսկէ շղթայի:
Ֆետայիների մղած համարեայ բոլոր հերոսամարտերում, իր կարեւոր դերն է ունեցել ժամանակի ազդու զէնքերից՝ ռուսական Մոսին հրացանը:
Մոսին հրացանի գործածութիւնից առաջ, մեծ ֆետայի Արաբոյի ֆետայական հերոսամարտերի շրջանում, եւ տեղական ինքնապաշտպանական կռիւներում, հայերը ընդհանրապէս գործ էին ածում, ժամանակի ոչ կատարելագործուած զէնքեր, ինչպէս տաճկական փոքր հրացան Քուչուք Չափլու, Այնալու, Ղափաղլու, գլխից լեցուող սեւ վառոդ գործածող մէկ հարուածանի հրացաններ:
Այդ հրացանների համար գործ էր ածւում, սեւ վառոդ, որով կրակելուց յետոյ, սեւ վառոդի ծուխը մատնում էր կրակողի դիրքը:
Միաժամանակ այդ զէնքերի հեռարձակման տարածութիւնը շատ սահմանափակ էր:
Մոսին հրացանի երեւալուց յետոյ, ի մասնաւորի, Դաշնակցութեան եւ ընդհանրապէս հայկական ազատագրական պայքարներում դրութիւնը միանգամայն փոխուեց:
Մեր ժողովուրդը, Ֆետայուն գովերգելուց, չմոռացաւ նաեւ յիշել մոսինը, ֆետայու անբաժան ընկերը:
Մեծ թւով ժողովրդական երգեր որոնք նուիրուած են մոսին հրացանին, ապացուցում են, այդ հրացանի կարեւոր դերը եւ զգացական կապը մեր ժողովրդի եւ ֆետայիների հետ:p10 grigor mosin-nagant-rifle-19089
Մոսին հրացանը, ֆետայիներին, ի մասնաւորի՝ Հ.Յ.Դաշնակցութեան մարտական ղեկավարութեանն է ծանօթացնել Դաշնակցութեան առաջին սերունդի լուսաւոր դէմքերից երեւանցի Գալուստ Ալոյեանը (Տարվիշ Թորոս):
Կարեւոր է նշել, որ Տարվիշ Թորոսը, արժանի չափով չի ծանօթացուել հանրութեան, նոյնպէս Դաշնակցութեան երիտասարդ շարքերին:
Խանասորի Արշաւանքի տարեդարձի առիթով տեղին է որոշ տեղեկութիւններ փոխանցել այդ արժանաոր եւ նուիրուած գործիչի մասին:
Գալուստ Ալոյեանը ծնուել է Երեւանում:
Ալոյեանը Հ.Յ.Դաշնակցութեան կազմակերպական եւ նոյնպէս ազգային ազատագրական պայքարի բնագաւառում, մեծ վաստակ ունեցող գործիչներից է եղել:
Մինչեւ 1889, մի քանի տարի աշխատել է Ռուսաստանի զինագործարանի քաղաք Թուլայում:
Դաշնակցութեան շարքերը անցնելուց յետոյ, իր զինագործական գիտելիքները ծառայեցնում է, ազգային զինեալ պայքարին, ի մասնաւորի ֆետայիների մարտական կարելիութիւնները զարգացնելու աշխատանքներին:
Ալոյեանը ընտրուել է Երեւանի Կեդրոնական Կոմիտէի անդամ: Թուլայում աշխատած ժամանակ ծանօթանում է ռուսական ժամանակի կարեւոր զէնքերից՝ մոսին հրացանին:
Նկատելով մոսինի մարտական արժէքը, լծւում է անոնց գնման եւ հայթայթման աշխատանքին:
1895-ին անցնում է Թաւրիզ (Պարսկաստան):
Ընտրւում է Դաշնակցութեան Կ. Կոմիտէի անդամ Թաւրիզում հիմնում է Դաշնակցութեան ,Խարիսխե, զինաշխատանոցը, որտեղ նորոգում եւ հաւաքում էին, զէնքեր, ի մասնաւորի մոսիններ, երկիր փոխադրելու համար:
Հետաքրքրական է նշել, որ Գ. Ալոյեանը, բանաստեղծ ու երաժիշտ չլինելով հանդերձ, ներշնչուելով ֆետայիների սխրագործութիւններով, (ինքը նոյնպէս մասնակցել է Խանասորի Արշաւանքին), յօրինում Է ,Կարկուտ Տեղաց Խանասորա Դաշտումըե մարտական սքանչելի երգը, որը պատկերացնում է մոսիններից տեղացող կարկտանման գնդակները: Երգի եղանակը, հետագային յղկել ու դաշնաւորել է, երաժիշտ Գէորգ Կառվարենց՝ հայրը ֆրանսահայ երաժիշտ՝ Տիրան Կառվարենցի:
Հետեւեալ պարբերութիւնը, քաղում ենք Մ. Վարանդեանի ՝՝Խանասորի Արշաւանքը՝՝ յօդուածից՝ կռուին մասնակցած մի Ֆետայու բերանից, ՝՝Հարիւրաւոր հրացանների միանուագ որոտը ցնցեց շրջակայքը, արձագանգ գտնելով սեպացած ժայռերում:
Մոսին արագաձիգ հրացանները, աչք թերթելու ժամանակ չէին տալիս: Կարկուտի արագութեամբ թափւում էին գնդակները, մահ սփռելով ամէն կողմ ….. արգիլուած էր կրակել կանանց եւ երեխաների վրայ:
Քիւրտերը որ դիրքերին որ հասնում էին, մերոնց կրակին էին հանդիպում ……գլորւում էին ձի ու ձիաւոր …. մեր նոր հրացանները հրաշքներ էին գործում: Մեր մոսինը 2700 ձիաւորներ էր գլորում՝՝:
Դաշնակցութեան մարտական եւ ֆետայական պատմութիւնների եւ յուշագրութիւնների մէջ, կարող ենք հանդիպել, բազմաթիւ ուրիշ մարտերի ու խիզախումների, որոնց մէջ ֆետայու անբաժան զէնքն է եղել մոսին հրացանը:
Բազմաթիւ են նաեւ մոսինի կապուած ասացուածքներն ու մանրավէպերը:
Անդրանիկը մոսինի սիրահար է եղել, պատահել է, որ նոյնիսկ, ոչ մարտական հաւաքներին, կամ ժողովներին մոսինով է ներկայացել:
Մոսին հրացանը 9-ը փաունտ ծանրութեամբ եւ 7.62 միլիմեթր տրամաչափ (caliber) ունեցող փամփուշտներով հեռարձակ, կէս ինքնաշխատ հրացան է:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles