ՕՏԱՐԻ ՀԱՅԵԱՑՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
ԶԱՌԱ ՍԱՐԳՍԵԱՆ
2009 թուական, Մարտ: Հանգամանքների բերումով, երկար բարակ ճանապարհորդու-թիւններից յետոյ, յայտնուեցի Մոսկուայում: Ժամանակները, մեր ռազմավարական դաշնակից համարուող պետութեան համար, բաւականին ծանր են: Այս մասին են վկա-յում ‘ համընդհանուր համաշխարհայնացման բնագաւառէն ներս, օրէ օր, խորացող ռուսական օտարացումը, հարբեցողութեամբ եւ թմրամոլութեամբ տառապող երիտասարդ-ների թուի կտրուկ աճն ու գործազրկութեան հետ աւելացող յանցագործութիւնները: Վերջին տարիներին, Փութինի ստեղծած, կայուն տնտեսական աճի պատրանքն անէացել է, խարխլելով իշխանութեան հիմքերը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, յանկարծ, բացեց ռուս ժողովրդի մի մասի աչքերը, եւ նրանք մի մասը, տեսան, որ վեր-ջին տարիների նուաճումներն խաբկանք են, իսկ Նիւ Եորքեան ոճով կառուցուող Մոսկ-ուան աչքկապոց:

