Վլատիվոսթոքի Մէջ Փաշինեան – Փութին Հանդիպում

0 0
Read Time:1 Minute, 0 Second

ՎԼԱՏԻՎՈՍԹՈՔ․- Սեպտեմբեր 7-ին, «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» նիւթով Արեւելեան տնտեսական 7-րդ համաժողովին առթիւ, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հանդիպումը:

Փութին շեշտեց, թէ երկու երկիրներուն յարաբերութիւնները կը զարգանան բոլոր ուղղութիւններով: Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերներու շրջանակէն ներս, Ռուսաստանը կը մնայ առաջին դիրքի վրայ։ «Առեւտրաշրջանառութիւնը վերջին շրջանին, մօտաւորապէս, 25-30 տոկոսով աճած է: Մենք, իրօք, կը նկատենք Հայաստանի տնտեսական կայունացումը», յայտնեց Փութին։

Վարչապետ Նիկոլ Փաշինեան իր խօսքին մէջ ըսաւ․- «Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետութեան ամենամօտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը: Եւ յատկապէս այս բարդ ժամանակներում շատ կարեւոր են մշտական շփումները եւ դիրքորոշումների յստակեցումը: Դուք նշեցիք, ես էլ ցանկանում եմ նշել ռուսաստանեան խաղաղապահների առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղում: Պէտք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելութիւն չէ: Մենք բազմաթիւ անգամներ խօսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունէութիւնը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է ընդգծել: Ընդհանրապէս` Լեռնային Ղարաբաղում անվտանգութեան ապահովման իմաստով կան նրբութիւններ, որոնք մենք մշտապէս քննարկում ենք, եւ կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կը լինի այդ հարցերը քննարկել: Իհարկէ, ինչպէս Դուք արդէն նշեցիք, ընթացիկ տարին շատ կարեւոր տարի էր մեր յարաբերութիւնների համար` նկատի ունեմ եւ՛ ՀԱՊԿ-ի, եւ՛ մեր երկկողմ յարաբերութիւնների հետ կապուած յոբելեանները»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles