ՎԵ­ՐԱ­ԴԱՐՁ ԴԷ­ՊԻ ՄԵՐ ՆԱԽ­ՆԻ­ՆԵ­ՐԻ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ

0 0
Read Time:13 Minute, 39 Second

P10 30375  ԿԱ­ՐԻ­ՆԷ ԱՂԱ­ՊԱՊ­ԵԱՆ

Երե­ւան

Մեր Իրա­ւուն­քի եւ ար­դա­րու­թեան յաղ­թա­նա­կը ես տես­նում ու ապ­րում եմ էու­թեանս բո­լոր թե­լե­րով, ան­գամ մեր դժխեմ օրե­րի այս թանձր ու ցուրտ մթնո­լոր­տի սար­սուռ­նե­րի մէջ: Ես հա­ւա­տում եմ, հա՛յ ժո­ղո­վուրդ, քո Դար­ձին, ինչ­պէս հա­ւա­տում եմ, որ ամէն առա­ւօտ ար­շա­լոյ­սը կը բաց­ուի: Հա­ւա­տում եմ վասն­զի կամր­ջըն­կեց Արաք­սի ափե­րին, Մա­սի­սի խորհր­դա­ւոր հայ­եաց­քի տակ մեր հայ­րե­նի­քը կայ, որ մեր թրթռա­ցող հո­գին է բռնել իր մայ­րա­կան քնքոյշ ձեռ­նե­րի մէջ եւ ակն­դէտ ու խռո­վա­յոյզ նա­յում, նա­յում է ճամ­բա­նե­րին: Եւ հե­ռու չէ այն օրը, երբ իր բա­զուկ­նե­րը տա­րա­ծած` նա կ՞ըն­դու­նի հե­ռա­ւոր հո­րի­զոն­նե­րի տակ հա­ծող ու հե­ծող իր զա­ւակ­նե­րի կա­րօ­տա­կէզ բազ­մու­թիւն­նե­րը. եւ բիւ­րա­ւոր ձայ­ներ կը թնդան Մայր Արաք­սի ափե­րին:

Ար­մեն­իա, Ար­մեն­իա, ով իմ հո­գու յա­ւի­տե­նա­կան ապաս­տան, ով իմ պաշ­տե­լի հայ­րե­նիք:

ԱՒԵ­ՏԻՍ ԱՀԱ­ՐՈՆ­ԵԱՆ

 

Հայ­րե­նի­քի հան­դէպ հա­յե­րիս սէ­րը սրբա­զան է: Այն պա­րուր­ուած է պարտ­քի գի­տակ­ցու­մով, անմ­նա­ցորդ նուիր­ուա­ծու­թեամբ ու փո­խանց­ւում է սե­րուն­դէ սե­րունդ, կապ չու­նի, թէ որ­տեղ է վի­ճակ­ուած նրանց ապ­րե­լու եւ գո­յա­տե­ւե­լու: Այդ սէրն աւե­լի բուռն է ար­տա­յայտ­ւում այն հայ­րե­նի­քի, որը դա­րե­րով եղել է բնօր­րա­նը մեր նա­խա­հայ­րե­րի, մեր պա­պե­րի:

p10 Araqeloc ekecheci  Իմ տա­տի ու պա­պի մօտ էլ միշտ վառ էր պատ­մա­կան յի­շո­ղու­թիւնը: Ես միշտ զար­մա­նում էի, թէ ինչ զո­րեղ է հայ­րե­նի­քի սէ­րը, որ տասն­եակ տա­րի­ներ անց, տակն ու վրայ է անում այս մարդ­կանց հո­գի­նե­րը:

Տա­րի­ներ են ան­ցել, նրանք վա­ղուց չկան, եւ այդ զգաց­մունք­նե­րը մի ահ­ռե­լի ուժ են դար­ձել ար­դէն մեր` նրանց թոռ­նե­րի մէջ: Այդ սի­րով էլ լցուած, ուխ­տագ­նաց­նե­րի խմբի հետ, որոնց թւում աշ­խար­հաս­փիւռ հա­յե­րի զա­ւակ­ներ, ճա­նա­պարհ ըն­կանք տես­նե­լու մեր կորս­եալ, սի­րա­սուն հայ­րե­նի­քը:

Ճա­նա­պար­հը Երե­ւա­նից, Գիւմրի­ով, Ախալ­քա­լա­քով, Ախալց­խա­յով, Ար­տա­հա­նով մեզ տա­րաւ Կարս: Հրա՜շք մի քա­ղաք, որ գտնւում է Կար­սա­գե­տի աջ ափին: Մենք շրջե­ցինք Կար­սի նեղ­լիկ  փո­ղոց­նե­րով: Ամե­նուր հայ­կա­կան տներ էին, կար­ծես Գիւմ­րիում լի­նէ­ինք: Մենք տանն էինք, բո­լո­րիս զգա­ցո­ղու­թիւնն այդ­պի­սին էր:

Բարձ­րա­ցանք Կար­սի անա­ռիկ բեր­դը, մեր առ­ջեւ Կարսն էր: 1980-85-ից յե­տոյ այս­տեղ սկսել են նոր թա­փով վե­րա­կա­ռու­ցել:p10 new

Ան­մի­ջա­պէս բեր­դա­պա­րիսպ­նե­րի ներ­քե­ւում հպարտ կանգ­նած էր Առա­քե­լոց եկե­ղե­ցին, վե­րա­փոխ­ուած  մզկի­թի: Եկե­ղե­ցուն կից տե­սայ Խո­րէն Քհնյ. Ստամ­պոլց­եա­նի (1858-1928) տու­նը: Նա 1897-ին Կար­սի Սուրբ Աստ­ուա­ծա­ծին եկե­ղե­ցում կնքել էր Եղի­շէ Չա­րեն­ցին, իսկ 1919-1921 թուա­կան­նե­րին եղել էր Առա­քե­լոց եկե­ղե­ցու վեր­ջին քա­հա­նան: Իր “Յի­շա­տա­կա­րա­նում“ նա գրել էր.

1918 թուին Կար­սը թուր­քե­րի կող­մից գրա­ւե­լու ժա­մա­նակ ամէն բան թո­ղի այն­տեղ ու հե­ռա­ցայ, եւ ոչ միայն քա­ռա­սուն տար­ուայ ըն­թաց­քում հա­ւա­քածս տան կահ կա­րա­սին մին­չեւ վեր­ջին կտո­րը կորց­րի, 1500-ի չափ գրքե­րից բաղ­կա­ցած գե­ղե­ցիկ գրա­դա­րանս, բո­լոր գրուած­ներս, թարգ­մա­նու­թիւն­ներս, հին ձե­ռագ­րե­րի մի­ջից եւ Անիի աւե­րակ­նե­րի վրա­յից հա­ւա­քած բազ­մա­թիւ ծաղ­կան­կար­ներս, որոն­ցից գծագ­րա­կան ու նկար­չա­կան տետ­րակ­ներ էի կազ­մել ու այդ բո­լո­րի հետ մի­ա­սին եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում գրածՅի­շա­տա­կու­թիւն­ներսկորց­րի, որոնց մրմու­ռը եր­բեք չպի­տի կտրուի սրտիցս:

1919 թուի գար­նա­նը Կարս վե­րա­դառ­նա­լիս մեծ յոյս ու­նէի, թէ կորց­րած­նե­րիցս շատ բան կը գտնեմ, բայց աւաղ, գրե­թէ ոչինչ չգտայ:

1920 թուի Հոկ­տեմ­բե­րի 30-ին թուր­քը նո­րից գրա­ւեց Կար­սը եւ սրի ու աւե­րի մատ­նեց: Ութ ամ­սից աւե­լի մնա­ցի գե­րու­թեան մէջ: 1921 թուի Մա­յի­սի 31-ին մի կերպ հե­ռա­ցայ Կար­սից: Արե­ւը կար­ծես մթնել էր, այդ­պէս երե­ւաց աչ­քե­րիս: Շո­գե­կառ­քի դրա­նը կանգ­նած վեր­ջին ան­գամ նա­յում էի սի­րածս Կար­սին, որ գու­ցէ այ­լեւս չպի­տի տես­նէի: Սիրտս կծկուած նստած մի արկ­ղի վրայ, ձեռ­նե­րով երեսս ծած­կե­ցի ու լա­ցի: Երբ նո­րից բաց արի աչ­քերս ար­դէն Կար­սից հե­ռա­ցած էինք…

Գի­շեր ցե­րեկ աչ­քիս առ­ջե­ւից չէ­ին հե­ռա­նում այն սոս­կա­լի պատ­կեր­ներն ու խեղճ ժո­ղովր­դիս քա­շած տա­ռա­պանք­նե­րը: Ես էլ, երբ կար­դում էի մեր նախն­եաց կրած տա­ռա­պանք­նե­րի պատ­մու­թիւն­նե­րը` Լաս­տի­վեր­ցին, Յով­հան­նէս Պատ­մա­գիրն ու Կի­րա­կոս Անե­ցին, չա­փա­զան­ցու­թիւն էի հա­մա­րում նրանց գրած­նե­րը, ող­բերն ու լա­ցե­րը: Բայց երբ իմ կու­րա­ցած աչ­քե­րովս տե­սայ եւ թու­լա­ցած ձեռ­քե­րովս շօշա­փե­ցի իմ ժո­ղովր­դի քա­շած սոս­կա­լի տա­ռա­պան­քը, միայն այն ժա­մա­նակ հա­մոզ­ուե­ցի, որ էն խեղճ վար­դա­պետ­նե­րը, հա­րիւ­րից մէկն ան­գամ չեն կա­րո­ղա­ցել գրել եւ ինչ­պէ՞ս գրէ­ին, ո՞­րը գրէ­ին, ո՞­րը պատ­մէ­ին: Գա­զա­նա­ցած թշնա­մու ար­եան ճա­պա­ղիք­նե­րը, թէ՛ շէն հայ­րե­նի­քի աւե­րումն ու կոր­ծա­նու­մը կամ ինչ­պէ՞ս կա­րող էին գրել հէնց իրենց հո­գե­ւոր զա­ւակ­նե­րի ձեռ­քով կա­տա­րած ստոր ու զազ­րա­լի արարք­նե­րը, թշնա­մու առաջ քծնելն ու սո­ղա­լը եւ կա­մայ թէ ակա­մայ կա­տա­րած քստմնե­լի գոր­ծե­րը: Է՜հ, թո­ղենք այս տխուր խո­հե­րը“:p10 Bachniqner

Նրա թոռ­նու­հին` նկար­չու­հի, վաս­տա­կա­ւոր ման­կա­վարժ Հե­ղի­նէ Աբ­րա­համ­եա­նը (1910-2012) նոյն­պէս ակա­նա­տեսն էր այդ ամէ­նի եւ հրաշ­քով փրկուել էր:

Հե­տա­գա­յում աւար­տե­լով Լե­նինկ­րա­տի գե­ղար­ուես­տի ակա­դեմ­ի­ան, նա եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել էր Փ. Թեր­լեմէզ­եա­նի ան­ուան  ու­սում­նա­րա­նում: Նրա սա­նե­րից են եղել նշա­նա­ւոր ար­ուես­տա­գէտ­ներ` Գրի­գոր Խանճ­եա­նը, Օն­նիկ Մի­նաս­եա­նը, Լե­ւոն Կո­ճոյ­եա­նը, Ռա­ֆա­յէլ Աթոյ­եա­նը, Ալ­պերթ Պա­պիկ­եա­նը եւ ու­րիշ­ներ: Նա ապ­րեց եր­կար եւ որ­պէս ժա­ռան­գու­թիւն թո­ղեց 600-ից աւե­լի գե­ղան­կար­չա­կան աշ­խա­տանք­ներ, որոն­ցում մե­ծա­մա­սամբ պատ­կեր­ուած է անկրկ­նե­լի հայ­րե­նի բնու­թիւնը, նրա աշ­խա­տա­ւոր զա­ւակ­նե­րը:

Ես շատ մտե­րիմ էի նրա հետ, Կար­սում ապ­րած տա­րի­նե­րի մա­սին ինձ հա­ճախ էր պատ­մում.-

1919-ին Կար­սը նո­րից յանձն­ուեց հա­յե­րին եւ բնակ­չու­թիւնը սկսեց վե­րա­դառ­նալ տուն: Ապ­րում էի պա­պիս մօտ Առա­քե­լոց եկե­ղե­ցու բա­կում: Դպրոց գնում էի մե­նակ, մօտ էր: Քա­ղա­քը խա­ղաղ էր, սա­կայն ինչ ասես կա­րե­լի էր տես­նել, մի ան­գամ հան­դի­պել եմ կա­խա­ղան հան­ուած մարդ­կանց, երեքն էին, գլուխ­նե­րը ծածկ­ուած պար­կե­րով, որի տա­կից երե­ւում էին նրանց ոտ­քե­րը, կօ­շիկ­նե­րը թա­լա­նել էին: 1920-ի գար­նա­նը հայրս տե­ղա­փոխ­ուեց Կարս աշ­խա­տան­քի: Ապ­րում էինք քա­ղա­քում դրուած նոր յու­շար­ձա­նի դի­մաց (ռուս զի­նուո­րը ոտի տակ է գցել թուր­քի դրօ­շը եւ այն պա­տա­ռո­տում է արծիւը), թուր­քե­րը այն յե­տա­գա­յում ոչն­չաց­րե­ցին:p10 baghnikner

Ռու­սա­կան բա­նա­կը կարճ ժա­մա­նակ անց քա­ղա­քը առանց դի­մադ­րու­թեան յանձ­նեց թուր­քե­րին, հա­ւա­տա­լով նրանց յե­ղա­փո­խա­կան լի­նե­լուն: Հոկ­տեմ­բե­րի 30-ին հայրս, որ զի­նուո­րա­կան էր, տեղ էր ստա­ցել շո­գե­կառ­քում, որ­պէս­զի ըն­տա­նի­քը քա­ղա­քից հե­ռաց­նի: Հօրա­քոյրս մեկ­նում է կա­յա­րան, մեր իրե­րը տե­ղա­ւո­րե­լու, սա­կայն պարզ­ւում է, որ թուրքն ար­դէն կա­յա­րա­նում է: Նա շտապ տուն է գա­լիս եւ ասում, որ շտապ պէտք է հե­ռա­նանք ձո­րի ճա­նա­պար­հով դէ­պի Ալեք­սանտ­րա­պոլ: Ան­հանգս­տա­ցած, ինչ որ պէտք էր վերց­րե­ցինք, ես էլ վերց­րե­ցի մա­հա­ցած մօրս սեւ գլխար­կը եւ ու­ղե­ւոր­ուե­ցինք: Քա­ղա­քը հան­գիստ էր երե­ւում, սա­կայն հէնց մտանք ձոր, ար­դէն դժուար էր առաջ շարժ­ուե­լը: Շա­լա­կած անհ­րա­ժեշտ իրե­րը, գնում էին մե­ծա­մա­սամբ կա­նայք, երե­խա­ներ, տա­րեց­ներ: Խո­րա­մանկ թուր­քը  բարձ­րա­ցել էր ձո­րի բարձ­րա­դիր սա­րը եւ այն­տե­ղից կրա­կում էր կու­տակ­ուած մարդ­կանց վրայ: Ժո­ղո­վուր­դը սկսեց խու­ճա­պա­հար այս ու այն կողմ փախ­չել: Գե­տի միւս ափն անց­նե­լու հա­մար կար միայն մի խարխլ­ուած, նեղ, փայ­տէ կա­մուրջ, որին տե­ղա­ցի­նե­րը մա­զէ կա­մուրջ էին ասում:

Առա­ջին վի­րա­ւո­րը, որ ես տե­սայ, մի գիւ­ղա­ցի տղայ էր, մօր հետ նրանք գնում էին մե­զա­նից շատ մօտ: Մայ­րը բարձ­րաց­րել էր նրա արիւ­նոտ շա­պի­կը, բա­ցել էր նրա վի­րա­ւոր մէջ­քը եւ ահա­ւոր ձայ­նով կան­չում էր: Կան­չում էր նա­եւ բազ­մու­թիւնը: Ես ու­շա­թափ­ուե­ցի:

Երբ յի­շո­ղութ­իւնս վե­րա­կանգն­ուեց, տես­նեմ կող­քիս պառ­կած է հօ­րեղ­բօրս փոքր աղ­ջի­կը` սպան­ուած: Երբ սկսե­ցի շարժ­ուել, դուրս եկաւ մի քիւրտ կին եւ ինձ ասաց.-Ին­չո՞ւ ես մնա­ցել, բո­լո­րը գնա­ցել են: Ժո­ղո­վուր­դը դեռ վա­զում էր դէ­պի կա­մուր­ջը: Ես գնում եմ, կա­մուր­ջի վրայ ար­դէն ըն­կած մար­դիկ կա­յին, պէտք էր նրանց վրա­յից անց­նել: Ես անզ­գայ քայ­լում եմ, կա­մուրջն ան­ցել եւ զար­մա­ցած նա­յում եմ շուրջս, գե­տը ինչ ասես որ չէր տա­նում, զա­նա­զան իրեր, մարդ­կանց դի­ակ­ներ: Ես նա­յում էի դուրս եկող­նե­րին, ծա­նօթ գտնե­լու հա­մար:

p10 Kars  Գնդակ­նե­րը վզզա­լով իջ­նում էին շուրջս: Մի բարձ­րա­հա­սակ տղա­մարդ շի­նե­լով գրկեց ինձ եւ տա­րաւ, ես խփում էի նրա կրծքին, գրկից ազա­տու­ելու հա­մար: Նա ինձ տա­րաւ հա­կա­ռակ ափով եւ մի շէն­քի պա­տու­հա­նից ներս գցեց: Պա­տու­հա­նը բա­ւա­կան բարձր էր, ապա­կին կոտր­ուած, ինչ­պէս ես ըն­կայ ցած, ու­ղիղ ոտ­քե­րիս վրայ, որ ոչինչ չպա­տա­հեց, մին­չեւ հի­մա չեմ կա­րո­ղա­նում հաս­կա­նալ:

Շէնքն ու­նէր մեծ սեն­եակ­ներ, որի ան­կիւն­նե­րում հա­ւաք­ուած էին խումբ-խումբ արիւնլ­ուայ, կեղ­տոտ հա­գուստ­նե­րով փա­թաթ­ուած մար­դիկ: Անց­նե­լով սեն­եա­կից սեն­եակ, գտայ հա­րա­զատ­նե­րիս: Հօ­րա­քոյրս զար­մա­ցած ինձ նա­յեց ու ոչինչ չա­սաց, նա վի­րա­ւոր էր: Տատս չկար, յե­տոյ իմա­ցայ, որ գնդա­կը գլխին էր կպել:

Գնդա­կո­ծու­թիւնը դա­դա­րե­լուց յե­տոյ, մենք լրիւ թա­լան­ուած, ճա­նա­պարհ­ուե­ցինք դէ­պի քա­ղաք: Գնում ենք պա­պիս մօտ: Ան­ցանք բաղ­նիք­նե­րի մօ­տով, բարձ­րա­ցանք Առա­քե­լոց եկե­ղե­ցւոյ բա­կը: Տան դու­ռը փակ էր: Մեզ դի­մա­ւո­րեց մեր տան շու­նը‘ Թոփ­լա­նը եւ տա­րաւ դէ­պի դու­ռը, յան­կարծ մեր ճա­նա­պար­հը կտրե­ցին եր­կու թուրք: Հօ­րաք­րոջս վե­րար­կուն մէ­կը հա­նեց ու ին­քը հա­գաւ, այն բա­ւա­կա­նին եր­կար էր, յե­տոյ ու­զում էր հա­նել տա­կից հա­գած բրդեայ հա­գուս­տը, այդ րո­պէ­ին վա­զե­լով եկաւ մի թուրք կին եւ մեզ ազա­տեց: Ամ­բողջ ժա­մա­նակ ես մօրս գլխար­կը պա­հում էի կրծքիս ամուր սեղ­մած: Գու­ցէ դա փրկեց իմ կեան­քը, չգի­տեմ…p10 Karsi hajkakan tner

Պա­պիս հետ այդ­տեղ մի քա­նի ահա­ւոր օր անց­կաց­նե­լուց յե­տոյ, ես եւ եղ­բայրս` Բե­նի­կը, մօ­րա­քոյր­նե­րիս հետ գնա­ցինք ամե­րիկ­եան որ­բա­նոց, որ­տեղ նրանք տե­ղա­ւոր­ուե­ցին աշ­խա­տան­քի: Քա­ղա­քում մնալն անհ­նար էր, թուր­քե­րը մտնում էին տնե­րը, տղա­մարդ էին փնտռում, եղա­ծը թա­լա­նում, դի­մադ­րե­լու իրա­ւունք չու­նէ­ինք: Այդ ձմեռ մենք մի կերպ մնա­ցինք որ­բա­նո­ցում:

Գար­նան կողմ սկսե­ցին որ­բե­րին տե­ղա­փո­խել Ալեք­սանտ­րա­պոլ, հեր­թը հա­սաւ եւ մեզ, տա­նում էին բեռ­նա­տար կառ­քե­րով: Գնաց­քը յա­ճախ կանգ­նեց­նում էին, ստու­գում: Փակ­ուած վի­ճա­կում փոք­րե­րը յա­ճախ մա­հա­նում էին եւ ղե­կա­վար­նե­րը նրանց դի­ակ­նե­րը գցում էին պա­տու­հա­նից դուրս: Ալեք­սանտ­րա­պո­լում ար­դէն որ­բե­րից մե­ծե­րին, ով­քեր անգ­լե­րէն գի­տէ­ին, տա­րան Ամե­րի­կա: Մօրա­քոյր­նե­րիս շու­տով դուրս եկան եւ մեզ էլ հա­նե­ցին այն­տե­ղից“:

Այս­քա­նը Կար­սի մա­սին, այլ կերպ այն չէի կա­րող ներ­կա­յաց­նել:

Առ­ջե­ւում Բա­յա­զետն էր, Ալաշ­կեր­տը, Բա­սէ­նը, Էրզ­րու­մը, Մու­շը, Վա­նը, Պիթ­լի­սը, Սա­րի­ղա­մի­շը, Անին: Յա­ջորդ ան­գամ կը ներ­կա­յաց­նեմ ամե­նաու­րա­խա­լին` մեր հե­ռա­ւոր հո­րի­զոն­նե­րի տակ ապ­րող կա­րօ­տա­կէզ զա­ւակ­նե­րի վե­րել­քը մայր Մա­սի­սի գա­գա­թը, որ­տեղ էլ ծա­ծան­ուեց մեր եռա­գոյ­նը, հաս­տա­տե­լով, որ կայ եւ կը լի­նի մեր մի­աց­եալ պաշ­տե­լի եր­կի­րը Մայր Արաք­սի ափե­րին…:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “ՎԵ­ՐԱ­ԴԱՐՁ ԴԷ­ՊԻ ՄԵՐ ՆԱԽ­ՆԻ­ՆԵ­ՐԻ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles