Վարչապետ Փաշինեան Այցելեց «Մեթրոփոլիթըն» Թանգարանի «Հայաստան» Խորագրեալ Ցուցահանդէսին

0 0
Read Time:1 Minute, 31 Second

ՆԻՒ ԵՈՐՔ․- Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեան այցելեց «Մեթրոփոլիթըն» աշխարհահռչակ թանգարանին մէջ տեղի ունեցող «Հայաստան» խորագրեալ ցուցահանդէսին, որուն բացումը տեղի ունեցաւ Սեպտեմբեր 22-ին։ Վարչապետին կ՛ընկերակցէր  Ամենայն Հայոց Գարեգին Բ․ Կաթողիկոս։

Վարչապետը նշեց, որ 2018-ը խորհրդանշական տարի է։ «Այս տարի հայկական մշակոյթը ներկայացւում է Ամերիկայի Միացեալ Նահանգներում աննախադէպ ձևով՝ մօտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգութիւնը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշւում է ամերիկեան հողում հայկական ներկայութեան 400-ամեակը: 1618 թուականին առաջին հայը՝ Մարթին անունով, հասել է Վիրճինիայի ափերին և բնակութիւն հաստատել Ճէյմսթաունում: Այդ օրուանից ի վեր մեր հայրենակիցների ներկայութիւնն այս հողի վրայ չի ընդհատուել, ինչպէս և նրանց ներդրումն իրենց նոր հայրենիքի մշակոյթի մէջ: Այս տարի աւելի վաղ հայկական մշակոյթը՝ սովորոյթներն ու աւանդոյթները, ցուցադրուել են Ուաշինկթընում՝ Ա․Մ․Ն․ մայրաքաղաքի սրտում,  Սմիթսոնեան ժողովրդական կեանքի փառատօնի շրջանակում: Այն մեզ աննախադէպ հնարաւորութիւն տուեց հայկական մշակոյթն իր իւրահատուկ բազմազանութեամբ ներկայացնել ամերիկեան հասարակութեանը, ինչպէս նաև աշխարհի տարբեր անկիւններից ժամանած հազարաւոր զբօսաշրջիկների: Մի քանի շաբաթ առաջ մեր երկու ժողովուրդները միասին նշեցին գրող Ուիլիամ Սարոյեանի ծննդեան 110-ամեակը: Սարոյեանի ժառանգութիւնը նշելու նպատակով, որը թանկ է մեր երկու ժողովուրդների համար, հեղինակի հայրենի Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնօ քաղաքում բացուել է Սարոյեանի թանգարանը: Որպէս Միացեալ Նահանգներում Հայաստանի համար այս աննախադէպ իրադարձային մշակութային տարուայ գագաթնակէտը` այժմ ես մեծ պատիւ ու անձնական ուրախութիւն ունեմ ականատես լինելու այս յուրահատուկ ցուցահանդէսի բացմանը, շատ առումներով եզակի ցուցահանդէս»,- ըսաւ վարչապետը` աւելցնելով, որ այս ցուցահանդեսին ներկայացուած 14 դարերու հայկական ժառանգութիւն մը։

Ցուցահանդէսին կը ներկայացուին մշակութային իւրայատուկ արժէք ունեցող իրեր` Հայաստանի Պետական թանգարանէն, Մատենադարանէն, Ս. Էջմիածինէն, Երուսաղէմի հայոց պատրիարքութենէն, Ս. Ղազարու վանքէն (Վենետիկ), «Գալուստ Կիւլպէնկեան» թանգարանէն (Լիզպոն), Ամերիկեան հայկական թանգարանէն (Պոսթըն), Ալեքս եւ Մարի Մանուկեան թանգարանէն (Միշիկըն), ինչպէս նաեւ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Կիլիկիա» թանգարանէն: Կը ցուցադրուին աւելի քան 140 ոսկեզօծ մասունքներ, նկարազարդուած ձեռագիրներ, խաչքարեր, եկեղեցւոյ մանրակերտեր, տպագիր գիրքեր եւ հազուագիւտ այլ իրեր:
Յատուկ ուշադրութիւն դարձուած է այնպիսի յայտնի արուեստագէտներու աշխատանքներուն, որոնց կարգին են Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ, Թորոս Տարոնացի, Յակոբ Ջուղայեցի։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles