
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները` հեղինակի
Փետրուար 22-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամէնօրեայ Ազգային վարժարանի սաները մեծ շուքով նշեցին Վարդանանց Տօնը, որը համընկաւ նաեւ Ա.Մ.Ն.-ի Նախագահների տՏնին: Դրօշակների արարողութիւնից յետոյ հնչեցին Ա.Մ.Ն.-ի եւ Հ.Հ. օրհներգերը : Ներկաներին ողջիւնի խօսք ասաց վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը: «Ամէն տարի մենք նշում ենք Վարդանանց տոնը: Այն մեծ ուրախութեամբ դիմաւորում են նաեւ վարժարանի սանները, որոնք ամիսներ առաջ նախապատրաստւում են նշելու Հայ Մեծ Զօրավար` Վարդան Մամիկոնեանի Տօնը», ըսաւ ան: Յայտագրում ընդգրկուած էին վարժարանի Մանկամսուր եւ Ծաղկոց սաններից մինչեւ աւարտական դասարանի աշակերտները, որոնք մեծ յաջողութեամբ կատարեցին խմբային երգեր եւ արտասանութիւններ :
Ներկաները ջերմութեամբ ընդունեցին նաեւ բարձր դասարանի աշակերտների կողմից ներկայացուած թատերախաղը` նուիրուած՝ Մեծն Վարդանի:
Դպրոցի խմբավար Անահիտ Պողոսեանի ղեկավարութեամբ հնչեցին հայրենասիրական խնբերգեր նուիրուած Վարդան Մամիկոնեանին: Դաշնակահարն էր` Նուարդ Տատուրեանը: Ցերեկոյթը որն անցաւ մեծ յաջողութեամբ, ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ: