Վազգէն Մանուկեան՝ «Հայրենիքի Փրկութեան Շարժում»-ին վարչապետի թեկնածու

0 0
Read Time:1 Minute, 8 Second

ԵՐԵՒԱՆ․- Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի ձևաՒորած՝ «Հայրենիքի փրկության շարժում»-ին վարչապետի թեկնածուն Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանութեան նախկին նախարար եւ Հանրային խորհուրդի նախկին նախագահ Վազգէն Մանուկեանն է։ Այս գծով, լուրը փոխանցեց Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, շարժման Խորհուրդի նիստէն ետք։

Վազգէն Միքայէլի Մանուկեանը 74 տարեկան է եւ Հայաստանի երրորդ հանրապետութեան առաջին վարչապետն է, Հ․Հ․ պաշտպանութեան նախկին նախարարը՝ Արցախեան պատերազմի ընթացքին՝ 1992-1993 թուականներուն:

Ստորեւ, յայտարարութիւնը․-

Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատուել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարութիւն, որը կը կանխի Հայաստանի պետականութեան կորուստը, կ՚իրականացնի երկրի հետպատերազմեան առողջացումը, կ՚աշխատի ազգային-պետական շահերի վրայ հիմնուած ներքին և արտաքին քաղաքականութեան, քաղաքացիների անվտանգութեան երաշխաւորման բարձրացման ուղղութեամբ և կը կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:
Որպէս անցումային կառավարութեան ղեկավար՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգէն Մանուկեանի թեկնածութիւնը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդիւնաւէտ բանակցութիւններ վարելու կարողութիւն, ներքին համերաշխութիւն և համազգային համախմբուածութիւն ապահովելու կամք ու վճռականութիւն:
Վազգէն Մանուկեանը վարչապետ դառնալուն պէս կասեցնելու է իր կուսակցական գործունէութիւնը, պարտաւորւում է յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտօնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականութիւն՝ մէկ տարի յետոյ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ՝ համապատասխան հաւասար պայմաններ երաշխաւորելով քաղաքական բոլոր ուժերի համար:
Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 1500-ին, Ազատութեան հրապարակում հրաւիրուած համազգային մեծ հանրահաւաքին կը ներկայացնի նոր կառավարութեան առաջնահերթ գործողութիւնները և հակաճգնաժամային քայլերը:
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկութեան շարժմանը իւրաքանչիւրիդ մասնակցութիւնն անհրաժեշտութիւն է:

Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles