
2013 թ. Յունուար 13ևին, մահացաւ բոլորից սիրուած երգիչ, Հ.Մ.Ը.Մ.ևական եւ Նիւ Ճըրզիի Սրբոց Վարդանանց Հայոց Առաքելական եկեղեցւոյ հոգաբարձութեան փոխ ատենապետ` եղբայր Վարուժան Վարդանեանը:
Վարուժանը ծնուել է Սուրիայի Գամըշլի քաղաքում 1949 թուին 4ևրդ զաւակն էր, տէր եւ տիկին Անդրիաս եւ Ռոզա Վարդանեանների: Սովորել է Գամըշլիի Ազգային երկսեռ վարժարանում: Անդամագրուել է Գամըշլիի Հ.Մ. Ը.Մ.շարքերին:Եղել է գայլիկ, սկաուտ եւ մասնակցել ոտնագնդակի խմբերի:
1967 թուին ընտանիքով փոխադրւում են Լիբանան: Լիբանանում եւս անդամակցում է Էշրէֆիէի Հ.Մ.Ը.Մ. “Ազատամարտ“ ակումբի շարքերին:
Վարուժանի նախասիրած ասպարէզն էր երգն ու ոտնագնդակը:
Օժտուած լինելով բնական գեղեցիկ ձայնով եւ երաժշտական լաւ լսողութեամբ, Վարուժանը Լիբանանում կազմում է 5 հոգինոց բաղկացած, հայկական եւրոպական երգերի երաժշտական խումբ, որը ճանաչւում է որպէս “Varouj and days“ երաժշտական միաւոր:
Վարուժանը Լիբանանում մասնակցում է` երգի մրցոյթի, որ տեղի է ունենում “Casino De Liban“ի մէջ եւ շուրջ 25 օտար երգիչների մէջ երկրորդ դիրքը գրաւում: Վարուժանը Պէյրութում արձանագրում է իր առաջին ձայնաերիզը, լիբանանահայ երաժիշտ Ժագ Գոճեանի պատրաստութեամբ:
1977 թուին ընտանիքով փոխադրւում են Նիւ Եորք որտեղ անդամակցում է Հ.Մ. Ը.Մ. շարքերին եւ ստանձնում է վարչական եւ ատենապետական պատասխանատուութիւններ:
Նիւ Եորքում եւս շարունակում է իր երաժշտական գործունէութիւնը:
Ճանաչւում եւ սիրւում է հայ գաղութի կողմից: Տարբեր նահանգներից հրաւիրւում եւ ունենում է հայկական երգերի ելոյթներ: Ելոյթներ է ունենում նաեւ Գանատայում, Ֆրանսիայում եւ Հոլանտայում:
Վարուժանը երգել է նաեւ կամաւորապէս միութիւնների որոշ ձեռնարկների համար, յատկապէս Հայ Տարեցների Հանգստեան տներում:
1978ևին Վարուժանը ամուսնանում է օր. Լենա Շահինեանի հետ, եւ բախտաւորւում են երկու մանչ զաւակներով` Վիգէն եւ Քրիստափոր:
Վերջում կ՛ուզէի կարեւորութեամբ նշել, որ Վարուժանը, մեծ դեր ունեցաւ Հայկական մեներգերի ի մասնաւորի Հայ Յեղափոխական եւ Հայրենասիրական երգերի, անաղարտ մեկնաբանութեամբ: Ինչպէս նշեցի նուրբ լսողութեամբ եւ երգերի կշռոյթի հարազատ փոխանցմամբ, իր երգած յեղափոխական երգերը, ստեղծում էր մեծ ոգեւորութիւն եւ տարածւում ժողովրդի մէջ: Վարուժանը 12 տարեկանում մի տօնակատարութեան ընթացքում ունկընդրում է “Կիկոյի Մօր“ երգը, որ մեծ տպաւորութիւն է թողնում 12 տարեկան պատանու վրայ, սկսում է, ինքը եւս մեծ ոգեւորութեամբ երգել: Հաւանաբար այդ երգի տպաւորութիւնն է, որ ստեղծել է Յեղափոխականևֆետայական երգերի սէրը, Վարուժանի մէջ:
ԿԻԿՈՅԻ ՄՕՐ ԵՐԳԸ
Ջուխտ եզ ունեմ, ծախու
կու տամ
Քանի որ տան` պիտ
ծախեմ,
Զիմ Կիկոյին թիւֆէնք
մ՛առնեմ
Տանեմ գրեմ ֆետայի:
Ով Տէր Աստուած հոգիս
չ՛առած
Ես զիմ Կիկոն տեսնէի
Թեւին թիւֆէնք, դոշին
ֆիշէնկ
Ա՜խ, այն օրը մեռնէի:
Վարուժանի յիշատակը անմոռաց կը մնայ, իր բազմաթիւ ընկերների, Հ.Մ. Ը.Մ.ական եղբայրների եւ ժողովրդի մէջ:
Յարգանք իր յիշատակին: