ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԸ

0 0
Read Time:17 Minute, 49 Second
ՄԱՀԱԶԴ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն խոր ցաւով գուժում է հաւատաւոր դաշնակցական ընկեր ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆԻ մահը, որ պատահեցաւ 26 սեպտեմբերին, Երեւանում: Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ սեպտեմբեր, 27, 2013
ՄԱՀԱԶԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն խոր ցաւով գուժում է հաւատաւոր դաշնակցական ընկեր
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆԻ
մահը, որ պատահեցաւ 26 սեպտեմբերին, Երեւանում:
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
սեպտեմբեր, 27, 2013

 

 

 

 

Հինգշաբթի, Սեպտեմբեր 26-ին, Երեւանի մէջ, աչքերը փակեց տաղանդաւոր արուեստագէտ Սօս Արտաշէս Սարգսեան: Ծնած, Հոկտեմբեր 24,

1929-ին, Ստեփանաւանի մէջ, ան 1948-ին տեղափոխուած է Երեւան եւ գործած Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնին մէջ` իբրեւ դերասան:

ՄԱՀԱԶԴ Համազգայինի Կեդրոնական Վարչութիւնը սրտի անհուն կսկիծով կը գուժէ վաստակաւոր համազգայնական,  Հայաստանի Համազգային թատրոնի հիմնադիր,  Երեւանի թատրոնի եւ շարժապատկերի պետական հիմնարկի կառավարման խորհուրդի նախագահ  եւ անուանի դերասան  Սօս Սարգսեանի  մահը, որ պատահեցաւ 26 Սեպտեմբեր 2013-ին, Երեւանի մէջ:
ՄԱՀԱԶԴ
Համազգայինի Կեդրոնական Վարչութիւնը սրտի անհուն կսկիծով կը գուժէ վաստակաւոր համազգայնական,
Հայաստանի Համազգային թատրոնի հիմնադիր,
Երեւանի թատրոնի եւ շարժապատկերի պետական հիմնարկի կառավարման խորհուրդի նախագահ
եւ անուանի դերասան
Սօս Սարգսեանի
մահը, որ պատահեցաւ 26 Սեպտեմբեր 2013-ին, Երեւանի մէջ:

Սարգսեան դեր ստանձնած է քառասունէ աւելի գեղարուեստական շարժապատկերներու մէջ, որոնց կարգին` “Մենք ենք մեր սարերը“, “Նահապետ“, “Նուագախումբի տղաները“, “Եռանկիւն“, “Խաթաբալա“, “Ձորի Միրօ“եւ բազմաթիւ այլ ժապաւէններ: Նաեւ, ան դեր ստանձնած է Անտրէյ Թարքովսքիի հանրածանօթ “Սոլարիս“ ժապաւէնին մէջ:  1954-ին աւարտելէ ետք Երեւանի Գեղարուեստի թատերական հիմնարկի դերասանական բաժանմունքը, ան միացաւ Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնին, ուր գործեց մինչեւ 1991 եւ ապա հիմնեց “Համազգային“ թատրոնը: 1997-էն 2006, Սարգսեան ստանձնեց Երեւանի թատրոնի եւ շարժանկարի հիմնարկի տնօրէնութեան պաշտօնը, եւ ապա հիմնարկի կառավարման խորհուրդի նախագահը: 2009-ին, Սօս Սարգսեան ընտրուած էր Հայաստանի Հանրային խորհուրդի անդամ:

sos24Հայ անուանի դերասանն ու ժողովրդական արուեստագէտը, նաեւ անդամակցած էր Հ.Յ. Դաշնակցութեան եւ առաջադրուած` Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահական ընտրութիւններուն: Սօս Սարգսեանի թաղման արարողութիւնը կատարուեցաւ Կիրակի Սեպտեմբեր 29-ին, Երեւանի մէջ: Ստորեւ, լոյս կ՛ընծայենք գրութիւններ, բանաստեղծութիւններ, քաղաքական բնոյթ ունեցող նամակ-պատասխաններ, իր մասին յօդուածներ եւ վերջին հարցազրոյցներէն մէկը.-

 

“ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՅՈՅՍԵՐՆ ԷԻՆ…ԴՐԱՆՔ Կ՞ՈՒԶԷԻ ՎԵՐԱՊՐԵԼ…“

 

Անցեալ Հոկտեմբեր 24-ին Սօս Սարգսեան իր 83-ամեակը տօնեց “Նայիրի“ հիւանդանոցի վերակենդանացման բաժինին մէջ: Այդ օր շնորհաւորութիւններով, հեռաձայններով ու հիւրերով հարուստ էր արուեաստագէտը:Վերաբուժման բաժինին մօտ շատերը կը սպասէին վարպետին ձեռքը սեղմելու եւ անձամբ մաղթանքներ յղելու անոր:

Ստորեւ, այս առթիւ կատարուած զանազան հարցազրոյցներէ մասեր.-

 

Հ.- Ո՞ր զգացողութիւնները կ՛ուզէիք վերապրիլ:

Պ.- Առաջին քայլերս թատրոնում, բեմի վրայ: Դրանք ամենաերջանիկ տարիներն էին, ամենամեծ յոյսերն էին, այ դրանք կ՛ուզէի վերապրել,- պատասխանած է Սարգսեան:

Հ.- Նկատե՞լ էք, որ վերջին շրջանում ինչ էլ լինի, դժգոհ ենք:

Պ.- Այո, մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լաւ բաներ են կատարւում: Կիսատ-պռատ ըմբոշխնեցինք Արցախի պատերազմի մեր յաղթանակը, սակայն մինչեւ հիմա էլ չենք կարողանում հրճուել դրանով: Վերջին հաշուով` ամբողջ երկիրը հո սեւ գոյնով չէ՞ պատուած: Կեանքը նուէր է մարդուն, եւ ամէն մարդ պէտք է մտածի` այս ինչ հրաշք է, որ ես կամ: Կառավարութեան մէջ կան շատ լաւ մարդիկ, բայց կան նաեւ վատերը, որոնց դէմ, այո՛, պայքարել է պէտք, բայց նաեւ լաւն է պէտք նկատել:sos15sos16

Վերջին տարիներին աշխարհի համար զարմանալի բաներ կատարուեցին մի փոքրիկ Հայաստանում. Զօրի Բալայեանը շուրջերկրեայ ճանապարհորդութիւն կատարեց, եւ աշխարհը մտածում էր` այդ ինչպէ՞ս, երբ ծով չունէինք: Հէնց այդպէս, չէ՞ որ հայ ենք: Հպարտանալ է պէտք հայ շախմատիստների յաղթանակով. Չինաստանում հարիւր միլիոն շախմատիստ կայ, այդ ինչպէ՞ս ստացուեց, որ մենք յաղթեցինք: Փոքր ազգն ինքն իրեն պէտք է գովի, ինքն իրեն բարձրացնի: Գիտեմ, որ պէտք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մէկն էլ ես եմ, փոքր ազգը պէտք է մեծ մարդիկ ունենայ, ամէն ինչ անի, որ նման մարդիկ ունենայ:

Հ.- Կեանքը ձեզի ի՞նչ դաս է տուել:

Պ.- Պէտք է միշտ լսել հոգու կանչը, ինչ որ թելադրում է. պէտք է շատ ուշադիր լինել` ի՛նչ է յուշում: Այսօր (այսինքն, Հոկտեմբեր 24, 2012 – խմբ.) առաւօտից մտորում եմ, ինչ որ բաներ եմ մտաբերում, մի ամբողջ կեանք` իր ողջ մանրամասներով… 83 տարի: Շշմելու շա՜տ-շա՜տ է: Հետաքրքիր է: Մտածում ես, թէ էս բոլորը դո՞ւ ես ապրել, դո՞ւ ես անցել, դո՞ւ ես սխալուել, դո՞ւ ես յաղթահարել… շա՛տ հետաքրքիր է: Դերասանի կեանքը շա՜տ հարուստ կեանք է, պարզւում է“,

Հ.- Ին՞չ սպասելիքներ ունէք:

Պ.- Այս տարիքում էլ ի՛նչ կարող եմ սպասել: Հոգիս չառած` միտքս չառնես, Աստուա՛ծ: Միայն դրա մասին եմ մտածում, ուղեղս տեղը մնայ, բեռ չդառնամ որեւէ մէկի ուսին: Դեռ գործեր ունեմ, շա՜տ գործեր ունեմ անելու: Միշտ ինձ մեղաւոր եմ զգացել, երբ կարողացել եմ, բայց չեմ աշխատել, պարտականութիւններս չեմ կատարել. եթէ ապրում եմ, շնչում եմ, ուրեմն պէ՛տք է նաեւ կարողանամ:

 

Հ.- Կա՞յ ինչ-որ բան, որի համար ափսոսում էք:

 

Պ.- Այնքան բան կայ, որի համար ափսոսում եմ: Մարդն ուզի-չուզի կեանքում սխալներ է գործում: Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում եւ չի էլ կարող չտառապել դրանց համար…

Հ.- Քաղաքական վայրիվերումներն անդրադառնո՞ւմ են նաեւ մշակութային կեանքի վրայ:

Պ.- Չէի ասի, որ անդրադառնում է: Օրինակ` մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակութիւն չունի, թէ ում ինչ պաշտօն տուեցին. լրիւ ուրիշ կեանք է այնտեղ:

Հ.- Երիտասարդ Սօս Սարգսեաններ տեսնո՞ւմ էք:

Պ.- Ինձնից շատ լաւերը կան, էս ջահելների մէջ շատ լաւերը կան. ժամանակը կ՛ապացուցի դա: Սակայն ցաւն այն է, որ իրենք չունեն այն հողը, որը մենք ունէինք, եւ որի հիման վրայ էլ կարող էինք աճել: Սիրոյ ազդեցութեան տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:

Հ.- Չարուած գործեր շա՞տ ունէք:

Պ.- Այո, մի շարք բաներ ունեմ դեռ անելու: Սակայն, միւս կողմից, ես գիւղացի տղայ եմ, աշխատասէր եւ աշխատունակ, եւ երբ ուզում եմ այդ չարուած գործերս դնել իմ կեանքի որեւէ հատուածում, բաց տեղ չեմ գտնում: …Դէ վերջին հաշուով, մարդն ինքն իր քննադատն է. չգիտեմ ուրիշների մօտ ինչպէ՛ս, բայց շատ յաճախ յիշում եմ իմ թերութիւններն ու սխալները, եւ սկսում եմ դրա համար ինքն ինձ պախարակել: Չարած բաների համար կամ սխալ արած բաների համար աւելի շատ եմ զղջում:

ՆԱՄԱԿ ԱՏՐՊԷՅՃԱՆՑԻՆԵՐՈՒՆ.- ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱՒՈՐԱՊԷՍ ՄՈՌԱՑԷ՛Ք

Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշուէ՛ք վերջապէս, թէ ո՛վ էք դուք: Այլապէս մերթ թուրք էք, մերթ թաթար, մերթ աղուան, մերթ ուրիշ ինչ-որ բան…

Sos5Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից էք, որոնք խուժեցին ինչ-որ հեռաւոր տափաստաններից: Այդքան բան: Չէ՞ որ ձեր աւագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, յարձակուել է Բիւզանդիայի վրայ եւ, ի հարկէ, այն ամէնը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանուանել:

Այդպէս էլ դուք:

Ո՛չ, սխալ տեղում էք փնտռում ձեր արմատները:

Ընդհանրապէս դուք հմուտ էք հնարքների ու ստերի մէջ: Ահաւասիկ ինչ-որ Խոջալու էլ յօրինեցիք: Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ պաշիպոզուքները` ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի:

Մի մոլլայի ասացին` հայերը հրկիզել են մեր տունը:

– Հայե՞րը,- հարցրեց մոլլան,- չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթէ դա ճիշդ է, ապա մեր գործերը վատ են:

Ահա այսպէս:

Կարծում եմ, ատրպէյճանցիների մէջ կը գտնուեն կարգին, խելացի մարդիկ: Խեղճեր, որքա՜ն են նրանք, հաւանաբար տառապում` ամէն օր լսելով իրենց դիւահար նախագահի հայատեաց ճառերը, մշտական սպառնալիքները:

Իսկ ճի՞շդ է, որ ձեզ մօտ ամէնուր փակցուած են “Հայի սպանութիւնը յանցանք չի համարւում“ կարգախօսներ: Եւ ձեր երեխաները մշտապէս կարդո՞ւմ են դա: Զի՛լ է:

Ահա արդէն քանի տասնամեակ շարունակ ձեր երեխաների արեան մէջ դուք ատելութեան թոյն էք ներարկում հայերի եւ ամէն հայկականի հանդէպ: Այդ թոյնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կեանքի ողջ ուղին: Դուք այդպէս էլ թոյլ չէ՞ք տայ նրանց դառնալ բնական մարդիկ եւ մշտապէս կացինը ձեռքին կը հրէք դէպի քնած հա՞յը…

Չի կարելի այդչափ անհոգի վերաբերուել սեփական երեխաներին: Բայց դա ձեր գործն է:

Դուք, ի՞նչ է, լրջօրէն պատրաստւում էք պատերա՞զմ սկսել:

Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացուի, բացի անմեղ զոհերից:

Ինչո՞ւ: Շա՛տ պարզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար` սուրբ Հայրենիք:

Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինուորների հոգեբանական տրամադրուածութիւնը նոյնպէս տարբեր է:

Ընդհանրապէս, մենք ի վերջոյ դէմ չենք, քանզի, իմացա՛ծ լինէք, լրջօրէն մտածում ենք մեր Նախիջեւանն ու Գանձակը վերադարձնելու մասին:

Աւելի լաւ կը լինէր, եթէ յօժարակամ վերադարձնէիք` առանց արիւնահեղութեան: Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չէք: Հոգեկերտուածքն այն չէ:

Մինչդեռ որքան վեհաբարոյ եւ գեղեցիկ է գողացածը վերադարձնելը:

Ի դէպ, ժողովուրդների համաշխարհային պատմութեան մէջ չի եղել մի դէպք, որ պարտուած կողմը ինչ-որ պայմաններ առաջ քաշի: Դա ծիծաղելի եւ լկտի է:

Չգիտեմ, կ՛ազդի՞ իմ նամակը ձեզ վրայ: Կարծում եմ` ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչէք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից:

Հայատեացութիւնը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջութեամբ ու վերջնականապէս, եւ յայտնի չէ, թէ երբ եւ ինչպէս դուրս կը գաք այդ կեղտոտ փոսից:

Բայց մտածէք գոնէ սեփական ապագայի մասին: Սթափ նայէք իրականութեանը:

Իսկ այն ահա թէ ինչպիսի՛ն է:

Մենք` հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրայ, եւ կ՛ապրենք այստեղ Յաւերժ: Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք եւ ձեր աւագ եղբայրը զօրուգիշեր երազում էք) անհնար է: Դա չի լինի երբե՛ք: Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապէս տականքներ են փորձել դա անել: Բայց ապարդիւն:

Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացւում:

Իսկ այժմ` առաւել եւս, քանզի դուք եւ ձեր աւագ եղբայրը երկար ժամանակ սովորեցնում էիք մեզ սպաննել: Փառք Ալլահին, վերջապէս դա ձեզ յաջողուե՛ց:

Սումկայիթից յետոյ մենք վերջապէս գիտակցեցինք, թէ ի՛նչ է ձեր ուզածը:

Շնորհակալութիւն ձեզ եւ կրկին` Ալլահին: Այժմ կը լինի այնպէս, ինչպէս իմաստնաբար ասուած է. “Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման“:

Մենք կը գերազանցենք ձեզ բոլոր առումներով ու նաեւ` դաժանութեամբ:

Այս նամակով ես անկեղծօրէն խոստովանում եմ ձեզ. մենք այլեւս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք:

Ձեր շնորհիւ մենք փոխակերպուեցինք, դարձանք ճիշդ այնպիսին, ինչպիսին դու՛ք էք…

Շնորհակալութիւն ձեզ եւ էլի մէկ անգամ` փառք Ալլահին:

Վոհմակի մէջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները:

Իսկ Ղարաբաղի մասին հիմնաւորապէս մոռացէ՛ք:

ՆԱՄԱԿ ԻՄ ԹՈՒՐՔ ՀԱՐԵՒԱՆԻՆ

 

Աչքը տեսածից է վախենում.

Յարգելի հարեւան, մեր կառավարութիւնը նպատակադրուել է բարի-դրացիական փոխյարաբերութիւններ հաստատել քեզ հետ:

Որպէս հայ մարդ, ես ողջունում եմ էդ ցանկութիւնը, բայց դրա հետ մէկտեղ, ուզում եմ մի քանի հարց տալ քեզ եւ մի քիչ էլ խօսել մեր անցեալի մասին:

Առաջին հարցս գլխաւորն է` դու ուզո՞ւմ ես էդ “բարիդրացիականը“: Անկե՞ղծ ես ուզում, թէ՞ ձեւացնում ես աշխարհի աչքին լաւ երեւալու համար:

Գիտես` մենք էս դիւանագիտական խաղերի մէջ քեզ նման ուժեղ չենք, դժուար ենք գլխի ընկնում ինչն ինչոց է:sos

Ուրեմն, սպասում եմ քո պատասխանին եւ հաւաստիացումներին:

Հիմա դու հարց տուր, թէ ինչո՞ւ ենք մենք էսքան շատ ուզում, որ դու ընդունես 1915 թ. ձեր իսկ իրագործած Մեծ եղեռնի փաստը եւ ապաշխարէք (ինչպէս գերմանացիները` հրեաների առաջ):

Պատճառն էն է, որ մենք ձեզանից վախենում ենք…

Հիմքեր շատ ունենք վախենալու: Ես տարիքս առած մարդ եմ, շատ բան եմ լսել ու տեսել: Երեխայ ժամանակներից սկսած մինչեւ օրս, երբ հայ մարդու մօտ արտասանում են “թուրք“ բառը, հայ մարդը ցնցւում է (վախից, ի հարկէ): Եթէ մէկն ու մէկը լեղապատառ վազում է, մենք ասում ենք. “Ի՞նչ է եղել, ո՞ւր ես փախչում, թուրքը վրա՞յ է տուել…“:

Կարծում եմ (համոզուած եմ), որ էս պահին էլ “թուրք“ բառը լսելիս ցնցւում ու սարսափում են Սումկայիթի եւ Պաքուի հայերը, մանաւանդ Հրանդ Տինքի ու Գուրգէն Մարգարեանի հարազատներն ու շրջապատը: Էդպէս ամուր դուք ապրում էք մեր գիտակցութեան, մեր կենցաղի մէջ:

Էս տեսակ հարեւանութիւ՞ն, էս տեսակ հարեւան կը լինի՞: Չե՞ս կարծում, որ եթէ մէկն ու մէկից վախենում են` էդ մէկը, մեղմ ասած, անբարոյական էութիւն է:

Դուք ասում էք, եկէք յանձնաժողով ստեղծենք` ճշդելու Եղեռնի իրողութիւնը:

Ի՞նչ է, որ յայտնի չէ ե՛ւ մեզ, ե՛ւ մեզ:

Յարգելիս, էդ յանձնաժողով կոչեցեալը պարզապէս զաւեշտ է, դա նշանակում է պղծել միլիոնաւոր զոհերի յիշատակը, դա նշանակում է ձեռ առնել աշխարհով մէկ հարիւրհազարներով ցրուած հայերին:

Ես մի քանի անգամ անցել եմ հայերի համար դժոխային էն ուղիով, որ կոչւում է Տէր Զօրի ճամբայ: Տես եմ իմ աչքերով, թէ մինչեւ հիմա արաբների անհաս ու խակ երեխաներն ինչպէս են հայերի` անապատի աւազներից հանած ոսկորներով խաղում: Աւելի ի՞նչ էք ուզում իմանալ: Անցէք էդ ճամբէքը, դուք էլ համոզուէք, եթէ ի հարկէ, ձեր ներսում համոզուած չէք:

Դուք հզօր պետութիւն էք: Մեզանից շատ անգամ հզօր: Մենք վախենում ենք, որ մի օր նորից կը բարկանաք եւ ինչպէս անպատիժ, օրը ցերեկով Կիպրոսի կէսը գրաւեցիք` կը գաք Զանգեզուրն էլ կը գրաւէք…

Վախենում ենք, որովհետեւ էս օրերին ֆիլմեր էք նկարահանում հայերի “վայրագութիւնների“ մասին ու 600 հազար օրինակով տարածում ձեր դպրոցներում` հայերի նկատմամբ ատելութիւն սերմանելով: Ասում են` արդէն 12 միլիոն երեխայ տեսել է: Ուրեմն` մտահոգուած էք, որ երիտթուրքերի ատելութիւնը չմարի հայերի հանդէպ, սերնդէսերունդ փոխանցուի:

Ի՞նչ հեռահար նպատակներ ունէք: Վաղը մեր երեխաները մեծանան` ինչպէ՞ս շփուեն, ինչպէ՞ս ապրեն ձեր հասունացող քաղաքացիների հետ: Էդ “բարիդրացիականը“ ինչպէ՞ս պահպանեն նրանց հետ:

Խնդրում եմ` պատասխանէք էս հարցին էլ: Լաւ կը լինէր` մարդ յիշողութիւն չունենար (Էդ տեսակներն էլ կան, նոյնիսկ` մեր մէջ), բայց մենք` հայերս, հիմնականում, տես, որ ունենք էդ դառը յիշողութիւնները:

Օրինակ` յիշում ենք, որ երիտթուրքերը հայերի ազգային գործիչների հետ գրկախառնուելով` Ատանայում կոտորում էին 30 հազար հայ, 1915 թուականի եղեռնից առաջ, էս տեսակ վայրագութիւններ շատ-շատ են եղել: Բաւարարուենք էս մի փաստը յիշելով:

Հա, հարեւան, ո՞ր մէկը յիշենք, ո՞ր մէկը նշենք:

Մեր հետքը մեր երկրից վերացնելու համար մեր եկեղեցիները կամ աւերում էք, կամ սարքում մզկիթներ: Ինչո՞ւ: Մի՞թէ ձեզ չի հերիքում Բիւզանդիայի ծով հարստութիւնը, որ սեփականաշնորհել էք…

Ուրեմն էսպէս, յարգելի հարեւան, մենք ձեզնից վախենում ենք, իսկ գազանից, մարդակերից, բորենուց մարդը չվախենալ չի կարող: Դրա համար, եթէ մենք ուզում ենք չվերանալ, ընդհանրապէս չզրկուել էս մի պատառ հողակտորից, որ թողել էք  մեզ, մենք անպատճառ պէտք է հասնենք էն բանին, որ դուք, ի լուր աշխարհի, ընդունէք ձեր գործած ոճիրը, որպէսզի մենք` հայերս, ինչ-որ չափով մեզ ապահով զգանք:

 

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ` ԲԵՄԻՆ ՎՐԱՅ

ԵՐԵՒԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ
1949 – Հետախոյզները` գեներալ-լեյտենանտ
1649 – Փաթիկ` սպայ
1949 – Քեռի Թոմի խրճիթը` Ճորճ
1950 – Կախարդական տակառը` Հովիւ Բահիր

Գ. ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
1955 – Նամուս` Ջաւատ
1958 – Արտաշէս` Վերջին մեխակները
1958 – Չհանգչող աստղերը` Վատիմ
1962 – Վարդանանք` կաթողիկոս
1964 – Ռոմիօ եւ Ճիւլիէթ` Տիպալտ
1966 – Սալեմի վհուկները` Ճոն Փրոքթըր
1966 – Պեպօ` Զիմզիմով
1967 – Աշխարհը շուռ է եկել` Էդուարդ
1968 – Տոն Քիշոթ` Տոն Քիշոթ
1969 – Օթելլօ` Եաքօ
1971 – Խաղողագործը` Գրիգոր Թորգոմեան
1975 – Ծանր է Հիփոքրաթի գլխարկը` Արտաշէս
1975 – Նիւրբերգեան վերջաբանը` Ռիբենտրոպ
1976 – Դատաւոր` Դրաստամատ
1977 – Կենդանի դիակ` Կարէնին
1977 – Խաչմերուկ` Վարդան Ադամեան
1981 – Հացաւան` Մացակ Աւագեան
1982 – Ճոն արքայ` Ճոն արքայ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՄԷՋ
ԻՐ ԲԵՄԱԴՐԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ
1992 – Սանիտայի թաղապետը
1993 – Արքայ Լիր
1994 – Մի գաւաթ բարութիւն
2006 – Ծննդեան տօները Կուպիելլոյի տանը
2007 – Խեղճ Պետրոս
2009 – Չեխովեան կատակներ

ԽԱՂԱՑԱԾ ԴԵՐԵՐԸ
1992 – Սանիտայի թաղապետը` Անթոնիօ Բարականօ
1993 – Արքայ Լիր

ՇԱՐԺԱՊԱՏԿԵՐԻ ԵՒ ՊԱՏԿԵՐԱՍՓԻՒՌԻ
ԺԱՊԱՒԷՆՆԵՐՈՒ ՄԷՋ
1959 – Նուագախմբի տղաները` Արտեոմsos7
1960 – Նուագախմբի տղաները` Արտաշէս
1961 – Լուսաբացից առաջ` Եգոր
1961 – Ճանապարհ` Դայան
1962 – Տէրն ու ծառան` Մանաս
1963 – Ճանապարհ` կոլխոզի նախագահ
1964 – Քահանայի ուխտը` քահանայ
1967 – Եռանկիւնի` Մկրտիչ
1968 – Ստեղ մարդ էր ապրում` Մուրատ
1969 – Գարուն ա, ձիւն ա արել` Կոմիտաս
1969 – Մենք ենք, մեր սարերը` միլիցիայի լեյտենանտ
1970 – Լենինն ու Ալին` Ալի
1970 – Հեղնար աղբիւր` վարպետ Մկրտիչ
1971 – Խաթաբալա` Զամբախով
1972 – Սոլեարիս` Գիբարեան
1973 – Քաոս` Սմբատ Ալիմեան
1973 – Ժայռը` Հայրապետ
1973 – Խաղողի վազը` Վարդան
1974 – Պինդ քարը` Սեւոյեան
1975 – Իմ սիրտը լեռներում է` Պեն Ալեքսանդր
1975 – Էս կանաչ կարմիր աշխարհը
1975 – Ձեռք կը բերես մարտադաշտում` Ապրեսեան
1976 – Եւ ապա դու ետ կը գաս` Բաբայեան
1976 – Ծնունդ` Մուրզա
1977 – Նահապետ` Նահապետsos8
1978 – Յոյսի աստղը` Մովսէս
1978 – Հետաքննիչ յանձնաժողովը` Մադոյեան Սարգիս
1979 – Կապոյտ առիւծ` ոսկերիչ
1979 – Մահ ձիու վրայ` Գայի հայրը
1979 – Ձորի Միրօ` Միրօ
1979 – Կեանքի լաւագոյն օրերը
1980 – Եօթ սարերի ետեւում` Յովսէփ
1982 – Գիքոր` Համբօ
1984 – Առանց ընտանիքի` Վիտալիս (Քարլօ Պալզանի)
1985 – Ճերմակ անուրջներ` Յակոբ
1985 – Խնձորի այգին` Մարտին
1986 – Միխայլօ Լոմոնոսով` Ֆեռֆան Պրոկոպովիչ
1986 – Մէկ կոտոշաւոր կովի նշանի տակ` Տոբի
1987 – Խաչմերուկի դեղատունը` Ադամեան
1987 – Յատակում` Սաթին
1987 – Մատենադարան` պատմիչ
1987 – Քառեակ` Պետրոս
1988 – Համբարձում` Գալուստ
1988 – Ոճրագործի ընտանիքը (հեռուստաբեմադրութիւն)
1989 – Ամէն ինչ կրկնուելու է` Սահակ Խորենովիչ
1991 – Ձայն անապատում` բեմադրիչ
1992 – Ուր էիր, մարդ աստծոյ` բժիշկ
1997 – Հարսնացուն Ջերմուկից
2001 – Ուրախ աւտոբուս` քահանայ
2001 – Լռութեան սիմֆոնիա
2006 – Տերեւաթափի բլիւզ` Արմէն Սահակովիչ
2006 – Փարոս

ՀԵՂԻՆԱԿԱԾ ԳԻՐՔԵՐԸ
“Վարագոյրից այս կողմ“, Երեւան, 1991  351 էջ:
“Ընդհատում“, Երեւան, Նորք, 2000  181 էջ:
“Մենք ու մերոնք“, Երեւան, Միվա-Պրես, 2001  232 էջ:
“Կանչ“, Երեւան, Էդիթ Պրինտ, 2010  540 էջ:
“Լակոտը“ (հայերէն եւ ռուսերէն լեզուներով), Երեւան, Ամարաս, 2010  200 էջ:

ՄՏՔԵՐ` ԳՐՈՒԱԾ
ԼՈՒՍԱՆՑՔՆԵՐՈՒՄ

Խօսքը սերմ է հմուտ սերմնացանի
ձեռքին: Պէտք է իմանաս, թէ
որտեղ շաղ տաս: Հողը բարեբե՞ր,
է, թէ՞ ոչ, ամէն տեղ սերմը ծիլ
կը տա՞յ…

***

Թատրոնը զուարթ գործ է,
դերասանութիւնը կենսախինդ
մարդու գործ է: Եթէ հաճոյք չէք
ստանում, եթէ չէք կարող հրճուել
թատրոնով, պէտք է հեռանաք:
Պետութիւնը պաշտպանում են
ոչ միայն բանակն ու այլ ուժային
կառոյցներ, այլեւ` հաւասար
չափով մշակոյթը, արուեստը:
Ի վերջոյ, հասարակութեան
մտաւոր եւ հոգեւոր չափանիշները
թելադրում է արուեստը,
ուղղութիւն է տալիս:

***

Որոշ “թամաշայաբազ“
“արուեստագէտներ“ ասում են`
գիտէ՞ք, ժողովուրդն էս է ուզում…

Ժողովուրդը շատ բան է ուզում…
Արամ Խաչատրեանն էդպէս չէր
մտածում: Սարեանն էլ, Երուանդ
Քոչարն էլ, Շարա Տալեանն էլ…
Շատերը մեր երախտաւորներից…

Թատրոնում պէտք է մի բան, որ
ստեղծուած լինի միստիկա, քրմերի
խորհրդաւոր արարողութեան պէս
մի բան…

Էսօրուայ երիտասարդ
արուեստագէտների համար չէ
կարող երկու մեծ մարդու խօսքից
մէջբերում չանել

“Քաղաքական ստրուկ լինելուց
աւելի վատ է ուրիշների մշակոյթի
ստրուկ լինել ու խորտակել
իր հոգին մակաբոյծ ձեւերի ու
գաղափարների տակ“,-
Կոստան Զարեանն է գրել 1922
թուականին:

“Ժողովուրդը, եթէ միայն չի ուզում
յիմարութիւններ անել, չպէտք
է սեփականացնի այն, ինչը որ
օտար է նրա ազգային ոգուն:
Ես ուրախ եմ, որ հետեւորդն եմ
Ֆրանսիական դպրոցի, բայց ոչ թէ
նրա համար, որ հաստատեմ նրա
առաւելութիւնը միւս դպրոցների
նկատմամբ, այլ նրա համար, որ,
լինելով ֆրանսիացի, ես ուզում եմ
լինել իմ երկրի զաւակը“

 

Օ. ՌԵՆՈՒԱՐ

***

Համօ Սահեանը մի օր
գանգատուեց, ասաց` Գիտե՞ս,
գրողների միութեան ժողովին
ինձ խիստ քննադատեցին, որ
ես գիւղագիր եմ, որ քաղաքն
անտեսում եմ, որ… Մի խօսքով`
նման բաներ. բայց ես մեղաւոր
չեմ, որ առաքինութիւնն
ու մարդկային շատ
բարեմասնութիւններ գիւղում է
ճարւում:

***

Ժողովուրդների մրցութիւնը, ըստ
էութեան, տաղանդների
մրցութիւն է:

***

Ինչ գեղեցիկ ու հրաշալի կը լինի-Sos2
եթէ տօն օրերին մեր կանայք
Հագնեն իրենց տատիկների
շորերը` Լոռվա, Սասնոյ, Գիւմրուա
շքեղ տարազները: Թէ չէ
պորտները բացում են, ընկնում
փողոցները…

***

Մարդիկ կան, որ ինչքան ուզում
ես պղտորի, հեշտ ու արագ
զուլալւում են, սառնորակ
աղբիւրի նման ու էլի զուարթ
քչքչում: Հրաշք…

***

Ոչ մի սփիւռքահայի երբեք
չմեղադրէք մայրենի լեզուն
չիմանալու համար: Դա նրա մեղքը
չէ, մեր ազգի ճակատագիրն է:
Ու չինչ հայրենասէր, ինչ նուիրեալ,
ինչ գեղեցիկ քոյր ու եղբայրներ
ունենք դրսում, չնայած հայերէն
չգիտեն:

***

Պէտք է, որ երկրի ղեկավարը
ազգային մշակոյթի մէջ լինի,
էդ մթնոլորտի ծնունդը լինի…
Որ Միասնիկեանը հասկանայ
Չարենցին, Քոչինեանը`
Թումանեանին, Կարէն
Դեմիրճեանը` Շիրազին, Ալեքսան
Կիրակոսեանը` Համօ Սահեանին

***

sos3Ընկեր ունէի, հանրային
զուգարանից դուրս էլ գալիս,
լուացւում ու վերջում ծորակի
պտուտակի վրայ ջուր էլ լցնում:
“Թող ինձնից յետոյ օգտագործողի
համար մաքուր լինի“,- ասում էր
նա:

***

Հայոց լեզուն Աստուած մեզ
որպէս զէնք է տուել. քանի դար
արդէն հարազատ եղբօր պէս մեզ
պահում, պաշտպանում է…

***

Թատրոնի հեքիաթ է, բայց
հեքիաթում պատմողին լսող է
պէտք, որովհետեւ… Որովհետեւ
ասւում է, չէ՞, երկնքից երեք
խնձոր ընկաւ. մէկն` ասողին,
մէկը` լսողին…

***

Լաւ կարած կօշիկը, լաւ մշակած
հողը, տաշած քարը, մի խօսքով.
ամէն մի լաւ արուած գործ
դառնում է ստեղծագործութիւն,
դառնում է արուեստ:

***

“Պէտք լինել“, մարդու հոգու
գլխաւոր շարժիչ ուժն է: Եւ լինելու իմաստը: Հայր ես` պէ՛տք ես քո զաւակներին,
որդի ես` պէ՛տք ես քո ծնողին,
ընկերներին, հասարակութեանը,
քո պետութեանը…

***

Փորձառու մարդը գանձ է:sos11
Աշխատունակը գանձ է:
Գիտելիք ունեցողը գանձ է:
Նախաձեռնող եռանդունը գանձ է:
Հայութեան մէջ գոհարների պէս
սփռուած են, հաւաքող չկայ…

***

Լեզուն զարմանալի երեւոյթ է,
ծովի պէս մի բան: Մարդ պիտի
կարողանայ լողալ էդ ծովում…
Պիտի լեզուի համն ու բուրմունքը
զգալու շնորհք ունենաս:

Հայերէն բառեր կան, որ հէնց
միայն արտասանելիս քեֆդ
գալիս է. օրինակ` քնար, օրինակ`
քանքար, կամ` հեզիկ, կամ`
զեփիւռ…

Միշտ նախանձել եմ ինձնից լաւ
հայերէն իմացողին:

***

sos22Ամենանողկալի բանն էս
աշխարհում հայի դաժանութիւնն
է… հայի նկատմամբ

***

Ինչի՞ց է` ուրիշի երկրում հլու ենք,
ծառայող, կարգապահ, օրինապահ,
աշխատասէր… Ինչի՞ց է…

***

Իմ ժողովրդին սիրելը ցեղային
իմ պարտքն է ու իրաւունքը,
միւս ժողովուրդներին
յարգելը` մարդկային իմ
պարտականութիւնը:

***

Հայրենասէրի հարստութիւնը
իր երկրի հողն ու ջուրն է, իր
ծառը, իր խնամած երեխան, իր
առաքինութիւնը, առողջութիւնը,
աշխատասիրութիւնը, բարւոք
կեանքը…

***

Ամէն մի վատ հայի
անշնորհք
արարքից մի ուրիշ հայ զզւում է
իր հայութիւնից….

 

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆՄՇԱԿՈՅԹԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է
ԳԹԱՍՐՏՈՒԹԻՒՆԸ

Զօրի Բալայեան

(Հատուած)

Այդ նա էր, որ 1990 թուականի Մարտի 5-ին Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի ամպիոնից հնչեցրած իր ելոյթում խօսեց Սումկայիթի եւ Պաքուի մասին, Ղարաբաղի ողբերգութեան ու ցաւի մասին:sos23

Խօսում էր մեղմաձայն, բայց` բացարձակ լռութեան մէջ (առանց թղթից օգտուելու): Մի պահ կանգ առաւ ու թեթեւակի շրջուելով դէպի նախագահութիւն, որտեղ նստած էր Խորհրդային Միութեան նախագահ Գորբաչովը, արդէն բարձր արտաբերեց. “Մի՞թէ դուք այդպէս էլ չհասկացաք, թէ ի՛նչ է կատարուել ու կատարւում մեր մեծ երկրում: Այդպէս էլ չհասկացաք, որ իւրաքանչիւր ժողովուրդ ունի իր ուրոյն, ինքնատիպ մշակոյթը, եւ միայն ամբողջութեան մէջ ենք մենք ներկայացնում համամարդկային արժէքներ: Ամէն ինչ սկսուեց նրանից, երբ սկսեցինք մշակոյթը դիտարկել որպէս յաւելեալ կառոյց, այնինչ, մարդկային կեանքի իմաստաւորուած էութիւնն է այն: Արդեօք անըմբռնողութիւնը չյանգեցրե՞ց նրան, որ մշակոյթ ենք համարում միայն շէյքսփիրեան կրքերը բեմի վրայ, կամ, ասենք` քանդակների կախարդական գծերն ու ձեւերը: Այնինչ մշակոյթի հիմքում ընկած է գթասրտութիւնը, որի բացակայութիւնն էլ յանգեցրեց Սումկայիթի, իսկ հիմա` նաեւ Պաքուի“:

Ես երբեք չեմ մոռանայ այդ րոպէները: Քրեմլինի նիստերի դահլիճում մեռեալ լռութիւն տիրեց, մինչեւ որ Գորբաչովը մի ինչ-որ ձայնարկութիւնից յետոյ ցածրաձայն եւ բազմանշանակալից արտաբերեց` “Օ՜, օ՜“:

***

Քչերն են այսօր յիշում, որ սումկայիթցի խեղուած փախստականների հոսքը Երեւան լցուելուց արդէն մի քանի օր անց Սօսն իր բնակարանը վերածեց ամենաիսկական գաղթականների գրասենեակի: Այն ժամանակ նա ապրում էր Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու: Ամէն օր, վաղ առաւօտից նրա դռան մօտ հերթ էին կանգնում: Սումկայիթի փախստականները լուռ կուտակւում էին նրա բակում:

Նրա եւ տաղանդաւոր նկարիչ Սարգիս Մուրադեանի հետ այցելեցինք սկզբում Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ Ֆադէյ Սարգսեանին, յետոյ մեկնեցինք Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի մօտ: Յաջորդ օրը Էջմիածինը պետական դրամատան հաշուին փոխանցեց երկու միլիոն ռուբլի (այն ժամանակ դա փող էր): Մի քանի ուսանողներ կամովին սկսեցին աշխատակցել Սօսի գրասենեակում: Գրանցւում էին անունները, անձնագրերի համարները, եւ տրւում էին ստացականներ, որոնք նախապէս ուղարկւում էին դրամատնից: Դա շարունակուեց մի քանի ամիս: Շուտով Ֆադէյ Սարգսեանը կարողացաւ անել ամենագլխաւորը: Նրա խնդրանքով Խորհրդային Միութեան տարբեր տարածաշրջաններից մեզ ուղարկեցին շատ մեծ քանակով ֆիննական տնակներ, որոնք իսկոյն ուղարկեցինք Ստեփանակերտ:

Մի քանի անգամ Սօսի եւ Սիլվա Կապուտիկեանի հետ գնացինք Արցախի մայրաքաղաք եւ տեսանք, թէ ինչ բուռն աշխատանք է կատարում Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյեանը: Կարճ ժամկէտներում նա կարողացաւ քաղաքում կառուցել մի ողջ թաղամաս, որն այդպէս էլ կոչուեց` Սումկայիթեան: Եւ այդ ամէնի մէջ կար Սօս Սարգսեանի ոգին: Այն ժամանակ նրա դրան վրայ ինչ-որ մէկը կաւճով գրել էր Սողոմոնի առակի բառերը Հին կտակարանից. “Ոգուց զուրկ մարդը նոյնն է, ինչպէս աւերուած քաղաքն` առանց պատերի“:

 

 

 

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles