«ԱՐԵՆԻ» ՔԱՌԱՁԱՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳ

0 0
Read Time:2 Minute, 17 Second

162

ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ
Նոյեմբեր 8-ին, Նիւ Եորքի Հայ կեդրոնի սրահում տեղի ունեցաւ «Արենի» երգչախմբի համերգը։ Ղեկավարութեամբ խմաբավար, դաշնակահար Արմինէ Վարդանեանի։ Սրահը լեցուն էր, հայ երգն ու երաժշտութիւնը գնահատող հասարակութեամբ ներկայ էր Սուրբ Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ եւ ,Արենիե երգչախմբի բարեկամ եւ հովանաւոր Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Լագիսեանը։ Բացման խօսքով ելոյթ ունեցաւ խմբավար Արմէն Վարդանեանը.- «Ողջունում եմ բոլորիդ եւ վստահ եմ, բոլորս այս երեկոն պիտի վայելենք։ Պիտի բեմ հրաւիրեմ, երգչախմբի հոգեւոր հայր արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Լագիսեանին, որ միշտ սատար է հանդիսանում ,Արենիե երգչախմբի աշխատանքներին»։
Բեմ բարձրացաւ Տէր Հայրը եւ իր խօսքի մէջ նշեց.- «Ինձ համար «Արենի» երգչախումբը սոսկ երգչախումբ չէ, այլ մեր բոլոր աւանդութիւններու, մեր բոլոր սրբութիւններուն արժէքներուն պահապաններից է, յատկապէս այս գաղութին մէջ։ Ամէն անգամ երբ երգչախումբը ելոյթ կ՛ունենայ, այնտեղ հայկականութիւն կը բուրէ, իր ելոյթներով եւ սրահի զարդարանքներով, անոր համար կը գնահատեմ «Արենի» երգչախումբը եւ ինձ համար պատիւ է մօտ ըլլալ եւ հովանաւորել հոգեւոր իմաստով այս հոգեհարազատ խումբը։ Արմինէն ինձ համար լաւագոյն ղեկավարներից է իր կարողութեամբ արժէքով եւ նուիրուածութեամբ։ Աստուած օրհնի այս խումբը, որ միշտ վայելենք իր ներկայութիւնը»։161
Ապա Տէր Հայրը օրհնեց սեղանը։ Անոր խօսքերը ընդունեցին բուռն ծափահարութեամբ։ Պէտք է նշել, որ այս երգահանդէսը նորութիւն էր իր տեսակի մէջ, որտեղ հայ ժողովրդական երաժշտութիւնը եւ ազգային տոհմիկ ճաշերը միաձուլուած էին։
Գեղեցկօրէն զարդարուած սեղանները լեցուն էին, բազմատեսակ եւ համեղ խորտիկներով։ Երգահանդէսը սկսուեց ժողովրդական ,Խնճոյքիե երգով։

«Կարասները լիքը լցնենք,
Հայաստանի կարմիր գինով
ով որ խմի անուշ լինի
Հայաստանի կարմիր գինինե։

«Խնճոյք»ի երգից յետոյ, երգչախումբը, յաջողութեամբ կատարեց ազգային, ժողովրդավարական երգեր՝ ինչպէս «Հայ Նազան Իմե, «Նուպար-Նուպար» , «Դերիկօ եւ ջան Մարալ», «Նարօ Ջան», «Թէլլօ», «Զուլօ», «Հմայեակ», «Ովսաննա եւ Կարինէ» երգը որը երկձայն կատարեցին Սարգիս եւ Մարիամ Ներսէսեանները։ Սարգիս Ներսէսեանը որոշ երգերին նուագակցում էր իր թրոմփեթով։
Օրուան խորհրդանշական երգը՝ ժողովրդական ,Ղափամայե քառաձայն երգն էր։ Ղափաման հայկական տոհմիկ ճաշատեսակ է, որը պատրաստւում է դդումից, մէջը լեցուած բրինձով, չամիչով իւղով եւ մեղրով եւ եփւում է թոնիրի մէջ։ Հանդիսատեսները հիւրասիրուեցին հայկական այդ ախորժալի կերակուրով։ Ապա սեղան առ սեղան երգեցին ղափամայ երգը, որը ստեղծեց բարձր խանդավառութիւն եւ ջերմ մթնոլորտ։

ՂԱՓԱՄԱՅ
Հէյ ջան Ղափամայ
Համով հոտով ղափամայ,
Հէյ ջան ղափամայ
Ջան անուշ կաթով ղափամայ
Արագ հասած դդումը
Առանք բերինք մեր տունը
Մանր ջարդած աղեցինք
Թոնրի մէջը կախեցինք
Գդալ առած եկան տուն
Հարիւր հոգի անկշտում
Ես ինչ անեմ, ինչ անեմ
Հարիւր հոգուն մէկ դդում
Եկան էլ հէր ու հօրքուր
Եկան էլ մեր ու մօրքուր
Եկան քեռի քեռեկին
Խնամի ու տեգերկին։
Եկան սանիկ սանամեր
Հարսնաքոյր ու հարսնաղբեր
Եկան մօտիկ հեռաւոր,
Զոքանչ, կեսուր ու քաւոր։

Այնուհետեւ հանդիսականներից ոմանք իրենց սրտի խօսքն ասացին։
Դոկտ. Լեւոն Ագդիրը, որոշ տեղեկութիւններ տուեց, «Արենիե երգչախմբի գործունէութեան մասին։
Ուրախութեամբ տեղեկացանք, որ երգչախումբը օգտակար է հանդիսանում հայ մեծանուն երաժիշտ-կոմպոզիտոր՝ Տէր Ղեւոնդեան Անուշաւան Գրիգորի (1887-1961) անուան նուիրուած երաժշտական դպրոցին Երեւանում։
Վերջում երգչախումբը կատարեց Ա. Գրիգորեանի «Տասը Միլիոնե հայ երգը, որով երեկոն հասաւ իր աւարտին։
Ներկաները ձգեցին սրահը, ուրախ եւ բարձր տրամադրութեամբ։

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles