ՍԱՀՄԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉՄՆԱՑԻՆ ԱՆԽԱԽՏ

0 0
Read Time:4 Minute, 38 Second

ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆԵԱՆ
Յատուկ «Հայրենիք»-ին

22 տարուայ լրագրողական գործունէութեանս ընթացքում հետաքրքիր զուգադիպութեան եմ հանդիպել` հինգ տարին մէկ Շիկահող պետական արգելոցի, այդ թւում` “Սօսու պուրակ” պետական արգելավայրի գլխին սեւ ամպեր են կուտակւում:
Ինչո՞ւ է այս` ամենապահպանուած արգելոցային դրութիւն ունեցող տարածքը, որի մուտքերը բաց են միայն կենդանական աշխարհի ներկայացուցիչների համար, յայտնւում որոշ անհատների ու կազմակերպութիւնների, նաեւ` պետական պաշտօնեաների անառողջ ուշադրութեան կենտրոնում: Այս հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս, բայց փորձենք վերլուծել:
Այսպէս` առաջին անգամ տարածքը հետաքրքրեց Հ.Հ.  իշխանութիւններին դեռեւս 2004-2005 թուականներին, երբ Հայաստանն ու Իրանը յանձն առան կառուցել Իրան-Հայաստան այլընտրանքային ճանապարհը, որը հատելու էր Շիկահողի պետական արգելոցի տարածքը:
Ի հարկէ, այն ժամանակ Հ.Հ. իշխանութիւնները համոզում էին, որ այդ ճանապարհը կարեւոր նշանակութիւն ունի երկրի զարգացման, երկու երկրների ապրանքաշրջանառութեան, զբօսսաշրջութեան զարգացման եւ այլնի համար: Սակայն բնապահպանները, բնութեան եւ կենդանական աշխարհով զբաղուող հասարակական ոլորտը, լրագրողներն ամէն կերպ փորձում էին պաշտպանել բնութիւնը, անում էին ամէն ինչ, որ ճանապարհն արգելոցը չբաժանի երկու հատուածների: Պայքարի արդիւնքը եղաւ այն, որ Հ.Հ. կառավարութիւնը եւ նախագահը յանձն առան, որ կը փոխեն նախագիծը, եւ ճանապարհը կը շրջանցի պետական արգելոցի տարածքը:
Երկրորդ անգամ արգելոցի վրայ սեւ ամպերը կուտակուեցին 2008-2011 թուականներին, երբ խօսակցութիւններ տարածուեցին, թէ ռուսական ընկերութիւններից մէկը հետաքրքրուած է Հայաստանում ուրանիումի հանքավայրերով: Ի հարկէ, խորհրդային ժամանակահատուածում հսկայական աշխատանքներ իրականացուել էին այդ ուղղութեամբ, իսկ արխիւային փաստաթղթերում արձանագրուած էր (ի դէպ, այդ փաստաթղթերը պահւում են Մոսկովեան արխիւներում), որ Հայաստանի Սիւնիքի մարզում հաշուառուել են աւելի քան 30 հազար թոն ուրանիոմի պաշարներ: 2008-ի Ապրիլ 22-ին Երեւանում կնքուեց պայմանագիր Հ.Հ. բնապահպանութեան նախարարութեան եւ ռուսական “Ատոմռետմէտզոլոտոյ” ընկերութեան միջեւ` համատեղ ձեռնարկութիւն ստեղծելու մասին, որը մեր երկրի հարաւային մարզում պէտք է զբաղուէր ուրանիոմի հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքներով եւ յետագայում` արդիւնահանմամբ:
Մինչ այդ` ամիսներ առաջ, “Ռոսատոմ”-ի ղեկավար Սերգէյ Կիրիենկոն Երեւանում արդէն հասցրել էր յայտարարել, որ 1970-ական թուականներին յայտնաբերուել են ուրանիոմի մօտ 30 հազար թոն պաշարներ` միջին մեծութեան հանք: Ռուսաստանի Աթոմային ուժի դաշնակցային գործակալութեան ղեկավարը յայտարարել էր նաեւ, որ իրենք պատրաստ են ներդնել մի քանի հարիւր միլիոն տոլար, եթէ ուսումնասիրութիւնները պարզեն, որ առկայ պաշարները 1.5-2 անգամ աւելի են:
Պայմանագիրը կնքելուց յետոյ Շիկահողի արգելոցը փորձեցին վերցրել լեռնահանքային օղակի մէջ. ռուսական կողմի յանձնարարութեամբ` ինչ-որ երկրաբանահետախուզական ընկերութիւնը չորս տարի ժամկէտով վարձակալեց արգելոցի ազդակիր 4 համայնքների` Ծաւի, Սրաշէնի, Ճակատենի եւ Շիկահողի` 1700 հեքթար տարածքով հողահանդակները:
Բնականաբար, դա անհանգստացրեց բնապահպաններին, քանի որ Հ.Հ. բնապահպանութեան նախարարութիւնը հէնց այդ ժամանակ յայտարարեց, որ Ներքին Հանդ գիւղում` համարեայ արգելոցում` ,Սօսու պուրակե արգելավայրի յարակից տարածքում, ուրանի պաշարներ կան: Յետագայում բնապահպանութեան այն ժամանակուայ նախարար Արամ Յարութիւնեանը յայտարարեց.- “Միանշանակ կարող եմ յայտարարել, որ Շիկահողի արգելոց չենք մտնի եւ ուսումնասիրութիւն չենք կատարի“:
Մի շարք ուսումնասիրութիւններից յետոյ պարզ դարձաւ, որ ուրանիոմի բաւարար պաշարներ չեն յայտնաբերուել, իսկ ռուսական կողմը յայտարարեց, որ, այդ առումով, հեռանում է Հայաստանից:
Երրորդ անգամ սեւ ամպերը կուտակուեցին 2014-2015 թուականերին, երբ Հ.Հ. բնապահպանութեան այն ժամանակուայ նախարար Արամայիս Գրիգորեանը նորաստեղծ ,Զանգեզուրե կենսոլորտային համալիրի, որը ներառում էր Սիւնիքի մարզի յատուկ պահպանուող տարածքները` Զանգեզուր, Խուստուփ, Բողաքար, Սեւ լիճ, Սօսու պուրակ պետական արգելավայրեր, Շիկահողի պետական արգելոց եւ “Արեւիք” ազգային պարկ, տնօրէն նշանակեց ոմն Կարէն Կիրակոսեանի, որն իր աշխատանքային կենսագրութեամբ չէր փայլում եւ հասարակական ոլորտում զբաղւում էր ընդամէնը ամբոխահաճութեամբ: Ըստ ճշտուած տեղեկատուութեան` աշխատանքային օրերը նա անցկացնում էր Երեւանում, այլ ոչ թէ իր աշխատանքային տարածքում` Սիւնիքի մարզում: Նրա ղեկավարած տարիներին կենսոլորտային տարածքը, որպէս այդպիսին, չկայացաւ, աւելին` Կիրակոսեանը, իր շահը հետապնդելով, սկսեց սեփական գործերը զարգացնել` ի դէպ, անմիջականօրէն կապուած անտառի հետ: Պաշտօնավարման ընթացքում մէկը միւսի յետեւից հեռացնում էր բանիմաց մասնագէտներին, իսկ համալիրում առկայ անշարժ եւ շարժական գոյքը տնօրինում ի շահ իրեն ու իր շրջապատի:
Յետագայում յայտնի դարձաւ, որ արգելոցի տարածքում հարիւրաւոր հեկտարներով թանկարժէք ծառերի հատումներ են իրականացուել, իսկ հատուած տարածքները, տնօրէնի հրամանով, ծածկուել են հողաշերտով եւ խոտածածկոյթով:
Լրագրողական հետաքննութեան արդիւնքում, որն ի դէպ, պարզել էր, որ այդ ընթացքում նաեւ արգելոցի սահմանային փոփոխութիւններ են իրականացուել, բնապահպանական միջազգային կազմակերպութիւններից մէկը Հ.Հ. բնապահպանութեան նախարարին առաջարկել էր հեռացնել Կ. Կիրակոսեանին եւ սկսել հետաքննութիւն, աւելին` քրէական գործ յարուցել բնութեանը պատճառուած վնասի համար, հակառակ դէպքում` հնարաւոր է տարածքը զրկուի յետագայ ֆինանսաւորումից: Ի հարկէ, գործ չյարուցուեց եւ, ծածկադմփոց անելով եղած փաստերը, պետական գերատեսչութիւնը փորձեց կոծկել կատարուածը:
Խօսքը վերաբերում էր մօտ 400 հեքթար տարածքում հատումներ իրականացնելուն: Յետագայում մեղաւորները յայտարարեցին, թէ դա ոչ թէ Շիկահողի արգելոցի տարածքում է եղել, Արզախ անտառի տարածքում, սակայն Հ.Հ. պետական կոմիտէն հաստատեց, որ դրանք արգելոցին են պատկանում:
2016 թուականին փոխուեց Հ.Հ. բնապահպանութեան նախարարի պաշտօնը ստանձնեց Հ.Յ.Դ. անդամ Արծուիկ Մինասեանը, որն այդ փաստերն ուղղարկեց Հ.Հ. ոստիկանութիւն, իսկ այնտեղից` Հ.Հ. գլխաւոր դատախազութիւն` քրէական գործ կատարելու եւ մեղաւորներին պատժելու համար: Սակայն նորանշանակ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը, որը մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտօնը, մինչ օրս գործը պահում է իր մութ դարակներում:
2018 թուականի  “թաւշեայ յեղափոխութիւն”-ից յետոյ դատախազը մնաց նոյնը: Կարէն Կիրակոսեանն էլ արդէն հանդէս եկաւ որպէս յեղափոխական եւ իր մտերիմ` բնապահպանութեան նախարար Էրիք Գրիգորեանի հետ շարունակեց իր սեւ գործը` այս անգամ էլ յայտնուելով Արցախի բնական աղբիւրների, թափօնների, մթնոլորտի արտանետումների կառավարման գործակալութեան պետի պաշտօնում: Դեռեւս անպատասխան մնացած հարցեր կան` ի՞նչ ծրագրեր է իրականացրել Կ. Կիրակոսեանը Արցախում, Արցախի իշխանութիւնները ինչո՞ւ հանդուրժեցին նրան:
Ահա եւ չորրորդ անգամ են սեւ ամպերը կուտակուել այդ տարածքի վրայ, այդ թւում` Սօսու պուրակիգ Ատրպէյճանի բռնապետ Իլհամ Ալիեւը կնոջ եւ աղջկայ հետ հասել էր պուրակ, ընտանեօք հանդերձ փաթաթուել հարիւրամեայ սօսուն, լուսանկարուել ու տարածել համացանցում: Այս մասին հայկական տիրոյթում բարձրաձայնեց ,էքօ մետիաե ցանցի համակարգող, լրագրող Նարինէ Կիրակոսեանը` պարզաբանում պահանջելով շրջակայ միջավայրի եւ Պաշտպանութեան նախարարութիւններից: Արձագանգեց միայն շրջակայ միջավայրի նախարարութիւնը` նշելով. տարածուող լուսանկարում պատկերուած տարածքը Սօսու պուրակ պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծաւ գետի հովիտով շարունակուող, Ատրպէյճանի տարածքում գտնուող սօսի ծառատեսակի աճելավայրի շարունակութիւնն է, որը չի գտնւում Հ.Հ. տարածքում:
Սօսու պուրակ պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հեքթար է, գտնւում է Հ.Հ. Սիւնիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում` Զանգեզուր կենսոլորտային համալիրի պահպանութեան ներքոյ, որտեղ մինչ պատերազմը իրականացուել են նաեւ սահմանների երկայնքով յստակ գործօններով սահմանասիւների տեղադրման։

Լուսանկարները՝ հեղինակի

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles