ՊՈՒՆՏԸՍԹԱԿԻ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

0 0
Read Time:2 Minute, 16 Second

germany haytad9

ԴՐՕՇԱԿ
Խմբագրական
Յունիս 4, 2016

Պունտըսթակի քուէարկութեամբ Գերմանիոյ հիմնական քաղաքական ուժերը սահմանեցին, Հայոց Ցեղասպանութեան հարցում, եւ դրանից բխող Դաշնային Հանրապետութեան որդեգրելիք յետագայ դիրքորոշումը: Խօսքն այստեղ միայն փաստաթղթային գնահատմանը չի վերաբերում, այլ, ըստ ամենայնի, ունի շատ աւելի գործնական նշանակութիւն:
Խորհրդարանը նախ արձանագրում է Ցեղասպանութեան ամենաողբերգական եւ ամենակարեւոր հետեւանքը.«Նայ դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարութեան յանցագործութիւնները, որոնք յանգեցրեցին հայերի գրեթէ լիակատար բնաջնջմանը Օսմանեան Կ՚այսրութիւնում»:
Առանց համեմատելու այլ վայրերում եւ այլ ժողովուրդների նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւնների հետ փաստւում է այն առանձնայատկութիւնը, որ այս դէպքում Օսմանեան կայսրութիւնում ապրող հայերը գրեթէ ամբողջովին բնաջնջուել են: Ի դէպ սրանից անմիջապէս յետոյ ասւում է, թէ.«նոյն ճակատագրին արժանացան նաեւ այլ քրիստոնեայ ժողովուրդների խմբեր (ընդգծումը Դրօշակի)»:
Յաճախ մենք ինքներս այս շեշտադրմամբ չենք ներկայացնում հարցը, թէեւ թէ ողբերգութեան մեծութեան եւ թէ դրա հետեւանքների վերացման առումով գլխաւորն այն է, որ անկախ թուաքանակից ոչնչացուել է այդ կայսրութիւնում ապրող գրեթէ ողջ հայ բնակչութիւնը: Միւս կողմից պատմական անառարկելի փաստերի համաձայն այդ ժողովուրդը եկուոր չի եղել, այլ թրքական պետութեան տիրապետած տարածքների մի հատուածի պատմական ժառանգորդն է:
Մէկ այլ ձեւակերպմամբ Պունտըսթակի որոշումը անուղղակիօրէն հերքում է թրքական այն հիմնական թեզերից մէկը, թէ 1915 թուականին տեղի ունեցածը ծրագրուած գործողութիւն չի եղել, այլ առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքներից մէկն է` Թուրքիոյ տարածքում:
Գերմանացի խորհրդարանականները բանաձեւել են հետեւեալ կերպ.- «Ժամանակի երիտասարդ թրքական ռեժիմի յանձնարարութեամբ Ապրիլ 24, 1915-ին Օսմանեան Կայսրութիւնում սկսուեց մէկ միլիոնից աւելի ազգութեամբ հայ բնակչութեան ծրագրուած տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը, որպէս վառ օրինակ է հանդիսանում զանգուածային բնաջնջումների, էթնիք զտումների, տեղահանումների, այո ցեղասպանութիւնների պատմութեան համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20-րդ դարը»:
Աւելին, բանաձեւը ոչ միայն երիտասարդ թրքական ռեժիմի ծրագրումով իրականացուած տեղահանումների ու բնաջնջումների մասին է խօսում այլեւ մատնանշում է, որ հայերի ճակատագիրը վառ օրինակ է հանդիսացել.«Զանգուածային բնաջնջումների,էթնիք զտումների, տեղահանումների, այո ցեղասպանութիւնների պատմութեան համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20-րդ դարը»:
Հաստատւում է հայութեան կողմից մշտապէս շեշտադրուող այն հանգամանքը, որ հայոց եղեռնը եղել է մարդկութեան պատմութեան առաջին ցեղասպանութիւնը եւ վերջինիս արժանի գնահատական չտալը իր ժամանակին եւ մինչ այժմ օրինակ է հանդիսացել յետագայ բնաջնջումների,էթնիք զտումների, տեղահանումների եւ ցեղասպանութիւնների համար «որոնց զարհուրելի կնիքն է կրում 20-րդ դարը»:
Այս ճշմարտութեան ընդունումը, ոչ միայն հիմնաւորում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման անհրաժեշտութիւնը, այլեւ պարտադրում է այն ընդունել որպէս մարդկութեան համար դաս, որն իր կենսունակութիւնը չի կորցրել նաեւ մեր օրերում:
Բանաձեւում շեշտւում է յատկապէս այն հանգամանքը, որ Գերմանիան այն տարիներին եղել է Թուրքիոյ գլխաւոր ռազմական դաշնակիցը եւ գերմանացի դիւանագէտների ու միսիոներների կողմից ստացել է միանշանակ տեղեկութիւններ Թուրքիայում տեղի ունեցողի մասին ու սրանով հանդերձ, չի փորձել կանխել «Մարդկութեան դէմ իրագործուող այդ յանցագործութիւնը»:
Յիշենք, որ 1915 թուականի Մայիսին, Սուլթանին ուղղուած իրենց յայտարարութեամբ կատարուողը. «Մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ յանցագործութիւնէ էին անուանել համաձայնաբար՝ Ռուսաստանը, Ֆրանսան եւ Անգլիան:
101 տարի անց Գերմանիան կրկնում է երբեմնի հակառակորդների կողմից իր դաշնակցի գործողութիւններին տրուած բնորոշումը, ինչն աւելի ծանրակշիռ ու դժուար հերքելի է դարձնում Թուրքիոյ դէմ, մինչ այժմ հնչած մեղադրանքները:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles