ՊԻԹԸԼԶԻ, ՀԵՄԻՆԿՈՒԷՅԻ ՈՒ ՄԵՐ ԳԻՒՂԻ ՄԱՍԻՆ

0 0
Read Time:6 Minute, 51 Second
Մար­տի­րոս Սար­եան վրձնա­հա­րած` Աշ­նակ գիւ­ղը, 1957-ին
Մար­տի­րոս Սար­եան վրձնա­հա­րած` Աշ­նակ գիւ­ղը, 1957-ին

 ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Օր­ուայ խճող­ուած լրա­հո­սի մէջ հայ­եացքս որ­սում  է  ոչ սո­վո­րա­կան մի վեր­նա­գիր` Յուն­ուա­րի 16ը Պի­թըլ­զի հա­մաշ­խար­հա­յին օրն էր: Դիւ­ցազ­ներ­գա­գէ­տով, նա­խընտ­րա­կան ինք­նա­ոչն­չաց­նող գզվռտուք­նե­րով,  քսան եւ աւե­լի տա­րի­ներ մեր քա­ղա­քա­կան ու սոց­ի­ա­լա­կան լրա­հոսն ու իրա­կա­նու­թիւնը խցա­նած, բայց մեր կեան­քը ոչն­չով չփո­խած, յոգ­նած  դէմ­քե­րով գոր­ծիչ­նե­րի, ան­վերջ ու  ան­յաղ­թա­հա­րե­լի թուա­ցող ճգնա­ժա­մե­րի ու գրե­թէ հա­կակ­րանք առա­ջաց­նող ընտ­րու­թիւն­նե­րի մա­սին լու­րե­րի ու վեր­նագ­րե­րի կող­քին այն­քան տա­րաշ­խար­հիկ, մի քիչ յու­սադ­րող, մի քիչ էլ ռո­ման­թիք  է թւում Պի­թըլ­զի օր­ուայ գո­յու­թիւնը:

 

Աշնակի Պատմական մատուռն....
Աշնակի Պատմական մատուռն….

 Պարզ­ւում է, որ 2001ից սկսած ԵՈՒ­ՆԵՍ­ՔՕ-ն Յուն­ուա­րի 16ը նշում էր, որ­պէս Պի­թըլ­զի օր:  Օրը չգի­տէի, իսկ Պի­թըլ­զի մա­սին առա­ջին ան­գամ իմա­ցայ,  երբ եօթ կամ ութ տա­րե­կան էի, եր­կիրն էլ Սո­վե­տա­կան Միու­թիւնն էր` ան­պարտ ու ան­նա­հանջ թուա­ցող,  եւ որ­քան էլ զար­մա­նա­լի թուայ` իմ մայ­րե­նի Աշ­նակ գիւ­ղում, ուր սո­վո­րա­բար անց­կաց­նում էի ամ­րան եր­կու ամիս­նե­րը: (Ճիշտ էր էլի մեր գիւ­ղի ռու­սե­րէն իմա­ցող եւ գրա­կան հա­յե­րէ­նով խօ­սող  մի­ակ մար­դը, ու­սու­ցիչ Գառ­նի­կը, որի  գի­նով­ցած  ելոյթ­ներն ան­խու­սա­փելի­օ­րէն աւարտ­ւում էին “Աշ­նակ` կուլ­տու­րա­կան հա­մալ­սա­րան“ տո­ղով):

Այդ ամառ մեր գիւ­ղում ամէն շա­բաթ օր Պի­թըլ­զի օր էր. Շա­բաթ օրե­րը քա­ղա­քից տուն էր վե­րա­դառ­նում հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կա­նի ու­սա­նող մօ­րաք­րոջս տղան ու գիւ­ղի մի­ակ ձայ­նար­կի­չի վրայ պտտեց­նում Պի­թըլ­զի կա­պոյտ, փխրուն, փոք­րիկ ձայ­նաս­կա­ւա­ռա­կը: Մօ­րաք­րոջս փայ­տէ, ճռճռա­ցող  աս­տի­ճան­նե­րի ու բա­կի քա­րե­րի վրայ տե­ղա­ւոր­ուած գիւ­ղի առա­ջա­դէմ երի­տա­սար­դու­թիւնը որո­նող լռու­թեամբ լսում էր Պի­թըլ­զի մի քիչ խզա­ցող, մի քիչ էլ ցածր ձայ­նագ­րու­թիւնն ու,  հաս­տատ, երե­ւա­կա­յու­թեամբ թռչում ու­րիշ-ու­րիշ աշ­խարհ­ներ, ուր լայն փող­քե­րով տա­բատ­ներ էին հագ­նում, սեւ ապա­կի­նե­րով արե­ւա­յին ակ­նոց կրում, ուր հան­րա­յին այ­գու խո­տե­րի վրայ կողք կող­քի հի­պի աղ­ջիկ­ներ ու տղա­ներ էին պառ­կում, ուր երաժշ­տու­թիւ­նից բա­ցի ցոյցն էր նա­եւ բո­ղո­քի տե­սակ, ուր  գո­կա գո­լա էին խմում եւ ուր շէն­քերն ան­տիր բարձր էին` եր­կինք հաս­նող:

....Խաչքարերէն մէկը
….Խաչքարերէն մէկը

Մեր գիւ­ղի սի­րուն, թիկ­նեղ ու մի քիչ թուխ սա­սուն­ցի տղե­րքը, որ հաս­տատ Ճոն Լե­նո­նի կամ Մըք­Քարթնիի եր­գե­րի իւ­րա­քան­չիւր պտոյ­տից յե­տոյ աւե­լի ու աւե­լի էին հա­մոզ­ւում քա­ղաք գնա­լու որոշ­ման մէջ, իրենց չի­մա­ցած անգ­լե­րէ­նով փոր­ձում էին հա­կա­սո­վե­տա­կան բա­ռեր որ­սալ: Ու ոչինչ չհաս­կա­նա­լով, ինձ էին հարց­նում` ինչ ասում: Ես, որ անգլ­ի­ա­կան դպրո­ցի երկ­րորդ կամ եր­րորդ դա­սա­րա­նում պի­տի լի­նէի, ու հա­մա­գիւ­ղա­ցի­նե­րիս թւում էր, թէ ար­դէն անգ­լե­րէ­նով Շէքս­պիր եմ կար­դում, լա­ւա­գոյն դէպ­քում “Yesterday“, “Come Together“ կամ “Let It Be“ բա­ռերն էի հաս­կա­նում, իսկ մնաց­եա­լը երե­ւա­կա­յու­թիւն էր… նա­եւ մեր գիւ­ղում Պի­թըլ­զի օր­ուայ մաս­նա­կից լի­նե­լու կա­րե­ւո­րու­թեան ու տա­րաշ­խար­հիկ ինչ-որ բա­նի հա­ղոր­դա­կից լի­նե­լու զգա­ցո­ղու­թիւն: (“Աշ­նակ` կուլ­տու­րա­կան հա­մալ­սա­րան“):

Չծի­ծա­ղէք` մեր գիւ­ղում նա­եւ Հե­մինկ­ուէ­յի օրեր էին լի­նում: Հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կա­նի ու­սա­նող մօ­րաք­րոջս տղան  քա­ղա­քից իր հետ նա­եւ “Գա­րուն“ ամ­սագ­րի հա­մար­ներ էր բե­րում, ու մօ­րա­քոյրս որո­շում էր, որ մեր գիւ­ղի Փիրշն­ցի Վար­դու­շին կամ Տա­լուո­րիկ­ցի Մայ­րա­մին Հե­մինկ­ուէյ պի­տի կար­դայ: Համ էլ կա­տա­կով աւե­լաց­նում էր, որ պա­րապ մնա­ցին կը բամ­բա­սեն, աւե­լի լաւ ա զբա­ղաց­նեմ: Ու կար­դում էր. փայ­տէ, ճռճռա­ցող աս­տի­ճան­նե­րի ու բա­կի քա­րե­րի վրայ տե­ղա­ւոր­ւում էին Վար­դու­շը, Մայ­րամն ու նրանց թոռ­նե­րը ու մօ­րա­քոյրս իրենց ցե­ղին բնո­րոշ ար­տիս­տա­կան առո­գա­նու­թեամբ կար­դում էր “Քի­լի­ման­ճա­րո­յի ձիւ­նե­րը“: p8-9 lilit BeatlesComeTogetherՎար­դու­շը, Մայ­րամն ու  նրանց աղ­ջիկ թոռ­նե­րը լսում էին, տխրում, երե­ւա­կա­յում, երա­զում բարձ­րակ­րունկ կօ­շիկ­նե­րի, բնա­կան մե­տաք­սից ծաղ­կա­ւոր զգեստ­նե­րի, կար­միր շրթներ­կի, թա­փան­ցիկ զու­գա­գուլ­պա­նե­րի ու քա­ղա­քի փո­ղո­ցով սու­րա­ցող մե­քե­նա­նե­րի մա­սին: Բայց այս ամէ­նը երազ էր, ու նրանց նոյ­նիսկ քա­ղաք գնա­լը սե­փա­կան որո­շում չէր, այլ յա­ջող ամուս­նու­թեան հե­ռան­կար: Ու նրանք մխի­թար­ւում էին լու­սան­կա­րից իրենց նա­յող Հե­մինկ­ուէ­յի “սուիտր“ից գոր­ծե­լով, որ մո­դա­յին ու տա­րաշ­խար­հի­կու­թեա­նը մօ­տե­նա­լու գրե­թէ մի­ակ տար­բե­րակն էր:

Նրանց հետ  ես էլ Հե­մինկ­ուէ­յին առա­ջին ան­գամ մեր գիւ­ղում ճա­նա­չե­ցի, սի­րե­ցի, ընտ­րե­ցի: (Աշ­նակ` կուլ­տու­րա­կան հա­մալ­սա­րան):

Հեմինկուէյ` Եուսուֆ Քարշի ոսպնեակի ետին
Հեմինկուէյ` Եուսուֆ Քարշի ոսպնեակի ետին

Յե­տոյ, տա­րի­ներ անց, շատ տա­րի­ներ անց, Հե­մինկ­ուէ­յի` մեր գիւ­ղում  յայտ­նի այն “սուիտր“ով լու­սան­կա­րը տե­սայ Պոս­թը­նի  ազ­գա­յին գրա­դա­րա­նում: Մեր հայ­րե­նա­կից Եու­սուֆ Քար­շի լու­սան­կար­նե­րի շար­քում նա­եւ այս բա­ցա­ռիկ դի­ման­կարն էր: Որ­տե­ղից այն ժա­մա­նակ աշ­նակ­ցի­ներն իմա­նա­յին, որ նկա­րի հե­ղի­նա­կը հայ է…
Պի­թըլ­զի առա­ջին հա­մեր­գից ան­ցել է 56 տա­րի, գրե­թէ 61 տա­րի առաջ կեան­քից հե­ռա­ցել է Հե­մինկ­ուէ­յը: Մեր գիւ­ղում  առաջ­ուայ պէս լսում են Պի­թըլզ ու կար­դում Հե­մինկ­ուէյ:

Իսկ էս խա­ռը, ան­հան­գիստ ու տա­րօ­րի­նակ աշ­խար­հում ինչ-որ մի տեղ պա­տե­րազմ է, քա­ղա­քա­կա­նու­թիւն, ընտ­րու­թիւն­ներ, ռում­բեր հա­մալ­սա­րա­նի վրայ, իսկ  կռիւ­նե­րից ու ար­ցուն­քից ազատ ժա­մե­րին աղ­ջիկ­ներն ու զի­նուոր­նե­րը երե­ւի Պի­թըլզ են լսում ու Հե­մինկ­ուէյ կար­դում: 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles