ՊԱՏՇԱՃ ՊԱՏԱՍԽԱՆ՝ ՊԱՔՈՒԻ ՈՏՆՁԳՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

0 0
Read Time:1 Minute, 21 Second
Armenian soldiers of the self-proclaimed republic of Nagorno-Karabagh walk in trenches at the frontline on the border with Azerbaijan, on October 25, 2012. Armenia-backed separatists seized Karabakh from Azerbaijan in a war in the 1990s that left some 30,000 dead, and no final peace deal has been signed since the1994 ceasefire. AFP PHOTO / KAREN MINASYAN
Armenian soldiers of the self-proclaimed republic of Nagorno-Karabagh walk in trenches at the frontline on the border with Azerbaijan, on October 25, 2012. Armenia-backed separatists seized Karabakh from Azerbaijan in a war in the 1990s that left some 30,000 dead, and no final peace deal has been signed since the1994 ceasefire. AFP PHOTO / KAREN MINASYAN

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան Նախարարութեան մամլոյ ծառայութիւնը Սեպտեմբեր 29-ին լոյս ընծայեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ կը նշէ.- «Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան կողմից Սեպտեմբերի 28ին տարածուած տեղեկութիւնն առ այն, թէ իբր ղարաբաղա-ատրպէյճանական հակամարտ զօրքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդիւնքում՝ ատրպէյճանական կողմը տուել է 3, իսկ հայկական կողմը 7 կորուստ, ինչպէս արդէն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականութեանը, այլեւ իր սովորութեան համաձայն, պաշտօնական Պաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիւը վերագրել Արցախեան կողմին: Ինչպէս յայտնի է դարձել պաշտպանութեան բանակի համապատասխան ծառայութիւնների կողմից ձեռքբերուած տուեալներից, բացի արդէն նախօրէին յայտարարուած զոհերից, ատրպէյճանական բանակը Սեպտեմբերի 28ին ունեցել է եւս 6 կորուստ՝ Շահիար Ալիօղլու Օյատով, Էյուպ Ապտուլլաօղլու Ռամազանով, Նիճաթ Մեհմանօղլու Եարաեւ, Ահմետ Ճիւանշիրօղլու Էյուպով, Էլվին Մուշրուօղլու Եուսուֆով եւ Սամիր Սապիրօղլու Ահմետով: Կատարուածը ցոյց է տալիս, որ Ատրպէյճանի պաշտպանական գերատեսչութիւնը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները՝ սեփական հանրութեանը մոլորութեան մէջ պահելու եւ ընտրած յանցաւոր մարտավարութեան անյաջողութիւնները քօղարկելու նպատակով:
Չնայած վերոնշուած կորուստների փաստին, հակառակորդը Սեպտեմբերի 28ին եւ լոյս 29ի գիշերը շարունակել է աշխուժօրէն խախտել հրադադարը: Նշուած ժամանակահատուածում հակառակորդի կողմից հրադադարը խախտուել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուել է աւելի քան 1600 կրակոց: Յառաջապահ զօրամասերը վստահօրէն իրականացնում են իրենց առջեւ դրուած մարտական խնդիրը եւ անհրաժեշտութեան դէպքում՝ դիմում պատժիչ գործողութիւնների»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles