ՈՒ­ՖԱ­ՅԻ ԿԻ­ՐԱԿ­ՆՕՐ­ԵԱՅ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԴՊՐՈ­ՑԸ ՈՐ­ՊԷՍ ՀԱ­ՅՈՑ ԼԵԶ­ՈՒԻ ԵՒ ՄՇԱ­ԿՈՅ­ԹԻ ՊԱՀ­ՊԱՆ­ՄԱՆ ՕՃԱԽ

0 0
Read Time:13 Minute, 39 Second

SONY DSC

ԿԱ­ՐԻ­ՆԷ  ԱՂԱ­ՊԱՊ­ԵԱՆ

ԵՐԵ­ՒԱՆ

 

 

    Լե­զուն ազ­գա­յին դրօշն է: Ազգն ինք­նըս­տինք­եան ազգ չէ,

եթէ չու­նի լե­զու, ազ­գը չի կոր­չի, եթէ նրա լե­զուն պատ­շա­ճա­ւոր ճո­խա­նայ,

ար­մա­տա­նայ հո­գու եւ սրտի մէջ:

ՄԻՔԱՅԷԼ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

 

Ռու­սաս­տա­նի Դաշ­նակ­ցու­թեան Պաշ­կոր­տոս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան մայ­րա­քա­ղաքն է Ու­ֆան, որի բնակ­չու­թիւնը 1.071,600 մարդ է, իսկ ամ­բողջ Պաշ­կոր­տոս­տանն ու­նի 4072,100. բնակ­չու­թիւն, տա­րած­քը 150 հա­զար քա­ռա­կու­սի քլմ է: Այն բազ­մակ­րօն եւ բազ­մազգ հան­րա­պե­տու­թիւն է եւ ու­նի 900 մզկիթ, 200 ուղ­ղա­փառ եկե­ղե­ցի, այս­տեղ աւե­լի քան 100 ազ­գեր են ապ­րում: Բնիկ բնա­կիչ­նե­րը բաշ­կիր­ներն են, ապ­րում են ռուս­ներ, թա­թար­ներ, չու­աշ­ներ, ուկ­րա­ի­նա­ցի­ներ, գեր­մա­նա­ցի­ներ  եւ այլ ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Հա­յե­րի թիւը պաշ­տօ­նա­պէս 10 հազ.է, իրա­կա­նում այն կազ­մում է մօտ քսան հա­զար մարդ: Այ­սօր Պաշ­կոր­տոս­տա­նը օրի­նա­կե­լի տա­րա­ծաշր­ջան է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թիւ­նում, որ­տեղ հան­գիստ ու խա­ղաղ կողք-կող­քի ապ­րում եւ աշ­խա­տում են տար­բեր ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:  p8-9 aԴպրո­ցի տնօ­րէն Ա. Ասատր­եա­նը: Դա ան­կաս­կած հան­րա­պե­տու­թեան ղե­կա­վա­րու­թեան հմուտ քա­ղա­քա­կա­նու­թեան ար­դիւնքն է: Երկ­րում կան քսան ազ­գա­յին կի­րակ­նօր­եայ դպրոց­ներ: Հա­յերն ար­դէն 13 տա­րի ու­նեն իրենց հայ­կա­կան կի­րակ­նօր­եայ դպրո­ցը, որի հա­մար պիւտ­ճէ­ից ֆի­նան­սա­ւո­րու­մը կա­տա­րում է Պաշ­կոր­տոս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան կրթու­թեան նա­խա­րա­րու­թիւնը, Ու­ֆա­յի քա­ղա­քա­պե­տա­րա­նը: Եւ սա հայ հա­մայն­քի նախ­կին նա­խա­գահ Ար­մե­նակ Տօ­նոյ­եա­նի նա­խա­ձեռ­նու­թիւնն էր:

Հայ­կա­կան կի­րակ­նօր­եայ դպրո­ցում ու­սու­ցա­նուող առար­կա­ներն ու­նեն հա­յա­գի­տա­կան մշա­կու­թա­յին ուղղ­ուա­ծու­թիւն եւ հա­մա­ձայ­նեց­ուած են այդ հան­րա­պե­տու­թեան կրթու­թեան նա­խա­րա­րու­թեան կող­մից: Դպրո­ցում դա­սա­ւանդ­ւում են հա­յոց լե­զու եւ գրա­կա­նու­թիւն, հա­յոց պատ­մու­թիւն, գե­ղա­գի­տա­կան ուղղ­ուա­ծու­թեան եւ նշա­նա­կու­թեան այլ առար­կա­ներ: Դրա շնոր­հիւ Ու­ֆա­յում ապ­րող հայ երե­խա­նե­րը կապ­ուած են մնում իրենց ար­մատ­նե­րին: Այս դպրո­ցի կազ­մա­ւոր­ման գոր­ծում մեծ աշ­խա­տանք է կա­տա­րել նա­եւ հիմ­նադր­ման օր­ուա­նից տնօ­րէն` Ալ­պերթ Ասատր­եա­նը:

Շատ դժուար է եղել, Ճա­կա­տագ­րի բե­րու­մով հայ­րե­նի­քից կտրուած, օտար ափե­րում` Ու­ֆա քա­ղա­քում յայտն­ուած Ալ­պերթ Ասատր­եա­նի հա­մար: Ինչ­քան բա­րի ու նուի­րա­կան պի­տի լի­նէր նրա սէ­րը հայ­րե­նի­քից կտրուած իր հայ­րե­նա­կից­նե­րի նկատ­մամբ, որ կա­րո­ղա­նար ինք­նան­ուի­րու­մով մաս­նակ­ցել հա­յա­պահ­պան­ման ակ­տիւ գոր­ծըն­թա­ցին` հայ­կա­կան կի­րակ­նօր­եայ դպրո­ցի հիմ­նադր­մա­նը:

Ծնուել է 1955-ին Երե­ւա­նում: Նրա կեան­քում մեծ դեր է խա­ղա­ցել մար­զան­քը: Դե­ռեւս վեց տա­րե­կա­նից սկսել է զբաղ­ուել մարմ­նա­մար­զու­թեամբ Հրանդ Շա­հին­եա­նի մար­զա­կան դպրո­ցում: 13 տա­րե­կա­նից ար­դէն զբաղ­ւում էր հե­ծե­լար­շա­ւով: 1978-ին աւար­տել է Հա­յաս­տա­նի Պե­տա­կան մարմ­նա­մար­զան­քի հիմ­նար­կի ման­կա­վար­ժու­թեան բա­ժի­նը:

p8-9 c Ստա­ցած է հե­ծե­լար­շա­ւի Խորհր­դա­յին Միու­թեան օրե­րու վար­պե­տի կո­չում: Եղել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան ախոյ­եան եւ բազ­մա­կի տիտ­ղո­սա­կիր­ ռե­կոր­դա­կիր, նա­եւ Անդր­կով­կաս­եան հան­րա­պե­տու­թիւն­նե­րի հե­ծան­ուաս­պոր­տի չամբի­ոն, միջ­հան­րա­պե­տա­կան տար­բեր կար­գի մրցում­նե­րի յաղ­թող: 1976-ին Լե­նին­կրա­տում կա­յա­ցած Խորհր­դա­յին Միու­թեան միջ-հա­մալ­սա­րա­նա­յին ար­ծա­թէ մե­տա­լա­կիր է: Նուա­ճած մե­տալ­նե­րը 15 են: Հե­ծե­լար­շա­ւի միու­թե­նա­կան կար­գի մրցա­վար է եւ 1987-ին ար­դէն Թա­լի­նում լա­ւա­գոյն մրցա­վար­նե­րի տասն­եա­կի մէջ էր:

Այ­նու­հե­տեւ ան­ցել է մարզ­չա­յին-ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տան­քի: Զբաղ­ուել է նա­եւ գի­տա-մե­թո­տա­կան աշ­խա­տան­քով, գրել է բազ­մա­թիւ աշ­խա­տու­թիւն­ներ սպոր­տա­յին հո­գե­բա­նու­թեան, ման­կա­վար­ժու­թեան մա­սին եւ տպագր­ուել է Երե­ւա­նում, Թա­լի­նում, Մոսկ­ուա­յում, Չել­եա­բինս­կում, Ու­ֆա­յում, Լե­նինկ­րա­տում:

Պաշ­կոր­տոս­տա­նում է 1997 թուա­կա­նից: Հե­տե­ւո­ղա­կա­նօ­րէն գոր­ծե­լով այլ դա­ւա­նանք ու­նե­ցող մի­ջա­վայ­րում, իր տնօ­րի­նու­թեան տակ գտնուող դպրո­ցը դարձ­րել է մի իւ­րա­տե­սակ ովա­սիս, որ­տեղ իշ­խում է սէ­րը, ազ­գե­րի մի­ջեւ բա­րե­կա­մու­թիւնն ու հա­մե­րաշ­խու­թիւնը: Ճա­կա­տա­գի­րը մեր ազ­գին միշտ տա­րել է փոր­ձու­թեան, սփռել է աշ­խար­հով մէկ, բայց որ­տեղ էլ որ գտնուե­լիս լի­նեն հա­յե­րը, հա­մախմբ­ուել են եկե­ղե­ցու շուրջ, որ­պէս­զի լե­զուն, մշա­կոյ­թը, ազ­գա­յին սո­վո­րոյթ­նե­րը պահ­պա­նեն եւ փո­խան­ցեն սե­րունդ­նե­րին ու այդ գոր­ծում առաջ­նա­հեր­թը միշտ եղել է հայ­կա­կան դպրո­ցի ստեղ­ծու­մը: Ու­ֆա­յում  հայ­կա­կան եկե­ղե­ցի դեռ չեն կա­ռու­ցել: Դրա­նով զբաղ­ւում է նոր ընտր­ուած հա­մայն­քի երի­տա­սարդ նա­խա­գահ Ար­կա­դի Դա­լար­եա­նը: Այս տար­ուայ ըն­թաց­քում վե­րա­դաս պե­տա­կան  մար­մին­նե­րը պաշ­տօ­նա­պէս կ’ապա­հո­վեն տա­րած­քով եւ կը կա­ռուց­ուի եկե­ղե­ցին եւ դպրո­ցը:p8-9 d

Այս­տեղ այն­քան ջերմ են յա­րա­բե­րու­թիւն­նե­րը հայ հա­մայն­քի հետ, որ Ռու­սաս­տա­նի ծե­րա­կու­տա­կան Ռա­ֆա­յիլ Զի­նու­րո­վը գրել է հայ ժո­ղովր­դի պատ­մու­թեա­նը նուիր­ուած Հա­յաս­տան-հա­զա­րամ­եակ­նե­րի ուղիէ աշ­խա­տու­թիւնը: Նա նա­եւ քան­դա­կա­գործ է: Նրա կազ­մա­կեր­պած Ան­յայտ հե­րոս­նե­րէ խո­րագ­րով ցու­ցա­հան­դէ­սում ներ­կա­յաց­ուած էին նա­եւ հայ հե­րոս­նե­րի դի­մա­քան­դակ­ներ:

Հայ­կա­կան կի­րակ­նօր­եայ դպրո­ցի կա­յաց­ման եւ պահ­պան­ման գոր­ծում մեծ աջակ­ցու­թիւն են ցու­ցա­բե­րել` Սին­տի­միր Պա­յա­զի­տո­վը, որ այժմ Ու­ֆա­յի քա­ղա­քա­պե­տի տե­ղա­կալն է, նախ­կի­նում Կրթու­թեան վար­չու­թեան պետն էր: Էռա Վա­լի­ե­ւան, նախ­կի­նում թիւ տաս դպրո­ցի տնօ­րէնն էր, որի պա­տե­րի ներ­քոյ էլ գոր­ծում է հայ­կա­կան կի­րակ­նօր­եայ դպրո­ցը: Վե­նե­րա Քա­ֆա­րո­վան, որ Ու­ֆա­յի Լե­նին­եան շրջա­նի կրթու­թեան բաժ­նի պետն է եւ տա­րի­ներ շա­րու­նակ ամէն օր ջա­նա­սի­րա­բար լու­ծում է դպրո­ցի հետ կապ­ուած ցան­կա­ցած հարց, նա նա­եւ Ալ­պերթ Ասատր­եա­նի ան­մի­ջա­կան ղե­կա­վարն է: Նրանք բո­լորն էլ զբաղ­ւում են Ռու­սաս­տա­նի Դաշ­նակ­ցու­թիւ­նում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թիւն­նե­րի հար­ցե­րով եւ շատ ու­շա­դիր են աճող սերն­դի կրթու­թեան ու դաստ­ի­ա­րա­կու­թեան, մշա­կու­թա­յին եւ սո­վո­րոյթ­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ: Այս գոր­ծում իրենց բար­եա­ցա­կամ վե­րա­բեր­մունքն են ցու­ցա­բե­րում նա­եւ հան­րա­պե­տու­թեան ղե­կա­վա­րու­թիւնը եւ Ու­ֆա քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տը Իրեկ Եա­լա­լո­վը: Նրանք ֆի­նան­սա­ւո­րում են եւ ստեղ­ծում բա­րեն­պաստ պայ­ման­ներ դպրո­ցի աշ­խա­տանք­նե­րի հա­մար: Այս­պի­սի հա­մա­կար­գի ազ­գա­յին կի­րակ­նօր­եայ դպրոց­ներ երե­խա­նե­րի լրա­ցու­ցիչ կրթու­թեան պե­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թիւն­ներ Ռու­սաս­տա­նի այլ շրջան­նե­րում չկան:

Այս դպրո­ցը պահ­պա­նում է երե­խա­նե­րի ազ­գա­յին ինք­նու­թիւնը եւ իրա­կա­նաց­նում է երե­խա­նե­րի սա­հուն մի­ա­ցու­մը` ազ­գա­միջ­եան բա­րի դրաց­ի­ա­կան յա­րա­բե­րու­թիւն­նե­րի հաս­տատ­մամբ, մշա­կու­թա­յին երկ­խօ­սու­թեան մի­ջո­ցով:p8-9 e

Դպրոցն իրա­կա­նաց­նում է ար­տա­դա­սա­րա­նա­կան լրա­ցու­ցիչ ու­սում­նա­կան գոր­ծու­նէ­ու­թիւն‘ մար­զա­կան բա­ցօդ­եայ խա­ղեր, փոր­ձեր, փա­ռա­տօն­ներ, մրցոյթ­ներ, տօն­ւում են կա­րե­ւոր օրա­ցու­ցա­յին տօ­նե­րը:

Ու­ֆա­յի հայ­կա­կան կի­րակ­նօր­եայ դպրոցն ու­նի շուրջ 100 աշա­կերտ, որոն­ցից հա­յեր են 90-ը: Հե­տաքր­քիրն այն է, որ բա­ցի հա­յե­րից մեծ սի­րով դպրոց են յա­ճա­խում նա­եւ ուկ­րա­ի­նա­ցի­ներ, ռուս­ներ, թա­թար­ներ: Ու­ֆա­յի բու­հե­րում սո­վո­րող ու­սա­նող­նե­րը ակ­տիւօ­րէն օգտ­ւում են դպրո­ցի գրա­դա­րա­նից: Նրանք ծա­նօ­թա­նում են հա­յոց լեզ­ուին, հայ­կա­կան մշա­կոյ­թին, նա­եւ պատ­մու­թեա­նը, ստա­նում են հնա­րա­ւո­րու­թիւն յե­տա­գա­յում հա­յա­գի­տու­թեամբ զբաղ­ուե­լու հա­մար: Այս­տեղ ու­սու­ցիչ­նե­րը եօթն են, բո­լորն էլ ու­նեն բարձ­րա­գոյն կրթու­թիւն: Դպրո­ցի սա­նե­րը եւ ու­սու­ցիչ­նե­րը բազ­մա­թիւ մրցոյթ­նե­րի յաղ­թող­ներ են:

Ալ­պերթ Ասատր­եա­նը Հա­մա­ռու­սաս­տան­եան կրթա­կան ֆո­րու­մի կող­մից կազ­մա­կեր­պած “Ռու­սաս­տա­նի հա­րիւր լա­ւա­գոյն դպրոց­նե­րը“ մրցա­նա­կա­բաշ­խու­թեան շրջա­նակ­նե­րում ճա­նաչ­ուել է “Տար­ուայ տնօ­րէն-2013“ նա­եւ Տար­ուայ մար­դէ: Ալ­պերթ Ասատր­եա­նին Ռու­սաս­տա­նի Դաշ­նակ­ցու­թեան կրթու­թեան եւ գի­տու­թեան նա­խա­րա­րու­թիւնը պար­գե­ւատ­րել է Ռու­սաս­տա­նի ընդ­հա­նուր կրթու­թեան պատ­ուա­ւոր աշ­խա­տո­ղի մե­տա­լով եւ կո­չու­մով: Այս բո­լոր յա­ջո­ղու­թիւն­ներն ար­դիւնք են նրա մաս­նա­գի­տա­կան եւ մարդ­կա­յին բարձր որակ­նե­րի, ազ­գա­յին ինք­նու­թեան պահ­պան­ման հար­ցում հե­տե­ւո­ղա­կան աշ­խա­տան­քի, ինչ­պէս նա­եւ տե­ղի իշ­խա­նու­թիւն­նե­րի բար­իա­ցա­կամ վե­րա­բեր­մուն­քի:p8-9 f

Ալ­պերթ Ասատր­եա­նի ու­նե­ցած յա­ջո­ղու­թիւն­նե­րը գնա­հատ­ուել են նա­եւ  հայ­րե­նի­քում: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան Սփիւռ­քի նա­խա­րա­րու­թիւնը շնոր­հա­ւո­րել եւ մաղ­թել է նրան յա­ջո­ղու­թիւն­ներ Հայ­րե­նիք-Սփիւռք գոր­ծակ­ցու­թեան հա­մա­հայ­կա­կան ծրագ­րե­րի իրա­կա­նաց­ման, մայ­րենիի եւ հայ­կա­կան մշա­կոյ­թի պահ­պան­ման, հայ եւ բաշ­կիր ժո­ղո­վուրդ­նե­րի, հայ-ռու­սա­կան ան­խախտ բա­րե­կա­մու­թեան յե­տա­գայ խո­րաց­ման գոր­ծում եւ պար­գե­ւատ­րել է “Ուիլի­ըմ Սա­րոյ­եան“ մե­տա­լով, կրթու­թեան ոլոր­տում եւ ազ­գա­յին մշա­կոյ­թի պահ­պան­ման գոր­ծում ձեռք բե­րած յա­ջո­ղու­թիւն­նե­րի հա­մար: Նա նա­եւ Ռու­սաս­տա­նի հա­յե­րի միու­թեան յո­բել­եա­նա­կան ոս­կէ մե­տա­լա­կիր է: Ար­ժա­նա­ցել է Հա­մա­ռու­սաս­տան­եան մրցոյ­թի բարձր պար­գե­ւի “Ու­սում­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թեան հա­մայ­նա­պատ­կեր“ մե­տա­լին եւ տիտ­ղո­սին, ար­դիւ­նա­ւէտ հա­մա­գոր­ծակ­ցու­թեան,  մշա­կոյթ­նե­րի մի­ջեւ երկ­խօ­սու­թեան  հիմ­քի վրայ  ու­սա­նող­նե­րի եւ երի­տա­սարդ­նե­րի շրջա­նում հան­դուր­ժո­ղա­կա­նու­թեան  դաստ­ի­ա­րա­կու­թեան հա­մար եւ բազ­մա­թիւ այլ մրցա­նակ­նե­րի Պաշ­կոր­տոս­տա­նի  Հան­րա­պե­տու­թեան Կրթու­թեան նա­խա­րա­րու­թեան, Ռու­սաս­տա­նի Հա­յե­րի միու­թեան, Հա­մաշ­խար­հա­յին Հայ­կա­կան քոնկ­րէ­սի կող­մից:

Այս­պի­սին են կի­րակ­նօր­եայ դպրո­ցի տնօ­րէ­նի յա­ջո­ղու­թիւն­նե­րը:

Ալ­պերթ Ասատր­եանն աշ­խա­տան­քից դուրս սի­րում է զբաղ­ուել սբոր­տով, շախ­մա­տով, լսում է ժո­ղովր­դա­կան եւ դա­սա­կան երաժշ­տու­թիւն, կար­դում է մաս­նա­գի­տա­կան յա­տուկ գրա­կա­նու­թիւն: Նա մշտա­պէս զե­կոյց­նե­րով հան­դէս է գա­լիս ամե­նամ­եայ Հա­մա­հայ­կա­կան մի­ջազ­գա­յին հա­ւաք­նե­րում:

Ուֆա­յի հայ­կա­կան կի­րակ­նօր­եայ դպրո­ցում հա­յա­պահ­պա­նու­թիւնը իրա­գործ­ւում է ազ­գա­յին եր­գե­րի եւ պա­րե­րի մի­ջո­ցով, երե­խա­նե­րին եւ նրանց ծնող­նե­րին ծա­նօ­թաց­նում են նա­եւ հայ բա­նա­հիւ­սա­կան ժա­ռան­գու­թեա­նը: Դպրո­ցի աշա­կերտ­նե­րը, ու­սու­ցիչ­նե­րը եւ ծնող­նե­րը միշտ ներգ­րաւ­ուած են լի­նում ազ­գա­յին տօ­նա­կա­տա­րու­թիւն­նե­րում: Այդ գոր­ծըն­թաց­նե­րում ի յայտ են գա­լիս բազ­մա­թիւ շնոր­հա­լի երե­խա­ներ, ով­քեր յաղ­թող են ճա­նաչ­ւում մի­ջազ­գա­յին գրա­կան եւ երաժշ­տա­կան մրցոյթ­նե­րում եւ փա­ռա­տօն­նե­րում:

Ալ­պերթ Ասատր­եա­նը հա­մոզ­ուած է, որ հան­րա­պե­տու­թիւ­նում լի­ո­վին ձե­ւա­ւոր­ուել է տա­րա­ծաշր­ջա­նա­յին մո­տել, ազ­գա­միջ­եան ներ­դաշ­նա­կու­թիւն եւ խա­ղա­ղու­թիւն, որը կա­րող է կի­րառ­ուել նա­եւ Ռու­սաս­տա­նի այլ շրջան­նե­րում: Դպրո­ցի էլեկտ­րօ­նա­յին կայքն է http://www.armschoolufa.ru/:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles