ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ  ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:5 Minute, 24 Second

Տիգրան Չանտոյէան

Երեւան

Իրանը ողջունում է Սուրիոյ եւ Թուրքիոյ միջեւ բանակցութիւնները: Այս մասին յայտարարել է Իրանի արտաքին գործոց  նախարար Հոսէյն Ամիր Ապտոլահիանը: Պէյրութում իր լիբանանցի գործընկեր Ապտալլահ Պու Հապիպի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ամիր Ապտոլլահիանն ասել է. «մենք գոհ ենք Սուրիոյ եւ Թուրքիոյ միջեւ երկխօսութիւնից եւ ողջունում ենք ցանկացած երկխօսութիւն եւ բանակցութիւններ երկու երկրների միջեւ խնդիրների լուծման համար»: Ապտոլլահիանը հանդիպել է նաեւ Սուիրիոյ արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքտաթին, որի ժամանակ այս վերջինը ասել . «ես հաստատում եմ, որ Սուրիոյ եւ Թուրքիոյ յարաբերութիւնները մինչեւ 2011 թուականը բնական են եղել` հիմնուած բարի դրացիական քաղաքականութեան եւ երկու երկրների ընդհանուր շահերի վրայ, եւ մենք, այդ օրուանից մինչ օրս անում ենք հնարաւորը` վերջ դնելու ահաբեկչութեանը, որը խաթարել եւ դադարեցրել է այս յարաբերութիւնների խաղաղութիւնը եւ յանգեցրել է ենթակառուցուածքների, բժշկական եւ կրթական հաստատութիւնների ոչնչացմանը Սուրիայում: Ուստի նախագահ Պաշար Ասատի հանդիպումը Թուրքիոյ ղեկավարութեան հետ կախուած է այս իրավիճակին յանգեցրած պատճառների վերացումից եւ այն տարաձայնութիւններից, որոնք փոխարինել են այն համաձայնութեան, որի վրայ նախկինում կառուցուած էին թուրք-սուրիական յարաբերութիւնները»:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտութեան դէպքում պէտք է յարմար միջավայր ստեղծուի աւելի բարձր մակարդակի հանդիպումների համար, եւ որ ցանկացած քաղաքական հանդիպում պէտք է հիմնուած լինի յստակ հիմքերի վրայ, որոնք յարգում են Սուրիոյ ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը եւ զինուած ուժերի ներկայութիւնը որպէս իրական երաշխաւորի:

Սուրիոյ արտաքին գործերի նախարարը նաեւ երախտագիտութիւն է յայտնել Իրանին` Սուրիոյ եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւնների բարեփոխումների ուղղութեամբ գործադրուող ջանքերի համար:

Ապտոլլահիանը  հանդիպում է ունեցել նաեւ Սուրիոյ նախագահ Պաշար Ասատի հետ, որտեղ վերջինս յայտարարել է, որ Դամասկոսը շահագրգռուած է մշտական հիմունքներով Իրանի հետ դիրքորոշումները համակարգելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկու երկրների սերտ ու պատմական յարաբերութիւնները, տարբեր ոլորտներում առկայ երկկողմ համագործակցութիւնը:

Պաշար Ասատն ընդգծել է, որ Դամասկոսը շահագրգռուած է Իրանի հետ մշտական հաղորդակցութեամբ եւ դիրքորոշումների համակարգմամբ, մանաւանդ որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն առաջին երկրներից մէկն է, որն ահաբեկչութեան դէմ պատերազմում աջակցել է Սուրիոյ ժողովրդին: Ան յաւելել է, որ այս համակարգումը առաջնահերթ նշանակութիւն ունի այս ժամանակահատուածում, երբ արագացուած են տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւնները` երկու երկրների ընդհանուր շահերին հասնելու համար:

Իրանի արտաքին գործոց նախարարը կարծում է, որ Սուրիան կարեւոր եւ ազդեցիկ երկիր է, հետեւաբար Սուրիոյ  հզօրութիւնն ու զարգացումը` ուժ եւ զարգացում է ողջ տարածաշրջանի եւ մասնաւորապէս Իրանի համար: Ապտոլլահիանն ընդգծել է, որ Իրանը լիովին վստահում է Սուրիոյ  դիրքորոշմանը եւ որոշումներին ու կարծում, որ Սուրիոյ եւ Թուրքիոյ միջեւ ցանկացած երկխօսութիւն, դրական քայլ է ի շահ երկու երկրների եւ տարածաշրջանի:

Իսկ ահա Թուրքիայում կարծում են, որ նոր ցամաքային գործողութիւնը Սուրիայում հնարաւոր է ցանկացած պահի: Այս մասին յայտարարել է Թուրքիոյ նախագահ Էրտողանի օգնական Իպրահիմ Քալընը: «Ցամաքային գործողութիւնը հնարաւոր է ցանկացած պահի, կախուած այն սպառնալիքների մակարդակից, որոնք մենք ստանում ենք»,  ասել է Քալընը:

+

Իրանի արտաքին գործոց նախարար Ապտոլլահիանն պաշտօնական այց է կատարել Թուրքիա եւ այցի ընթացքում հանդիպել է Էրտողանի հետ: Անգարա ժամանելուն պէս Ապտոլլահիանը նշել է, որ երկու երկրների յարաբերութիւնները ճիշտ ուղիի վրայ են: «Թուրքիան հարեւան երկրներից մէկն է, որը լաւագոյն յարաբերութիւններն ունի իսլամական Իրանի հետ»,-ասել է նա` տեղեկացնելով, որ Թուրքիայում իր հանդիպումների ընթացքում քննարկուելու են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Աւելի վաղ Ապտոլլահիանը բանակցութիւններ է վարել իր թուրք գործընկեր Մեւլիւթ Չաւուշօղլուի հետ, որի ընթացքում Չաւուշօղլուն յայտարարել է, որ Հարաւային Կովկասի կայունութիւնը կարեւոր է թէ՛ Թուրքիայի, թէ՛ Իրանի համար: Չաւուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկուել են «3+3» եւ Ատրպէյճան-Թուրքիա-Իրան ձեւաչափերով բանակցութիւնների անցկացման հարցերը: Իսկ Ապտոլլահիանը յայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհագրութեան մէջ ոչ մի փոփոխութիւն չի ընդունի: «Մենք կարծում ենք, որ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանումը հիմնարար սկզբունք է»,-ասել է նա` յաւելելով, որ տարածաշրջանի աշխարհագրութեան մէջ փոփոխութիւններն անընդունելի են: «Տարածաշրջանի երկրների միջեւ փոխադրութեան ուղիների բացումն այս գծով կարեւոր հարցերից մէկն է, եւ մենք կարծում ենք, որ այդ հարցերի լուծումը կը յանգեցնի առեւտրի ծաղկման եւ կայուն անվտանգութեան այս տարածաշրջանում»,-ասել է նա:

+

Յունուար 17-20-ը պաշտօնական այցող Միացեալ Նահանգներում էր Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Չաւուշօղլուն, որ մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Թուրքիան Միացեալ Նահանգներուն կոչ է արել արագացնել Էֆ-16 ինքնաթիռների վաճառքը: Միացեալ Նահանգներում որոշ պաշտօնեաներ յուսով են, որ այդ վաճառքը կարող է համոզել Անգարային վերացնել ՆԱԹՕ-ի ընդլամնման դէմ իր առարկութիւնը, սակայն ծերակուտականը կտրականապէս դէմ է դրան:

Միացեալ Նահանգները ուղիներ է որոնում, որպէսզի Էրտողանին համոզի հանել իր առարկութիւնները ՆԱԹՕ–ում Շուէտի եւ Ֆինլանտայի անդամակցութեան վերաբերեալ: Նախագահ Պայտընը  աջակցութիւն է յայտնել Թուրքիոյ Էֆ-16 ինքնաթիռների վաճառքին:

Պլինքընն իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Թուրքիան անուանել է մերձաւոր դաշնակից եւ բարձր է գնահատել նրա դերը Ուքրայինայի եւ Ռուսաստանի հետ բանակցութիւններում` հացահատիկի մատակարարումներ աշխարհի հիմնական ամբարից թոյլ տալու համար:

Սակայն ծերակուտական Պոպ Մենենտէսը, որը նախագահում է  արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը, խոստացել է արգելափակել ցանկացած վաճառք: Իր ելոյթում Մենենտէսն ասել է, որ Յունաստանի վրայ հրթիռային յարձակման մասին Էրտողանի սպառնալիքները «միանգամայն անընդունելի են»  նաեւ քաղաքական կեանքին Իսթամպուլի հանրաճանաչ քաղաքապետի մասնակցութեան արգելքը, որը նախկինում համարւում էր Էրտողանի գլխաւոր մրցակիցը մայիսի ընտրութիւններում: «Միգուցէ նա դա դիտմամբ է անում: Կամ գուցէ նա դա անում է, քանի որ գլխակեր է»,- ասել է Մենենտէսը Էրտողանի մասին: «Սակայն մի բան պարզ է` Միացեալ Նահանգները պէտք է լրջօրէն վերաբերուի Թուրքիոյի նախագահի գործողութիւններին»,- ասել է նա` խոստանալով յետաձգել Էֆ-16-ները այնքան ժամանակ, մինչեւ Էրդողանը «վերջացնի իր յարձակողական արշաւը ողջ տարածաշրջանում»:

Պատասխանելով Մենենտէսի դիրքորոշման մասին հարցին` պետական պաշտօնական ներկայացուցիչ Նետ Փրայսն ընդունել է օրէնսդիրների դիմադրութիւնը: Սակայն Փրայսը նշել է, որ Քոնկրէսը նաեւ միասնական է եղել ՆԱԹՕ-ի հետ կապուած առաջընթաց ճանապարհ տեսնելու իր ցանկութեան մէջ: «Ա.Մ.Ն.-ի  քոնկրէսը վճռականօրէն աջակցում է Ֆինլանտային եւ Շուէտի, որպէսզի նրանք ՆԱԹՕ-ի նոր անդամներ դառնան»,- ասել է Փրայսը: Այնուամենայնիւ, Փրայսը խոստովանել է անհանգստութիւնը` սիրիացի քրտերի դէմ Թուրքիոյ հնարաւոր յարձակման, Սուրիոյ  նախագահ Ասատի հետ հաշտեցման եւ մարդու իրաւունքների հետ կապուած մտահոգութիւնների վերաբերեալ: «Մենք խորապէս մտահոգուած ենք Թուրքիայում քաղաքացիական հասարակութեան եւքաղաքական առաջնորդների նկատմամբ շարունակուող հետապնդումներով», – ասել է Փրայսը:

Այնուամենայնիւ, չնայած այս բոլոր «մտահոգութիւններին», Պլինքընը Չաւուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Մենք մերձաւոր դաշնակիցնէր եւ գործընկերներ ենք»: «Աա չի նշանակում, որ մենք տարաձայնութիւններ չունենք, բայց հէնց այն պատճառով, որ դաշնակիցնէր եւ գործընկերներ ենք, մենք դրանք յաղթահարում ենք»: Հանդիպումից յետոյ Պլինքընը եւ Չաւուշօղլուն հաստատել են իրենց հաւատարմութիւնը արդիւնքներին միտուած դրական երկկողմ օրակարգին: Նրանք քննարկել են թուրք-ամերիկեան պաշտպանական գործընկերութեան ամրապնդումը, այդ թւում` թրքական Էֆ-16-ի արդիականացումը: Կողմերն ընդգծել են «իրենց անվերապահ աջակցութիւնը Ուքրայինայի ինքնիշխանութեանն  ու տարածքային ամբողջականութեանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դէմ եւ հաստատել են իրենց աջակցութիւնը պատերազմի դադարեցման համար լուծում գտնելուն»: Երկու երկրների արտաքին գործերի նախարարութիւնների ղեկավարները որոշել են ամրապնդել համակարգումը եւ համագործակցութիւնը Հարաւային Կովկասում խաղաղութեան հաստատման համար:

Քննարկուել են նաեւ ՆԱԹՕ-ի համակարգման եւ համերաշխութեան ամրապնդման ուղիները ներկայիս սպառնալիքների եւ մարտահրաւէրների պայմաններում: Կողմերը հաստատել են իրենց երկարամեայ հաւատարմութիւնը հաւաքական պաշտպանութեանը` որպէս դաշնակիցնէր, ինչպէս նաեւ ՆԱԷՕ-ի բաց դռների քաղաքականութեանը: Նրանք քննարկել են Ֆինլանտայի, Շուէտի եւ Թուրքիոյ կողմից ստորագրուած եռակողմ յուշագրի իրագործումը` ՆԱԷՕ-ի դաշինքին միանալու Ֆինլանտայի եւ Շուէտի յայտը առաջ մղելու նպատակով:

Բացի այդ, Պլինքընն ու Չաւուշօղլուն քննարկել են Արեւելեան Միջերկրական ծովում եւ Սուրիայում տիրող իրավիճակը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles