
ՀԱՅՐԵՆԻՔ
Խմբագրական
Պարզ լրատուական տեղեկութեամբ մը պէտք չէ բաւարարուիլ, Մարտ 2-ին, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի կատարած նախագահական ընտրութեան առիթով:Ազգային ժողովը գործեց առաջացնելու համար քաղաքականօրէն զարգացած, ողջմիտ եւ յատկապէս արդարամիտ համակարգ մը, ազդանշանը տալով նոր սահմանադրութեան, որուն հիմամբ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը կ՚ընտրէ Հայաստանի Հանրապետութեան նախագահը:
Ազդանշանը տրուած էր օրէնսդիր եւ գործադիր իրաւասութիւններով խորհրդարանի մը: Այսպէս, 90 թեր, 10 դէմ եւ մէկ անվաւեր քուէարկութեան պատկեր մը, եւ ահաւասիկ գրեթէ մէկ ամիս ետք Արմէն Սարգսեան Հայաստանի Հանրապետութեան չորրորդ նախագահի պաշտօնը պիտի ստանձնէ:
Այդ օր, 101 խորհրդարանականներէն ծնունդ առաւ երկրին նոր իշխանութիւնը, եւ այսպէս ստեղծուեցաւ կառոյց մը, որուն որոշիչ գործօնը հաւաքական իշխանութիւնը պիտի ըլլայ եւ ո՛չ թէ այս կամ այն անհատը: Այդ ընտրութեամբ, ազդանշանը տրուեցաւ նոր սահմանադրական օրէնքներու որդեգրման, ուր դատական իշխանութիւնը գործադիրէն ամբողջութեամբ անկախ է եւ ինքնաբերաբար պիտի երաշխաւորէ պետական իշխանութեան դատական, գործադիր եւ օրէնսդիր բնագաւառներու փոխադարձ հաւասարակշռութիւնն ու հակակշիռը։
Իսկ դեռ աւելին. Արմէն Սարգսեանի ընտրութիւնը ինքնավստահութիւն կը ներշնչէ, եւ աւելի ապահով հիմերու վրայ յառաջանալու եւ գործելու երաշխիքը կ՚ապահովէ: Բաւարար է մէջբերել անոր յայտնած խօսքերը ընտրութիւններէն ետք.- «Աղքատութիւն, ընկերային անհաւասարութիւն ունինք, որ բոլորիս խնդիրն է, 26 տարիները բոլորիս տարիներն են, ո՛չ միայն Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներուն, այլեւ Արցախի ժողովուրդին եւ ամբողջ սփիւռքին: Կը կարծեմ, որ յաջորդ 26 տարիները մենք պէտք է կառուցենք` յիշելով եւ չմոռնալով այն յաջողութիւններու բանալին, զոր ինքներս յայտնաբերած ենք, չմոռնալով այն դասերը, երբ մենք ըրած ենք սխալներ, որպէսզի այլեւս երբեք չկրկնենք զանոնք»:
Տարիներ շարունակ Մեծն Բրիտանիոյ մէջ գործած եւ դեսպանի պաշտօն ստանձնած նախագահ Արմէն Սարգսեան նաեւ դասաւանդած ու դասախօսած է մասնագիտացած համալսարաններու մէջ՝ թէ՛ քաղաքական եւ թէ՛ տնտեսական բնագաւառներէն ներս: Իսկ Եւրոպական միութեան եւ Եւրասիական տնտեսական միութեան ոլորտներուն մէջ, ան տարած է հետեւողական աշխատանք, մօտէն քաջատեղեակ ըլլալով անցուդարձերուն:
Մարտ 2-ին, Հայաստանի «խորհրդարանական» հանրապետութիւնն է որ Արմէն Սարգսեանը Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրեց:
Շատ սիրելի հայրենակից, Մեզ շատ և շատ զարմանալի որ իրոք դուք հավատացել եք հայաստանի կոռուպցիայի վարչակարգի կեղծված Ընտրություններին ??? և հետո էլ ողջունել եք կաշառքով ընտրված Օլիգարխ ների քուէարկություներին որը ոչ հայ Ժողովուրդի և ոչ էլ ժողովրդավարության հետ կամ ունի Այս ընտրությունները Սովետների ընտրություններից ավելի վատ էր Գոնէ Սովետում կաշառք չկար միայն հրաման էր Այստեղ երկունքն էլ ակնհայտ էին։ Սիրելի բարեկամս եթէ դուք Ամերիկայի և Արևմուտքի ազատ երկրներում ապրած չլինեինք և նրանց ժողովրդավարական ընտրություններին անծանոթ լինեիք մենք այդքան չէինք զարմանա?? Մեկը պետք է Շատ միամիտ լինի կամ էլ դիտմամբ ձևացնի որ այս բոլոր նորմալ է եղել և ընտրություններում Կեղծություն չի եղել և չկա և ամեն ինչ Լավ է ընթանում ????????
ԱՄՆ