Նշուեցաւ Բաշ-Ապարանի Հերոսամարտի 100-ամԵակը

0 0
Read Time:1 Minute, 6 Second

ԱՊԱՐԱՆ.- Մայիս 27-ին նշուեցաւ  Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամեակը: Առաւօտեան  Երեւանէն մասնակիցները ուղղուեցան Ապարան, ուր քայլարշաւով ուղղուեցան դէպի Բաշ Ապարանի յուշահամալիր, որմէ ետք անոր մօտակայքը գտնուող Դրոյի շիրմաքարին շուրջ տեղի ունեցաւ երդման արարողութիւն` կնքահայրութեամբ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի:

Հ.Յ.Դ. Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ ԱրսԷն Համբարձումեան նշեց.- «ԱրդԷն 100 տարի իրականութիւն է մեր պատմական հայրենիքի մի փոքր հատուածում վերհառնած հայոց պետականութիւնը:  20-րդ դարի դարասկազբում հայոց պետականութեան վերականգնումն իրոք հարգանքի և խոնարհումի արժանի սխրանք էր: Երբ վերկանգնվեց հայոց պետականութիւնը դարերի ինդմիջումից հետո շատերը թերահավատ էին, ծափեորվ և ցնծութեամբ չընդունուեց անկախութեան վերականգնումը, որովհետև մտահոգութիւնների տեղիք կար, երկիրը աւերակաների մեջ էր, շատ քչերն էին հավատում, որ կարելի է այդ փլատակների վրայ պետականություն կերտել: Բայց շատ կարճ ժամանակատհատուածում  ջանքերի շնորհիւ հնարաւոր եղաւ աւերականերից կերտել պետկանութիւն, և ընդամէնը մի քանի ամիս ետք մեր պետականութեան սահամանները 5-6 անգամ ընդարձակուեցին: Մի քանի ամսուայ ընթացքում պետական համակարգը ձևաւորուեց և կուռ ջանքերի շնորհիւ կերտուեց բանակ, Հայոց պետականութիւնը դարձաւ իրականութիւն»:

Մասնակիցները ուղղուեցան Վանաձոր, ուր Ղարաքիլիսէի հերոսամարտին նուիրուած յուշահամալիրին առջեւ արտասանուեցան Մայիս 28-ի խորհուրդին անդրադարձող եւ այս անկախութեան կարեւորութիւնը շեշտող խօսքեր: Անկէ ետք կրկին տեղի ունեցաւ երդման արարողութիւն` կնքահայրութեամբ Հ.Յ.Դ. Քանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի: Ապա պաշտօնական բացումը կատարուեցաւ Հ.Յ.Դ. Վանաձորի վերանորոգուած գրասենեակին, որուն համար յատկացում կատարած էր Հ.Յ.Դ. Քանատայի Կեդրոնական կոմիտէն:

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles