Լրահոս

ՆԻՒ ԵՈՐՔ.- ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ՝ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ

DSC_4669

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Լուսանկարները`հեղինակի

Advertisement Subscribe Today

 

Յունիսի 12-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում տեղի ունեցաւ` Բողբոջ, Կոկոն եւ Մանկապատէզի` թիւով 36 երեխաների այս տարուայ աւարտական հանդէսը:DSC_4619DSC_4629

Բացման աղօթքը կատարեց, ցերեկոյթի պատուաւոր հիւր, Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ արժանապատիւ Տէր Մեսրոպ քահանայ Լագիսեանը։  Դրօշների ներս բերման արարողութիւնից յետոյ հնչեցին Միացեալ Նահանգների եւ Հայաստանի օրհներգները: DSC_4716DSC_4829

Յայտագրում տեղ էին գտել մանկական խնբերգներ, հայկական պարեր եւ արասանութիւններ: Դպրոցի տնօրէնութեան եւ ծնողների կողմից բարձր գնահատականի արժանացան վարժարանի մանկավարժները, որոնք ջանասիրութեամբ աշխատանք են տանում նախադպրոցական տարիքի երեխաների հետ: Երեխաներին յանձնեցին նաեւ այս տարուայ աւարտական վկայականներ:DSC_4758DSC_4798

«Մեր մաղթանքն է, որ բոլոր հայ երիտասարդ ծնողները արթնանան, գիտակցեն եւ իրենց զաւակները բերեն հայ դպրոց` հայեցի կրթութիւն ստանալու: Կը մաղթեմ աւելի աշակերտութիւն», ասաց վարժարանի տնօրէնուհի` Զարմինէ Պօղոսեանը: Ցերեկոյթը աւարտուեց ծնողների կողմից պատրաստուած կարկանդակով, որը նուիրուած էր օրուայ միջոցառմանը:DSC_4976DSC_4880

Ցերեկոյթը աւարտուեց Սրբոց Նահատակաց եկեղեցու արժանապատիւ Տէր Աբրահամ Քահանայ Մալխասեանի մաղթանքներով:

 

Advertisement Subscribe Today!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button