
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Շաբաթ, Դեկտեմբերի 5-ին, Նիւ Եորքի հանրաշանօթ «Քարնըկի Հոլ» սրահում, տեղի ունեցաւ բարեգործական համերգ, որի հովանաւորն էր Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը: Այն ընդգրկուած էր նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի շրջանակներում:
Համերգին մասնակցեցին սփիւռքահայ երիտասարդ երաժիշտներ` Միացեալ Նահանգներից, Հայաստանից, Գանատայից, Աւստրալիայից, Չինաստանից եւ այլ երկրներից:
«Այսպիսի համերգներ կազմակերպում ենք յաճախակի, որը հնարաւորութիւն է տալիս ուսանողների ուսանելու կրթաթոշակային ֆոնտը բարելաւելու համար: Այսօրուայ համերգի մասնակիցները հանդիպել են մէկ շաբաթ առաջ եւ ահա դու տեսաք թէ ինչպիսի յաջողութիւն ունեցան երիտասարդ երաժիշտները».- ասաց Հայ Բարեգործական Ընդահանուր Միութեան կատարողական արուեստի բաժնի տնօրէն Հայկ Արսենեանը :
Համերգի ծրագրում ընդգրկուած էին` Կոմիտասի, Շոսթաքովիչի, Ռախմանինովի, Արամ Խաչատրեանի, Ղազարոս Սարեանի եւ այլ հայ յօրինողների ստեղծագոծութիւններ:
Ներկաները ջերմութեամբ ընդունեցին երիտասարդ երաժիշտ կատարողնէր` Արփինէ Ազարեանի(ջութակ), Սոնա Բարսեղեանի(դաշնամուր), Վասքօ Տուկովսքու(քլարինեթ), Լուքէ Ռատցլիֆէ-խաչատուրեանի (դաշնամուր), Արթուր Մուրատեանի(ջութակ), Էմմի Ճուփճիանի(թաւջութակ), երգիչ Թալին Նալպանտեանի եւ ասմունքող Թամարա Սեւունցի ելոյթները:
«Շատ հիանալի միջոցառում է: Իսկապէս գնահատելի է այս նախաձեռնութիւնը, որը կազմակերպում է Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւը: Միանշանակ կարող եմ ասել, որ այսօրուայ համերգի մասնակիցները տաղանդաւոր երիտասարդներ են, որոնց կատարողական արուեստը բարձր գնահատանքի է արժանի : Ես շատ գոհ եմ, որ այսպիսի ձեռնարկներ յաճախակի տեղի ունենան», ասաց ամերիկահայ անուանի դաշնակահար` Շահան Արծրունին:
Համերգը մեծ յաջողութեամբ, ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ