ՆԻՒ ԵՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԱՄԵՆՕՐԵԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ

0 0
Read Time:2 Minute, 36 Second

DSC_5101

 

ԱՇԽԷՆ  ԳԷՈՐԳԵԱՆ

Լուսանկարները` ԻՒԵՏԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ

Յունիսի 19-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ամենօրեայ Ազգային վարժարանը մեծ շուքով նշեց 33-րդ շրջանաւարտական հանդէսը , որ կազմակերպել էր վարժարանի հոգաբարձութիւնն ու տնօրէնութիւնը:

Դրօշակների մուտքի արարողութիւնից յետոյ հնչեցին Ա.Մ.Ն.-ի եւ Հ.Հ.-ի օրհներգերը: Բացման աղօթքը կատարեց Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ հովիւ` Արժանապատիւ Տ. Աբրահամ Քահանայ Մալխասեանը: Օրուայ հանդիսավարն էր վարժարանի տնօրէնուհի, վաստակաշատ մանկավարժ Զարմինէ Պօղոսեանը, որը շնորհաւորելով շրջանաւարտներին, ցանկացաւ նրանց, որ կեանքում գտնեն իրենց արժանապատիւ տեղը, չմոռանալով նաեւ մայրենի` Հայոց լեզուն:  DSC_5055

«Սկզբնական տարիներին` 1968թ. Վարժարանը ունեցել է միայն նախադպրոցական տարիքի երեխաներ, իսկ յետագայում դպրոցում սկսել է գործել առաջինից մինչեւ վեցերորդ դասարանները, որոնց 33-րդ շրջանաւարտական հանդէսը նշւում է այսօր: Համեմատած միւս տարիների հետ, այս տարուայ շրջանաւարտները երեքն են: Ասեմ նաեւ որ 2018-ին կը նշուի մեր Ամենօրեայ Ազգային Վարժարանի յիսնամեակը», ասաց Զարմինէ Պօղոսեանը:

Օրուայ յայտագիրը բազմազան էր, որտեղ ընդգրկուած էին հայերէն եւ անգլերէն երգեր, խմբավարութեամբ` Անահիտ Պօղոսեանի եւ մասնակցութեամբ դաշնակահարուհի` Նուարդ Ծատուրեանի:DSC_5139

Շրջանաւարտներին իր ողջոյնի խօսքն ասաց, 1995-ի շրջանաւարտ, բժիշկ Արին Փիրամզատեանը: Օրուայ պատուաւոր հիւրն էր, ճանաչուած դաշնակահարուհի Կարինէ Պօղոսեանը, որն իր ելոյթը նուիրեց շրջանաւարտներին: «Սրբոց Նահատակաց Ամենօրեայ Ազգային վարժարանը մեր երկրորդ տունն էր: Ինչ որ սովորեցինք` այս դպրոցէն ներս սովորած ենք: Մենք այս վարժարանին մէջ մեծացած ենք: Տնօրէնուհի Տիկին Պօղոսեանը մեզի ըսած է , որ մեր դպրոցի անունը միշտ բարձր պահենք: Շնորհակալութիւն մեր ծնողներուն եւ ստացած կրթութեան համար», ըսաւ ան:

Հանդիսաւոր պայմաններում շրջանաւարտները՝ Միշել Աջպահեան, Էմմա Գալստեան, Հայկ Փիրամզատեան, ստացան աւարտական վկայականներ: Երեկոյի վերջում շրջանաւարտներին շնորհաւորեց  իր հայրական մղաթանքները յղեց Ա.Մ.Ն.-ի Արեւելեան Թեմի Առաջնորդարարանից` Եղիշէ Արքեպիսկոպոս Կիզիրեանը: «Կը ցանկանայի նաեւ իմ եւ մանկավարժական կոլեկտիւի անունից մեր երախտագիտական խօսքն ասել, Նիւ Եորքաբնակ լուսանկարիչ-լրագրող Ռոպերթ Կարապետեանին, որի յօդուածներն ու լուսանկարային գործերը  տպագրւում են ամենուրէք, եւ պարբերաբար անդրադառնում են ոչ միայն մեր վարժարանի, այլեւ մեր համայնքում տեղ գտած  բազմաթիւ միջոցառումներին: Այսօրուայ հանդէսին բացուել է նաեւ ,Սուրբ Խաչ, Յոյսի Խորան» գեղարուեստական լուսանկարների ցուցահանդէսը, որը մեծ վարպետութեամբ նկարահանել է Ռոպերթ Կարապետեանը: Հեղինակը մեզ յայտնեց նաեւ, որ այս լուսանկարները Սեպտեմբերի 6-ին կը ցուցադրուի նաեւ Երեւանում:

DSC_5217DSC_5054

Շրջանաւարտական հանդէսից յետոյ ներկաները մեծ հետաքրքրութեամբ դիտեցին` Արագածօտնի մարզում, երեք սուրբ տարրերի` Մասիսի, Արագածի եւ Արա լեռան գրկում կառուցուած «Սուրբ Խաչը եւ Յոյսի Խորանըե գեղարուեստական լուսանկարների ցուցահանդէսը: Այդ հիանալի կոթողը կառուցուել է Նիգ-ապարան Հայրենակցական Միութեան պատուաւոր նախագահ, Հ.Հ. քննչական վարչութեան պետ` Աղուան Յովսէփեանի անմիջական մտայղացմամբ եւ բարերարութեամբ: Լուսանկարները կատարուած էին բարձր ճաշակով, հիանալի կոմպոզիցիոն եւ գեղարուեստական  լուծումներով: Սուրբ Խաչը կառուցուել է գլանաձեւ խողովակներով, որոնք ունեն ձայնային էֆեկտներ արձակելու հնարաւորութիւն: DSC_5002Տարբեր ուժգնային քամիների ժամանակ արձակում են հնչիւնները, որոնք յիշեցնում են եկեղեցական երգեհոնային երաժշտութիւն: Խաչը  քառաթեւ է: Իւրաքանչիւր թեւի տակ մատուռ եւ մոմավառութեան սեղան կայ: Խաչի բարձրութիւնը 33 մեթր է, որի վրայ տեղադրուած է 1715 տարբեր չափերի խաչ: Քարակերտ մատուռի բարձրութիւնը` 301սմ. է: Ոչինչ պատահական չէ: Իւրաքանչիւրը ունի իր խորհուրդը: 1715 թիւը` Հայաստանում քրիստոնէութիւն, որպէս կրօն ընդունելուց յետոյ անցած տարիներն են: Դրանց թիւը ամէն տարի կ’աւելանայ մէկ խաչով: 33 մեթրը` Յիսուս Քրիստոսը խաչուեց 33 տարեկանում:  301 այն թուականն է երբ քրիստոնէութիւնը մեր երկրում հռչակուեց որպէս պետական կրօն: Օծման արարողութիւը կատարուել է  Հոկտեմբեր 20, 2012-ին, որին մասնակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.:  Խաչի ստորոտում կառուցուել է բաց Խորանը, որը նախատեսուած է հոգեւոր եւ աշխարհիկ միջոցառումների համար: Կառոյցի ճարտարապետն է` Անդրանիկ Սարգսեանը :

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “ՆԻՒ ԵՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԱՄԵՆՕՐԵԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ

  1. Nice presentation.
    This year I am the Chairman for Armenian-American night on August 16 at Eisenhower park.Program will start at 7.00pm. Before the program we will have art show by few artist.If you want to display any art work please get in touch with me.

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles